Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի նախագահական ընտրությունների զուգահեռականները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախում այս անգամ նախագահի ընտրությունները տեղի ունեցան յուրահատուկ պայմաններում, երբ հայկական երկրորդ հանրապետությունն արդեն տևական ժամանակ է, ինչ տոտալ շրջափակման մեջ է գտնվում։ Կային տեղեկություններ ու մտահոգություններ, ընդ որում՝ չափազանց հիմնավոր, որ ընտրություններին զուգահեռ կարող են խժդժություններ տեղի ունենալ, քանի որ Նիկոլ Փաշինյանին ու իր արցախյան մի քանի արբանյակներին հարկավոր էր ստեղծել քաոս՝ վերահսկողությունն իրենց ձեռքից բաց չթողնելու և Արցախի արդբեջանականացման ծրագիրը մինչև վերջ կյանքի կոչելու համար: Սակայն կարևոր է, որ հնարավոր եղավ խուսափել ավելորդ լարվածությունից։

Ի վերջո, չպետք է մոռանալ, որ առաջին հերթին Ադրբեջանը միշտ պատրաստ է օգտվել անմիասնականությունից ու քաոսից։ Բարեբախտաբար, այս ծանր շրջափուլում սթափ մտածողությունն ու ազգային մտածելակերպի գերակշռությունն, ի վերջո, հաղթեցին Արցախում։ Ոչ պակաս կարևոր է, որ Արցախում երկարատև կայունության ու միասնականության պահպանման համար պայմաններ ստեղծվեն նաև հետագայում, որպեսզի հնարավոր լինի առաջ շարժվել։ Իսկ Արցախի շահերը պահանջում են կենսական հարցերի շուրջ կոնկրետ կարմիր գծերի շրջանակների ներկայացում և ընդգծում։ Օրինակ՝ ԱՀ նորանշանակ նախագահ Սամվել Շահրամանյանը միանգամից քաշեց Արցախի՝ այս պահի համար ամենաառաջնային կարմիր գծերը, այն է՝ Արցախը պետք է ունենա կարգավիճակ, և Լաչինի միջանցքը պետք է գործի։

Այս ֆոնին բնական է, որ Ադրբեջանը շատ ծանր է տարել Արցախում նախագահի ընտրության հանգամանքը։ Դա են վկայում Բաքվից հնչող հիստերիկ հայտարարությունները։ Դե, դա նույնիսկ բնական է, քանի որ Բաքուն ուղղակի երազում է վերացնել Արցախի պետական ինստիտուտները և ապամոնտաժել Արցախի պետականությունը։ Թեկուզ անսպասելի չէ, բայց առնվազն ցավալի է, որ այս ծանր շրջափուլում ՀՀ իշխանություններից՝ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի կողմից այդպես էլ շնորհավորանք չեղավ Արցախի նախագահի ընտրության հետ կապված։ Այնինչ 2020 թվականին, երբ Արայիկ Հարությունյանը դարձավ Արցախի նախագահ, Նիկոլ Փաշինյանն անմիջապես շտապեց շնորհավորել նրան՝ հատուկ ընդգծելով, որ Արցախում ընթացող բարեփոխումների մասով կարող է հույս դնել ՀՀ կառավարության և անձամբ իր վրա։ Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ նաև նշել էր, որ Արցախի նախագահի ընտրություններով մեկ անգամ ևս ապացուցվեց, որ «Արցախն անկախ եւ ժողովրդավարական պետություն է՝ իր կայացած ինստիտուտներով եւ հասուն քաղաքացիական հասարակությամբ»։

Հիշեցնենք՝ մեծ պատերազմից «հինգ էր պակաս»: Սա, կրկնենք, երեք տարի առաջ էր: Իսկ հիմա, բացի այն, որ Փաշինյանն ու իր իշխանությունը լուռ են, նաև կրավորական կեցվածք են ընդունել։ Նույնիսկ մինիմալ դիվանագիտական քայլերը չեն ձեռնարկվում Արցախում տեղի ունեցող ընտրությունները միջազգային հանրության համար ընկալելի դարձնելու համար, հատկապես այն կոնտեքստում, որ արցախահայության շրջանում խորանում է հումանիտար աղետը։ Իսկ ահա Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Արցախի նախագահի ընտրությունից ժամեր անց միջազգային համայնքին կոչ արեց դատապարտել Արցախում տեղի ունեցած ընտրությունները: Դրան հետևեց Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը, որով դատապարտում են Արցախում տեղի ունեցած ընտրությունները։

Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ Թուրքիայի դիրքորոշումը լիովին հայտնի է, Անկարան մինչև վերջ սատարում է Բաքվի տեսակետը։ Արցախի ընտրությունները չընդունելու կամ դատապարտելու մասին հայտարարություններով հանդես եկան մի շարք այնպիսի երկրներ, որոնք խնդիրներ ունեն իրենց տարածքային ամբողջականության հետ կապված ու սերտ կապեր ունեն Ադրբեջանի հետ, օրինակ՝ Պակիստանը, Մոլդովան, Վրաստանը, Ուկրաինան։ Բայց հատկապես զարմանալի էր ԵՄ-ի կտրուկ, ծայրահեղ դիրքորոշումն առ այն, որ իրենք չեն ճանաչում Արցախի ընտրությունները։ Բրյուսելից որոշեցին նաև ընդգծել, որ կարծում են, թե Ղարաբաղի հայերի համար կարևոր է համախմբվել դե ֆակտո ղեկավարության շուրջ, որը կարող է և ցանկանում է ներգրավվել Բաքվի հետ քննարկումներում։ Եթե Բրյուսելն ընդգծում է, որ չի ճանաչում ընտրությունները, ապա ի՞նչ մանդատի հիման վրա պետք է Արցախի ղեկավարությունը բանակցի Ադրբեջանի հետ, կամ Արցախի ղեկավարությունն առանց միջազգային մեխանիզմների ու անվտանգության երաշխիքների ինչպե՞ս կարող է բանակցել հանցագործ երկրի ներկայացուցիչների հետ։

ԵՄ-ի այս­պի­սի պահ­ված­քը թե­րևս պայ­մա­նա­վոր­ված է նրա­նով, որ Բրյու­սե­լում առա­վել քան կա­րև­որ­վում են Ադր­բե­ջա­նի կող­մից նավ­թի ու գա­զի մա­տա­կա­րա­րում­նե­րը, քան մար­դու իրա­վունք­նե­րի և ազա­տու­թյան ապա­հով­ման հար­ցը, երբ Ար­ցա­խում Ադր­բե­ջա­նի կող­մից կոնկ­րետ պա­տե­րազ­մա­կան ու ցե­ղաս­պա­նա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն­ներ են իրա­գործ­վում։ 

Բայց ուշագ­րավ է, որ ԵԱՀԿ Մինս­կի խմբի հա­մա­նա­խա­գահ երկր­նե­րից, այդ թվում` ԵՄ ան­դամ Ֆրան­սի­ա­յից Ար­ցա­խի ընտ­րու­թյուն­նե­րը չըն­դու­նե­լու մա­սին որևէ հայ­տա­րա­րու­թյուն չար­վեց։ Իսկ ԵՄ-ի՝ Ար­ցա­խի ընտ­րու­թյուն­նե­րը չճա­նա­չե­լու մա­սին հայ­տա­րա­րու­թյու­նից շտա­պեց օգտ­վել Թուր­քի­ան։ Էր­դո­ղա­նը յու Դե­լի­ում տե­ղի ունե­ցած G20-ի գա­գա­թա­ժո­ղո­վի շրջա­նակ­նե­րում Եվ­րո­պա­կան խորհր­դի նա­խա­գահ Շառլ Մի­շե­լի հետ քննար­կեց նաև այդ հար­ցը։ Բայց հե­տաքր­քիրն այն է, որ ադր­բե­ջա­նա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րում տե­ղե­կու­թյուն­ներ տա­րած­վե­ցին այն մա­սին, թե հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին կու­տա­կում­նե­րի ֆո­նին Փա­շի­նյա­նը փոր­ձել է հե­ռա­խո­սազ­րույց ունե­նալ Էր­դո­ղա­նի հետ։ Սա­կայն Էր­դո­ղանն առա­ջին հեր­թին Բաք­վի տե­սա­կե­տը ճշտե­լու հա­մար հե­ռա­խո­սազ­րույց է ունե­ցել Ալի­ևի հետ, որից հե­տո էլ հայ­տա­րա­րել է, որ սխալ է հա­մա­րում Հա­յաս­տա­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում, ուս­տի մտա­դիր է հե­ռա­խո­սով բա­նակ­ցու­թյուն­ներ վա­րել Նի­կոլ Փա­շի­նյա­նի հետ, ինչն էլ արեց երեկ։ 

Գրե­թե միշտ Թուր­քի­ան տար­բեր մի­ջամ­տու­թյուն­նե­րի մի­ջո­ցով փոր­ձել է առաջ­նա­կարգ միջ­նոր­դի դե­րա­կա­տա­րու­թյուն ստանձ­նել հայ-ադր­բե­ջա­նա­կան հա­կա­մար­տու­թյան շրջա­նակ­նե­րում, բայց չի ստաց­վել։ Երբ սահ­մա­նա­յին շատ լար­ված իրա­վի­ճակ էր ստեղծ­վում, ապա, որ­պես կա­նոն, հայ­կա­կան կող­մը միջ­նոր­դու­թյան հա­մար դի­մում էր առա­ջին հեր­թին Ռու­սաս­տա­նին, ու տե­ղի էր ունե­նում Փա­շի­նյան-Պու­տին հե­ռա­խո­սազ­րույ­ցը։ 

