Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անթաքույց ակնարկներ ու կանխամտածված խաղ՝ կրակի հետ... կանխատեսելի հետևանքներով. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են լարվել, չնայած, ավելի տեղին կլիներ «հարաբերությունների փչացում» բնորոշումը: Ըստ որում՝ հարաբերությունների լարումը կամ փչացումը տեղի է ունենում նույնպիսի ինտենսիվությամբ, ինչ ինտենսիվությամբ Ադրբեջանը այս օրերին հավել յալ զինտեխնիկա և ուժեր է կուտակում սահմանին, և դա անում է ցուցադրաբար՝ չթաքցնելով ամենամոտ ժամանակահատվածում Հայաստանի վրա հարձակվելու ակնհայտ նպատակները: Թե ինչպես է Հայաստանի ներկայիս իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հետևողականորեն փչացնում հայռուսական հարաբերությունները, «Փաստի» նախորդ համարում արդեն անդրադարձել ենք: Շարունակությունը ոչ պակաս արժանահիշատակ է: Նախ՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ու Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչների միջև շարունակվեց «հեռակա» փոխհրաձգությունը՝ հնարավորինս վիրավորական արտահայտություններով համեմված:

Ի լրումն, լրահոսում հայտնվեցին Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ Աննա Հակոբյանի հանդիպման, ուկրաինացի երեխաներին նրա տարած «մարդասիրական օգնության» մասին կադրերն ու հրապարակումները: Նախօրեին արդեն տեղեկություններ տարածվեցին ռուսական «Սպուտնիկ Արմենիայի» սյունակագիր Աշոտ Գևորգյանին ձերբակալելու ու նրան, բլոգեր Միկա Բադալ յանին ու ևս 5 հոգու ապօրինի զենք-զինամթերքի հոդվածով մեղադրանք ներկայացնելու մասին լուրերը: Այս վերջինը ևս աննկատ չմնաց: ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տնօրեն Մարիա Զախարովան նախ՝ գրեթե անմիջապես արձագանքեց այդ եղելությանը, ապա նույն խիստ գնահատականները կրկնեց երեկ՝ Երևանում ընթացող ռուսհայկական մեդիա ֆորումի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում. «Ռուս-հայկական այս մեդիա ֆորումի ժամանակ ուղղակիորեն կատարված սադրանքը, ըստ ամենայնի, նպատակ ուներ խաթարելու երկկողմ հարաբերությունների և մեր ընթացիկ օրակարգի համար այս կարևոր իրադարձությունը: Ակնհայտ է, որ այս սադրանքի հետևում կանգնած են հենց այն ուժերը, որոնք շահագրգռված չեն մեր երկրների և նրանց ժողովուրդների մերձեցմամբ, այլ շահագրգռված են հակառակով՝ մարդկանց իրարից հեռացնել, ատելություն, վախ, անվստահություն սերմանել»:

Ընդհանրապես, Մարիա Զախարովայի երեկվա ելույթը ամփոփ անդրադարձ է այն մասին, թե պաշտոնական Մոսկվայի ընկալմամբ ինչպես է Արևմուտքը հետևողականորեն ձգտում թշնամացնել Հայաստանն ու Ռուսաստանը, ինչպես է աշխատում այդ ուղղությամբ, ինչ գործիքներով և ում միջոցով, ում թիրախավորելով: Նա, բնականաբար, անընդունելի է բնորոշում Հայաստանում Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքները: Բայց արժե նշել, որ նման դիտարկումներ անում են նաև ռուսական տարբեր փորձագետներ, Ռուսաստանի, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարության հասցեին Հայաստանում հնչող մեղադրանքների ծուխը անկրակ չէ: Թե ի՞նչ էր ուզում Ռուսաստանն ապացուցել 2018-ին Հայաստանում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին, այլ հարց է: Բայց ստացվում է այնպես, որ հետամուտ լինելով «պատժել» ակնհայտորեն հակառուսական հռետորաբանություն ու նպատակներ հետապնդող «թավշյա» իշխանություններին՝ Ռուսաստանի ղեկավարությունը քիչ բան չարեց Հայաստանի, հայ ժողովրդի բարյացկամ վերաբերմունքը կորցնելու համար:

