Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դիտարկենք մի քանի հետաքրքիր, բայց համակողմանի ողբերգության պայմաններում մի տեսակ լուսանցքներում մնացած հանգամանքներ: Պայմանականորեն այդ հանգամանքները կարելի է բնորոշել «փաշինյանական օրակարգեր» ձևակերպմամբ: Երբ սեպեմբերի 19-ից Երևանում սկսվեցին ինքնաբուխ, ժողովրդական հուզումներ, մարդիկ սկսեցին հավաքվել Հանրապետության հրապարակում, ակնհայտ էր, որ այդ հուզումները կարող են վերաճել ալիքի: Կարճ ժամանակ անց ինքնաբուխ հավաքվող բազմության մեջ հայտնվեցին նաև ընդդիմադիր գործիչներ, որոնք փորձեցին հախուռն դրսևորումներին ինչ-որ կազմակերպված ընթացք հաղորդել:

Հատկանշական է, որ այդ ժամերին ոստիկանական ուժեր ևս կուտակվում էին «դեպքի վայրում», ավելին, ոստիկանությանը հրահանգված էր թույլ չտալ, որ ուժեղ բարձրախոսներ մտցվեն Հանրապետության հրապարակ: Դժվար չէ ենթադրել, որ ոստիկանությանը, ավելի ճիշտ՝ իշխանություններին ձեռնտու էր, որպեսզի մարդկանց դժգոհությունը հախուռն դրսևորում ունենա, իրավիճակը դառնա կոնկրետ այդ վայրում անկառավարելի, որին պետք է հաջորդեր ոստիկանական ուժերի կազմակերպված հարձակումը բազմության վրա, մարդկանց հոշոտումը, ծվատումը, ծեծուջարդը: Որոշակի պահի անգամ դրա փորձն արվեց, ինչից տուժեցին առաջին շարքերում գտնվողները, այդ թվում՝ ընդդիմադիր գործիչները, իսկ ձայնային նռնակներից նաև դեպքի վայրում գտնվող տարբեր մարդիկ, նաև մի քանի ոստիկան, ի դեպ:

Բայց իշխանության սադրանքը չանցավ: Սա, նկատենք, ընդամենը մի քանի տասնյակ րոպե կամ մոտ մեկ ժամվա ընթացքում տեղի ունեցած դեպքերի սեղմ նկարագրությունն է՝ ականատեսիս կողմից: Ինչո՞ւ ենք այս, թվում է՝ «մանր» հանգամանքի վրա ուշադրություն հրավիրում: Բանն այն է, որ դա որոշակիորեն հիմնավորում է «օդում կախված» այն ենթադրությունը, եթե կուզեք՝ վարկածը, որ Նիկոլ Փաշինյանը և նրա իշխանությունը ձգտում էին ներքին բախումների, նույնիսկ արյունահեղության, առանձնապես՝ սեպտեմբերի 19-22-ն ընկած ժամանակահատվածում (ըստ տեղեկությունների, այդ ձգտումը չի վերացել, հիմա էլ կա): Դրանով էին պայմանավորված նրան ենթակա ոստիկանության հատկապես «բերետավոր» ստորաբաժանումների կողմից վայրագ, ոչնչով չհիմնավորված անհամաչափ ուժի կիրառումը ցուցարարների և նույնիսկ անցորդների վրա, ընդգծված դաժանությունն ու անմարդկայնությունը:

Մյուս կողմից՝ հրապարակում հավաքվող բազմությունը հարթակից պահանջում էր գործողություններ, ավելի ճիշտ՝ «կոնկրետ գործողություններ»: Թե ամեն մեկը դրա տակ ինչ էր հասկանում, կարծում ենք՝ պարզ է: Սակայն ողջ խնդիրը, ըստ ընդդիմադիր լիդերների մոտեցման, այն է, որ եթե հրապարակում հավաքված չէ առնվազն 100 հազար մարդ, ապա «կոնկրետ գործողությունների» դիմելը կարող է ավարտվել ընդամենը զանգվածային ծեծուջարդով, իշխանության կողմից գազանաբարո ռեպրեսիաներով ու՝ վերջ: Եվ հետո, ի դեպ, եթե հրապարակում հավաքվեր կամ հավաքվի 100 հազար կամ ավելի մարդ, ապա արդեն նույնիսկ «կոնկրետ գործողությունների» անհրաժեշտություն միգուցե չլինի, այսինքն՝ ընդհանրապես «ոչ բռնի» ճնշումներով հնարավոր լինի իշխանություններին պարտադրել որոշակի քայլեր: Այդպես մտածում են շատերը: Սակայն այդ «շատերը» հաշվի չեն առնում Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության մղումները՝ բախումներ հրահրելու, խաղաղ, անզեն ցուցարարների վրա կրակելու հետ կապված:

Հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության կարկառուններից մեկը հայտարարեց, որ իրենք պատրաստ են կրակել ժողովրդի վրա ու կկրակեն: Հավատացեք, իրենց համար 100 հայ մարդ սպանելն ընդհանրապես խնդիր չէ, մանավանդ այն ամենից հետո, ինչ արել են ու անում են: Ի վերջո, Նիկոլ Փաշինյանի իշխանավարման առնվազն վերջին երեք տարին ամենօրյա մահերի ժամանակաշրջան է... Հարթակ ելած ընդդիմադիրները ևս սա հրաշալի հասկանում էին, և գուցե նաև այդ էր պատճառը, որ հետևողականորեն հորդորում էին հնարավորինս զերծ մնալ բռնի գործողություններից, ինչ-որ գույք վնասելուց, առհասարակ՝ բռնություններից: Այսինքն, չէին ցանկանում սպասարկել «փաշինյանական օրակարգը»: Մյուս կողմից՝ նման կոչերը ակնհայտորեն խաղարկվում էին «թունդ արմատականություն» խաղացող զանազան քարոզիչների և նրանց կամա-ակամա ձայնակցողների կողմից՝ մարդկանց մեծ խմբերի հիասթափեցնելու կամ հիասթափության զգացումները խորացնելու համար:

Անկասկած, որպես կոմիտե միավորված ընդդիմադիրների կողմից էլ սխալներ են թույլ տրվել (դա անխուսափելի է նման պայմաններում ու առհասարակ), առանձին դեպքերում հապաղել են կամ մեկ այլ բան:Տվյալ դեպքում էականն այն է, որ ձգտելով շրջանցել «ներքին արյունահեղության» փաշինյանական օրակարգը՝ նրանք հայտնվեցին պատային իրավիճակում, իսկ մարդիկ էլ, բնականաբար, օրեցօր նվազեցին: Ճիշտ է, Հայաստանը շարունակում է ցնցումների մեջ գտնվել, և ոչ ոք չի կարող վստահ լինել, որ վաղը, մյուս օրը իրավիճակը, կոնկրետ՝ ներքին իրավիճակը վայրկենապես չի բորբոքվի: Այդ առումով Հայաստանում հասարակական տրամադրությունները նման են վառոդի տակառի, որին միայն կայծն է պակասում: Դիտարկելի է նաև մեկ այլ երևույթ. այս օրերին տեղի ունեցող ազգային խոշորագույն ողբերգության ու աղետի՝ Արցախի հայության բռնագաղթի ու Արցախի էթնիկ զտման խորապատկերում առանձնահատուկ ակտիվացել են իշխանական ու իշխանամերձ զանազան քարոզիչները, որոնք ուղղակիորեն ատելություն են սերմանում ու բորբոքում արցախցիների դեմ: Սա ևս ուսումնասիրության հետաքրքրական նյութ է, թեպետ ծավալվող ողբերգության խորապատկերում հազիվ թե մեկնումեկը հիմա նստի ու մանրակրկիտ ուսումնասիրի:

Այնուամենայնիվ, մի քանի հատկանշական «մանրուք» արժե հընթացս կամ, ինչպես ասվում է, «տաք-տաք» արձանագրել՝ ապագայի հետազոտողների համար: Տեսեք. իշխանությունը, անձամբ Նիկոլ Փաշինյանը, որ «բադրջանային» շանթուորոտ էր արձակում արցախցիների հասցեին՝ դրսևորելով նրանց հանդեպ իր գրեթե կենսաբանական ատելությունը, Արցախի լիարժեք հանձնումից հետո մի անասելի «սեր ու գորովանք» է ցուցադրում, խոսում է հոգատարությամբ ընդունելու, տեղաբաշխելու, տնավորելու մասին: Բայց, միաժամանակ, տարատեսակ «սուբյեկտների» միջոցով, այսպես ասած՝ «տակից» ծավալում են վայրենի քարոզչություն, եթե չասվի՝ արշավ արցախցիների դեմ: Նողկալի, զազրելի «թեզերով»:

