Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունների «իշաոտնուկային» դիվանագիտությունը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանը սկսել է հյուրընկալող երկրներում դեսպանատան շենքեր գնել, ու, իշխանությունների հավաստիացմամբ, այս գործընթացը սկսվելու է Լոնդոնում 17 մլն ֆունտ ստեռլինգով անշարժ գույք ձեռքբերելուց։ Խոսքը, ոչ ավել-ոչ պակաս, 5 հարկանի շենքի մասին է: Արդեն օրինաչափություն է դարձել, որ կառավարությունը բավական առատաձեռն է այն ուղղություններում, որոնց անհրաժեշտությունն այնքան էլ չկա, և մեծ գումարներ են ուղղվում հաճախ անկարևոր կամ ժամանակավրեպ ուղղություններով։ Օրինակները չթվարկենք, Սնուփ Դոգի համերգից մինչև պաշտոնյաների ճոխ պարգևավճարներ, հայտնի են մեր հանրությանը: Եթե Հայաստանը շատ լուրջ անվտանգության ու ընդհանրապես գոյատևման խնդիր չունենար, դեռ ինչ-որ տեղ կարող էին ընդունելի լինել շռայլ ծախսերը։

Բայց երբ իշխանություններն ընդունակ չեն բանակին ապահովել սպառազինություններով ու երաշխավորել մարդկանց անվտանգությունը, փոխարենը այլ ուղղություններով մեծ ծախսեր են անում, այս ամենը բազմաթիվ հարցեր է առաջ բերում։ Թերևս այս հարցադրումներին պատասխանելու նպատակով էլ Փաշինյանը կառավարության նիստում Լոնդոնում դեսպանատան շենքի ձեռքբերումը հիմնավորեց հետևյալ կերպ. «Ասում ենք՝ բա ո՞ւր է մեր դիվանագիտությունը. մեր դիվանագիտությունը մի զբոսայգում մի հատ իշաոտնուկ դրած, վրան նստած է՝ դրոշն էլ վերևը կախած, ասում ենք՝ սա մեր դեսպանատունն է»։ Ասել կուզի, թե այդ ծախսը ուղղված է դիվանագիտության մակարդակի բարելավմանը։ Բայց խնդիրն այն է, որ գույքային պայմանները շատ քիչ առնչություն ունեն դիվանագիտական գործունեության արդյունավետության հետ։ Անգամ «տաբուրետկայի», էլ չասած՝ «իշաոտնուկի» վրա էլ ցանկության դեպքում նորմալ դիվանագիտություն կարելի է իրականացնել, եթե դրա համար կա կամք, բայց, միևնույն ժամանակ, կարելի է ճոխ շենքերի մեջ ոչ մի բան չանել։

Այսինքն՝ շենքը չէ, որ կանխորոշում է դիվանագիտության հաջողությունը։ Երբ իշխանությունները կարողանան դիվանագիտական արդյունքներ գրանցել, այդ ժամանակ էլ կարող են շենքերի մասին մտածել։ Մյուս կողմից էլ՝ արդեն 5 տարի Փաշինյանը պաշտոնավարում է, նոր հիշե՞ց, որ պատշաճ մակարդակի դեսպանատներ չունենք։ Հաջորդը. 2018 թվականին Փաշինյանը հայտարարում էր, թե պետք է ձերբազատվել դեսպանների կամ գլխավոր հյուպատոսների պաշտոնում ոչ կադրային դիվանագետների նշանակման պրակտիկայից, բայց, ինչպես իր մյուս խոստումների դեպքում, կարճ ժամանակ անց հենց ինքն էլ խախտեց իր խոստումը։ Արդյունքում ոչ կադրային դիվանագետների՝ դեսպանների ու հյուպատոսների պաշտոնում նշանակելը դարձել է օրինաչափություն։ Ու ամենահետաքրքիրն այն է, որ դեսպանատները դարձել են քպականների ու իշխանությունների համակիրների աշխատանքի տեղավորման գործակալություն։ Իսկ դրա հաշվին պրոֆեսիոնալ դիվանագետների գործունեության դաշտը փոքրանում է։