Ոչ միայն մենք, այլև առանձին ռուսական փորձագետներ են նշում, որ Ռուսաստանը նախ՝ ոչ մի կերպ չկանխեց Հայաստանի, Արցախի վրա ադրբեջանաթուրքական ագրեսիան, պատերազմի ընթացքում որոշակի իմաստով մենակ թողեց հայ ժողովրդին: Կրկնենք, խոսքը ոչ թե իշխանությունների, այլ ժողովրդի մասին է: Այո, պատերազմի ընթացքում ՌԴ նախագահը իսկապես ջանքեր գործադրել է՝ պատերազմը դադարեցնելու համար, ու հանրահայտ է, որ այդ ջանքերը ձախողել է հենց Նիկոլ Փաշինյանը, օրինակ՝ 2020-ի հոկտեմբերի 19-ին որոշելով, որ պետք է շարունակի պատերազմը, որպեսզի... հանկարծ հետո իրեն դավաճան չասեն: Ավելին, մեծ հարց է, թե ինչ վիճակ կլիներ, եթե նոյեմբերի 9-ին Ռուսաստանը գրեթե չպարտադրեր՝ դադարեցնել մարտական գործողությունները և խաղաղապահ ուժեր չմտցներ Արցախ: Շատ հնարավոր է՝ Փաշինյանը, որպեսզի «հետո իրեն դավաճան չասեն», պատրաստվում էր Արցախն ամբողջությամբ հանձնել Ադրբեջանին դեռ 3 տարի առաջ: Բայց մյուս կողմից՝ հիմա, երբ շարունակաբար նույն Ռուսաստանը հղում է անում 2020-ի նոյեմբերի 9-ի «եռակողմ հայտարարությանը», երբ այդ կապիտուլ յացիոն ու ստորացուցիչ փաստաթուղթը փորձում են «սաղացնել» որպես հայ ժողովրդին արված մի աներևակայելի լավություն, երևի մինչև վերջ չեն ընկալում, որ դրանով ավելի վատ տրամադրություններ են հարուցում:

Ու, ի դեպ, դա նույն Ռուսաստանն է, որը բոլորից առաջ ընկած Նիկոլ Վովաևիչին շնորհավորում էր 2021-ի ԱԺ արտահերթ ընտրություններից հետո: Թերևս Կրեմլում կարծում էին, որ Նիկոլ Վովաևիչն այլևս իրենց կրնկի տակ է, և ինչ կարգադրեն, այն էլ՝ կանի, կարճ ասած՝ գնալու տեղ չունի: Ու հիմա բորբոքվել են, որ «խեղճ, միամիտ Նիկոլը» (իրեն պաշտողների լեքսիկոնից) իրենց «քցել» է: Իհարկե, այն ինչ կատարվում է, ավելին՝ այն, ինչ կարող է տեղի ունենալ, որպես մի ահավոր ողբերգություն, առաջին հերթին մե՛ր՝ հայերիս, Հայաստանի քաղաքացիներիս, Հայաստանի քաղաքական ուժերի խնդիրն է ու մեր պատասխանատվության հարցը: Բայց հայ ժողովրդին մենակ թողնելու, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ադրբեջանցիների ոտնձգությունների ժամանակ օգնության դիմումներն անտեսելու մասին առանձին ռուս փորձագետների դիտարկումները անհիմն ու անտեղի չեն: Այսուամենայնիվ պետք է նկատել, որ Մոսկվայից հնչող հայտարարություններում ուշագրավ ելևէջներ են հայտնվել:

Մասնավորապես Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի հետ մերձենալու մասին լուրերի վերաբերյալ արած հայտարարության մեջ այսպիսի արտահայտություն է արել. «Հայ ժողովուրդը բավական իմաստուն է և հեռատես, որպեսզի խուսափի հակառուսական և հակահայկական սադրանքներից»: Ու ոչ միայն նա է հիշել «իմաստուն հայ ժողովրդի» մասին: Ռուսաստանից այս օրերին հնչող այլ հայտարարություններում էլ կան նման ակնարկներ: Կա տեսակետ, որ այսպիսով ակնարկներ են արվում հետևություններ անելու իմաստով: Իսկ «իմաստուն հայ ժողովրդի» առաջին ու անհրաժեշտ հետևությունը ներկա պահին նախ՝ պարտության խորհրդանիշ ու աղետ, պատերազմ ու կորուստներ բերող իշխանությունից ազատվելը պետք է լինի: Եվ դեպքերն ու տրամադրությունները կարծես ընթանում են այդ ուղղությամբ: Պարզապես մեծ է նաև մտավախությունը, որ հետևության համար կարող է արդեն ընդհանրապես ժամանակ չլինել:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

