Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փորձագետ. Երևանի ընտրությունները բացահայտեցին իշխանությունների լեգիտիմության խնդիրը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ria.ru-ն գրում է, որ հրատարակությունը Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների մասին զրուցել է հայ քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ։

Հիշեցնենք, որ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով կիրակի օրը կայացած Երևանի ավագանու ընտրություններում 28,46 % մասնակցութան պայմաններում իշխող կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 32,57 %-ը։ Դա բավարար չէ ինքնուրույն, առանց այլ քաղաքական ուժերի աջակցության, Երևանի քաղաքապետ ընտրելու համար։ Եթե ​​անգամ «Հանրապետություն» կուսակցության հետ կոալիցիա կազմվի, որը մոտ է «ՔՊ»-ին, քաղաքապետի իշխանական թեկնածու Տիգրան Ավինյանին քաղաքապետի աթոռը զբաղեցնելու համար անհրաժեշտ կլինի մյուս խմբակցությունների առնվազն մեկ ձայն։ Երկրորդ տեղը զբաղեցրել է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որը ստացել է ձայների 18,89 %-ը։

«Ընտրությունների արդյունքներն ուղղակիորեն չեն ազդի Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա, քանի որ իշխանությունները, ամենայն հավանականությամբ, կկարողանան այս կամ այն ​​կերպ առաջ մղել իրենց թեկնածուին, բայց կա մեկ այլ խնդիր՝ դա լեգիտիմության խնդիրն է։ Ընտրություններում, որտեղ իշխանությունները գրեթե ձայներ չեն հավաքում, ակնհայտ է դառնում, որ արդեն լեգիտիմություն չկա»,- ասել է Միքայելյանը։

Փորձագետի կարծիքով, ընտրությունների արդյունքները, սակայն, կազդեն հանրապետության քաղաքական իրավիճակի վրա։ «Դա, իհարկե, հնարավորություն կտա մնացած ընդդիմադիր ուժերին ավելի ակտիվ գործելու, Դա նաև բարոյալքող ազդեցություն կունենա իշխանության համակիրների և նրանց վրա, ովքեր սատարել են իշխանությանն այն պատրանքով, որ նա ուժեղ է և չունի այլընտրանք»։ «Միջնաժամկետ հեռանկարում դա վատ կանդրադառնա իշխանությունների վրա, բայց ուղղակիորեն կարող է ազդել միայն ընդդիմադիր քաղաքապետ ընտրվելու դեպքում, ինչը, ինձ թվում է քիչ հավանական»,- ասել է Միքայելյանը։ Նա նշել է, որ ընտրություններում եղել են խախտումներ, թեև դրանք աղետալի չեն եղել։ «Բայց վիճակագրական վերլուծությունը ցույց է տալիս, որ առանց խախտումների կառավարությունը կստանար մոտավորապես 31 %, բայց ստացել է 32,6 %»,- ասել է փորձագետը։

