Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղրիմի վետերան. Արևմուտքը տեղեկատվական հարձակման է ենթարկում Ռուսաստանին Ղրիմում Փաշինյանի սցենարով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Politnavigator.net-ը գրում է, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Ղրիմը ենթարկվել է պայթյունների, դիվերսիաների և անդրուկրաինական ընդհատակի գործողությունների մասին կեղծ հաղորդագրությունների, ինչը պետք է լարված իրավիճակ պահպանի թերակղզում: Խցանումները Ղրիմի կամրջում, որը սովորական է ամեն տարվա օգոստոսի վերջին հանգստացողների հեռանալու պատճառով, ավանդաբար մեկնաբանվում են որպես Ղրիմից ռուսների զանգվածային արտահոսքի արդյունք:

Ռազմական փորձագետ Բորիս Ռոժինը Krym 24-ի եթերում բացատրել է, որ նման կեղծիքները կարող են ունենալ մի քանի նպատակ, բայց հիմնական երկուսը պաշտոնական տեղեկատվության նկատմամբ անվստահություն առաջացնելն ու խուճապ սերմանելն է։ «Ֆեյքերն ուղղված են ինչպես բնակչությանն ընդհանրապես, այնպես էլ որոշակի տարածքների բնակիչներին մասնավորապես։ Հետևաբար, դրանք հաճախ ունեն տարածաշրջանային բնույթ: Ֆեյքերը սովորաբար միտված են խուճապ սերմանելուն, անվստահություն առաջացնելուն իշխանությունների պաշտոնական հայտարարությունների, ծառայությունների, պաշտպանության նախարարության նկատմամբ։ Ապատեղեկատվության լցոնման ընթացքում լուծվում են տարբեր խնդիրներ։ Որպես կանոն, կա՛մ ամբողջովին կեղծ, կա՛մ կեղծիքի խառնուրդ է շպրտվում ինչ-որ իրական տեղեկատվության հետ, և այդ ամենը միտված է ինչ-որ էմոցիոնալ ազդեցության։ Այս հիմքի վրա նրանք ինչ-որ կերպ փորձում են ցնցել հասարակությանը։ Որպես կանոն, նույնիսկ առանձին լոկալ ֆեյքերը ներկառուցվում են ինչ-որ ընդհանուր տեղեկատվական համակարգում և բնակչության վրա հոգեբանական ազդեցություն թողնում»,- ասել է նա։

Ղրիմի Պետխորհրդի պատգամավոր, Ժողովրդական Միլիցիայի կոմպոզիտային գնդի վետերանների միության նախագահ Արմեն Մարտոյանն էլ հավելել է, որ նույն սկզբունքով էին Հայաստանում տեղեկատվական լցոնումներ կատարվել 2018 թվականի «գունավոր հեղափոխության» ժամանակ։

