Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Համաշխարհային մամուլը Լեռնային Ղարաբաղի մասին. Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում և կորցնում է ազդեցությունը Կովկասում»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Bbc.com-ը գրում է, որ արևմտյան շատ հրապարակումներ գալիս են այն եզրակացությանը, որ Ուկրաինայում պատերազմից թուլացած Ռուսաստանն այլևս անառարկելի հեղինակություն չէ Հարավային Կովկասում։

Daily Telegraph-ից Ջեյմս Քիլները նշում է, որ 2020 թվականից ի վեր իրավիճակը տարածաշրջանում նկատելիորեն փոխվել է։ Այն ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգ շաբաթ տևած հայ-ադրբեջանական պատերազմից հետո կարողացավ միջամտել և խաղաղություն պահանջել: Հիմա էլ Կրեմլը դեռ համարվում է Հայաստանի ինքնիշխանության երաշխավորը, բայց ռուսական աջակցությունն արդեն ունի նրբերանգներ: Քիլները, մասնավորապես, նշում է, որ Հայաստանն ավելի արևմտամետ դիրք է գրավել և չի աջակցել Ռուսաստանի ներխուժմանը Ուկրաինա։ Երևի Կրեմլը ցանկանում է պատժել նրան և նվաստացնել երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Կրեմլը կարող է նաև դիտել Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմը որպես լավ միջոց հաղթելու արևմտյան ուժերին և շեղելու նրանց ուշադրությունը Ուկրաինային աջակցելուց», - գրում է Քիլները։ Նրա կարծիքով, հակամարտությունն աճի հեռանկարներ ունի: Իսրայելն ու Թուրքիան 2020 թվականին աջակցել են Բաքվին և շարունակում են աջակցել նրան մինչ օրս։ Ռուսաստանի աջակցությունը Երևանին թուլանում է, բայց արևմտյան երկրներն են փոխարինում դրան։

Բաքվի «հակաահաբեկչական գործողությունը» շատ նման է Լեռնային Ղարաբաղը գրավելու լայնամասշտաբ հարձակման, նշում է Globe and Mail-ի սյունակագիր Մարկ Մակքինոնը։ «Կարճ ժամանակով Վլադիմիր Պուտինի Ռուսաստանը կարողացավ իրեն պահել այնպես, ինչպես նախկինում։ Ի ցավ Մոսկվայի դաշնակցի՝ Հայաստանի և ի ուրախություն Հայաստանի պատմական մրցակցի՝ Ադրբեջանի, այդ դարաշրջանը կրկին ավարտվեց»,- գրում է նա։ Մակքինոնը հիշեցնում է, որ Մոսկվայի ջանքերով էր, որ 2020 թվականին Ղարաբաղում խաղաղություն ձեռք բերվեց, թեև փխրուն, սակայն հետո Ուկրաինայում սկսվեց պատերազմը։ «Ռուսաստանի կարճ երկրորդ կյանքը որպես մեծ տերություն ավարտվեց անցյալ տարվա սկզբին Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժում սկսելու Պուտինի աղետալի որոշմամբ», - գրում է նա։ «Պարզվեց, որ դա մեծ հիմարություն էր, ռուսական բանակը, որը  համարվում է աշխարհում երկրորդ ամենահզորը ամերիկյանից հետո, բախվեց ուկրաինական վճռականությանն ու արևմտյան տեխնոլոգիայի համադրությանը»: «Ադրբեջանը, որը չկարողացավ ամբողջությամբ ընդունել Մոսկվայում գրված զինադադարը, որը խանգարեց նրան երեք տարի առաջ վերադարձնել ամբողջ Լեռնային Ղարաբաղը, երբ հաղթանակն այդքան մոտ էր, կարծես թե ընտրել է ռուսական թուլության այս պահը, որպեսզի ավարտի այն, ինչ սկսել էր»,- գրում է սյունակագիրը: Մոսկվան մի քանի ամիս անտեսում է հայկական խնդրանքները՝ միջամտելու և բռնի ուժով վերացնելու Լաչինի միջանցքի չհայտարարված ադրբեջանական շրջափակումը, նշում է Մակքինոնը։ Տարածաշրջանում մնացած ռուսական զորքերի հնարավորությունը կասեցնել ադրբեջանական լայնամասշտաբ հարձակումը, եթե նման բան լինի՝ սահմանափակ է: «Քանի որ Ռուսաստանը շեղված է և ի վիճակի չէ պաշտպանել իր դաշնակիցներին, Հայաստանին անհրաժեշտ են այլ ընկերներ», - գրել է Մակքինոնը հիշեցնելով, որ նաև Փաշինյանն ընդունելի չէ Կրեմլի համար։ Նա հիշեցնում է, որ Ադրբեջանը վայելում է Թուրքիայի աջակցությունը, իսկ Փարիզը դարձել է Հայաստանի գլխավոր պաշտպաններից մեկը միջազգային հարթակում։ «Ֆրանսիան, Թուրքիան և Միացյալ Նահանգները, բոլոր ՆԱՏՕ-ի անդամները, հավանաբար կդառնան Լեռնային Ղարաբաղում հաջորդող իրադարձությունների իրավարարները, իսկ Պուտինը կողքից կհետևի, թե ինչպես է նախկին խորհրդային կայսրության այդ հատվածը սահում իր ձեռքից»,- եզրափակել է վերլուծաբանը:

