Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ է փոխելու Արայիկ Հարությունյանի հրաժարականն Արցախում․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է․ Արցախի նախագահի հրաժարականի թեման, որ շաբաթներ շարունակ ներքաղաքական քննարկման առարկա էր Արցախում, կարծես հանգուցալուծման է գնում։ Արայիկ Հարությունյանը երեկ հայտարարեց, որ այսօր հրաժարականի դիմում կներկայացնի խորհրդարան, որն էլ, ըստ կարգի, առաջիկա օրերին նոր նախագահ կընտրի։ Ինչո՞ւ հիմա, երբ ԱՀ նախագահի հրաժարականն ընդդիմությունը պահանջում էր պատերազմից հետո անցած երեք տարիներին: Եվ Հարությունյանի հրաժարականով ի՞նչ խնդիր է լուծվելու ծայրահեղ ծանր իրավիճակում հայտնված Արցախում։
Արցախի նախագահն իր հրաժարականի մասին տարածած հայտարարությամբ ասել է․ «Այսօր աշխարհում ձեւավորված աշխարհաքաղաքական անկայուն վիճակը, տարածաշրջանային իրադարձություններն ու կանխատեսվող զարգացումները, Արցախում եւ դրա շուրջ տեղի ունեցող երեւույթները, արցախյան ներքաղաքական ու ներհասարակական մթնոլորտն ուղղակիորեն հուշում են, որ առկա է մոտեցումների ու քայլերի փոփոխության, ճկունություն դրսեւորելու անհրաժեշտություն: Նշվածին հասնելու համար Արցախում անհրաժեշտ է հիմնական դերակատարների փոփոխություն՝ սկսած ինձնից: Իմ կենսագրությունը եւ դրա հանդեպ Ադրբեջանի վերաբերմունքն արհեստականորեն ձեւավորում են մի շարք պայմաններ, որոնք էական խնդիրներ են հարուցում մեր հետագա քայլերի կառուցման եւ ճկուն քաղաքականության վարման տեսանկյունից: Բացի դրանից, պատերազմում պարտությունը եւ դրանից հետո երկրում ստեղծված դժվարություններն էականորեն նվազեցրել են նաեւ իշխանությունների, հատկապես նախագահի նկատմամբ վստահությունը, ինչը լրջագույնս խոչընդոտել է պատշաճ կառավարման հետագա ընթացքին: Հետեւաբար, պետք է փոփոխությունը սկսել հենց ինձնից»։

Արայիկ Հարությունյանը դեռ մի քանի շաբաթ առաջ էր ցանկացել հրաժարական ներկայացնել եւ այդ մասին հայտարարել էր արցախյան էլիտային։ Այդ հավաքին մասնակցել էին նաեւ նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, խորհրդարանական ուժերի ղեկավարները։ Հենց նրանք էլ Հարությունյանին համոզել էին՝ Արցախի համար այս անկայուն իրավիճակում հրաժարական չտալ, եւ նա հրաժարվել էր այդ մտքից։ Սակայն երկու օր առաջ գիշերային մեկ այլ նիստից հետո Հարությունյանը կրկին խորհրդավոր հայտարարություն արեց իր հնարավոր հրաժարականի մասին՝ ասելով, որ առաջիկա երկու օրերին որոշում կկայացնի։ Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ այս որոշումը պայմանավորված է Ակնայի ճանապարհի հետ կապված վերջին զարգացումներով: Ադրբեջանը, ինչպես հայտնի է, Լաչինը բացելու նախապայման է դրել` Ակնայով «հումանիտար» բեռների փոխադրումը, եւ արդեն մի քանի օր է՝ ադրբեջանական բեռնատարներն Ասկերանի տարածքում են ու ամեն գնով փորձում են ճեղքել այնտեղ հերթապահություն անող արցախցիների դիմադրությունը եւ բեռները հասցնել Ստեփանակերտ։ Ասում են՝ Արայիկ Հարությունյանին պարտադրում են բացել այդ ճանապարհը` ինչպես Հայաստանից, այնպես էլ միջազգային որոշ խաղացողներ, եւ նա որոշել է դեմ չգնալ ժողովրդին ու հրաժարական տալ՝ իրեն ազատելով ծանր որոշում կայացնելու պատասխանատվությունից։
Հարությունյանի հրաժարականը որքան էլ սպասելի, բայցեւ անակնկալ է եղել քաղաքական դաշտի համար, խոսակցություններ կան, որ երեկ, ուշ գիշերին է նման որոշում կայացվել: Հարությունյանն այս մասին տեղյակ է պահել ՀՀ եւ ՌԴ իշխանություններին, Արցախում որոշ անձանց, իսկ առավոտյան նախագահական է մտել ու հանձնարարել, որ իրերը հավաքեն։