Ավագանու կողմից քաղաքապետի ընտրության հավանական սցենարը նա համարել է ավագանու անդամներից մեկի «գումարը»: «Այդ դեպքում բոլոր հնարավորությունները կլինեն իշխանությունը պահպանելու և Ավինյանին այդ պաշտոնում նշանակելու համար, թեև, իհարկե, կան ռիսկեր: Բայց կա նաև այլ հարց. արդյո՞ք ընդդիմությունը պատրաստ է քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու առաջադրել, դա դեռ պարզ չէ, և պարզ չէ, թե արդյո՞ք պատրաստ է  Հայկ Մարությանը դառնալ քաղաքապետ, քանի որ դրանով ենթարկվելու է հսկայական ճնշման»,- նշել է փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Վթարի է ենթարկվել Մարտունու շտապօգնության մեքենան, վարորդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց 10 հոսպիտալացված, 4 անհետ կորած․ մանրամասներ՝ ՃամբարակիցՋուր հավաքեք. ջուր չի լինելու Պայթյուն՝ Ճամբարակ քաղաքում․ կա զոհ և տուժածներԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելՈ՞վ կնշանակվի ՍԱՏՄ ղեկավար․ «Հրապարակ» Խռովել է եւ ժողովին չի գնացել․ «Հրապարակ» Փոխքաղաքապետ Փամբուխչյանի մեքենայի «առեղծվածը» եւ ունեցվածքը. «Ժողովուրդ» Հանրայինի ղեկավարությունը ԱԺ-ում լրագրողական աշխատանք անիմաստ է համարում․ «Հրապարակ» Ռեկորդային գնաճ՝ Հայաստանում. արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 7.4% գնաճ․ «Ժողովուրդ» Ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ HBO-ն հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի նոր դերասանական կազմը Տարածքային հարցերը միայն ես պետք է քննարկեմ անձամբ Պուտինի հետ․ Զելենսկի Կոտայքում «Infiniti»-ն կոտրել է ցուցանակն ու 10 մետր բարձրությունից ընկել երկաթգծի վրա. կան տուժածներԼավրովը Լատվիան, Լիտվան և Էստոնիան համեմատել է «փոքրիկ խուլիգանների» հետ Covid-ի նոր «Նիմբուս» շտամը կարող է վարակման դեպքերի ալիք առաջացնել արդեն ամռանըԱՄՆ-ում ձերբակալվել է ռուսաստանցի՝ 500 միլիոն դոլարի լվացման համար Ադրբեջանը բնական գազի մատակարարման 10-ամյա պայմանագիր է կնքել գերմանական SEFE-ի հետ«Նրա կարիքը միշտ ունեմ». Արամեն՝ հոր կորստի մասին Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի իրացման փորձ կատարած անձինք կալանավորվել ենԹրամփը, անկարգությունների ֆոնին, Լոս Անջելես կուղարկի Ազգային գվարդիայի ևս 2,000 զինծառայողի. Կալիֆոռնիայի նահանգապետը պատրաստվում է դատի տալ նրան39-ամյա Մոդրիչը եվրոպացիների շրջանում ռեկորդ է սահմանել՝ գոլ խփելով աշխարհի առաջնության որակավորման փուլումApple-ը ներկայացրել է iPhone-ի օպերացիոն համակարգի ամենախոշոր թարմացումը Փարաքարում ավտոմեքենա է այրվել Զելենսկին ԱՄՆ-ին և Եվրոպային կոչ է արել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա Լոս Անջելեսի ոստիկանությունը ցուցարարների դեմ լուսաձայնային նռնակներ է կիրառել Սարո Թովմասյանն անվճար մենահամերգ կտաԶելենսկին հայտնել է՝ Ուկրաինան ամսական քանի մարդ կարող է մոբիլիզացնել ԶՈւ շարքերում Ղրիմում հրթիռային վտանգ է հայտարարվել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու Էդուարդ Գևորգյանն ընդունվել է Զալցբուրգի Մոցարտեում համալսարանԵրկրաշարժ` Թուրքիայում Ադրբեջանը և Թուրքիան անցկացնում են համատեղ զորավարժություններՊուտինը չի սպասի․ Գերմանիայում կոչ են արել արագացնել Դպրոցում առնվազն 11 մարդու սպանած աշակերտին մաhացած են գտել․ ԱվստրիաԴին Հույսենը ներկայացվել է որպես «Ռեալ Մադրիդի» խաղացող Արարատի ոստիկանները Ավշար գյուղում հայտնաբերել են կանեփի բույսեր և 310 գրամից ավելի մարիխուանա Դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել, մաhացել է առնվազն 11 մարդԲաքվի դատարանում ընթանում է Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը Կրակոցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում․ վիրավորներ կանԿրիպտո-տուրիզմ. հեղափոխություն ճամփորդություններում Վարժական հավաքի մասնակիցների ազատելու համար բժիշկներ են կալավորվելԻրանը խափանել է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման փորձը․ Tasnim Կանադահայոց թեմը զորակցում է Կաթողիկոսին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է Հայկական ԱԷԿ-ի արդիականացմանն իր մասնակցության մասին«Սարգիս Ծատուրյան. մենք Հայաստանը կդարձնենք անկախ ազգային պետություն»Գինու արտադրությունը Հայաստանում նվազել է․ թվեր Պետդումայում հայտարարել են, որ ժամանակն է որոշել, թե «ուր է գնում Հայաստանը»Թիմը որոշակի առաջխաղացում ունեցավ նախորդ խաղի համեմատ․ Ջոն վան՛տ Սխիպ Փաշինյանին հաջողվում է կազմալուծել Արցախի պետհաստատությունների աշխատանքը Լայնածավալ էմբարգո կամ լիակատար արգելք հազիվ թե լինի, սակայն որոշակի «կետային հարվածներ» լիովին հնարավոր են. «Փաստ»
Ամենադիտված