Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պանթուրքական ծրագրերի հեռահար նպատակներն ու ամենօրյա ստերը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երիտթուրքերի կողմից գործնական հիմքերի վրա դրված պանթուրքական ծրագրերն ավելի քան հարյուր տարի անց կրկին նոր շունչ են ստանում։ Խնդիրն այն է, որ հնարավորություններ են բացվել, որպեսզի Թուրքիան ուղիղ ցամաքային կապ հաստատի Ադրբեջանի, ապա Միջին Ասիայի թյուրքախոս երկրների հետ, ու ժամանակի ընթացքում ինտեգրացիայի միջոցով ձևավորվի թուրք ազգայնականների երազանքի Մեծ Թուրանը։ Բայց թուրքական առավելապաշտական ծրագրերի իրականացմանը խանգարում են գլխավորապես Հայաստանն ու Արցախը։ Եվ քանի որ Արցախի բռնազավթման հարցն Ադրբեջանի կողմից լուծվեց, ապա մնում է Սյունիքի թեման, որի տարածքով «միջանցք» ստանալու միջոցով էլ թուրքական աշխարհը «կմիավորվի»։

Եվ պատահական չէ, որ երբ Արցախում հայկական զինված ուժերը սկսեցին զինաթափվել, ու Ադրբեջանն էլ դրան զուգահեռ հայկական բնակավայրերի նկատմամբ իր վերահսկողությունը հաստատեց, թուրքական լրատվամիջոցներն իրենց գլխագրերում սկսեցին միահամուռ գրել, թե հաջորդ քայլը պետք է լինի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։ Թուրքիայի նախագահ Էրդողանը շտապեց օրեր անց մեկնել Նախիջևան, որտեղ մասնակցեց արդիականացված ռազմական համալիրի բացման և Իգդիր-Նախիջևան գազատարի հիմնարկեքի արարողություններին: Այցի շրջանակներում համաձայնություն ձեռք բերվեց Կարս-Նախիջևան երկաթուղու կառուցման մասին։ Պարզ է, որ Թուրքիան ու Ադրբեջանը նախատեսում են, որ ԻգդիրՆախիջևան գազատարը և Կարս-Նախիջևան երկաթուղին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքով» պետք է շարունակվեն դեպի Ադրբեջանի բուն տարածք։

Դրա համար էլ այդ այցի շրջանակներում և՛ Էրդողանը, և՛ Ալիևը հատուկ անդրադարձան «Զանգեզուրի միջանցքի» թեմային։ Էրդողանը նշեց, թե այն ռազմավարական խնդիր է Թուրքիայի և Ադրբեջանի համար։ Ընդ որում, Թուրքիայի նախագահը հավասարության նշան դրեց Զանգեզուրի ու Լաչինի միջանցքների միջև այն պարագայում, երբ որ Լաչինի միջանցքի ստեղծումը կոնկրետ նախատեսված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ Ու ամենահետաքրքիրն այն է, որ Էրդողանն ընդգծեց, որ եթե Հայաստանը հրաժարվի բացել «Զանգեզուրի միջանցքը», ճանապարհը կանցնի Իրանով։ Այս դեպքում հարց է ծագում, որ եթե «միջանցքը» կարող է Իրանով անցնել, ապա ի՞նչ են ուզում Հայաստանից, թող Իրանով էլ կառուցեն, եթե իսկապես իրանական կողմը սիրով կհամաձայնի: Դա, իհարկե, այն դեպքում, եթե տեղափոխվող բեռները կկարողանա վերահսկել։ Կամ ինչո՞ւ էր պետք հիմա մեծ թափով օրակարգ մղել «Զանգեզուրի միջանցքի» թեման, չէ՞ որ Թուրքիան ու Ադրբեջանը կարող էին արդեն կառուցած լինել Իրանով անցնող ճանապարհը։

Մյուս կողմից էլ, եթե Իրանով անցնող ճանապարհի տարբերակը կա, ապա ինչո՞ւ են ադրբեջանական ու թուրքական բարձրաստիճան ներկայացուցիչները անընդհատ Հայաստանից միջանցք պահանջում։ Իրականում «Զանգեզուրի միջանցքի» իրանական տարբերակի շրջանառումը ընդամենը բլեֆ է, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմին պետք չէ, որ իրենց համար այդ կարևոր ճանապարհը վերահսկի Իրանը, իրենց Հայաստանի տարածքով անցնող սուվերեն միջանցք է պետք, որպեսզի հայկական կողմը դրա վրա որևէ վերահսկողություն չունենա, ու ինչ բեռներ ցանկանան, տեղափոխեն, այդ թվում՝ սպառազինություններ։ Արդյունքում կկտրվի Իրան-Հայաստան ճանապարհը, ու Հայաստանն ավելի խոր շրջափակման մեջ կհայտնվի, քան հիմա է, իսկ Ադրբեջան տեղափոխված սպառազինություններն էլ մի օր կարող են կիրառվել Իրանի դեմ՝ այս անգամ Հարավային Ադրբեջանն այդ երկրից բռնազավթելու մտադրությամբ։