Ով կփոխարինի Արայիկ Հարությունյանին

Երեկվա դրությամբ Արցախում շրջանառվում էր Սամվել Շահրամանյանի անունը, ում Հարությունյանը երեկ ազատեց ԱԽ քարտուղարի պաշտոնից՝ նշանակելով պետնախարար։ Շահրամանյանը գեներալ-մայոր է, Արցախի պետական համակարգում առանցքային դերակատարում ունեցած պաշտոնյա: ԼՂՀ-ի համար ամենապատասխանատու շրջանում՝ 2018-20թթ․, եղել է ԱԱԾ տնօրեն եւ նպաստել է ՀՀ եւ Արցախի իշխանությունների միջեւ գործնական կապերի հաստատմանը` հեղափոխությունից անմիջապես հետո ընկած շրջանում, որ Արցախը ցնցումներից զերծ մնա, ապա Բակո Սահակյանից անցնցում փոխանցվի հաջորդ նախագահին։ Արցախում պնդում են, որ գեներալ-մայոր Շահրամանյանը Ստեփանակերտի ներիշխանական որեւէ թիմի չի հարում, սակայն Բակո Սահակյանի հետ ջերմ հարաբերություններ ունի եւ ընդունելի թեկնածու կարող է դառնալ նաեւ խորհրդարանական ընդդիմության համար։
Սակայն արդյո՞ք ՀՀ իշխանությունները չեն խոչընդոտի Շահրամանյանի ընտրությանը եւ սեփական կամակատարին չեն պարտադրի Արցախի խորհրդարանին: Ակնհայտ է, որ Արցախի անվտանգության հարցերում որեւէ պատասխանատվությունից խուսափող Նիկոլ Փաշինյանը ձեռնպահ չի մնում այնտեղ էլ իշխանությունը զավթելու, խառնելու, իր կամակատարին նշանակելու ինտրիգներից: Երեկվա դրությամբ Արցախում չունեին այս հարցերի պատասխանները։ Կարծում էին, որ Արայիկ Հարությունյանը` որպես ԱԺ ամենամեծ քաղաքական ուժի ղեկավար, կարող է Արցախին մի վերջին վատությունն անել` Նիկոլ Փաշինյանի վերջին պահանջը կատարելով։
ԱՀ պատգամավորները եւ հատկապես Արայիկ Հարությունյանի թիմակիցները, որոնք մի քանի օր առաջ հայտարարությամբ հորդորում էին նախագահին՝ հրաժարական չտալ, երեկ ընդհատակ էին անցել՝ հատուկենտ բացառությամբ։

«Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ափսոսանք հայտնեց՝ Հարությունյանը պատերազմից անմիջապես հետո պետք է հրաժարական տար, եւ գուցե Արցախում այսօր նման իրավիճակ չստեղծվեր․ «Բայց՝ ոչինչ, ամեն բան դեռ կորած չէ, եւ հնարավոր է բեկում մտցնել»: «Մեր խնդիրները եկել են նրանից, որ մեր իշխանությունները թույլ են եւ որեւէ ճնշման չեն դիմանում՝ լինի դա ՀՀ իշխանությունների կողմից ճնշում, Ադրբեջանի, ցանկացած ճնշման տեղի են տվել, եւ դրանից ելնելով՝ ի նպաստ Արցախի որոշումներ չեն կայացվել»։ Ինչ վերաբերում է հրաժարականի պատճառներին, դրանցից մեկը թերեւս այն էր, որ հատկապես վերջին շրջանում մեծ անջրպետ էր առաջացել ժողովրդի եւ ԱՀ իշխանությունների միջեւ. «Մեր ժողովուրդը, ի հեճուկս վերջին ամիսների զրկանքների, հորդորում էր իշխանություններին՝ չտրվել ճնշումներին, չհամաձայնել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի գործարկմանը, գիտեք, արդեն մի քանի օր է՝ հարյուրավոր արցախցիներ հերթապահում են Ասկերանում՝ թույլ չտալով ադրբեջանական բեռնատարներն անցնեն։ Ենթադրում եմ, որ, այո, ՀՀ իշխանությունների կողմից անասելի ճնշում է եղել Արայիկ Հարությունյանի վրա, ի վերջո՝ նրանք (ՀՀ իշխանությունները) եւ Ադրբեջանի իշխանությունները սինխրոն աշխատում են»։ Իսկ Արցախի նախագահի անձը տվյալ իրավիճակում անչափ կարեւոր է: Հավանական թեկնածու Շահրամանյանի մասին էլ ընդդիմության ներկայացուցիչը գերադասեց լռել․ «Ես որեւէ անձի որակում չեմ կարող տալ, հատկապես որ դեռ որեւէ բան հաստատ չէ, բայց կարող եմ ասել, թե ինչպիսին պետք է լինի ապագա նախագահը՝ ուժեղ, որոշում կայացնելու ունակ, բոլոր պետականամետ ուժերի, անհատների կարծիքները լսող, դրանցից հետեւություններ անող: Որոշումները պետք է լինեն ինքնուրույն եւ ի նպաստ Արցախի, ոչ թե որեւէ մեկի ճնշման ներքո։ Արցախում այդպիսի թեկնածուներ կան` մեկը չի, երկուսը չի»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

