Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչի՞ հետևանք են Փաշինյանի ջղաձգումները․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհի գրեթե բոլոր երկրներում էլ մեծ ուշադրության է արժանանում երկրի ղեկավարի նիստուկացը, վարվելակերպը, բառապաշարը, պահվածքը և տոնայնությունը։ Հատկապես ժողովրդավարական երկրներում պետության ղեկավարը խոշորացույցի տակ է. առանց մտածելու մի քայլի, ոչ ճիշտ արտահայտության կամ սխալ պահվածքի արդյունքում այդ գործչի վարկանիշը կարող է էականորեն տուժել կամ միանգամից անկում ապրել։ Իսկ վատթարագույն դեպքում, երբ լուրջ դժգոհություն գեներացվի, ապա կարող է նաև տվյալ ղեկավարի նկատմամբ իմփիչմենթի կամ հետաքննության գործընթաց սկսվել։ Այլ է իրավիճակը Հայաստանում: Կարող ենք ասել՝ բացարձակ այլ է: Մեր երկրում երկրի ղեկավար համարվող անձը՝ հատկապես 2018 թվականից հետո, կարող է վարվել այնպես, ինչպես ցանկանում է, ու դա այդպես էլ անցանկալի հետևանքների չհանգեցնի։ Նա կարող է օգտագործել ամենացածրակարգ բառապաշարը, օգտվել հայհոյախոսությունից, մերկապարանոց արտահայտություններ թույլ տալ, գոռգոռալ, ջղաձգվել, կորցնել ինքնատիրապետումը, հանդես գալ սպառնալից տոնով, ոչ ադեկվատ պահվածք դրսևորել։

Դժվար է պատկերացնել մի այլ երկիր, որտեղ կարող են հանդուժել շրիշակի մակարդակից ցածր բառապաշար ու ոչ ադեկվատ պահվածք դրսևորող նման ղեկավարի։ Ընդ որում, Փաշինյանը նման պահվածք դրսևորեց իշխանության գալու հենց սկզբնական շրջանից, երբ «թավշյա հեղափոխությունը» վերածվեց փշերի ու ատելության հեղափոխության։ Դեռ ինչ-որ տեղ կարող է հասկանալի լինել 2018 թվականին նման պահվածքը՝ հաշվի առնելով, որ էյֆորիկ տրամադրություններ էին տիրում, և իշխանությունները փորձում էին այդ էյֆորիկ էներգիան որևէ կերպ պահել։ Իսկ ներկայում ո՛չ էյֆորիա կա, առավել ևս՝ ո՛չ էլ էյֆորիայի տրամադրություն՝ կապված Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված բարդ ու օրհասական իրավիճակի հետ։ Բայց այս ամենը չի խանգարում, որ Փաշինյանը շարունակի իր ներմուծած «ավանդույթներն» ու Երևանի ավագանու ընտրություններից առաջ ՔՊ-ի հանրահավաքին այնպիսի բառապաշարով, ջղաձգումներով ու գոռգոռոցներով հանդես գա, որը բոլոր չափանիշներով անհարիր է ոչ միայն երկրի ղեկավարին, այլև ցանկացած իրեն հարգող գործչի։

Նույնիսկ իշխանական ու մերձիշխանական հատվածի շատ ներկայացուցիչներ են արդեն նկատում, որ էյֆորիկ տրամադրությունները վաղուց անցել են, ու այլևս երթերով, գոռգոռոցներով ու նման բառապաշարով հնարավոր չէ արդյունքի հասնել, ինչն, ի դեպ, ապացուցեցին նաև կիրակնօրյա ընտրությունները։ Բայց խոսքը նույնիսկ դրանց արդյունքների մասին չէ, այլ Փաշինյանի գոռգոռոցների և ջղաձգումների դրդապատճառների: Կարծում ենք՝ այստեղ դրանք մի քանիսն են ու խորքային։ Նախ՝ արձանագրենք, որ Փաշինյանը լուրջ անհանգստություն ու վախեր ուներ (ունի) ոչ միայն Երևանի ավագանու ընտրությունների, այլև ընդհանուր իրավիճակի հետ կապված։ Առաջին հերթին այդ վախերը պայմանավորված են աշխարհաքաղաքական դասավորության փոփոխությունների հետ, քանի որ Փաշինյանը հասցրել է փչացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, դրա փոխարեն փորձում է սիրաշահել արևմտյան երկրներին, բայց Արևմուտքից ևս ցույց են տալիս, որ ամենևին նրա կարիքը չունեն։

