Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՛վ էր Արթուր Սարգսյանը. Գարեգին Չուգասզյանի հոդվածը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը «Առաջին լրատվական»-ի հրապարակմանն է ներկայացրել իր հոդվածը «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մասին:

 

Կա աշխարհի ճանաչման երկու գործիք՝ սիրտը և բանականությունը…Մեր ժողովուրդը Արթուրին ճանաչեց  ու սիրեց  ամբողջ սրտով և այդ է վկայում իրեն պարգևած  վաստակավորի կոչումը՝ ՀԱՑԲԵՐՈՂ…

Ես կփորձեմ մոտենալ Արթուրի էությանը նաև մյուս՝ բանականության  դռնից…

Մեզնից շատերը Վերնիսաժով անցնելիս երևի անցել են իր կողքով, նայել իր փայտե փորագրություններին, գուցե հայացքներով հանդիպել և հնարավոր է անգամ երկու բառ փոխանակել այս ՄԱՐԴՈՒ հետ չգիտակցելով անգամ ում ենք հանդիպել այս կյանքում…

Արթուր Սարգսյանի կենսագրության մասին լայն հասարակությանը առայժմ քիչ բան է հայտնի, էլ ավելի մշուշոտ է իր ապրած ներքին կյանքը: Սակայն այն ինչ արդեն հայտնի է դարձել բոլորին,  թույլ է տալիս մեզ նշմարել մեր մեջ տարիներ շարունակ աննկատ, սակայն զարմանալիորեն հարուստ ներքին կյանքով ապրող մի մարդու անցած ԵՐԿՐԱՅԻՆ ՎԵՐԵԼՔԻ ՀԵՏԱԳԻԾԸ ԴԵՊԻ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ…

ՄԱՐԴԸ

Ուշադրություն դարձրեք, որ «ԱՐԹՈՒՐ»  անունը ծագում է հնդեվրոպական հնագույն ԱՐՏ (Դ, Թ) արմատից, որի նախնական իմաստը կապված է ԱՐՏ – «ուղիղ», «շիտակ», իմաստների հետ…

Այստեղից են սերում հայերեն ԱՐՏ (մշակովի դաշտ), ԱՐԴԱՐ, լատիներեն  ART- լուծումներ գտնելու արհեստը և արվեստը, և վերջապես անգլիական ամենահայտնի էպիկական ռազմիկ հերոսի՝ ասպետների առաջնորդ Արթուր թագավորի  անունը (King Arthur)…

Իսկ հիմա անդրադարձեք այն զարմանալի փաստին, որ Արթուր Սարգսյանի կյանքի ուղին անցնում է հենց այս իմաստների հետագծով…

ԳԻՐՔ ՃԱՆԱՊԱՐՀԻ

Բարձրագույն կրթության 4 դիպլոմները, որոնց արժանացել է Արթուրը, կեղծ կամ գնված չեն, ինչպես հաճախ պատահում է մեր օրերում և ծառայել  են ընդամենը բազմազան գիտելիքների ներքին ծարավը բավարարելուն, որը վստահ եմ ուղեկցվել է ինքնակրթման էլ ավելի լեցուն ընթացքով…Նկատեք նաև, որ այս գիտելիքները ձեռք բերելուն զուգընթաց նա չի վարանել կիսվել և տարածել նրանց՝ մեծամասամբ առանց վճարի: Վկան իր մասնավոր  մանկավարժական գործունեությունը…

Փայտի փորագրությունը և քանդակագործությունը, բացի գումար հայթայթելուց,  եղել են իր ներքին ինքնաարտահայտման ձևը, որը նա հաջողությամբ կարողացել է համատեղել կյանքի իր համեստ ապրուստը վաստակելու խնդրի լուծման հետ…Վաստակելու ձև, որ կերազեին շատերը…

Արցախում ազատամարտիկի իր կենսագրության մասին համառոտ տեղեկատվությունը  փաստում է, որ այստեղ  սկսելով իր մարմինը սովորեցնել վտանգներին ու մարտական վերքերին  Արթուրը թևակաոխում է  նոր ուղի՝ ռազմիկի ուղին…