Նույնիսկ չեմ ցանկանում քննարկել դա. Պուտինը՝ Խամենեիին սպանելու հավանականության մասինԻսրայելի պաշտպանության բանակը hարվածել է Իրանի 2 միջուկային օբյեկտների «Նոա»-ն ընկերական խաղում 9։0 հաշվով հաղթել է Սլովենիան ներկայացնող «Չարդա» թիմինՊատրաստ եմ հանդիպել բոլորի, այդ թվում՝ Զելենսկու հետ. Պուտին Արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումները կիրականացվեն երկուշաբթի օրվանիցReuters-ը անդրադարձել է Փաշինյան-Էրդողան այցինՀայաստանի և Վրաստանի միջև հուլիսի 1-ից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նոր կանոններ կգործեն ԿԽՄԿ-ն այցելել է Բաքվի բանտում պահվող հայ անձանց 1 մարդ մահացել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ՆԳՆՌուզան Հ․-ն հիվանդանոցում մահացավԶախարովա. Իսրայելի հարվածների արդարացումը բացահայտ ցինիզմ է Ուժգին երկրաշարժ է գրանցվել․ Ճապոնիա«Նոան» նոր մարզական տնօրեն ունի Հունիսի 22-ին դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ․ նա ազատվել է աշխատանքից Նեթանյահուն մտադիր է Իրանում իշխանափոխություն իրականացնել․ Der Spiegel Անդրեասյանի կինը դստեր անսովոր անվան մասին. «Մենք նրան զեֆիրի պատվին չենք անվանակոչել»Այսօր Հայաստանի համար կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին Հայաստանը կարող է բռնկվել ինչպես լուցկին․ ո՞վ է դրանից շահում Հարձակումը քրիստոնեության վրա Հայաստանում. պայթեցնել և ոչնչացնել Կոտրել են պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենայի կողային ապակիները և հայելիները Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներիՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանը անօդաչուներով հարձակվել Է Իսրայելի վրա Զգուշացում՝ Բերքաբերի բնակիչներին Պայթյուն՝ հրդեհի բռնկումով. մանրամասներՓաշինյանի այցը Թուրքիա և թուրքական սիմվոլիզմը Փաշինյանը փորձում է արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումըՓաշինյանը շարունակում է իր զազրելի հարձակումները եկեղեցու դեմ Եկեղեցին վերջին խրամատն է, ժողովո՛ւրդ. Բագրատ Սրբազան Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը ծանր հետևանքներ կունենա ԼՂՀ նախագահ է ընտրվել Բակո Սահակյանը. պատմության այս օրը (19 հունիս)Տեղական «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցիների դեմ. «Փաստ»Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել Կարևոր՝ արցախցիների համարԱրտակ Զեյնալյանը վայր է դրել Երևանի ավագանու մանդատը Խաղաղության խաչմերուկը՝ կրակի մեջ. «Փաստ»Երկար ժամանակ ջուր չի լինի«Մամա՛ ջան, ամեն ինչ լավ է, բարի գիշեր, հանգիստ քնեք». կրտսեր սերժանտ Ազատ Գրիգորյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Մարդն իր խղճով, ապրումով արտահայտություն է արել, որի համար գտնվում է ձերբակալման մեջ, այլ պատճառ չկա»․ Բագրատ Սրբազան Ի՞նչ հետևանքներ կարող է Հայաստանի համար ունենալ Իրան-Իսրայել բախումը. «Փաստ»1 զոհ, 1 վիրավոր՝ Վայոց Ձորի մարզումԱվինյանի հայրը ավագանու անդամին համբալ չի համարում. «Փաստ»Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 19-ին, 20-ին, 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին Արտադրական կանեփի արտադրության համար առաջարկվում է սահմանել նպաստավոր պայմաններ. նախագիծ. «Փաստ»Ռուբլու փոխարժեքը փոփոխվեց Իշխանության «հոսանքահարման» խորքային պատճառները. ովքե՞ր և ինչո՞ւ են թիրախավորվում. «Փաստ»«Իշխանությունն անցել է իր համար սովորական դարձած գործիքակազմին՝ շինծու գործերի հիման վրա քաղաքական հետապնդումների պրոցեսին». «Փաստ»Ուշագրավ իրադարձություն բանկային համակարգում. ի՞նչ խոշոր ներդրում է կատարվել օտարերկրյա ընկերության կողմից. «Փաստ»Ով կնշանակվի Աբազյանի փոխարեն. «Հրապարակ»
Ամենադիտված