Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրողները տեղյա՞կ են՝ ինչպես են քվեարկելու. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ թե՛ հեռուստատեսությամբ, թե՛ սոցիալական ցանցերով մի քանի օր շարունակ ակտիվորեն տարածվել են ԿԸՀ-ի տեսահոլովակները՝ մասնավորաբար այն մասին, թե ինչպես պետք է քվեարկի ընտրողը: Այս օրերին «Փաստի» խմբագրությունը հաճախ է դժգոհություններ ստանում, որ մարդիկ այս անգամ չեն հանդիպել նման հոլովակների, չգիտեն՝ ոնց են ընտրելու՝ նշում անելով, թե քվերաթերթիկ ընտրելով: Դիմեցինք ԿԸՀ՝ ճշտելու, նման հոլովակներ այս ընտրություններին չե՞ն պատրաստվել, թե՞ պատրաստվել են, բայց քիչ են տարածվել: ԿԸՀ մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը «Փաստի» հետ զրույցում ասաց, որ ԿԸՀ-ն չորս իրազեկող հոլովակ է պատրաստել՝ միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ:

«Բացի այդ տեսանյութերը, ԿԸՀ աշխատակազմը նաև այլ տեսանյութեր է պատրաստել, օրինակ՝ ԿԸՀ իրավաբանական վարչության պետը բացատրել է, թե ինչպես է կազմվում ընտրողների ռեգիստրը, այն, որ այդ ինֆորմացիան վարում է ոստիկանությունը, դա նրա տիրույթում է: Պետը մեկ այլ տեսանյութում բացատրել է քայլերի հերթականությունը, որոնք ընտրողն անելու է քվեարկության սենյակում ընտրության օրը: ԿԸՀ ՏՏ վարչության պետը պատմել է բոլոր էլեկտրոնային գործիքակազմերի մասին, որոնք այս ընտրությունների ընթացքում կիրառվել են, օրինակ՝ լրագրողների և դիտորդների հավատարմագրումն էլեկտրոնային եղանակով և ստորագրությամբ է արվել և այլն»:

Ինչ վերաբերում է դրանց տարածմանը, ապա ԿԸՀ մամուլի քարտուղարը նշեց, որ հեռուստաընկերություններն «Ընտրական օրենսգրքով» պարտավորություն չունեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատրաստած տեսանյութերը տեղադրելու. դա զուտ կարգավորվում է գործընկերային հարաբերություններում: «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, որը պարբերաբար մոնիտորինգ է իրականացնում, նշել էր, որ մասնավոր գրեթե բոլոր հեռուստաընկերությունները, չունենալով օրենսդրական պարտավորություն, իրենց եթերում պարբերաբար տեղադրել են ԿԸՀ պատրաստած տեսանյութերը՝ զուտ այն տրամաբանությամբ, որ հնարավորինս շատ հանրային իրազեկվածություն ապահովվի»,-նշեց Սեդա Ղուկասյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ․ նա ազատվել է աշխատանքից Նեթանյահուն մտադիր է Իրանում իշխանափոխություն իրականացնել․ Der Spiegel Անդրեասյանի կինը դստեր անսովոր անվան մասին. «Մենք նրան զեֆիրի պատվին չենք անվանակոչել»Այսօր Հայաստանի համար կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին Հայաստանը կարող է բռնկվել ինչպես լուցկին․ ո՞վ է դրանից շահում Հարձակումը քրիստոնեության վրա Հայաստանում. պայթեցնել և ոչնչացնել Կոտրել են պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենայի կողային ապակիները և հայելիները Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներիՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանը անօդաչուներով հարձակվել Է Իսրայելի վրա Զգուշացում՝ Բերքաբերի բնակիչներին Պայթյուն՝ հրդեհի բռնկումով. մանրամասներՓաշինյանի այցը