Այսինքն, նա սկսում է պետք չլինել ոչ մեկին՝ զուգահեռ զրոյացնելով վստահությունն ու վարկանիշից մնացած փշուրները երկրի ներսում: Խոսքը մեկի մասին է, որը 2020 թվականին խոստանում էր այնպիսի փաստեր ներկայացնել, որոնց միջոցով ներսից կպայթեցներ Ադրբեջանը ու կապակայունացներ այդ երկրի ներքաղաքական կյանքը, բայց հիմա Ադրբեջանի ու Թուրքիայի մասով դարձել է լուռ կատարող, ու հայաստանյան ընդդիմությանն է հաթաթաներ տալիս, որին Ալիևն էլ, ի դեպ, բնորոշում է որպես ռևանշիստ։ Փաստացի իր գործելաոճով Փաշինյանը նաև հակառակորդին է սիրաշահում՝ ցույց տալով, որ ինքն անփոխարինելի է նրանց համար։ Մյուս կողմից էլ՝ Փաշինյանը հստակ հասկանում է, որ իր ոտքերի տակից հողը փախչում է, ինքը չունի այն ժողովրդականությունը, որ ուներ մի քանի տարի առաջ։

Անգամ նախընտրական հավաքի վիճակն այնքան տխուր էր, որ սկսում էր ուրվագծվել կիրակնօրյա ձախողումը: ՔՊ-ի վիճակն այնքան ծանր է, որ անգամ օտարերկրացիների էին բերել հավաքին։ Եվ երբ մարզերից եկածներն էլ քայլերթից հետո գնացին իրենց գործերին, հավաքի մասնակիցների քանակը շեշտակի նվազեց այն աստիճան, որ հայաստանյան քաղաքական դաշտում փոքրիշատե դերակատարություն ունեցող մեկը հաստատ այդքան մարդ կհավաքի: Բայց, ի տարբերություն Նիկոլի, կհավաքի սեփական կամքով եկածների, այլ ոչ թե ստիպողաբար, վախեցնելով կամ թեկուզ «սիրաշահելով», այսինքն՝ վարչական ռեսուրսի օգտագործմամբ:

Վերջապես, շատ փորձագետների կարծիքով, արդեն իսկ մտավախություններ ունենալով իր հեռացման շուրջ՝ միգուցե գոռգոռոցներով ու ատելության խոսքով Փաշինյանը փորձում է նաև երկրում իրավիճակի ապակայունացման հիմքեր ստեղծել, որն իրեն թույլ կտա երկարացնել իր պաշտոնավարումը։ Դրա համար էլ սևերի ու սպիտակների դիսկուրսը նոր թափով է բորբոքվում։ Բայց փորձը ցույց է տալիս, որ իշխանությունների կողմից սերմանված ատելության խոսքն ու թշնամանքը մի օր շրջվելու են հենց իրենց դեմ։ Իսկ նույն հպարտ քաղաքացիները, որ ծափահարում էին Փաշինյանին, մի օր էլ քշելու են Փաշինյանի իշխանությանը։ Դրա հիմքերը նկատելի են: Սեպտեմբերի 17-ը՝ վկա...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անդրեասյանի կինը դստեր անսովոր անվան մասին. «Մենք նրան զեֆիրի պատվին չենք անվանակոչել»Այսօր Հայաստանի համար կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին Հայաստանը կարող է բռնկվել ինչպես լուցկին․ ո՞վ է դրանից շահում Հարձակումը քրիստոնեության վրա Հայաստանում. պայթեցնել և ոչնչացնել Կոտրել են պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենայի կողային ապակիները և հայելիները Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներիՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանը անօդաչուներով հարձակվել Է Իսրայելի վրա Զգուշացում՝ Բերքաբերի բնակիչներին Պայթյուն՝ հրդեհի բռնկումով. մանրամասներՓաշինյանի այցը Թուրքիա և թուրքական սիմվոլիզմը Փաշինյանը փորձում է արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումըՓաշինյանը շարունակում է իր զազրելի հարձակումները եկեղեցու դեմ Եկեղեցին վերջին խրամատն է, ժողովո՛ւրդ. Բագրատ Սրբազան Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը ծանր հետևանքներ կունենա ԼՂՀ նախագահ է ընտրվել Բակո Սահակյանը. պատմության այս օրը (19 հունիս)Տեղական «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցիների դեմ. «Փաստ»Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել Կարևոր՝ արցախցիների համարԱրտակ Զեյնալյանը վայր է դրել Երևանի ավագանու մանդատը Խաղաղության խաչմերուկը՝ կրակի մեջ. «Փաստ»Երկար ժամանակ ջուր չի լինի«Մամա՛ ջան, ամեն ինչ լավ է, բարի գիշեր, հանգիստ քնեք». կրտսեր սերժանտ Ազատ Գրիգորյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Մարդն իր խղճով, ապրումով արտահայտություն է արել, որի համար գտնվում է ձերբակալման մեջ, այլ պատճառ չկա»․ Բագրատ Սրբազան Ի՞նչ հետևանքներ կարող է Հայաստանի համար ունենալ Իրան-Իսրայել բախումը. «Փաստ»1 զոհ, 1 վիրավոր՝ Վայոց Ձորի մարզումԱվինյանի հայրը ավագանու անդամին համբալ չի համարում. «Փաստ»Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 19-ին, 20-ին, 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին Արտադրական կանեփի արտադրության համար առաջարկվում է սահմանել նպաստավոր պայմաններ. նախագիծ. «Փաստ»Ռուբլու փոխարժեքը փոփոխվեց Իշխանության «հոսանքահարման» խորքային պատճառները. ովքե՞ր և ինչո՞ւ են թիրախավորվում. «Փաստ»«Իշխանությունն անցել է իր համար սովորական դարձած գործիքակազմին՝ շինծու գործերի հիման վրա քաղաքական հետապնդումների պրոցեսին». «Փաստ»Ուշագրավ իրադարձություն բանկային համակարգում. ի՞նչ խոշոր ներդրում է կատարվել օտարերկրյա ընկերության կողմից. «Փաստ»Ով կնշանակվի Աբազյանի փոխարեն. «Հրապարակ» Ի՞նչ իրավական, տնտեսական և էներգետիկ ռիսկեր է պարունակում ՀԷՑ-ն ազգայնացնելու Փաշինյանի «ծրագիրը». «Փաստ»Իշխանությանը չի հաջողվի այս նստաշրջանում անձեռնմխելիությունից զրկել երկու ընդդիմադիր պատգամավորներին. «Ժողովուրդ» Թուրքիայում հնարավոր է համաձայնություն կնքվի․ «Հրապարակ» «Արցախ» կամերային նվագախմբի արցախցի երաժիշտների մեծ մասին ազատել են. «Փաստ»Ավանեսյանը փորձում է բարձրանալ կուսակցական աստիճանով, սակայն ներսում պաշտպանություն անգամ չունի․ «Ժողովուրդ» Կրնկակոխ «հետապնդեցին» Նիկոլ Փաշինյանին․ «Հրապարակ» Խորտակվող «նավն» ու հենարանների կորուստը. «Փաստ»Ալիևը կայցելի Թուրքիա Փաշինյանից մեկ օր առաջ «Ford Transit»-ը Մալաթիայի թաղապետարանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին և հայտնվել մայթին. վիրավորը հիվանդանոցում մահացել էՎրացական կողմը խոստացել է՝ հայկական կոնյակ տեղափոխող 50 բեռնատար կհատի սահմանը«Բարսելոնա»-ն հայտարարել է նոր ձեռքբերման մասին Թրամփը նյարդայնացած է Մակրոնի Գրենլանդիա այցից. FT Սյունիքի հետ կապված վտանգ չկա. Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. ՓաշինյանՉեմ կարող հավատալ, որ Կրեմլից կամ կառավարությունից կարող են ՀՀ դեմ գործողություններ իրականացվել. Փաշինյան«Ես միշտ ստացել եմ սիրուհու դերի առաջարկ, դա ինձ նեղացնում է, քանի որ ավելին կարող եմ անել որպես դերասանուհի». Էվա ԽաչատրյանԻսրայելի հարձակումից հետո Չինաստանն Իրան է ուղարկել առեղծվածային 3 բեռնատար ինքնաթիռ. The Telegraph
Ամենադիտված