«2020 թվականի համաձայնագրի պայմաններով Ռուսաստանը Ղարաբաղ է ուղարկել իր երկու հազար խաղաղապահներին։ Բայց նրանք հեռու են մնում հակամարտությունից։ Դա երևում է բազմաթիվ հրապարակումներից։ Անվտանգության հարցերում Հայաստանը մեծապես հենվում է Ռուսաստանի վրա, երկու երկրների միջև կնքվել է պաշտպանական պայմանագիր, որը, սակայն, չի տարածվում Լեռնային Ղարաբաղի տարածքի վրա»,- հիշեցնում է Մարիա Իլյուշինան Washington Post-ում։ Հայաստանը դիմում է Ռուսաստանին օգնության համար, սակայն Մոսկվան հիմնականում պասիվ է մնում զբաղված լինելով Ուկրաինայի պատերազմով, նշում է նա։ Իլյուշինան նաև կարծում է, որ չնայած Հայաստանի ԱԳՆ-ի կոչին ռուս խաղաղապահներին «հստակ և միանշանակ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար», նրանք դժվար թե միջամտեն։

«Ուկրաինա ներխուժումով շեղված Մոսկվան չի կարողանում վերահսկողության տակ պահել իրավիճակը, մինչդեռ Ադրբեջանն ամրապնդում է իր դիրքերը՝ ամուր վերահսկողության տակ վերցնելով Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը», - գրել է New York Times-ի սյունակագիր Իվան Նեչեպուրենկոն։ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմի ուրվականն անհանգստություն է Կրեմլի համար, բայց եթե դա տեղի ունենա, և՛ Միացյալ Նահանգները, և՛ ՆԱՏՕ-ն խնդիրներ կունենան, կարծում է նա։ Անհասկանալի է մնում նաև ռուս խաղաղապահների դերը, որոնց մանդատը լրանում է միայն երկու տարուց։

Հայաստանը բազմիցս է քննադատել ռուս խաղաղապահներին Լաչինի միջանցքը բաց պահելու և սահմանային բախումներին չմիջամտելու համար, գրված է Euronews-ի խմբագրականում։ Չնայած Հայաստանը Մոսկվայի վաղեմի դաշնակիցն է, և նրա տարածքում տեղակայված է ռուսական ռազմաբազան, վերջին մեկ տարվա ընթացքում երկրների միջև հարաբերությունները նկատելիորեն վատթարացել են, հիշեցրել է հրատարակությունը։ Հայաստանը զայրացրել է Ռուսաստանին Մոսկվայի գլխավորած ՀԱՊԿ-ին թույլ չտալով զորավարժություններ անցկացնել իր տարածքում, և անգամ վարժանքներ է անցկացրել ամերիկացիների հետ։ Բացի այդ, Հայաստանը մարդասիրական օգնություն է ցուցաբերել Ուկրաինային, ինչը, բնականաբար, վատ է ընդունվել Կրեմլում։ Եվ կարծես թե այդ ամենի պատճառով Ռուսաստանը չի ցանկանում ներքաշվել նոր հակամարտության մեջ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Պարտավոր կլինեն աշխատանքային պայմանագիր կնքել առողջապահության նախարարության առաջարկած կազմակերպության հետ. նախագիծ. «Փաստ»Ցանկանում են ոչնչացնել հայկական ինքնությունը. «Փաստ»Տուժում են թե՛ պետությունը, թե՛ օրինական դաշտում գործող ընկերությունները. նոր զարգացումներ. «Փաստ»Նոր ընդդիմադիր ալյանս՝ «Փարաքարի մոդելով». «Փաստ» Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը նոր «երանգներ» է ստանում. «Փաստ»‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին
Ամենադիտված