Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Լայնորեն է քայլում Ադրբեջանը. ինչպես է Ռուսաստանի կողքին Ուկրաինայի նոր դաշնակից աճել»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Politnavigator.net-ը գրում է, որ Արևմտյան հովանու ներքո սրընթաց շարժվող Մոլդովայի, Ղազախստանի և Հայաստանի հետ կապված խնդիրների ֆոնին Ադրբեջանը տարեցտարի ավելի ու ավելի ամուր ներծծվելով Էրդողանի անունը կրող «թուրքական աշխարհի» ձագարը հատուկ տեղ է գրավում, և ինչքան գնում է, այնքան հարևանների կողմից ընկալվում է որպես թուրքական «վստահված անձ» տարածաշրջանում։

Թվում է, թե այդ ամենը ոչինչ, ի վերջո, դա բացառապես հենց ադրբեջանցիների ինքնիշխան գործն է մտածել։ Բայց կա մեկ «բայց»: Ու թեև այն սկզբում փոքր էր, սակայն ժամանակի ընթացքում չափերով մեծացել է դառնալով իսկական արտաքին քաղաքական խնդիր Ռուսաստանի համար։ Փաստն այն է, որ Ադրբեջանը դանդաղ, բայց հաստատապես շարժվում է դեպի մեր աշխարհաքաղաքական հակառակորդները։ Դա դեռ այնքան էլ տգեղ չի անում, ինչպես անում են օրինակ Մոլդովան կամ Հայաստանը, բայց արդեն բավական նկատելի է անտեսելու համար։ Մինչդեռ, Ռուսաստանի իշխանությունները պարբերաբար թաքցնելով Բաքվի նույնիսկ այն բացահայտ գործողությունները, որոնք պահանջում էին կոշտ պատասխան, «բարիդրացիության», «գործընկերության» և նույնիսկ «դաշինքի» մանտրաների ներքո փակվել են:

Ամենաթարմ օրինակներից է Կիևում Ադրբեջանի դեսպան Սայմուր Մարդալիևին, ով իր «հիացմունքն է հայտնել ռուսական ագրեսիան հետ մղելու գործում ուկրաինական բանակի և ողջ Ուկրաինայի հաստատակամության և խիզախության համար»: Բայց Ադրբեջանի դեսպանը չի սահմանափակվել միայն դրանով, այլ նաև հրապարակել է Ադրբեջանի ստանձնած քաղաքական պարտավորությունները Ուկրաինային ֆինանսական, հումանիտար և այլ օգնության վերաբերյալ։ Դուք որևէ բան լսե՞լ եք ռուսական բանակին և կամավորներին Ադրբեջանի օգնության մասին: Միգուցե՞ Բաքվից Դոնբաս են ուղարկվել խաղաղ բնակիչների համար մարդասիրական օգնություններով բեռնատարներ։ Ես չեմ լսել, բայց կարդում եմ ադրբեջանական մամուլը, և դրա տոնայնությունը գնալով ավելի է հիշեցնում ուկրաինական մամուլը, ուղղակի դեռ «Ռուսաստան» բառը փոքրատառով չեն գրում։ ՌԴ ԱԳՆ-ն բավական ինքնագոհ և դանդաղ է արձագանքել այդ ոչ բարեկամական դեմարշին հայտնելով իր մտադրությունը խնդրանք ուղարկել Բաքու հասկանալու համար, թե ինչպիսի օգնություն է ցուցաբերում Ադրբեջանը Ուկրաինային։ Ընդ որում փաստաթղթի տոնայնությունը բավականին բարեհաճ և բարեկամական է եղել, չեն եղել «ուլտիմատիվ» և «պահանջներ» պարունակող խոսքեր: Թեև, իրականում, ինչո՞վ է դա տարբերվում Փաշինյանի կնոջ ցուցադրական այցից Կիև։ Ոչնչով: Ադրբեջանի դեսպանն ուղղակի կարիք չունի գնալ Կիև հարգանքի տուրք մատուցելու Մայդանի սատանաներին, նա արդեն այնտեղ է։

Լավ, այդ սկանդալը կոծկվեց, իսկ ի՞նչ եղավ հետո: Իսկ հետո ընտրություններ անցկացվեցին Ռուսաստանի նոր տարածքներում, և Ուկրաինայի «միջազգայնորեն ճանաչված սահմանները» սատարողների շարքում նույն Ադրբեջանը է։ Լավրովն այս անգամ նկատեց և նույնիսկ կտրուկ արձագանքեց։ Այնուամենայնիվ, այստեղ էլ կա մի նրբերանգ: ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովային ադրբեջանական դիվանագիտության հայտարարությունն անվանել է «անընդունելի» և «մեր երկրների միջև հարաբերությունների դաշնակցային մակարդակին չհամապատասխանող»։ «Մենք ելնում ենք նրանից, որ Բաքուն պետք է վերաբերվի Ռուսաստանի տարածքային ամբողջականության հարցերին նույն հարգանքով, ինչ մեզանից ակնկալում է, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»,- ասել է նա:

Որտե՞ղ է Մարիա Վլադիմիրովնան «դաշինք» տեսել ուկրաինացիներին շողոքորթող Ադրբեջանի կողմից, սա լավ հարց է, բայց նա ավելի լավ գիտի։ Ուղղակի նշենք, որ Լավրովի գերատեսչության կողմից անցկացված զուգահեռները Ղարաբաղի և Ռուսաստանի նոր շրջանների միջև բավականին թույլ են փաստարկային առումով, եթե ոչ սխալ։ Սկսենք նրանից, որ ի տարբերություն Ռուսաստանի, որը ճանաչել է նոր շրջանները և ներառել դրանք իր կազմում, պաշտոնական Երևանը դեռևս չի ճանաչել Ղարաբաղը, էլ չխոսենք Հայաստանի կազմում դրա ընդգրկման մասին։ Ըստ Հայաստանի պաշտոնական դիրքորոշման ԼՂՀ-ն Ադրբեջանի ինքնիշխան մաս է, ինչպես վերջերս հայտարարել է անգամ ինքը՝ Փաշինյանը։ Բնականաբար, նման պայմաններում, հարգելով Ադրբեջանի ամբողջականությունը, ոչ Ռուսաստանը, ոչ Ղրղզստանը, ոչ Ուզբեկստանը, ոչ էլ ԱՊՀ մյուս հարևանները չճանաչեցին Ղարաբաղի ընտրությունները։ Այստեղ կա հիմնարար տարբերություն Ռուսաստանի նոր շրջանների հետ կապված իրավիճակից։

Քաղաքական փորձագետներն արդեն ասում են, որ ռուս դիվանագետները չեն կարողանում հարաբերություններ կառուցել, ո՛չ Բաքվի, ո՛չ Երևանի հետ, Ռուսաստանը սրընթաց կորցնում է Անդրկովկասը: «Այն փաստը, որ նույնիսկ Ռուսաստանի երկարաժամկետ գործընկերները կամ պայմանական դաշնակիցները, զգալով նրա որոշ թույլ կողմերը ներկա արտաքին քաղաքական իրավիճակում, ամեն նման առիթով բացահայտվում են, զարմանալի չէ։ Բայց պետք է ինչ-որ բան անել այս անատամության և անզորության դեմ», - նշել է «Кремлевский безбашенник» հեռուստաալիքը, որը կապված է քաղաքական ստրատեգ Իգոր Մինտուսովի հետ:

Ճիշտ է, կա ևս մեկ կարծիք: Դա արտահայտել է քաղաքական մեկնաբանության վիրտուոզ Սերգեյ Մարկովը, ում գործընկերները ոչ առանց հիմքերի կասկածում են թուրքերի և Բաքվի շահերի լոբբինգի մեջ։ Ահա թե ինչ է նա գրել. «Ռուսաստանի ԱԳՆ-ի Ադրբեջանի ԱԳՆ-ի դիվանագիտական ​​դեմարշից հետո, շատերը հարց տվեցին, թե դա ի՞նչ նշանավոր դիվանագիտական ​​արվեստ է: Միանգամից երկու երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ վիճե՞լ: Բայց դա, իհարկե, սրբապիղծ հարց է։ Իրականում Ռուսաստանի մեծությունը հենց բոլորի հետ կոնֆլիկտի մեջ լինելու ունակության մեջ է»։

Թվում է, որ մեծության նշան չէ երկրի ծայրամասերում հակադրությունները բազմապատկելը, քանի որ դա հնարավորություն է տալիս արտասահմանյան հակառակորդներին անմիջապես հրկիզել բազմաթիվ տեղական հրդեհներ, և դա Ռուսաստանի մերձսահմանային լուրջ և չավարտված պատերազմի պայմաններում բուն Ռուսաստանի տարածք տարածվելու սպառնալիք է առաջացնում։

Եվ, իհարկե, ինչ որ բան պետք է անել «միութենական» Ադրբեջանի հետ։ Եվ որքան շուտ, այնքան լավ։ Մեր խաղաղապահները, եթե ինչ-որ մեկը մոռացել է, դեռ Ղարաբաղում են։ Եվ փաստորեն, նրանք երկու կրակի արանքում պատանդ են դարձել Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ անդրկովկասյան երկրների կռվում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Ցանկանում են ոչնչացնել հայկական ինքնությունը. «Փաստ»Տուժում են թե՛ պետությունը, թե՛ օրինական դաշտում գործող ընկերությունները. նոր զարգացումներ. «Փաստ»Նոր ընդդիմադիր ալյանս՝ «Փարաքարի մոդելով». «Փաստ» Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը նոր «երանգներ» է ստանում. «Փաստ»‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնը
Ամենադիտված