Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական թնջուկը գլոբալ թնջուկի համատեքստում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աննկատ չմնաց այն, որ անցած շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանի համար հեռախոսային էր: Դա չէր էլ կարող աննկատ մնալ: Փաշինյանը հեռախոսով կապ էր հաստատել Ֆրանսիայի և Իրանի նախագահների, Գերմանիայի կանցլերի, ԱՄՆ պետքարտուղարի, Վրաստանի վարչապետի հետ: Առանձինառանձին, իհարկե, բայց հեռախոսով «բոլորին իրար էր խառնել»՝միաժամանակ բացահայտ ցույց տալով, որ ինքն է «իրար խառնված» առաջին հերթին: Ու պատճառն, ի դեպ, հենց իր՝ Փաշինյանի եփած արտաքին-քաղաքական «բորշչն» է, որի հետևանքով Հայաստանը վերածվում է, եթե արդեն վերջնականապես չի վերածվել «հայկական թնջուկի»: Այն իմաստով, որ Հայաստանը դարձել է աշխարհաքաղաքական շահերի հնարավոր բախման կիզակետ ու շատ մոտ է ուղղակիորեն նման բախման վայր դառնալուն: Թե դա ինչ հետևանքներ կունենա, միգուցե դժվար է ասել: Բայց մեկ բան ակնհայտ է. Հայաստանի պետականության գլխին մութ ու չարագուշակ ամպերի կուտակումը շարունակվում է:

Ի դեպ, «բորշչի» մասին. «հեռախոսային շաբաթօրյակի» ընթացքում Նիկոլ Փաշինյանը Ռուսաստան չէր զանգել: Ընդ որում, ուշադրություն դարձնենք, որ տևական ժամանակ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց չի կայացել, ինչն իսկապես աննախադապ է, ինչպես սիրում են ասել քպականները: Բայց, դատելով հայտարարություններից, Ռուսաստանի հետ «կապի» ապահովումը իրականացվում է ՌԴ ԱԳՆ-ի «խողովակով»: Ահավասիկ, նախօրեին Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը, այլ ոչ թե որևէ մեկ ուրիշն է ստորագրել փաստաթուղթ, ըստ որի՝ այն ժամանակվա Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Ադրբեջանի մաս է։ Լավրովը դա նշել է՝ հակադարձելով նրան, որ Հայաստանում Ռուսաստանին մեղադրում են Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու մեջ։ Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանին որևէ բանում մեղադրելուց առաջ պետք է գնահատել սեփական արարքները։

Ռուսաստանի ԱԳ նախարարը նաև հիշեցրել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ընդհանրապես ոչինչ չի ասվում Արցախի կարգավիճակի մասին, և այն ժամանակ երեք կողմերն էլ, նրա խոսքով, ելնում էին նրանից, որ այդ կարգավիճակի շուրջ դեռ պետք է լրացուցիչ բանակցություններ վարվեին։ Դրան արդեն հաջորդեց քպականներից մեկի՝ «Պուտինին ձերբակալելու» մեծ ջատագով պատգամավորի հայտարարությունմեղադրանքը, թե Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովը անընդհատ ուզում է Հայաստանը տանել կործանման, ու դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը բոլորին զանգել է, բացի Պուտինից: Մի շտապեք ծիծաղել կամ ընթերցելուն զուգահեռ մատը քունքին տանել: Սա պամֆլետ չէ, սա ֆանտաստիկա չէ: Սա կատարված իրադարձությունների, հայտարարությունների սեղմ արձանագրում է: Իսկ, այ, ում զանգին սպասում էր Նիկոլ Փաշինյանը, Թուրքիայի նախագահ Էրդողանն է: Վերջինս «մեծահոգաբար ասել էր, որ երկուշաբթի (երեկ) կզանգահարի Փաշինյանին, որովհետև...

