Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 29 սեպտեմբեր )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Սուրճի համաշխարհային օր

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1808-ռուսգեներալ-ֆելդմարշալ Իվան Գուդովիչը սկսել է արշավը դեպի Երևան և Աշտարակի մոտ ջախջախել Երևանի սարդար Հուսեին Ղուլի խանի չորս հազարանոց հեծելազորը։

1929– վախճանվել է բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը:

1951– վախճանվել է գրականագետ, փիլիսոփա Հայկ Գյուլիքևխյանը:

1979 –վախճանվել է ասմունքող Սուրեն Քոչարյանը։

2001 –վախճանվել է իրավաբան Վարդան Մուսախանյանը։

2006- պետական այցով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը տիկնոջ հետ:

-պաշտոնապես մեկնարկել է «Հազարամյակի մարտահրավեր» հայաստանյան ծրագիրը, ըստ որի աղքատության հաղթահարմանն է ուղղվել 235 միլիոն դոլար։

2009- հազարավոր հայեր Գլենդելում բողոքի ցույց են անցկացրել և դատապարտել հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները։

2012- Արմավիրի մարզում մեծ շուքով բացվել է  «Զիարիտ» եզդիական տաճարը, որն առաջին նման տաճարն է, որը կառուցվել է բուն եզդիական հայրենիքից դուրս։

2014 –վախճանվել է թերապևտ, քաղաքական գործիչ Դավիթ Հակոբյանը։

2015 –վախճանվել է ֆրանսահայ ջութակահարԺան Տեր-Մերկերյանը։

2018-պաշտոնապես ստեղծվել է «Սասնա ծռեր» կուսակցությունը։

2020-ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ խփվել է հայկական Су-25 ինքնաթիռ, որի առթիվ հայկական կողմը հայտարարել է, որ այն խոցվել է թուրքական F-16 կործանիչի կողմից, բայց ադրբեջանական կողմը հերքել է դա:

2021- կորոնավիրուսային վարակից վախճանվել է երաժիշտ Հայկոն՝ Հայկ Հակոբյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 106 –վախճանվել է Հռոմի կայսր Գնեոս Պոմպեոսը։

1515 —Շվեյցարիան հավերժ խաղաղության պայմանագիր է կնքել Ֆրանսիայի հետ։

1547 –ծնվել է իսպանացի գրող Միգել դե Սերվանտեսը։

1567 —տեղի է ունեցել Միշելադան, որը հանդիսացել է Երկրորդ հուգենոտյան պատերազմի պատճառներից մեկը։

1571– ծնվել է Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի մեծ գեղանկարիչ Միքելանջելո Մերազի դա Կարավաջոն։

1621 —կնքվել է Խիտոնյան պայմանագիրը, ըստ որի Լեհաստանը պարտավորվորություն է ստանձնել Թուրքիայի հանդեպ թույլ չտալ զապորոժեական կազակներին ասպատակություններ իրականացնել Ղրիմում։

1650- Հենրի Ռոբինսոնը Լոնդոնում բացել է առաջին ամուսնական գործակալությունը։

-Հոլլանդիան ճանաչել է Անգլիայի իրավունքը Լոնգ-Այլենդ կղզու նկատմամբ (Հյուսիսային Ամերիկա)։

1717 —տեղի է ունեցել Գվատեմալյան երկրաշարժը, որի արդյունքում մասնակի ավերվել է Գվատեմալայի մայրաքաղաք Անտիգուա-Գվատեմալան։

1739 —ըստ Բելգրադյան խաղաղության պայմանագրի Ռուսաստանը Թուրքիայից ստացել է Ազով և Օչակով քաղաքները։

1758 –ծնվել է անգլիացի ծովակալ, դերկոմս Հորացիո Նելսոնը։

1793 —անգլիական սպորտային ամսագրում առաջին անգամ հիշատակվել է թենիս սպորտային խաղը։

1829 —Լոնդոնում ներքին գործերի նախարար Ռոբերտ Պիլի հրամանով ստեղծվել է քաղաքացիական միլիցիա, որը հետագայում դարձել է Սքոթլոնդ-Յարդը։

1842 —Ուիլյամ Հենսոնը հրատարակել է շոգեշարժիչով աշխատող ինքնաթիռի իր նախագիծը, որը հետագայում նաև արտոնագրել է։

1864-ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Չաֆֆինս-Ֆարմի ճակատամարտը։

-ստորագրվել է Լիսաբոնյան պայմանագիրը, ըստ որի որոշվել են Իսպանիայի և Պորտուգալիայի թագավորությունների սահմանները։

1885- Անգլիայի Բլեքփուլում սկսել է երթևեկել առաջին էլեկտրական տրամվայը։

1887 —հիմնադրվել է «Համբուրգ»ֆուտբոլային ակումբը։

1897 —Բուենես-Այրեսի «Օլիմպո»թատրոնում «Կրեոլական դատ» թատերական ներկայացման պրեմերայի ժամանակ առաջին անգամ պարել են տանգո պարը։

1901– ծնվել է իտալացի նշանավոր ֆիզիկոս, մաթեմատիկոս Էնրիկո Ֆերմին։

1902 –վախճանվել է ֆրանսիացի լրագրող, գրող Էմիլ Զոլան։

1911 - Իտալիան պատերազմ է հայտարարել Օսմանյան կայսրությանը։

1916 — «Standard Oil» ընկերության հիմնադիր Ջոն Ռոկֆելլերը դարձել է աշխարհի առաջին միլիարդատերը։
1918 —Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Բուլղարիան կապիտուլացիայի է ենթարկվել։