Փորձը ցույց է տալիս, որ իշխանությունների համար պրոֆեսիոնալիզմը ինչպես արժեք չունի մյուս ոլորտներում, այնպես էլ դիվանագիտության մեջ։ Իսկ ավելի հստակ՝ իրենց ոչ թե երկրի շահերն են հետաքրքրում, այլ սեփական աթոռը։ Դրա արդյունքում է, որ մի ժամանակ փաբերում ժամանակ անցկացնողները, որոնք դիվանագիտությունից հեռու էին կիլոմետրերով, հանկարծ, բախտի բերմամբ, թե պատահմամբ, հայտնվեցին տարբեր, այդ թվում՝ դիվանագիտական պաշտոններում։ Եթե նույնիսկ այդ մարդիկ աշխատեն աշխարհի լավագույն շենքերում, միևնույնն է, մեր դիվանագիտության էությունը դրանից չի փոխվի։ Մինչև առանձնահատուկ կենտրոնացում չլինի աշխատանքի բովանդակության և պրոֆեսիոնալիզմի բարձրացման վրա, մինչև ցանկություն չլինի պահել սեփական երկրի շահերը, մինչև նորմալ, հայանպաստ, հայրենանպաստ իշխանություն չլինի մեր երկրում, Հայաստանի հետ դրսում հաշվի չեն նստի։ Ստեղծված են բոլոր անհրաժեշտ դիվանագիտական պայմանները, որպեսզի այդ դաշտում որոշակի հաջողություններ գրանցվեն։

Ադրբեջանը միջազգային իրավունքը, դիվանագիտական նորմերն ու մարդու իրավունքների սկզբունքները դարձրել է «պոլի շոր», մեկը մյուսի հետևից հանցագործություններ է իրականացնում՝ շրջափակման արդյունքում Արցախի մեր հայրենակիցներին պահելով պատանդի կարգավիճակում, բայց միջազգային դերակատարների կողմից դատարկ ու ոչինչ չասող կոչերից բացի գործնական քայլեր չեն ձեռնարկվում։ Սա վկայում է դիվանագիտական ձախողման մասին, որից Ադրբեջանն ավելի է ոգևորվում։ Իսկ այս պայմաններում այն դիվանագետները և պաշտոնյաները, որոնք ձախողել են տարբեր գործընկեր պետությունների հետ աշխատելու իրենց առաքելությունը, պետք է լքեին իրենց պաշտոնները։ Այլապես տպավորություն կարող է ստեղծվել, թե այդ մարդիկ պատասխանատվություն չեն կրում իրենց աշխատանքի արդյունքների համար։ Մյուս կարևոր ուղղությունը Սփյուռքի հետ աշխատանքն է, որը պատշաճ կերպով չի իրականացվում։

Եթե Սփյուռքի ներուժն օգտագործվի, շատ հարցեր կարելի է լուծել ու Հայաստանի միջազգային օրակարգն առաջ տանել։ Չի գործում նաև խորհրդարանական դիվանագիտությունը։ Հիմա իշխանական պատգամավորները պետք է կապեր ձեռք բերած լինեին, հայկական շահերն առաջ տանելու համար համագործակցեին տարբեր կառույցների հետ, բայց դրա փոխարեն անիմաստ գործուղումների են մեկնում պետբյուջեի հաշվին՝ որևէ օգուտ չտալով երկրին։ Այնպես որ, շենքային պայմանները միայն արտաքին տպավորությունն են: Այո, գուցե կարևոր, գուցե էական, բայց ոչ առաջնային նշանակություն ունեցող: Կրկնում ենք՝ ընդամենը ցանկություն է պետք սեփական երկրի շահերն առաջ տանելու և երկրի դիմագիծը պահելու համար: Եթե դա չկա, ոչ մի երկիր մեզանից ավելի հայ չի լինելու: Ուզում եք՝ ճոխ ապարտամենտներում աշխատեք, ուզում եք՝ «իշաոտնուկի» վրա, ուզում եք՝ հենց էշի...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

