Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գլուխը կջարդեմ ու չգիտեմ՝ կհասնի իր էրեխեքին, թե չէ». գեներալ Լյովա Երանոսյան

ԻՐԱՎՈՒՆՔ

Դեռևս 2014 թ․ի վերջին, դեկտեմբեր ամսին տեղի ունեցած մի միջադեպի առիթով Լ․ Երանոսյանը հանդես եկավ մի հայտարարությամբ, որը մեծ իրարանցում և դժգոհություն առաջացրեց ժողովրդի մոտ։ Այսօր էլ, ցավոք սրտի, նման դժգոհություններիպակաս չի զգացվում։ Ձեզ ենք ներկայացնում այդ հարցազրույցից մի հատցած։

ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը Armlur.am-ի հետ զրույցում հայտարարեց, թե ազատամարտիկ լինելը չի նշանակում, որ ամեն ինչ կարելի է անել:

Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանի և Ռազմիկ Պետրոսյանի դեմ հարձակումը կապվում է հենց փոխոստիկանապետի հետ: Ավելի վաղ Լ. Երանոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել էր, որ «այս երկրում ով լինի, իր ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որևիցե մի բան ուզենա ասելու, ականջները կկտրի շան թուլի պես»:

-Պարո՛ն Երանոսյան, օրերս ծեծի ենթարկված հրամանատարներ Մանվել Եղիազարյանի, Ռազմիկ Պետրոսյանի ծեծի հանգամանքները դեռևս պարզ չեն, բայց բոլոր «սլաքներն» ուղղվում են Ձեր կողմը, քանի որ այդ օրը Դուք եք նրանց հետ ռեստորանում եղել, այնտեղից դուրս գալուց հետո է դեպքը տեղի ունեցել: Չե՞ք փորձել պարզել՝ ինչ է կատարվել:

-Ես Ձեր հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ չգիտեմ, թե ովքե՞ր են այդ սլաքներն ուղղում, ովքե՞ր են այդ շահագրգիռները, որ նման հայտարարություններով են հանդես գալիս: Ես էլի եմ կրկնում, որ այդ հարցերն ուղղե՛ք Ռազմիկ Պետրոսյանին

-Դուք միջադեպից հետո զրուցե՞լ եք Ռազմիկ Պետրոսյանի հետ, արդյո՞ք Ձեր ընկերը նույնպես այն կարծիքին է, որ Դուք եք հրամայել, որ իրենց ծեծի ենթարկեն:

-Ով ինչ է հայտարարում, ես չգիտեմ, բայց մինչև այսօր էլ ինքը չի կարող կասկածել, որ ես եմ իրեն ծեծել կամ ծեծել տվել:

-Եթե նշում եք, որ Ռ. Պետրոսյանն ու Մ. Եղիազարյանը Ձեր մարտական ընկերներն են, ու Դուք շատ մտերիմ հարաբերություններ ունեք նրանց հետ, այդ դեպքում, ըստ Ձեզ, ովքե՞ր կարող էին նման կերպ վարվել նրանց հետ: Ի՞նչ խնդիրներ ունեն նրանք, որի պատճառով կարող էին բռնության ենթարկվել:

Տարբեր մարդիկ, ի՞նչ է եղել, այսօր կարող է մարդու հայացքը մի մարդու հայացքին չհամապատասխանի, խոսակցություններն իրար չբռնի, ծեծեն իրար, դա չի նշանակում, որ գնացինք, նստեցինք, իրար հետ հաց կերանք, Երանոսյանն էլ բռնեց ու իր մարտական ընկերոջը ծեծեց: Եթե մտածողն այդքան է, ուրեմն թող մտածեն, ոնց ուզում են, դա իրենց խնդիրն է, ես բան չունեմ ասելու:

-Լավ, այդ դեպքում ի՞նչ եք քննարկել Ձեր մարտական ընկերների հետ, ինչո՞ւ էիք որոշել նրանց հետ «հաց» ուտել, ի վերջո, հանդիպման նախաձեռնողը Դուք եք եղել, որից էլ ենթադրվում է, որ կոնկրետ նպատակ է հետապնդել այդ հանդիպումը: Քննարկել եք Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության, երկրում տիրող իրավիճակի մասի՞ն:

-Ես ով եմ, որ երկրի մասին ինչ-որ բաներ քննարկեմ, կարող է Ռազմիկը հռետորի պես խոսել՝ սենց-նենց… Ես ոչ մեկի հետ կիսելու բան չունեմ, իմ մարտական ընկերների հետ՝ առավել ևս: Ինչ հնարավորությունների տեր իրենք են, կարող ենք ասել, ու ես իրենցից սահմանափակ հնարավորությունների տեր եմ, եթե կիսելու բան կար, կիմանայիք: Ես հանցանք չեմ կատարել՝ իրենց հետ հանդիպելով:

-Այսօրվա դրությամբ ծեծի միակ հեղինակը, հասցեատերը համարվում եք Դուք, մինչև այսօր որևէ մեկի անունը չի շոշափվել…

-Դա ո՞վ է շոշափում, դա շոշափում են լրատվամիջոցները, որի մասին գրում են, թե դու ու Ռազմիկը ծեծ ու ջարդ եք արել, հարց տվեք նաև Ռազմիկին էլ… Ինքն էլ թող խոսի:

-Ռազմիկ Պետրոսյանն արդեն պատասխանել է, որ ինքը հայհոյել է, բայց իր ականջները չեն կտրել, ինչպես որ Դուք հայտարարել էիք, թե ով Ձեր դեմ հայհոյի Սերժ Սարգսյանին «շան թուլի պես ականջները կկտրեմ»:

-Ես իմ խոսքը պնդում եմ, որ եթե որևէ մեկը կա էդքան տղա, իմ ներկայությամբ, դեմս նստած, փորձի գերագույն հրամանատարի հասցեին որևիցե մի բան ասի, գլուխը կջարդեմ ու չգիտեմ՝ կհասնի իր էրեխեքին, թե չէ:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է Հայկական ԱԷԿ-ի արդիականացմանն իր մասնակցության մասին«Սարգիս Ծատուրյան. մենք Հայաստանը կդարձնենք անկախ ազգային պետություն»Գինու արտադրությունը Հայաստանում նվազել է․ թվեր Պետդումայում հայտարարել են, որ ժամանակն է որոշել, թե «ուր է գնում Հայաստանը»Թիմը որոշակի առաջխաղացում ունեցավ նախորդ խաղի համեմատ․ Ջոն վան՛տ Սխիպ Փաշինյանին հաջողվում է կազմալուծել Արցախի պետհաստատությունների աշխատանքը Լայնածավալ էմբարգո կամ լիակատար արգելք հազիվ թե լինի, սակայն որոշակի «կետային հարվածներ» լիովին հնարավոր են. «Փաստ»Եկեղեցին հոգևորից զատ զբաղվել է նաև պետականաստեղծ առաքելությամբ. Բագրատ Սրբազան Փաշինյանի մանր վրեժը Սեյրան ՕհանյանիցՆիկոլ Փաշինյանն ահաբեկչություն է նախապատրաստումՈչնչացնում է այն սյուները, որոնք դարեր շարունակ միավորել են հայերին. «Փաստ»Ադրբեջանական ապտակ ՌուսաստանինԽոշոր վթար` Բյուրեղավանում. վիրավnրներ կան«Պարը որդուս տարերքն էր, ուղղակի իր թևերը կտրեցին». Լավրենտի Նատոյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները պայքար սկսել Հայ եկեղեցու հոգևորականության դեմ»Ի՞նչ է կատարվում ԱՄՆ-ում, և ի՞նչ սպասել Եվրոպայում. «Փաստ»ԽՍՀՄ-ում ստեղծվել է «Սոյուզդետմուլտֆիլմը». պատմության այս օրը (10 հունիս)Երկարաժամկետ գազանջատում՝ հունիսի 12-ինՓաստորեն դեռ երես ունեն ու համարձակվում են ինչ-որ բան ասել. «Փաստ»Ի՞նչ վիճակում է կրիպտոոլորտը Հայաստանում. ուշացումները կարող են անշրջելիորեն հետ մղել երկիրը. «Փաստ»Պլանային անջատումներ՝ մի շարք հասցեներում Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում«Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն». «Փաստ»Վարժական հավաքներ կանցկացվեն․ հայտնի են ժամկետներըԱտելության անատոմիան և «հնձածը» քաղելու հեռանկարը. «Փաստ»Պարտավոր կլինեն աշխատանքային պայմանագիր կնքել առողջապահության նախարարության առաջարկած կազմակերպության հետ. նախագիծ. «Փաստ»Ցանկանում են ոչնչացնել հայկական ինքնությունը. «Փաստ»Դատավորները, ում լիազորությունները դադարեցված են, Փաշինյանի կառվարության հետ հաշտության չեն գա. «Ժողովուրդ» Իմպիչմենտի գործընթացն օդից կախված է․«Հրապարակ» Տուժում են թե՛ պետությունը, թե՛ օրինական դաշտում գործող ընկերությունները. նոր զարգացումներ. «Փաստ»Իշխանության մեջ կան մարդիկ, որ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ չեն եւ կակտիվացնեն հակաքարոզը. «Ժողովուրդ» ՔԿ պաշտոնյան դատի է տվել եղբորը․ «Հրապարակ» Նոր ընդդիմադիր ալյանս՝ «Փարաքարի մոդելով». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի թիմը՝ իմպիչմենտի և Եկեղեցու արանքում․ «Ժողովուրդ» Եկեղեցականները զգուշավոր են դարձել․ «Հրապարակ» Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը նոր «երանգներ» է ստանում. «Փաստ»‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել
Ամենադիտված