Բայց երբ հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը լար­վել են ու ՀՀ իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հե­ռա­կա բա­նա­վե­ճի մեջ են Ռու­սաս­տա­նի հետ, ապա Մոսկ­վա­յին, որը տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ միջ­նոր­դա­կան ջան­քեր է գոր­ծադ­րել, փո­խա­րի­նե­լու է գա­լիս Ան­կա­րան։ Ու փաս­տա­ցի ստաց­վում է, որ Երև­ա­նը միջ­նոր­դու­թյան հա­մար դի­մում է Ան­կա­րա­յին, իսկ Ան­կա­րա­յին մնում է օգտ­վել հնա­րա­վո­րու­թյու­նից, ինչն անում է մե­ծա­գույն հա­ճույ­քով:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի և Վրաստանի միջև հուլիսի 1-ից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նոր կանոններ կգործեն ԿԽՄԿ-ն այցելել է Բաքվի բանտում պահվող հայ անձանց 1 մարդ մահացել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ՆԳՆՌուզան Հ․-ն հիվանդանոցում մահացավԶախարովա. Իսրայելի հարվածների արդարացումը բացահայտ ցինիզմ է Ուժգին երկրաշարժ է գրանցվել․ Ճապոնիա«Նոան» նոր մարզական տնօրեն ունի Հունիսի 22-ին դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ․ նա ազատվել է աշխատանքից Նեթանյահուն մտադիր է Իրանում իշխանափոխություն իրականացնել․ Der Spiegel Անդրեասյանի կինը դստեր անսովոր անվան մասին. «Մենք նրան զեֆիրի պատվին չենք անվանակոչել»Այսօր Հայաստանի համար կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին Հայաստանը կարող է բռնկվել ինչպես լուցկին․ ո՞վ է դրանից շահում Հարձակումը քրիստոնեության վրա Հայաստանում. պայթեցնել և ոչնչացնել Կոտրել են պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենայի կողային ապակիները և հայելիները Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներիՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանը անօդաչուներով հարձակվել Է Իսրայելի վրա Զգուշացում՝ Բերքաբերի բնակիչներին Պայթյուն՝ հրդեհի բռնկումով. մանրամասներՓաշինյանի այցը Թուրքիա և թուրքական սիմվոլիզմը Փաշինյանը փորձում է արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումըՓաշինյանը շարունակում է իր զազրելի հարձակումները եկեղեցու դեմ Եկեղեցին վերջին խրամատն է, ժողովո՛ւրդ. Բագրատ Սրբազան Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը ծանր հետևանքներ կունենա ԼՂՀ նախագահ է ընտրվել Բակո Սահակյանը. պատմության այս օրը (19 հունիս)Տեղական «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցիների դեմ. «Փաստ»Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել Կարևոր՝ արցախցիների համարԱրտակ Զեյնալյանը վայր է դրել Երևանի ավագանու մանդատը Խաղաղության խաչմերուկը՝ կրակի մեջ. «Փաստ»Երկար ժամանակ ջուր չի լինի«Մամա՛ ջան, ամեն ինչ լավ է, բարի գիշեր, հանգիստ քնեք». կրտսեր սերժանտ Ազատ Գրիգորյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Մարդն իր խղճով, ապրումով արտահայտություն է արել, որի համար գտնվում է ձերբակալման մեջ, այլ պատճառ չկա»․ Բագրատ Սրբազան Ի՞նչ հետևանքներ կարող է Հայաստանի համար ունենալ Իրան-Իսրայել բախումը. «Փաստ»1 զոհ, 1 վիրավոր՝ Վայոց Ձորի մարզումԱվինյանի հայրը ավագանու անդամին համբալ չի համարում. «Փաստ»Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 19-ին, 20-ին, 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին Արտադրական կանեփի արտադրության համար առաջարկվում է սահմանել նպաստավոր պայմաններ. նախագիծ. «Փաստ»Ռուբլու փոխարժեքը փոփոխվեց Իշխանության «հոսանքահարման» խորքային պատճառները. ովքե՞ր և ինչո՞ւ են թիրախավորվում. «Փաստ»«Իշխանությունն անցել է իր համար սովորական դարձած գործիքակազմին՝ շինծու գործերի հիման վրա քաղաքական հետապնդումների պրոցեսին». «Փաստ»Ուշագրավ իրադարձություն բանկային համակարգում. ի՞նչ խոշոր ներդրում է կատարվել օտարերկրյա ընկերության կողմից. «Փաստ»Ով կնշանակվի Աբազյանի փոխարեն. «Հրապարակ» Ի՞նչ իրավական, տնտեսական և էներգետիկ ռիսկեր է պարունակում ՀԷՑ-ն ազգայնացնելու Փաշինյանի «ծրագիրը». «Փաստ»Իշխանությանը չի հաջողվի այս նստաշրջանում անձեռնմխելիությունից զրկել երկու ընդդիմադիր պատգամավորներին. «Ժողովուրդ» Թուրքիայում հնարավոր է համաձայնություն կնքվի․ «Հրապարակ» «Արցախ» կամերային նվագախմբի արցախցի երաժիշտների մեծ մասին ազատել են. «Փաստ»Ավանեսյանը փորձում է բարձրանալ կուսակցական աստիճանով, սակայն ներսում պաշտպանություն անգամ չունի․ «Ժողովուրդ» Կրնկակոխ «հետապնդեցին» Նիկոլ Փաշինյանին․ «Հրապարակ»
Ամենադիտված