Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է հետևելու Ֆրանսիայի քայլին. կուլ կտա՞ Փարիզը Բաքվի հարվածը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախին հումանիտար օգնություն հասցնելու ֆրանսիական նախաձեռնությունն ինչպես և սպասվում էր առժանացավ մյուս բեռնատարների ճակատագրին։ Փարիզից Երևան ժամանած տասնյակ բեռնատարներն այժմ համալրել են այն 22 բեռնատարների շարքը, որոնք ամսից ավել կանգնած են Կոռնիձորում և չեն կարողանում մուտք գործել Արցախ։

Մի կողմից հասկանալի է հանրության սպասումները, որ Ադրբեջանը չէր համարձակվի փակել Հակարիի կամուրջը ֆրանսիական բեռնատարների առջև, մյուս կողմից հասկանալի է նաև այն դժգոհությունն ու հիասթափությունը, որ կա նման իրողության կապակցությամբ։ Իհարկե Ֆրանսիան հրաշալի գիտակցում և հասկանում էր, թե ինչ հետևանքներ կարող է լինել և հնարավոր է, որ Ադրբեջանը թույլ չտա ֆրանսիական բեռնատարների մուտքն Արցախ, և ուրեմն ինչու՞ պաշտոնական Փարիզը գնաց նման քայլի։ Ըստ էության, այս կերպ առնվազն բացահայտվեց ադրբեջանական կողմի հայտարարություների կեղծ հանգամանքը։ Նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե հայերը դեմ են Աղդամի ճանապարհը բացելուն, որպեսզի հումանիտար օգնություն հասցվի։ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևն էլ երեկ նշել է, որ եթե Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը բացվի, ապա 24 ժամվա ընթացքում կբացվի նաև Լաչինի ճանապարհը։ Փաստացի այս հայտարարություններով Ադրբեջանը կամա թե ակամա ընդունում է, որ իրենք են շրջափակման ենթարկում Արցախը և, որ այնտեղ հումանիտար ճգնաժամ կա։

ՄԱԿ անվտանգության խորհրդում Ադրբեջանի ներկայացուցիչ Յաշար Ալիևը ցուցադրում էր լուսանկարներ Արցախում տարբեր հարսանեկան արարողություններց և առատ սեղաններից, իսկ հաշված օրեր անց, Ադրբեջանն ալյուր և հացամթերք է ուղարկում Աղդամի ճանապարհով։ Այս փաստը ևս հակասության մեջ է մտնում այդ երկրի պաշտոնական հայտարարությունների հետ, և տրամաբանական հարց է ծագում միջազգային հանրության մոտ, որ Իլհամ Ալիևն ու նրա վարչակազմը պարզապես ստում են։ Ինչ քայլեր կհետևի Ֆրանսիայի այս քաղաքական ժեստին, առայժմ վաղ է ասել, բայց այն, որ Փարիզը լուրջ պատրաստվել էր նման քայլ անելուն կասկած չի հարուցում, ուստի և առաջիկայում բավական ուշագրավ զարգացումներ են սպասվում։

Նարինե Թոմոյան

Փաշինյանին հաջողվում է կազմալուծել Արցախի պետհաստատությունների աշխատանքը Լայնածավալ էմբարգո կամ լիակատար արգելք հազիվ թե լինի, սակայն որոշակի «կետային հարվածներ» լիովին հնարավոր են. «Փաստ»Եկեղեցին հոգևորից զատ զբաղվել է նաև պետականաստեղծ առաքելությամբ. Բագրատ Սրբազան Փաշինյանի մանր վրեժը Սեյրան ՕհանյանիցՆիկոլ Փաշինյանն ահաբեկչություն է նախապատրաստումՈչնչացնում է այն սյուները, որոնք դարեր շարունակ միավորել են հայերին. «Փաստ»Ադրբեջանական ապտակ ՌուսաստանինԽոշոր վթար` Բյուրեղավանում. վիրավnրներ կան«Պարը որդուս տարերքն էր, ուղղակի իր թևերը կտրեցին». Լավրենտի Նատոյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները պայքար սկսել Հայ եկեղեցու հոգևորականության դեմ»Ի՞նչ է կատարվում ԱՄՆ-ում, և ի՞նչ սպասել Եվրոպայում. «Փաստ»ԽՍՀՄ-ում ստեղծվել է «Սոյուզդետմուլտֆիլմը». պատմության այս օրը (10 հունիս)Երկարաժամկետ գազանջատում՝ հունիսի 12-ինՓաստորեն դեռ երես ունեն ու համարձակվում են ինչ-որ բան ասել. «Փաստ»Ի՞նչ վիճակում է կրիպտոոլորտը Հայաստանում. ուշացումները կարող են անշրջելիորեն հետ մղել երկիրը. «Փաստ»Պլանային անջատումներ՝ մի շարք հասցեներում Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում«Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն». «Փաստ»Վարժական հավաքներ կանցկացվեն․ հայտնի են ժամկետներըԱտելության անատոմիան և «հնձածը» քաղելու հեռանկարը. «Փաստ»Պարտավոր կլինեն աշխատանքային պայմանագիր կնքել առողջապահության նախարարության առաջարկած կազմակերպության հետ. նախագիծ. «Փաստ»Ցանկանում են ոչնչացնել հայկական ինքնությունը. «Փաստ»Դատավորները, ում լիազորությունները դադարեցված են, Փաշինյանի կառվարության հետ հաշտության չեն գա. «Ժողովուրդ» Իմպիչմենտի գործընթացն օդից կախված է․«Հրապարակ» Տուժում են թե՛ պետությունը, թե՛ օրինական դաշտում գործող ընկերությունները. նոր զարգացումներ. «Փաստ»Իշխանության մեջ կան մարդիկ, որ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ չեն եւ կակտիվացնեն հակաքարոզը. «Ժողովուրդ» ՔԿ պաշտոնյան դատի է տվել եղբորը․ «Հրապարակ» Նոր ընդդիմադիր ալյանս՝ «Փարաքարի մոդելով». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի թիմը՝ իմպիչմենտի և Եկեղեցու արանքում․ «Ժողովուրդ» Եկեղեցականները զգուշավոր են դարձել․ «Հրապարակ» Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը նոր «երանգներ» է ստանում. «Փաստ»‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը
Ամենադիտված