«Այդ ձեռագիրն ինձ հայտնի է Հայաստանում, այսպես կոչված, հեղափոխության օրերից։ Դա Սորոսի ոճն է, դա արևմտյան ոճն է՝ հավաքագրել և սովորեցրել երիտասարդներին ստեղծագործել հիմնվելով սենսացիոն տեղեկատվության վրա: Հատուկ կառույցները թեմաներ են մշակում այն ​​ամենի հիման վրա, ինչը կարող է խաթարել բնակչության հոգիները, խուճապ սերմանել։ Եվ նրանք սկսում են զարգացնել իրենց կեղծ տեղեկատվությունը: Նրանք գտնում են այն պահերը, որոնք կարող են բնակչությանը տանել շոկի, վախի, խուճապի պատճառ դառնալ։ Սրանք իսկապես գործիքներ են՝ կարևոր և արդյունավետ։ Դրանում միջոցներ են ներդրվում, ընտրվում են կոմպետենտ մարդիկ, քանի որ պետք է խուճապ սերմանել։ Ո՞րն է ամենավատը կռվի, պատերազմի ժամանակ։ Շատ սարսափելի բաներ են, եթե մարդիկ կորցնում են հավատը երկրի ղեկավարության նկատմամբ, կասկածի տակ են դնում նրա գործողությունները, սկսում են խուճապի մատնվել և տարածել դա իրենց ընտանիքների, հարևանների, շրջապատի բոլոր մարդկանց վրա չհասկանալով, որ իրականում այդ ամենը սուտ է: Իսկ Ղրիմի անվտանգությունը նույն Եվրոպայի հետ համեմատած շատ ավելի բարձր է»,- ընդգծել է Մարտոյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Փաշինյանին հաջողվում է կազմալուծել Արցախի պետհաստատությունների աշխատանքը Լայնածավալ էմբարգո կամ լիակատար արգելք հազիվ թե լինի, սակայն որոշակի «կետային հարվածներ» լիովին հնարավոր են. «Փաստ»Եկեղեցին հոգևորից զատ զբաղվել է նաև պետականաստեղծ առաքելությամբ. Բագրատ Սրբազան Փաշինյանի մանր վրեժը Սեյրան ՕհանյանիցՆիկոլ Փաշինյանն ահաբեկչություն է նախապատրաստումՈչնչացնում է այն սյուները, որոնք դարեր շարունակ միավորել են հայերին. «Փաստ»Ադրբեջանական ապտակ ՌուսաստանինԽոշոր վթար` Բյուրեղավանում. վիրավnրներ կան«Պարը որդուս տարերքն էր, ուղղակի իր թևերը կտրեցին». Լավրենտի Նատոյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները պայքար սկսել Հայ եկեղեցու հոգևորականության դեմ»Ի՞նչ է կատարվում ԱՄՆ-ում, և ի՞նչ սպասել Եվրոպայում. «Փաստ»ԽՍՀՄ-ում ստեղծվել է «Սոյուզդետմուլտֆիլմը». պատմության այս օրը (10 հունիս)Երկարաժամկետ գազանջատում՝ հունիսի 12-ինՓաստորեն դեռ երես ունեն ու համարձակվում են ինչ-որ բան ասել. «Փաստ»Ի՞նչ վիճակում է կրիպտոոլորտը Հայաստանում. ուշացումները կարող են անշրջելիորեն հետ մղել երկիրը. «Փաստ»Պլանային անջատումներ՝ մի շարք հասցեներում Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում«Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն». «Փաստ»Վարժական հավաքներ կանցկացվեն․ հայտնի են ժամկետներըԱտելության անատոմիան և «հնձածը» քաղելու հեռանկարը. «Փաստ»Պարտավոր կլինեն աշխատանքային պայմանագիր կնքել առողջապահության նախարարության առաջարկած կազմակերպության հետ. նախագիծ. «Փաստ»Ցանկանում են ոչնչացնել հայկական ինքնությունը. «Փաստ»Դատավորները, ում լիազորությունները դադարեցված են, Փաշինյանի կառվարության հետ հաշտության չեն գա. «Ժողովուրդ» Իմպիչմենտի գործընթացն օդից կախված է․«Հրապարակ» Տուժում են թե՛ պետությունը, թե՛ օրինական դաշտում գործող ընկերությունները. նոր զարգացումներ. «Փաստ»Իշխանության մեջ կան մարդիկ, որ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ չեն եւ կակտիվացնեն հակաքարոզը. «Ժողովուրդ» ՔԿ պաշտոնյան դատի է տվել եղբորը․ «Հրապարակ» Նոր ընդդիմադիր ալյանս՝ «Փարաքարի մոդելով». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի թիմը՝ իմպիչմենտի և Եկեղեցու արանքում․ «Ժողովուրդ» Եկեղեցականները զգուշավոր են դարձել․ «Հրապարակ» Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը նոր «երանգներ» է ստանում. «Փաստ»‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը
Ամենադիտված