Եվ վերջաբանը,  մարտական արիության ուղին անցնելով նա չի վարանում բարձրանալ արիության հաջորդ աստիճանին: Սկսվում է  քաղաքացիական արիության փուլը ՝ անձնական մեքենայով հանդուգն ներխուժում չորս կողմից մեծաքանակ մինչև ատամները զինված ոստիկաններով և ռազմական տեխնիկայով շրջապատված ՊՊԾ գունդ՝ Սասնա Ծռերին սնունդ և առավել՝ հոգեբանական աջակցություն հասցնելու նպատակով, ձերբալակություն, խոշտանգումներ ՌԵԻՆԿԱՐՆԱՑԻԱՅԻ ենթարկված Հայկական НКВД- Գուլագում, կարճատև ազատում, նորից ձերբակալություն, հացադուլ, հոգեբանական հաղթանակ և  …ԽԱՉԵԼՈՒԹՅԱՆ համարժեք վիրահատություն…Եվ այս բոլորը համեմված հայկական բազմաթիվ ժպտացող և այդ էլ չանող Պիղատոս  «հրեշտակ- հրեշտակուհիների” ձեռքերը  լվանալու նախընտրական խեղկատակության հետ…

Կյանքի այյս ամբողջ հետագծում առկա է սեփական «ԵՍԻ» գիտակցված տառապագին ներքին որոնումը, որը ափեափ Չարիքի ներկայությամբ անգամ երբեք չի հանգել անձնապաստանության՝ մոտիկ ու հեռավոր շրջապատի նկատմամբ անտարբերության, չարության, երկյուղի և կամ էլ ինքնամերժման, քանի որ Արթուր Սարգսյանը վերահայտնաբերել է ալգորիթմներից կարևորագույնը ՝ «ԿԱՏԱՐԵԱԼ ՍԷՐ ՄԵՐԺԷ՜ ԶԵՐԿՒՒՂ», այսինքն «Կատարյալ սերը չեզոքացնում է վախը»… Եվ նկատեք, ամենազարմանալին. Այս բոլորը  ուղեկցվում է կենցաղայինից մինչև համահայկական լուծումներ գտնելու զարմանալի հնարամտության և նուրբ հաշվարկված  հանդգնության հետ, որից ծնվում է կյանքը իմաստով լցնող ներքին արժանապատվությունը և բերկրանքը…Բերկրանք,  որը համար մարդ աշխարհ է գալիս, և  որը շատ նման, բայց նույնքան էլ տարբեր է վայելքից…

Ուշադիր նայեք Արթուրի ժպտացող դեմքին, և դուք կհասկանաք, որ բերկրալից կյանքի օրինակ է Արթուրի կյանքը…Եվ անգամ Խաչին բարձրանալով  այդ բերկրանքը չպակասեց, քանի որ   «ՄԱՀ ԳԻՏԱԿՑԵԱԼ ԱՆՄԱՀՈՒԹԻԻՆ Է»:

Արթուր Սարգսյանի մորը ՝տիկին Դոնարային,  դեռ վիճակված է վերապրել կյանքի ամենադառնագին օրը՝ «ԽԱՉԻՑ ԻՋԵՑՈՒՄԸ»  և մենք բոլորս՝ այդ ողբերգական տեսարանի լուռ վկաներս, պիտի ըմպենք այդ դառնության բաժակի մեր բաժինը…

Բայց և մոտ է մեր Ասպետների առաջնորդ ԱՐԹՈՒՐԻ  և բոլորիս անշնչացած հանրալին մարմնի  «ՀԱՐՈՒԹՅԱՆ» օրը, որի գալը միայն մեզնից է կախված …

 

Լուսանկարը՝  Hetq.am-ի

Իրանը սկսել է արագորեն դուրս բերել նավթն իր պահեստներից Դոլարն ու եվրոն թանկացել են Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելՀայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՆեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՄենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում Իրանի հետախուզությունը 16 մարդու է ձերբակալել․ հայտնի է պատճառը Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Դավթյանն ու Պետրոսյանը Մումբայի շախմատային մրցաշարի առաջատարներից են Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արխի օղի ««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը» «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի «Խաչակրաց արշավանք. Հայաստանում կարող են բողոքի ցույցեր սկսվել Կարապետյանի ձերբակալությունից հետո» 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ Սրբազան Կրկին հաղորդվում է անձրևի և կարկուտի մասինՆԳՆ-ն՝ ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիԲաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը․ պատմության այս օրը (20 հունիս)Րոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ»
Ամենադիտված