Արցախի տարածքում միանգամից երեք օդանավակայանի կառուցումը ևս հիմնավորում է այն ենթադրությունը, որ թուրք-ադրբեջանական ագրեսիայի թիրախում հաջորդն Իրանն է լինելու՝ մանավանդ որ Իսրայելը մեծապես շահագրգռված է Իրանին հարվածելու հարցում ու անընդմեջ զինում է Ադրբեջանին։ Բայց մինչ այդ Հայաստանի հետ է պետք հարցերը լուծել։ Դրա համար էլ Բաքվից արդեն սկսել են հիմքեր ստեղծել Հայաստանի դեմ ռազմական ագրեսիա սկսելու ու դրա ֆոնին միջանցք բացելու համար, որքան էլ Ալիևի խորհրդական Հաջիևը նշի, թե Բաքուն մտադիր չէ ուժային գործողություններ ձեռնարկել Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան ցամաքային միջանցք ստեղծելու համար: Ի վերջո, ակնհայտ է, որ ո՛չ թուրքի, ո՛չ ադրբեջանցու խոսքին մի փոքր անգամ հավատալ չի կարելի: Նրանք ստում են ամենօրյա ռեժիմով: Դրա թարմ օրինակը ցեղասպանություն իրականացրած երկրի ղեկավար Էրդողանի հերթական հայտարարությունն է, թե իրենց «պատմության մեջ նման դեպք չի եղել», իսկ նույն Հաջիևը դժգոհություն է հայտնել էթնիկ զտման վերաբերյալ Ադրբեջանին ուղղված մեղադրանքների հետ կապված՝ ասելով. «Ադրբեջանի պատմության մեջ նման դեպքեր չեն եղել»:

Դե երևի, Բաքվի, Սումգայիթի ջարդերը, այս օրերին քաղաքացիական անձանց սպանությունները Արցախում, բազմաթիվ այլ օրինակներ այլ երկրներից են եկել ու իրականացրել Ադրբեջանում: Այն, որ Հաջիևը ստում է, վկայում է նաև այն, որ կրկին ակտիվացել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող արհեստածին կազմավորումը, որը պահանջում է, թե իբր տեղահանված ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան, ու նաև քննարկվում է նրանց իրավունքների հարցով ադրբեջանական մեջլիսում հատուկ որոշում ընդունելու հարցը։ Փաստացի իրավականորեն պայմաններ են ստեղծում նոր ագրեսիայի համար, որպեսզի հայկական տարածքները բռնազավթեն ու հետո հայտարարեն, թե հեռացած ադրբեջանցիներին են վերադարձնում, նրանց իրավունքներն են պաշտպանում։ Բայց պետք է նկատի ունենալ, որ այս ամենը կարող է տեղի ունենալ ոչ թե շատ արագ, ինչպես շատերն են կանխատեսում, այլ տևական ժամանակ անց, ինչպես եղավ Արցախի դեպքում։