«Ղարաբաղում վատ բաներ են կատարվում», նկատի ունենալով՝ Արցախում նոր նախագահի ընտրությունը: Ի լրումն, Իրանի ԱԳՆ խոսնակը երեկ կրկնեց Նիկոլ Փաշինյանի պաշտոնական տեսակետը առ այն, որ «Ղարաբաղն Ադրբեջանի մաս» է: Ի լրումն, Իրանի ԱԳՆ խոսնակը կրկնեց իր պետության այն պաշտոնական դիրքորոշումը, որ Իրանի համար անընդունելի են տարածաշրջանում ճանաչված սահմանների փոփոխությունները: Վերադառնանք, սակայն, Էրդողանի՝ Փաշինյանի համար այդքան բաղձալի զանգին: Այս դեպքում նույնիսկ կարևոր չէ, թե ինչ էր ասելու կամ ինչ չէր ասելու Էրդողանը (գոնե հոդվածը գրելու պահին զանգի մասին տեղեկություն չկար): Ամենից վատն այս դեպքում այն է, որ Հայաստանի իշխանությունը ներկայացնող Նիկոլ Փաշինյանի ջանքերով Թուրքիան դառնում է մեր տարածաշրջանում «ասողը»: Ավելին, Թուրքիան ուղղակիորեն ներգրավվում է արդեն ոչ թե «Արցախի հիմնախնդրի կարգավորման» գործընթացի, այլ ընդհանրապես՝ Հայաստանի հետ կապված հարցերի կարգավորման գործընթացի մեջ: Եվս մի փոքր, ու Հայաստանի օրվա իշխանության ջանքերով Էրդողանը կարող է դառնալ հայ-ռուսական հարաբերությունները կարգավորելու միջնորդ: Իսկ ի՞նչ կարող է դա նշանակել:

Իսկ դա ոչ մի լավ բան չի կարող նշանակել: Հետևանքները լինելու են ծանրագույն: Հարկավ, «թնջուկը» զուտ հայկական չէ: Ավելին, Արևմուտք-Արևելք, եթե կուզեք՝ Արևմուտք-Ռուսաստան դիմակայության հիմնական «թնջուկավայրը» այլ է: Բայց մեզ, հասկանալի է, նախ հետաքրքրում է մեր երկիրը ու այն, որ Հայաստանը վերջնականապես չվերածվի աշխարհաքաղաքական շահերի բախման վայրի ու չդառնանք մանրադրամ՝ այլոց աշխարհաքաղաքական «խաղերում»: Ցավոք, առայժմ դեպի այդ կողմ է մեր նավը տանում պետության ղեկի մոտ հայտնվածների վարած քաղաքականությունը: Ավելին, չի կարելի բացառել, որ ԱրևմուտքՌուսաստան դիմակայության «մեծ թնջուկի» հետ կապված կարող են նոր զարգացումներ լինել: Համենայն դեպս, ԱՄՆ պետքարտուղարի վերջին հայտարարությունները պարունակում են նման ակնարկներ: Բլինքենը մասնավորապես նկատել է, որ բանակցությունների համար պետք է առնվազն երկու կողմ, նշելով, որ Պուտինի կողմից առայժմ դիվանագիտական հարթություն անցնելու ոչ մի հետաքրքրվածություն իրենք չեն տեսնում:

Բայց, եթե ՌԴ նախագահը նման հետաքրքրություն դրսևորի, ապա ըստ ԱՄՆ պետքարտուղարի, ուկրաինացիներն առաջինը կլինեն, որ բանակցություններ կսկսեն, իսկ Միացյալ Նահանգները՝ անմիջապես նրանցից հետո: Սա փորձագետները գնահատում են որպես ուղիղ ակնարկ՝ ուղղված Պուտինին: Նկատենք նաև, որ G-20-ի վերջին գագաթաժողովում Ռուսաստանին խստորեն դատապարտող հայտարարություն էլ չընդունվեց, դե, գոնե այնպիսի մի բան, ինչպես սովոր ենք տեսնել վերջին երկու տարում: Այդ ամենն, իհարկե, դեռ ոչինչ չի նշանակում «հողի վրա», բաց նաև անտեսել էլ չի կարելի: «Առակս այն ցուցանի», որ հնարավոր է իրավիճակի ցանկացած փոփոխություն, հնարավոր են նոր զարգացումներ, որոնց մենք պետք է կարողանանք պատրաստ լինել, ոչ թե ֆալստարտներով հերթական փորձանքը բերենք մեր գլխին...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի և Վրաստանի միջև հուլիսի 1-ից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նոր կանոններ կգործեն ԿԽՄԿ-ն այցելել է Բաքվի բանտում պահվող հայ անձանց 1 մարդ մահացել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ՆԳՆՌուզան Հ․-ն հիվանդանոցում մահացավԶախարովա. Իսրայելի հարվածների արդարացումը բացահայտ ցինիզմ է Ուժգին երկրաշարժ է գրանցվել․ Ճապոնիա«Նոան» նոր մարզական տնօրեն ունի Հունիսի 22-ին դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ․ նա ազատվել է աշխատանքից Նեթանյահուն մտադիր է Իրանում իշխանափոխություն իրականացնել․ Der Spiegel Անդրեասյանի կինը դստեր անսովոր անվան մասին. «Մենք նրան զեֆիրի պատվին չենք անվանակոչել»Այսօր Հայաստանի համար կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին Հայաստանը կարող է բռնկվել ինչպես լուցկին․ ո՞վ է դրանից շահում Հարձակումը քրիստոնեության վրա Հայաստանում. պայթեցնել և ոչնչացնել Կոտրել են պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենայի կողային ապակիները և հայելիները Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներիՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանը անօդաչուներով հարձակվել Է Իսրայելի վրա Զգուշացում՝ Բերքաբերի բնակիչներին Պայթյուն՝ հրդեհի բռնկումով. մանրամասներՓաշինյանի այցը Թուրքիա և թուրքական սիմվոլիզմը Փաշինյանը փորձում է արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումըՓաշինյանը շարունակում է իր զազրելի հարձակումները եկեղեցու դեմ Եկեղեցին վերջին խրամատն է, ժողովո՛ւրդ. Բագրատ Սրբազան Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը ծանր հետևանքներ կունենա ԼՂՀ նախագահ է ընտրվել Բակո Սահակյանը. պատմության այս օրը (19 հունիս)Տեղական «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցիների դեմ. «Փաստ»Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել Կարևոր՝ արցախցիների համարԱրտակ Զեյնալյանը վայր է դրել Երևանի ավագանու մանդատը Խաղաղության խաչմերուկը՝ կրակի մեջ. «Փաստ»Երկար ժամանակ ջուր չի լինի«Մամա՛ ջան, ամեն ինչ լավ է, բարի գիշեր, հանգիստ քնեք». կրտսեր սերժանտ Ազատ Գրիգորյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Մարդն իր խղճով, ապրումով արտահայտություն է արել, որի համար գտնվում է ձերբակալման մեջ, այլ պատճառ չկա»․ Բագրատ Սրբազան Ի՞նչ հետևանքներ կարող է Հայաստանի համար ունենալ Իրան-Իսրայել բախումը. «Փաստ»1 զոհ, 1 վիրավոր՝ Վայոց Ձորի մարզումԱվինյանի հայրը ավագանու անդամին համբալ չի համարում. «Փաստ»Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 19-ին, 20-ին, 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին Արտադրական կանեփի արտադրության համար առաջարկվում է սահմանել նպաստավոր պայմաններ. նախագիծ. «Փաստ»Ռուբլու փոխարժեքը փոփոխվեց Իշխանության «հոսանքահարման» խորքային պատճառները. ովքե՞ր և ինչո՞ւ են թիրախավորվում. «Փաստ»«Իշխանությունն անցել է իր համար սովորական դարձած գործիքակազմին՝ շինծու գործերի հիման վրա քաղաքական հետապնդումների պրոցեսին». «Փաստ»Ուշագրավ իրադարձություն բանկային համակարգում. ի՞նչ խոշոր ներդրում է կատարվել օտարերկրյա ընկերության կողմից. «Փաստ»Ով կնշանակվի Աբազյանի փոխարեն. «Հրապարակ» Ի՞նչ իրավական, տնտեսական և էներգետիկ ռիսկեր է պարունակում ՀԷՑ-ն ազգայնացնելու Փաշինյանի «ծրագիրը». «Փաստ»Իշխանությանը չի հաջողվի այս նստաշրջանում անձեռնմխելիությունից զրկել երկու ընդդիմադիր պատգամավորներին. «Ժողովուրդ» Թուրքիայում հնարավոր է համաձայնություն կնքվի․ «Հրապարակ» «Արցախ» կամերային նվագախմբի արցախցի երաժիշտների մեծ մասին ազատել են. «Փաստ»Ավանեսյանը փորձում է բարձրանալ կուսակցական աստիճանով, սակայն ներսում պաշտպանություն անգամ չունի․ «Ժողովուրդ» Կրնկակոխ «հետապնդեցին» Նիկոլ Փաշինյանին․ «Հրապարակ»
Ամենադիտված