Թուրքիա և թուրքական սիմվոլիզմը Փաշինյանը փորձում է արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումըՓաշինյանը շարունակում է իր զազրելի հարձակումները եկեղեցու դեմ Եկեղեցին վերջին խրամատն է, ժողովո՛ւրդ. Բագրատ Սրբազան Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը ծանր հետևանքներ կունենա ԼՂՀ նախագահ է ընտրվել Բակո Սահակյանը. պատմության այս օրը (19 հունիս)Տեղական «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցիների դեմ. «Փաստ»Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել Կարևոր՝ արցախցիների համարԱրտակ Զեյնալյանը վայր է դրել Երևանի ավագանու մանդատը Խաղաղության խաչմերուկը՝ կրակի մեջ. «Փաստ»Երկար ժամանակ ջուր չի լինի«Մամա՛ ջան, ամեն ինչ լավ է, բարի գիշեր, հանգիստ քնեք». կրտսեր սերժանտ Ազատ Գրիգորյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Մարդն իր խղճով, ապրումով արտահայտություն է արել, որի համար գտնվում է ձերբակալման մեջ, այլ պատճառ չկա»․ Բագրատ Սրբազան Ի՞նչ հետևանքներ կարող է Հայաստանի համար ունենալ Իրան-Իսրայել բախումը. «Փաստ»1 զոհ, 1 վիրավոր՝ Վայոց Ձորի մարզումԱվինյանի հայրը ավագանու անդամին համբալ չի համարում. «Փաստ»Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 19-ին, 20-ին, 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին Արտադրական կանեփի արտադրության համար առաջարկվում է սահմանել նպաստավոր պայմաններ. նախագիծ. «Փաստ»Ռուբլու փոխարժեքը փոփոխվեց Իշխանության «հոսանքահարման» խորքային պատճառները. ովքե՞ր և ինչո՞ւ են թիրախավորվում. «Փաստ»«Իշխանությունն անցել է իր համար սովորական դարձած գործիքակազմին՝ շինծու գործերի հիման վրա քաղաքական հետապնդումների պրոցեսին». «Փաստ»Ուշագրավ իրադարձություն բանկային համակարգում. ի՞նչ խոշոր ներդրում է կատարվել օտարերկրյա ընկերության կողմից. «Փաստ»Ով կնշանակվի Աբազյանի փոխարեն. «Հրապարակ» Ի՞նչ իրավական, տնտեսական և էներգետիկ ռիսկեր է պարունակում ՀԷՑ-ն ազգայնացնելու Փաշինյանի «ծրագիրը». «Փաստ»Իշխանությանը չի հաջողվի այս նստաշրջանում անձեռնմխելիությունից զրկել երկու ընդդիմադիր պատգամավորներին. «Ժողովուրդ» Թուրքիայում հնարավոր է համաձայնություն կնքվի․ «Հրապարակ» «Արցախ» կամերային նվագախմբի արցախցի երաժիշտների մեծ մասին ազատել են. «Փաստ»Ավանեսյանը փորձում է բարձրանալ կուսակցական աստիճանով, սակայն ներսում պաշտպանություն անգամ չունի․ «Ժողովուրդ» Կրնկակոխ «հետապնդեցին» Նիկոլ Փաշինյանին․ «Հրապարակ» Խորտակվող «նավն» ու հենարանների կորուստը. «Փաստ»Ալիևը կայցելի Թուրքիա Փաշինյանից մեկ օր առաջ «Ford Transit»-ը Մալաթիայի թաղապետարանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին և հայտնվել մայթին. վիրավորը հիվանդանոցում մահացել էՎրացական կողմը խոստացել է՝ հայկական կոնյակ տեղափոխող 50 բեռնատար կհատի սահմանը«Բարսելոնա»-ն հայտարարել է նոր ձեռքբերման մասին Թրամփը նյարդայնացած է Մակրոնի Գրենլանդիա այցից. FT Սյունիքի հետ կապված վտանգ չկա. Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. ՓաշինյանՉեմ կարող հավատալ, որ Կրեմլից կամ կառավարությունից կարող են ՀՀ դեմ գործողություններ իրականացվել. Փաշինյան
Ամենադիտված