1 մարդ մահացել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ՆԳՆՌուզան Հ․-ն հիվանդանոցում մահացավԶախարովա. Իսրայելի հարվածների արդարացումը բացահայտ ցինիզմ է Ուժգին երկրաշարժ է գրանցվել․ Ճապոնիա«Նոան» նոր մարզական տնօրեն ունի Հունիսի 22-ին դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ․ նա ազատվել է աշխատանքից Նեթանյահուն մտադիր է Իրանում իշխանափոխություն իրականացնել․ Der Spiegel Անդրեասյանի կինը դստեր անսովոր անվան մասին. «Մենք նրան զեֆիրի պատվին չենք անվանակոչել»Այսօր Հայաստանի համար կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին Հայաստանը կարող է բռնկվել ինչպես լուցկին․ ո՞վ է դրանից շահում Հարձակումը քրիստոնեության վրա Հայաստանում. պայթեցնել և ոչնչացնել Կոտրել են պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենայի կողային ապակիները և հայելիները Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներիՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանը անօդաչուներով հարձակվել Է Իսրայելի վրա Զգուշացում՝ Բերքաբերի բնակիչներին Պայթյուն՝ հրդեհի բռնկումով. մանրամասներՓաշինյանի այցը Թուրքիա և թուրքական սիմվոլիզմը Փաշինյանը փորձում է արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումըՓաշինյանը շարունակում է իր զազրելի հարձակումները եկեղեցու դեմ Եկեղեցին վերջին խրամատն է, ժողովո՛ւրդ. Բագրատ Սրբազան Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը ծանր հետևանքներ կունենա ԼՂՀ նախագահ է ընտրվել Բակո Սահակյանը. պատմության այս օրը (19 հունիս)Տեղական «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցիների դեմ. «Փաստ»Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել Կարևոր՝ արցախցիների համարԱրտակ Զեյնալյանը վայր է դրել Երևանի ավագանու մանդատը Խաղաղության խաչմերուկը՝ կրակի մեջ. «Փաստ»Երկար ժամանակ ջուր չի լինի«Մամա՛ ջան, ամեն ինչ լավ է, բարի գիշեր, հանգիստ քնեք». կրտսեր սերժանտ Ազատ Գրիգորյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Մարդն իր խղճով, ապրումով արտահայտություն է արել, որի համար գտնվում է ձերբակալման մեջ, այլ պատճառ չկա»․ Բագրատ Սրբազան Ի՞նչ հետևանքներ կարող է Հայաստանի համար ունենալ Իրան-Իսրայել բախումը. «Փաստ»1 զոհ, 1 վիրավոր՝ Վայոց Ձորի մարզումԱվինյանի հայրը ավագանու անդամին համբալ չի համարում. «Փաստ»Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 19-ին, 20-ին, 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին Արտադրական կանեփի արտադրության համար առաջարկվում է սահմանել նպաստավոր պայմաններ. նախագիծ. «Փաստ»Ռուբլու փոխարժեքը փոփոխվեց Իշխանության «հոսանքահարման» խորքային պատճառները. ովքե՞ր և ինչո՞ւ են թիրախավորվում. «Փաստ»«Իշխանությունն անցել է իր համար սովորական դարձած գործիքակազմին՝ շինծու գործերի հիման վրա քաղաքական հետապնդումների պրոցեսին». «Փաստ»Ուշագրավ իրադարձություն բանկային համակարգում. ի՞նչ խոշոր ներդրում է կատարվել օտարերկրյա ընկերության կողմից. «Փաստ»Ով կնշանակվի Աբազյանի փոխարեն. «Հրապարակ» Ի՞նչ իրավական, տնտեսական և էներգետիկ ռիսկեր է պարունակում ՀԷՑ-ն ազգայնացնելու Փաշինյանի «ծրագիրը». «Փաստ»Իշխանությանը չի հաջողվի այս նստաշրջանում անձեռնմխելիությունից զրկել երկու ընդդիմադիր պատգամավորներին. «Ժողովուրդ» Թուրքիայում հնարավոր է համաձայնություն կնքվի․ «Հրապարակ» «Արցախ» կամերային նվագախմբի արցախցի երաժիշտների մեծ մասին ազատել են. «Փաստ»Ավանեսյանը փորձում է բարձրանալ կուսակցական աստիճանով, սակայն ներսում պաշտպանություն անգամ չունի․ «Ժողովուրդ» Կրնկակոխ «հետապնդեցին» Նիկոլ Փաշինյանին․ «Հրապարակ» Խորտակվող «նավն» ու հենարանների կորուստը. «Փաստ»Ալիևը կայցելի Թուրքիա Փաշինյանից մեկ օր առաջ
Ամենադիտված