Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի տնտեսական խնդիրների դառնահամ բաղադրությունը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայկական «տնտեսական հրաշքի» ժամանակաշրջանն ավարտվում է։ Եթե արտաքին պայմաններով թելադրված՝ Հայաստանի տնտեսությունը անցած տարի ու այս տարվա սկզբին երկնիշ թվով աճ էր արձանագրում, ապա նույն արտաքին պայմաններով էլ թելադրված՝ ներկայում խնդիրների առաջ է կանգնել։

Նախորդ տարի մեծ թվով ռուսաստանցիների՝ հիմնականում ՏՏ ոլորտի մասնագետների ժամանման ու նրանց հետ նաև կապիտալի ներհոսքի արդյունքում Հայաստանում տնտեսական վերելք նկատվեց։ Դրա հետ մեկտեղ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները շրջանցելու համար Հայաստանը դարձավ արևմտյան ապրանքներ՝ մասնավորապես մեքենաներ ու տեխնիկա ձեռք բերելու հիմնական ուղղություններից մեկը։ Բայց անցած տարվա երկրորդ կեսի և այս տարվա առաջին կեսի ակտիվ դրամական հոսքերից հետո դրսից Հայաստան ուղարկվող գումարները կտրուկ նվազում են։ Հատկապես պակասել են Ռուսաստանից դեպի Հայաստան դրամական փոխանցումների ծավալները, ինչը պայմանավորված է նաև նրանով, որ ռուբլու փոխարժեքն էականորեն նվազել է, իսկ դրամի փոխարժեքը՝ ամրապնդվել։ Ընդհանուր առմամբ, նվազել է ռուբլով փոխանցումների տեսակարար կշիռը։ Ռուսաստանի այն քաղաքացիների հոսքը, որոնք իրենց միջոցներով տեղափոխվում էին Հայաստան, արդեն կանգնել է։ Այլ կերպ ասած՝ երկարաժամկետ կտրվածքով Ռուսաստանից դեպի Հայաստան նոր ժամանողներ չկան, ովքեր իրենց հետ կարող են բերել մեծ քանակությամբ արտարժույթ։

Արդյունքում ստացվում է, որ դադարել է անցալ տարվանից սկսված ահռելի կապիտալի հոսքը դեպի Հայաստան, որը պայմանավորված էր մարդկանց տեղաշարժով։ Մյուս կողմից էլ՝ փոխանցումների նվազեցման համար պայմաններ է ստեղծել նաև պատժամիջոցային ռեժիմի վերահսկողությունը՝ փակելով արևմտյան տեխնոլոգիաները Հայաստանի միջոցով Ռուսաստանին տրամադրելու ճանապարհը։ Դրա համար էլ արևմտյան պատժամիջոցների տակ հայտնվելուց խուսափելու համար հայկական բանկերը չեն ընդունում այն փոխանցումները, որոնցով Ռուսաստանը կարող է Հայաստանից արևմտյան առաջատար տեխնոլոգիաներ ու սարքավորումներ ներկրել։ Միաժամանակ, արևմտյան երկրների պատժամիջոցային գործողությունների ճնշման տակ հայկական մի շարք բանկեր կասեցրել են ռուսական որոշ փոխանցումային համակարգերի սպասարկումը (օրինակ՝ Unistream, Мир)։

Ռուսաստանցիների ներհոսքի արդյունքում անցած տարվանից աշխուժացավ նաև անշարժ գույքի շուկան։ Մեծացավ պահանջարկը, վարձակալության ու բնակարանների գները կտրուկ աճեցին, իսկ շինարարության տեմպերը կտրուկ ավելացան։ Շինարարությունը շարունակում է տնտեսական քարշող ուժի դերակատարություն ունենալ նաև հիմա։ Բայց անշարժ գույքի շուկայի աճը սկսել է նմանվել ուռճացող պղպջակի, քանի որ արդեն իսկ այս ոլորտում գործարքների էական նվազում է նկատվում։ Եթե ռուսաստանցիների ներհոսքը դադարում է կամ նրանք սկսում են հեռանալ, ապա դա էականորեն ազդում է պահանջարկի վրա։ Իսկ այս հանգամանքը շինարարության ոլորտի համար մռայլ կանխատեսումների տեղիք է տալիս հատկապես հաջորդ տարվա տեսանկյունից, եթե գումարում ենք նաև այն հանգամանքը, որ 2025 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքում եկամտահարկի վերադարձման նորմն այլևս չի գործելու։

Այս ամենի հետ մեկտեղ, պետք է հաշվի առնել, որ ՀՀ տնտեսությունը մի շարք մարտահրավերների առաջ է կանգնել։ Այդ մարտահրավերների շարքում անհնար է չնկատել ՀՀ պետական պարտքի սրընթաց աճը։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն արդեն «մասնագիտացել» է նորանոր պարտքեր ներգրավելու հարցում։ 2023 թվականի հուլիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է մոտ 11 մլրդ 352 մլն դոլար։ Երբ դրամը դոլարի նկատմամբ արժևորված է, պետական պարտքի այս ծավալը համեմատաբար հեշտ է սպասարկել, սակայն երբ դրամն արժեզրկվի, լուրջ խնդիրներ կունենանք այս տեսանկյունից՝ լրացուցիչ միջոցներ ուղղելով պարտքի սպասարկման համար։

Տնտեսության համար խոչընդոտող հանգամանք է նաև գնաճը։ Դրամի արժևորումը ենթադրում է, որ ներկրվող ապրանքները պետք է էժանանային, սակայն շարունակում են դրանք թանկ վաճառվել, քանի որ մի շարք ներկրողներ ու օլիգարխներ գերշահույթներ են ստանում։