1 մարդ մահացել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ՆԳՆՌուզան Հ․-ն հիվանդանոցում մահացավԶախարովա. Իսրայելի հարվածների արդարացումը բացահայտ ցինիզմ է Ուժգին երկրաշարժ է գրանցվել․ Ճապոնիա«Նոան» նոր մարզական տնօրեն ունի Հունիսի 22-ին դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ․ նա ազատվել է աշխատանքից Նեթանյահուն մտադիր է Իրանում իշխանափոխություն իրականացնել․ Der Spiegel Անդրեասյանի կինը դստեր անսովոր անվան մասին. «Մենք նրան զեֆիրի պատվին չենք անվանակոչել»Այսօր Հայաստանի համար կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին Հայաստանը կարող է բռնկվել ինչպես լուցկին․ ո՞վ է դրանից շահում Հարձակումը քրիստոնեության վրա Հայաստանում. պայթեցնել և ոչնչացնել Կոտրել են պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենայի կողային ապակիները և հայելիները Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներիՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանը անօդաչուներով հարձակվել Է Իսրայելի վրա Զգուշացում՝ Բերքաբերի բնակիչներին Պայթյուն՝ հրդեհի բռնկումով. մանրամասներՓաշինյանի այցը Թուրքիա և թուրքական սիմվոլիզմը Փաշինյանը փորձում է արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումըՓաշինյանը շարունակում է իր զազրելի հարձակումները եկեղեցու դեմ Եկեղեցին վերջին խրամատն է, ժողովո՛ւրդ. Բագրատ Սրբազան Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը ծանր հետևանքներ կունենա ԼՂՀ նախագահ է ընտրվել Բակո Սահակյանը. պատմության այս օրը (19 հունիս)Տեղական «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցիների դեմ. «Փաստ»Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել Կարևոր՝ արցախցիների համարԱրտակ Զեյնալյանը վայր է դրել Երևանի ավագանու մանդատը Խաղաղության խաչմերուկը՝ կրակի մեջ. «Փաստ»Երկար ժամանակ ջուր չի լինի«Մամա՛ ջան, ամեն ինչ լավ է, բարի գիշեր, հանգիստ քնեք». կրտսեր սերժանտ Ազատ Գրիգորյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Մարդն իր խղճով, ապրումով արտահայտություն է արել, որի համար գտնվում է ձերբակալման մեջ, այլ պատճառ չկա»․ Բագրատ Սրբազան Ի՞նչ հետևանքներ կարող է Հայաստանի համար ունենալ Իրան-Իսրայել բախումը. «Փաստ»1 զոհ, 1 վիրավոր՝ Վայոց Ձորի մարզումԱվինյանի հայրը ավագանու անդամին համբալ չի համարում. «Փաստ»Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 19-ին, 20-ին, 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին Արտադրական կանեփի արտադրության համար առաջարկվում է սահմանել նպաստավոր պայմաններ. նախագիծ. «Փաստ»Ռուբլու փոխարժեքը փոփոխվեց Իշխանության «հոսանքահարման» խորքային պատճառները. ովքե՞ր և ինչո՞ւ են թիրախավորվում. «Փաստ»«Իշխանությունն անցել է իր համար սովորական դարձած գործիքակազմին՝ շինծու գործերի հիման վրա քաղաքական հետապնդումների պրոցեսին». «Փաստ»Ուշագրավ իրադարձություն բանկային համակարգում. ի՞նչ խոշոր ներդրում է կատարվել օտարերկրյա ընկերության կողմից. «Փաստ»Ով կնշանակվի Աբազյանի փոխարեն. «Հրապարակ» Ի՞նչ իրավական, տնտեսական և էներգետիկ ռիսկեր է պարունակում ՀԷՑ-ն ազգայնացնելու Փաշինյանի «ծրագիրը». «Փաստ»Իշխանությանը չի հաջողվի այս նստաշրջանում անձեռնմխելիությունից զրկել երկու ընդդիմադիր պատգամավորներին. «Ժողովուրդ» Թուրքիայում հնարավոր է համաձայնություն կնքվի․ «Հրապարակ» «Արցախ» կամերային նվագախմբի արցախցի երաժիշտների մեծ մասին ազատել են. «Փաստ»Ավանեսյանը փորձում է բարձրանալ կուսակցական աստիճանով, սակայն ներսում պաշտպանություն անգամ չունի․ «Ժողովուրդ» Կրնկակոխ «հետապնդեցին» Նիկոլ Փաշինյանին․ «Հրապարակ» Խորտակվող «նավն» ու հենարանների կորուստը. «Փաստ»Ալիևը կայցելի Թուրքիա Փաշինյանից մեկ օր առաջ
Ամենադիտված