Ի լրումն, առանձին մերձիշխանական «կերպարներ» բացեիբաց չարախնդում են Արցախի գլխին բերած աղետի ու աղետյալ հայրենակիցների վրա: Դե, այն, ինչի ունակ են Նիկոլ Փաշինյանի թիմն ու բոլոր նիկոլականները: Հուսանք, որ այս մի «փաշինյանական օրակարգը» գոնե չի հասցնի այն աստիճան արմատներ նետել, որ հասարակությունը վերջնականորեն ինտոքսիկացիայի տակ մնա: Չնայած դրա նշաններն արդեն տևական ժամանակ երևում են: Վկայություններն ամեն օր են, թեկուզ հենց սոցցանցերում...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կարևոր՝ արցախցիների համարԱրտակ Զեյնալյանը վայր է դրել Երևանի ավագանու մանդատը Խաղաղության խաչմերուկը՝ կրակի մեջ. «Փաստ»Երկար ժամանակ ջուր չի լինի«Մամա՛ ջան, ամեն ինչ լավ է, բարի գիշեր, հանգիստ քնեք». կրտսեր սերժանտ Ազատ Գրիգորյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Մարդն իր խղճով, ապրումով արտահայտություն է արել, որի համար գտնվում է ձերբակալման մեջ, այլ պատճառ չկա»․ Բագրատ Սրբազան Ի՞նչ հետևանքներ կարող է Հայաստանի համար ունենալ Իրան-Իսրայել բախումը. «Փաստ»1 զոհ, 1 վիրավոր՝ Վայոց Ձորի մարզումԱվինյանի հայրը ավագանու անդամին համբալ չի համարում. «Փաստ»Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 19-ին, 20-ին, 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին Արտադրական կանեփի արտադրության համար առաջարկվում է սահմանել նպաստավոր պայմաններ. նախագիծ. «Փաստ»Ռուբլու փոխարժեքը փոփոխվեց Իշխանության «հոսանքահարման» խորքային պատճառները. ովքե՞ր և ինչո՞ւ են թիրախավորվում. «Փաստ»«Իշխանությունն անցել է իր համար սովորական դարձած գործիքակազմին՝ շինծու գործերի հիման վրա քաղաքական հետապնդումների պրոցեսին». «Փաստ»Ուշագրավ իրադարձություն բանկային համակարգում. ի՞նչ խոշոր ներդրում է կատարվել օտարերկրյա ընկերության կողմից. «Փաստ»Ով կնշանակվի Աբազյանի փոխարեն. «Հրապարակ» Ի՞նչ իրավական, տնտեսական և էներգետիկ ռիսկեր է պարունակում ՀԷՑ-ն ազգայնացնելու Փաշինյանի «ծրագիրը». «Փաստ»Իշխանությանը չի հաջողվի այս նստաշրջանում անձեռնմխելիությունից զրկել երկու ընդդիմադիր պատգամավորներին. «Ժողովուրդ» Թուրքիայում հնարավոր է համաձայնություն կնքվի․ «Հրապարակ» «Արցախ» կամերային նվագախմբի արցախցի երաժիշտների մեծ մասին ազատել են. «Փաստ»Ավանեսյանը փորձում է բարձրանալ կուսակցական աստիճանով, սակայն ներսում պաշտպանություն անգամ չունի․ «Ժողովուրդ» Կրնկակոխ «հետապնդեցին» Նիկոլ Փաշինյանին․ «Հրապարակ» Խորտակվող «նավն» ու հենարանների կորուստը. «Փաստ»Ալիևը կայցելի Թուրքիա Փաշինյանից մեկ օր առաջ «Ford Transit»-ը Մալաթիայի թաղապետարանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին և հայտնվել մայթին. վիրավորը հիվանդանոցում մահացել էՎրացական կողմը խոստացել է՝ հայկական կոնյակ տեղափոխող 50 բեռնատար կհատի սահմանը«Բարսելոնա»-ն հայտարարել է նոր ձեռքբերման մասին Թրամփը նյարդայնացած է Մակրոնի Գրենլանդիա այցից. FT Սյունիքի հետ կապված վտանգ չկա. Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. ՓաշինյանՉեմ կարող հավատալ, որ Կրեմլից կամ կառավարությունից կարող են ՀՀ դեմ գործողություններ իրականացվել. Փաշինյան«Ես միշտ ստացել եմ սիրուհու դերի առաջարկ, դա ինձ նեղացնում է, քանի որ ավելին կարող եմ անել որպես դերասանուհի». Էվա ԽաչատրյանԻսրայելի հարձակումից հետո Չինաստանն Իրան է ուղարկել առեղծվածային 3 բեռնատար ինքնաթիռ. The TelegraphՀայաստանը «պետք» է հարգի ադրբեջանցիների՝ «իրենց նախնիների հողերը» վերադառնալու «իրավունքը». ԱլիևԹեհրանի վրայով անցավ տորնադո. Իսրայելի պաշտպանության նախարար Եվրոպան ընդմիշտ փակում է ռուսական գազի ծորակը. Կալլաս Իսրայելում և Իրանում զոհերի և վիրավորների թիվն աճում է Ջալալ Հարությունյանը 5,5 տարով կազատազրկվիՀայտնի է՝ ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, թե ոչ Ժոան Գարսիան «Բարսելոնայի» նոր դարպասապահն է Վրաստանի կառավարությունը ընտրությունների չի հրավիրի ԵԱՀԿ դիտորդների Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդ է ձերբակալվել Մի շարք երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելվում է ՌԴ զինուժը Խարկովի և Սումիի մարզերի 2 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել․ ՊՆ ՀՀ–ում Իրանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Լևիկ Մ.-ն վրաերթի է ենթարկվել և տեղում մահացելԶգուշացում. սպասվում է քամու ուժգնացում, անձրևԻրանը հայտարարել է՝ իսրայելական ինքնաթիռ է խոցել 3 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի«Չեչիլ» պանրի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, «Լոռի»-ում՝ բաղադրության անհամապատասխանություն Կրիպտո շուկաները կրկին վերելք են ապրում. 2025 թվականի մայիսը ռեկորդային ամիս էր Bitcoin-ի, DeFi-ի և Ethereum-ի համար
Ամենադիտված