1930 —Ջորջ Բեռնարդ Շոուն հրաժարվել է ստանալ պէրի տիտղոս։

1936– ծնվել է իտալացի ճանաչված գործարար, քաղաքական գործիչ Սիլվիո Բերլուսկոնին:

1938-կնքվել է Մյունխենյան համաձայնագիրը Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի միջև, ըստ որի Չեխոսլովակին պետք է 10 օրվա մեջ Գերմանիային հանձներ Սուդեթական մարզը։

1941 ―Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել են սպանությունները Կիևի մոտ գտնվող Բաբի Յարում, որի ժամանակ գերմանացիները սպանել են մոտ 60 000 հրեա, գնչու և խորհրդային ռազմագերի։

1943 —Տոկիոյի դատարանը խորհրդային հետախույզ Ռիխարդ Զորգեին դատապարտել է մահապատժի։

1954– Փարիզում ստեղծվել է Ատոմային հետազոտությունների եվրոպական կազմակերպությունը:

1957– Չելյաբինսկի մարզի Օզյորսկ ավանի «Մայակ» գործարանում տեղի է ունեցել ատոմային վթար:

1979 - Հովհաննես Պողոս 2-րդը դարձել է Իռլանդիա այցելություն կատարած առաջին Հռոմի պապը։

1984 —Կուանդա ավանում հանդիպել են Բայկալ-Ամուրյան Մագիստրալի արևմտյան և արևելյան երկաթգծային շինարարական ջոկատները, ԲԱՄ-ն ամբողջականացվել է։

2004 - Տուտատիս աստերոիդն անցել է Երկիրից չորս լուսատարի հեռավորության վրա։

Կ. Խաչիկյան

ՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆԻրանը չի պատրաստվում բավարարել Էրդողանի և Ալիևի պանթուրքական ծրագրերըԲաքվի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվելՇիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից. պատգամավորՀայաստանի տնտեսական շրջադարձը. թանկարժեք քարերից մինչև դիվերսիֆիկացումԵրևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել Վթարային ջրանջատումներ հունիսի 8-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ծնվել է քանդակագործ Արա Շիրազը. պատմության այս օրը (08 հունիս)Սննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլովԼուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո Յամալն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ խոսել է Ռոնալդուի մասին Պրեմիերա. Մարտին Մկրտչյան-«Մեկը մեկից լավն ա» Գրեթե որոշված ​​է, որ չեմ մասնակցի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը․ Ռոնալդու Ուկրաինական կողմն անսպասելիորեն հետաձգել է «ինչպես աճյունների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը» Թրամփը Մասկի «խելագար» վարքագիծը կապել է թմրանյութերի օգտագործման հետ. NYT «Ռեալ Սոսյեդադ»-ը հայտարարություն է արել Զախարյանի ապագայի վերաբերյալ Խոշոր վթար՝ Երևանում, ոչ սթափ վարորդը «Neta»-ով գլխիվայր հայտնվել է փոսումՀենրիխ Մխիթարյանը նոր թիմակից ունի «Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում»․ ջութակահար Զոհրաբ ԹադևոսյանԱռեղծվածային դեպք՝ Երևանում, հայտնաբերվել է մարդու գանգ Մայրը 2 որդիներին միայնակ էր մեծացրել, սոցիալապես անապահով պայմաններում․ կայծակի հետևանքով մաhացած զինծառայողը Տաշիրից էր Գիտնական Վլադիմիր Լավրենովը Հայաստանում հարգանքի տուրք է մատուցել ռուս զինվորների հիշատակինԱմենամեծ գործարքը. Ադրբեջանը կգնի 40 հատ JF-17 կործանիչՀայաստանը մեծացնում է առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ. ինչ ապրանքներ են գնում հարևան շուկաԵրկու ճակատով խաղ. ինչու է Հայաստանը ցանկանում միաժամանակ լինել և Եվրոպայում և Կարմիր հրապարակումՍպասվում են բալետային նոր ներկայացումներ Առաջիկա օրերի եղանակըՀայտնի ռեփեր Սնուփ Դոգի մասին ֆիլմ է պատրաստվում Freedom Broker Armenia-ն կանգնում է Հայաստանում մշակութային զարգացման կողքին՝ նպաստելով Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կայացմանը Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը Երեկ մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել Իշխանությունը բարելավում է ՌԴ հետ հարաբերությունները. Արևմուտքը կատաղած է Կալիֆոռնիայի նահանգապետը սպառնացել է Թրամփին Հայ-վրացական հարաբերությունները վերջին շրջանում բավականին լուրջ ճգնաժամ են ապրումԴավիթ Համբարձումյանն առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու ՀՀԿ-ն փորձում է մշտական լարվածության մեջ պահել Փաշինյանին Ողբերգական դեպք․ ջրանցքից կնոջ դի են դուրս բերելՓաշինյանը կնոջ հետ ուղղաթիռով Սիսիան է այցելել (տեսանյութ)Թուրքիայում «Կուրբան Բայրամի» առաջին օրը ավելի քան 14 000 մարդ է վիրավորվել
Ամենադիտված