Սկզբից Ադրբեջանը համաձայնեց, որ խաղաղապահները տեղակայվեն Արցախում, իրենց բնակավայրերից հեռացածները վերադառնան ու երկու տարի շարունակ Արցախը դե ֆակտո անկախ մնա, ապա արցախցիներին 9 ամիս շարունակ շրջափակման մեջ պահելուց հետո միանգամից գրոհեց ու մի օրում Արցախը բռնազավթեց։ Չպետք է բացառել, որ նմանատիպ իրավիճակ կարող է ստեղծվել նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» ստանալու համար։ Ուստի ցանկացած պահի հնարավոր չափով պետք է պատրաստ լինել յուրաքանչյուր զարգացման։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել Կարևոր՝ արցախցիների համարԱրտակ Զեյնալյանը վայր է դրել Երևանի ավագանու մանդատը Խաղաղության խաչմերուկը՝ կրակի մեջ. «Փաստ»Երկար ժամանակ ջուր չի լինի«Մամա՛ ջան, ամեն ինչ լավ է, բարի գիշեր, հանգիստ քնեք». կրտսեր սերժանտ Ազատ Գրիգորյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Մարդն իր խղճով, ապրումով արտահայտություն է արել, որի համար գտնվում է ձերբակալման մեջ, այլ պատճառ չկա»․ Բագրատ Սրբազան Ի՞նչ հետևանքներ կարող է Հայաստանի համար ունենալ Իրան-Իսրայել բախումը. «Փաստ»1 զոհ, 1 վիրավոր՝ Վայոց Ձորի մարզումԱվինյանի հայրը ավագանու անդամին համբալ չի համարում. «Փաստ»Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 19-ին, 20-ին, 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին Արտադրական կանեփի արտադրության համար առաջարկվում է սահմանել նպաստավոր պայմաններ. նախագիծ. «Փաստ»Ռուբլու փոխարժեքը փոփոխվեց Իշխանության «հոսանքահարման» խորքային պատճառները. ովքե՞ր և ինչո՞ւ են թիրախավորվում. «Փաստ»«Իշխանությունն անցել է իր համար սովորական դարձած գործիքակազմին՝ շինծու գործերի հիման վրա քաղաքական հետապնդումների պրոցեսին». «Փաստ»Ուշագրավ իրադարձություն բանկային համակարգում. ի՞նչ խոշոր ներդրում է կատարվել օտարերկրյա ընկերության կողմից. «Փաստ»Ով կնշանակվի Աբազյանի փոխարեն. «Հրապարակ» Ի՞նչ իրավական, տնտեսական և էներգետիկ ռիսկեր է պարունակում ՀԷՑ-ն ազգայնացնելու Փաշինյանի «ծրագիրը». «Փաստ»Իշխանությանը չի հաջողվի այս նստաշրջանում անձեռնմխելիությունից զրկել երկու ընդդիմադիր պատգամավորներին. «Ժողովուրդ» Թուրքիայում հնարավոր է համաձայնություն կնքվի․ «Հրապարակ» «Արցախ» կամերային նվագախմբի արցախցի երաժիշտների մեծ մասին ազատել են. «Փաստ»Ավանեսյանը փորձում է բարձրանալ կուսակցական աստիճանով, սակայն ներսում պաշտպանություն անգամ չունի․ «Ժողովուրդ» Կրնկակոխ «հետապնդեցին» Նիկոլ Փաշինյանին․ «Հրապարակ» Խորտակվող «նավն» ու հենարանների կորուստը. «Փաստ»Ալիևը կայցելի Թուրքիա Փաշինյանից մեկ օր առաջ «Ford Transit»-ը Մալաթիայի թաղապետարանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին և հայտնվել մայթին. վիրավորը հիվանդանոցում մահացել էՎրացական կողմը խոստացել է՝ հայկական կոնյակ տեղափոխող 50 բեռնատար կհատի սահմանը«Բարսելոնա»-ն հայտարարել է նոր ձեռքբերման մասին Թրամփը նյարդայնացած է Մակրոնի Գրենլանդիա այցից. FT Սյունիքի հետ կապված վտանգ չկա. Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. ՓաշինյանՉեմ կարող հավատալ, որ Կրեմլից կամ կառավարությունից կարող են ՀՀ դեմ գործողություններ իրականացվել. Փաշինյան«Ես միշտ ստացել եմ սիրուհու դերի առաջարկ, դա ինձ նեղացնում է, քանի որ ավելին կարող եմ անել որպես դերասանուհի». Էվա ԽաչատրյանԻսրայելի հարձակումից հետո Չինաստանն Իրան է ուղարկել առեղծվածային 3 բեռնատար ինքնաթիռ. The TelegraphՀայաստանը «պետք» է հարգի ադրբեջանցիների՝ «իրենց նախնիների հողերը» վերադառնալու «իրավունքը». ԱլիևԹեհրանի վրայով անցավ տորնադո. Իսրայելի պաշտպանության նախարար Եվրոպան ընդմիշտ փակում է ռուսական գազի ծորակը. Կալլաս Իսրայելում և Իրանում զոհերի և վիրավորների թիվն աճում է Ջալալ Հարությունյանը 5,5 տարով կազատազրկվիՀայտնի է՝ ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, թե ոչ Ժոան Գարսիան «Բարսելոնայի» նոր դարպասապահն է Վրաստանի կառավարությունը ընտրությունների չի հրավիրի ԵԱՀԿ դիտորդների Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդ է ձերբակալվել Մի շարք երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելվում է ՌԴ զինուժը Խարկովի և Սումիի մարզերի 2 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել․ ՊՆ ՀՀ–ում Իրանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Լևիկ Մ.-ն վրաերթի է ենթարկվել և տեղում մահացելԶգուշացում. սպասվում է քամու ուժգնացում, անձրևԻրանը հայտարարել է՝ իսրայելական ինքնաթիռ է խոցել 3 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի«Չեչիլ» պանրի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, «Լոռի»-ում՝ բաղադրության անհամապատասխանություն
Ամենադիտված