Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էդ ինչքա՜ն պիտի վճարեն, որ արվեստագետն իր ծանր տեղը թեթևացնի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մեկն իր երեխայի պայծառ ապագան է վստահում ՀՀԿ-ին, երրորդն պարզապես երգիչ լինելու համար է հայտնվել քարոզարշավում, մյուսն օգտագործում է առիթը, որպեսզի հանդիպի իր հանդիսատեսին, մյուսներն էլ խուսափում են խոսել տեսախցիկի առաջ…

Վերջին օրերին սոցիալական հարթակներում ակտիվ քննարկումների առիթ դարձավ հայ հայտնիների մասնակցությունը ՀՀԿ քարոզարշավին: Այս առիթով մասնագիտական դիտարկումներ են անում քաղաքագիտության թեկնածու, դոցենտ Էմիլ Օրդուխանյանը, սոցիոլոգ Կարեն Սարգսյանը, PR խորհրդատու Հայկ Կիրակոսյանը: «Եթե հանրությանը հայտնի մարդիկ ներգրավվում են քաղաքական գործընթացներում, այս դեպքում՝ քարոզարշավում, ապա նպատակը մեկն է՝ բարձրացնել տվյալ քաղաքական ուժի վարկանիշը նախընտրական շրջանում:

Թեեւ պետք է հիշել, որ սա առաջին դեպքը չէ: ՀՀԿ-ն նախորդ տարիներին էլ՝ թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական ընտրությունների քարոզարշավներին, միշտ էլ ներգրավել է հայտնի դեմքերի, այդ թվում եւ՝ շոուբիզնեսի ներկայացուցիչների: Այնպես որ, սա նորություն չէ»,- նշում է Էմիլ Օրդուխանյանը: Քաղաքագետը նորմալ է գնահատում հայտնիների ներգրավվածությունը նախընտրական քարոզարշավին, քանի որ, ըստ մասնագետի, այսօր աշխարհում քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար ցանկացած միջոց կարելի է արդարացված համարել:

Նա նշում է, որ նմանատիպ օրինակ էր նաեւ ԱՄՆ նախագահական ընտրություններին տեղի հայտնի աստղերի մասնակցությունը քաղաքական գործընթացներին, երբ նրանց մի մասն աջակցում էր Թրամփին, մյուս մասը՝ դեմոկրատներին: Այնպես որ՝ այդ պրակտիկան աշխարհում կիրառելի է: «Ինչ վերաբերում է արվեստագետների վարկանիշին, ապա ես ձեռնպահ կարծիք կարտահայտեմ, արվեստագետներն իրենք պետք է որոշեն՝ արդյո՞ք իրենք դրանով իրենց արվեստն ավելի արժեւորում են, թե՞ արժեզրկում: Ամեն մեկն իր վարքագծով ցույց է տալիս իր ընտրությունը: Քանի որ հասարակական ընկալումը միանշանակ չէ, շատերը բացասաբար են ընկալում, երբ ինչ-որ աստղեր ներգրավվում են քարոզարշավում՝ փորձելով ներկայացնել, որ իրենց մասնակցությունը պետք չէ քաղաքականացնել: Մինչդեռ պետք է նշել, որ քարոզարշավն ինքնին քաղաքական գործընթաց է:

Այսինքն՝ այն հիմնավորումը, որ պետք չէ իրենց մասնակցությունը քաղաքականացնել, տեղին չէ»,-կարծում է քաղաքագետը: Ըստ Օրդուխանյանի՝ հասարակության մեջ կան շերտեր, որոնց այդ մեթոդով քաղաքական ուժերը կարող են գրավել, սակայն շատերի մոտ էլ կարող է բացասական վերաբերմունք ձեւավորվել ոչ միայն քաղաքական ուժի, այլեւ տվյալ արվեստագետի նկատմամբ:

Միեւնույն ժամանակ կան նաեւ շատ արվեստագետներ, որոնք միշտ ձեռնպահ են մնում տարբեր քաղաքական գործընթացներից: «Կարծում եմ՝ քարոզարշավներին մշակույթի ոլորտի մարդկանց ներգրավումը մի փոքր տգեղ է: Ցավոք սրտի, դա ընդունված է հետխորհրդային երկրներում:

Իմաստ չեմ տեսնում, երբ արվեստագետը ներգրավվում է քաղաքական գործընթացներին, քանի որ նա իր ասելիքն ու այն հանրությանը տեղ հասցնելու իր ուրույն ճանապարհն ունի: Ինքն իր ասելիքն իր արվեստի միջոցով պետք է փոխանցի: Խոսքն այն մասին չէ, որ արվեստագետներին պետք է արգելել քաղաքականությամբ զբաղվել, սակայն արվեստագետների միջոցով իրականացնել քաղաքական պայքար՝ տգեղ է»,-կարծում է սոցիոլոգ Կարեն Սարգսյանը:

Ըստ սոցիոլոգի՝ այս մեթոդով փորձում են բոլոր հնարավոր խավերին ներգրավել այդ գործընթացներին, նույնիսկ այն մարդկանց, ովքեր հիմնականում սերիալ են դիտում կամ թատրոն: Չէ՞ որ արվեստի ներկայացուցիչները շատ մարդկանց համար կարող են կարծիք ձեւավորել:

Նրանք, սատարելով այս կամ այն թեկնածուին կամ ուժին, ապահովում են առնվազն իրենց երկրպագուների կողմից ինչ-որ չափի համակրանք: «Ակնհայտ է, որ ցանկացած քաղաքական ուժի անհրաժեշտ է տոկոս ապահովել, ուստի այդ միջոցին էլ են դիմում: Իհարկե, դա օրենքի սահմաններում է, պարզապես տգեղ երեւույթ է: Չեմ պատկերացնում՝ էդ ինչքա՜ն պիտի վճարեն, որ արվեստագետն իր ծանր տեղը թեթեւացնի, Հանրապետականի հետ ընկնի դռնեդուռ, ասելով՝ եկեք, ձեր ձայնը տվեք Հանրապետականին։ Որ ի՞նչ:

Ինչո՞ւ, եթե այդ նույն ժամանակը կարելի է ծախսել արվեստի գործ ստեղծելու համար»,- մտահոգվում է Կարեն Սարգսյանը: Ըստ PR խորհրդատու Հայկ Կիրակոսյանի՝ հայտնի մարդկանց ներգրավումը քաղաքական գործընթացներին տարածված տեխնոլոգիա է: Բավականին երկար ժամանակ կիրառվել է ե՛ւ ԱՄՆ-ում, ե՛ւ Ռուսաստանում: «Գոյություն ունեն հստակ հարցումների տվյալներ, ըստ որոնց, օրինակ, եթե Նիկուլինը կամ Պուգաչովան հայտարարեին, որ Ելցինի օգտին են քվեարկելու, ապա որոշակի տոկոսով կավելանային նրա օգտին արված քվեները: Զարմանալի պատկեր է ստացվում այն առումով, որ այդ եղանակով հավաքվող քվեներն ավելի շատ ուղղված են դերասաններին ու երգիչներին, քան տվյալ քաղաքական գործչին կամ ուժին:

Բայց քանի որ հանրությունը հավաքականության մեջ բավական էմոցիոնալ է, նրանք հաճախ կարող են նաեւ մոռանալ այն բացասական վերաբերմունքը, որ մինչ այդ ունեին տվյալ քաղաքական ուժի հանդեպ: Արդյունքում աստղերի հնարքը կարող է աշխատել»,-կարծում է Կիրակոսյանը: Նա միաժամանակ նշում է, որ միայն այդ հանգամանքը չի կարող ապահովել որեւէ քաղաքական ուժի հաղթանակն առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

«Քանի որ այս օրերին ակնհայտ է նաեւ հակառակ տենդենցը, երբ հայտնիները վարկաբեկվում են՝ միանալով որեւէ քաղաքական գործչի կամ ուժի: Չնայած, պետք է նշել, որ այդ վարկաբեկումը ժամանակային առումով բավական կարճ է տեւում. մարդիկ շատ արագ դա մոռանում են եւ շարունակում սիրել իրենց երկրպագած աստղերին, եթե, իհարկե, կրկնություններ չեն լինում: Այսինքն ՝ արվեստագետը չի շարունակում մասնակցել քաղաքական գործընթացների, արդյունքում՝ քարոզարշավի ընթացքում նրա ձեռք բերած բացասական իմիջը 1-2 ամիս անց կրկին մաքրվում է:

Մենք մի օրինակ ունենք, երբ սիրված երգչուհին մտավ ԱԺ, կարճ ժամանակ անց դարձավ հանրության կողմից չսիրված մշակույթի գործիչ: Իսկ այս պարագայում, երբ տեւական չէ, երբ արվեստագետը մտել է քաղաքական գործընթացների մեջ, որի համար, բնականաբար, գումար է ստանում, այդքան ռիսկային չէ, քանի որ, ցավոք սրտի, ժողովրդի հիշողությունը բավական կարճ է: Եվ այդ փաստից դարեր շարունակ օգտվել են տարբեր քաղաքական ուժեր»,- կարծում է PR մասնագետը:

Երեւանի մի բնակիչ, ով չցանկացավ անունը նշել, բավական երկար ժամանակ է, ինչ հավանում է Լուիզա Ղամբարյան դերասանուհուն. «Ես փորձում եմ դիտել նրա մասնակցությամբ բոլոր ներկայացումները Դրամատիկական թատրոնում: Նա հրաշալի թատրոնի դերասանուհի է: Իհարկե, երբ տեսա, որ նա մասնակցում է քարոզարշավին, մի փոքր զարմացա: Այնուամենայնիվ, հարգում եմ նրան՝ որպես թատրոնի դերասանուհի»:

«Նրանց, ում մենք հաճախ քաղաքական գործիչներ ենք անվանում, քաղաքական դերասաններ են եւ բավական անհաջող քաղաքական դերասաններ: Մենք՝ ընտրողներս, պիտի հասկանանք, որ ընտրում ենք դերասանների, այլ ոչ գործիչների: Քանի որ տվյալ մարդը որեւէ գործ չի արել, բացի ճոռոմ-ճոռոմ խոսելը:

Ուստի այդ քաղաքական չակերտավոր գործիչներն այն հարթության մեջ են, որտեղ գտնվում են իրենց PR անող դերասանները, աստղերն ու աստղիկները: Այսինքն՝ ստացվում է, որ հաջողված դերասանները PR են անում անհաջող դերասաններին»,- նշում է Հայկ Կիրակոսյանը:

Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Իրանը սկսել է արագորեն դուրս բերել նավթն իր պահեստներից Դոլարն ու եվրոն թանկացել են Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելՀայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՆեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՄենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում Իրանի հետախուզությունը 16 մարդու է ձերբակալել․ հայտնի է պատճառը Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Դավթյանն ու Պետրոսյանը Մումբայի շախմատային մրցաշարի առաջատարներից են Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արխի օղի ««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը» «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի «Խաչակրաց արշավանք. Հայաստանում կարող են բողոքի ցույցեր սկսվել Կարապետյանի ձերբակալությունից հետո» 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ Սրբազան Կրկին հաղորդվում է անձրևի և կարկուտի մասինՆԳՆ-ն՝ ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիԲաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը․ պատմության այս օրը (20 հունիս)Րոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ»
Ամենադիտված