Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բեռնատարն ու ինտրիգները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախում տիրող ճգնաժամն ամենօրյա ռեժիմով ավելի կատաստրոֆիկ բնույթ է ստանում, իսկ մարդկանց գոյատևելու հարցը շարունակում մնալ օդից կախված։ Ամենօրյա ռեժիմով խորացող դժոխքն էլ ավելի է ծանրացնում մարդկանց հոգեբանական ընկճախտը։ Հենց դրանով էր պայմանավորված Արցախի իշխանությունների կողմից հումանիտար բեռների՝ Արցախ մուտք գործելու ինտենսիվ բանակցությունները, որոնք շարունակվում են վերջին 3-4 օրերի ընթացքում։ Նշենք, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը վերջին օրերի ընթացքում բանակցում է ռուս խաղաղապահների հրամանատարության հետ՝ դեպի Արցախ բեռների մուտքի ապահովման գործընթացը կարգավորելու նպատակով։

Ընդգծենք, որ ադրբեջանական կողմը պնդում էր, որ հումանիտար բեռը Ստեփանակերտ կմտնի Աղդամից, այլ ոչ թե Լաչինից․ ի հակակշիռ այդ պնդման՝ ռուսական կողմն իր հերթին առաջարկում էր, որ եթե ադրբեջանցիներն այդքան շատ են ուզում Աղդամից բեռի մուտքը, ապա հենց ռուսական հումանիտար բեռնատարը մտնի Ստեփանակերտ։  

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Աղդամ-Ստեփանակերտ հատվածից ռուսական հումանիտար բեռնատարը մուտք է գործել Ստեփանակերտ, այն պայմանով, որ առաջիկա օրերին, տեղեկությունների համաձայն, անգամ 12 ժամվա կտրվածքով բացվելու է Լաչինի միջանցքը, և մարդասիրական բեռները մուտք են գործելու Արցախ։

Կարևոր է փաստել, որ սա նախնական պայմանավորվածություն է, այս մասին Արցախի ղեկավարությանը վստահեցրել է ռուսական կողմը, իսկ իրադարձությունների հետագա ընթացքը պարզ կդառնա միայն առաջիկա օրերի, գուցե՝ ժամերի ընթացքում։ Շատ կարևոր է շեշտել, որ ոչ ոք չի կարող երաշխավորել, թե Ադրբեջանը չի խախտի իր պայմանավորվածությունը, սակայն ներկայումս սա փորձ է լուծել Արցախում գոյություն ունեցող ողբերգական իրավիճակը։

Թերևս հեշտ է խոսել կամ քննադատել տաք սուրճի բաժակը ձեռքին, հայտարարել, թե տեղի ուենցածը «դավաճանություն է» կամ այլ նմանօրինակ անբովանդակ տեքստեր գրել, բայց, ըստ էության, ամեն ինչ պետք է նայել սառը, և բացառապես իրատեսական աչքերով կամ ինչպես սիրում են ասել ժամանակակից տերմինով՝ real politik-ի տեսանկյունից։ Կա իրավիճակ, որը շարունակում է խորանալ ամենժամյա ռեժիմով, կան սոված երեխաներ ու կանայք, որոնք սովորական «ցամաք հացի» կարոտ են, և կան Երևանում հոխորտացողների բանակ, ով քննադատելով տեղի ուենցող գործընթացը և թիրախ դարձնելով Արցախի նորընտիր ղեկավարությանը, ջուր է լցնում փաշինյանական ջրաղացին։

Ավելին, բեռնատարի՝ Ստեփանակերտ մտնելուն զուգահեռ, Արցախի «սորոսական» թևը միանգամից հերթական հակառուսական վայնասունը բարձրացրեց՝ պնդելով, թե բեռնատարի մեջ վերմակներ են, ինչի կարիքն արցախցին ընդհանրապես չունի։ Նախ, ես տեղյակ չեմ, թե իրականում ինչ է այդ բեռնատարում, սակայն այստեղ պետք է իրերը կոչենք իրենց անուններով։

Փաստացի, մեքենան արդեն Ստեփանակերտում է և սա ավելի շատ սիմվոլիկ է, քանի որ ռուսների պնդումը, թե ռուսական բեռնատարը պետք է մտնի, ինչից հետո անմիջապես պետք է բացվի Լաչինը, այս ամբողջ օպերացիայի բուն իմաստն է, իսկ այդ թեման «խուրդողները» կամ չեն հասկանում, կամ ուղղակի փորձում են այդպիսի տպավորություն ստեղծվի, և շարքային քաղաքացին հերթական անգամ մոլորության մեջ ընկնի և չընկալի, թե իրականում ինչ է տեղի ունեցել։

Հատկանշականն այն է, որ «վերմակային վայնասունին» միանգամից արձագանքեցին և սկսեցին նույն թելը թելել հայաստանյան տիրույթում գործող և նիկոլական դուդուկի տակ պարող հատվածը, ովքեր ինքնամոռաց պաթոսվում են սոցցանցերում և առիթն օգտագործելով՝ հերթական անգամ թիրախ դարձնում «նախկիններին»։

Արմեն Հովասափյան

Պարտավոր կլինեն աշխատանքային պայմանագիր կնքել առողջապահության նախարարության առաջարկած կազմակերպության հետ. նախագիծ. «Փաստ»Ցանկանում են ոչնչացնել հայկական ինքնությունը. «Փաստ»Տուժում են թե՛ պետությունը, թե՛ օրինական դաշտում գործող ընկերությունները. նոր զարգացումներ. «Փաստ»Նոր ընդդիմադիր ալյանս՝ «Փարաքարի մոդելով». «Փաստ» Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը նոր «երանգներ» է ստանում. «Փաստ»‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին
Ամենադիտված