Տարօրինակ է, որ չի նվազում նաև գազի գինը, քանի որ կապույտ վառելիքի մատակարարումը Հայաստանին հաշվարկվում է դոլարով, իսկ դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ էականորեն նվազել է։ Դրա փոխարեն էականորեն աճում են բենզինի գները։ Իսկ եթե երկրում որոշ էներգակիրների գներն ավելանում են, ապա դա պայմաններ է ստեղծում գնաճային ճնշման ավելացման համար։ Ոլորտի պատասխանատուների այն պարզաբանումներն էլ, թե բենզինի գների բարձրացումը պայմանավորված է Ռուսաստանում այդ ապրանքի գների բարձրացմամբ, հիմնավոր չեն, քանի որ Հայաստանը կարող է բենզին ձեռք բերել նաև այլ երկրներից։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԿԽՄԿ-ն այցելել է Բաքվի բանտում պահվող հայ անձանց 1 մարդ մահացել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ՆԳՆՌուզան Հ․-ն հիվանդանոցում մահացավԶախարովա. Իսրայելի հարվածների արդարացումը բացահայտ ցինիզմ է Ուժգին երկրաշարժ է գրանցվել․ Ճապոնիա«Նոան» նոր մարզական տնօրեն ունի Հունիսի 22-ին դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ․ նա ազատվել է աշխատանքից Նեթանյահուն մտադիր է Իրանում իշխանափոխություն իրականացնել․ Der Spiegel Անդրեասյանի կինը դստեր անսովոր անվան մասին. «Մենք նրան զեֆիրի պատվին չենք անվանակոչել»Այսօր Հայաստանի համար կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին Հայաստանը կարող է բռնկվել ինչպես լուցկին․ ո՞վ է դրանից շահում Հարձակումը քրիստոնեության վրա Հայաստանում. պայթեցնել և ոչնչացնել Կոտրել են պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենայի կողային ապակիները և հայելիները Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներիՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանը անօդաչուներով հարձակվել Է Իսրայելի վրա Զգուշացում՝ Բերքաբերի բնակիչներին Պայթյուն՝ հրդեհի բռնկումով. մանրամասներՓաշինյանի այցը Թուրքիա և թուրքական սիմվոլիզմը Փաշինյանը փորձում է արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումըՓաշինյանը շարունակում է իր զազրելի հարձակումները եկեղեցու դեմ Եկեղեցին վերջին խրամատն է, ժողովո՛ւրդ. Բագրատ Սրբազան Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը ծանր հետևանքներ կունենա ԼՂՀ նախագահ է ընտրվել Բակո Սահակյանը. պատմության այս օրը (19 հունիս)Տեղական «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցիների դեմ. «Փաստ»Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել Կարևոր՝ արցախցիների համարԱրտակ Զեյնալյանը վայր է դրել Երևանի ավագանու մանդատը Խաղաղության խաչմերուկը՝ կրակի մեջ. «Փաստ»Երկար ժամանակ ջուր չի լինի«Մամա՛ ջան, ամեն ինչ լավ է, բարի գիշեր, հանգիստ քնեք». կրտսեր սերժանտ Ազատ Գրիգորյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Մարդն իր խղճով, ապրումով արտահայտություն է արել, որի համար գտնվում է ձերբակալման մեջ, այլ պատճառ չկա»․ Բագրատ Սրբազան Ի՞նչ հետևանքներ կարող է Հայաստանի համար ունենալ Իրան-Իսրայել բախումը. «Փաստ»1 զոհ, 1 վիրավոր՝ Վայոց Ձորի մարզումԱվինյանի հայրը ավագանու անդամին համբալ չի համարում. «Փաստ»Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 19-ին, 20-ին, 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին Արտադրական կանեփի արտադրության համար առաջարկվում է սահմանել նպաստավոր պայմաններ. նախագիծ. «Փաստ»Ռուբլու փոխարժեքը փոփոխվեց Իշխանության «հոսանքահարման» խորքային պատճառները. ովքե՞ր և ինչո՞ւ են թիրախավորվում. «Փաստ»«Իշխանությունն անցել է իր համար սովորական դարձած գործիքակազմին՝ շինծու գործերի հիման վրա քաղաքական հետապնդումների պրոցեսին». «Փաստ»Ուշագրավ իրադարձություն բանկային համակարգում. ի՞նչ խոշոր ներդրում է կատարվել օտարերկրյա ընկերության կողմից. «Փաստ»Ով կնշանակվի Աբազյանի փոխարեն. «Հրապարակ» Ի՞նչ իրավական, տնտեսական և էներգետիկ ռիսկեր է պարունակում ՀԷՑ-ն ազգայնացնելու Փաշինյանի «ծրագիրը». «Փաստ»Իշխանությանը չի հաջողվի այս նստաշրջանում անձեռնմխելիությունից զրկել երկու ընդդիմադիր պատգամավորներին. «Ժողովուրդ» Թուրքիայում հնարավոր է համաձայնություն կնքվի․ «Հրապարակ» «Արցախ» կամերային նվագախմբի արցախցի երաժիշտների մեծ մասին ազատել են. «Փաստ»Ավանեսյանը փորձում է բարձրանալ կուսակցական աստիճանով, սակայն ներսում պաշտպանություն անգամ չունի․ «Ժողովուրդ» Կրնկակոխ «հետապնդեցին» Նիկոլ Փաշինյանին․ «Հրապարակ» Խորտակվող «նավն» ու հենարանների կորուստը. «Փաստ»
Ամենադիտված