Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ կարող են տալ «կեսքայլերը»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սեպտեմբերի 19-ի ռազմական ագրեսիան տեղի չէր ունենա, եթե չլիներ դրա համար նպաստավոր միջազգային ֆոն։ Գաղտնիք չէ, որ միջազգային դերակատարներն էական ազդեցություն ունեն մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Օրինակ՝ ժամանակ կար, երբ Ալիևը հայտարարում էր, թե փակ դռների հետևում իրեն ճնշում են, որ ինքը ճանաչի Արցախի անկախությունը, իսկ Զաքիր Հասանովն էլ նշում էր, թե միջազգային դերակատարները թույլ չեն տալիս իրենց ռազմական գործողություններ սկսել: Սակայն 2020 թվականից միջազգային մթնոլորտը և աշխարհաքաղաքական դասավորվածությունն էապես փոխվել են։

Ավելին, անցյալ տարվանից սկսած միջազգային հանրության ուշադրության կիզակետում է հայտնվել ուկրաինական հակամարտությունը։ Եվ տարբեր աշխարհաքաղաքական ուժերի շահերի բախումը մի ուղղությամբ կենտրոնանալու պարագայում մյուս լոկալ հակամարտություններն ինչ-որ չափով ուշադրությունից դուրս են հայտնվում։ Պատահական չէ, որ միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ, իրավունքի փորձագետ Լուիս Մորենո Օկամպոն իր ելույթներում նկատում է, որ Հայաստանը չպետք է դառնա ուկրաինական հակամարտության երկրորդային զոհը։ Այնուամենայնիվ, անցած տարվա դեկտեմբերից սկսած, երբ Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը, մենք տեսանք, որ միջազգային հանրությունը կոչերից այն կողմ գործնական տեսանկյունից ոչինչ չձեռնարկեց Լաչինի միջանցքը բացելու և Արցախի շրջափակումը վերացնելու ուղղությամբ։ Իսկ այս իրողությունն Ալիևն ընկալեց որպես թողտվություն։

9 ամսից ավելի արցախցիներին շրջափակման մեջ պահելուց հետո Ադրբեջանը ռազմական ագրեսիա սկսեց Արցախի դեմ, որի արդյունքում իրականություն դարձավ Արցախի էթնիկ զտումը, և արցախահայությունը բռնեց բռնի տարհանման ճանապարհը։ Եթե այսպիսի իրադարձություններն արձագանք չեն ստանում, ապա կարելի է պատկերացնել, թե միջազգային հանրության իներտ վերաբերմունքի արդյունքում հանցագործ, ահաբեկչական երկիր Ադրբեջանն էլ ինչ քայլերի է ընդունակ՝ ընդհուպ մինչև ՀՀ տարածքների օկուպացիա։ Մյուս կողմից էլ՝ պետք է նկատի ունենալ, որ Ադրբեջանը միայնակ այդքան մեծ վճռականություն չէր ունենա ագրեսիայի դիմելու հարցում, եթե չլիներ Թուրքիայի անվերապահ աջակցությունը։ Ավելին, հենց Անկարան է Բաքվին դրդում նման գործողությունների։

Այսինքն, միջազգային հանրությունը պետք է նաև դիտարկի Թուրքիայի գործոնը, որը կարող է խնդիրներ ստեղծել իրենց համար։ Ընդ որում, Թուրքիան խնդրահարույց է հատկապես ԵՄ-ի համար, քանի որ կոնկրետ հավակնություններ է դրսևորում ԵՄ անդամ Կիպրոսի ու Հունաստանի նկատմամբ, եվրոպական երկրների թուրքական ու մահմեդական համայնքների միջոցով փորձում է ազդել այդ պետությունների ներքին խնդիրների ու արտաքին քաղաքականության վրա։ Հետաքրքրական է, որ Արցախում տեղի ունեցած վերջին դեպքերից անմիջապես հետո հունական լրատվամիջոցները նկատեցին, որ Թուրքիան արցախյան սցենարը կարող է խաղարկել նաև Կիպրոսում և էթնիկ զտում իրականացնել։ Ուստի, երևի թե պատահական չէ, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններից ու Արցախի հայաթափումից հետո Եվրոպայում սկսել են որոշ չափով ուշքի գալ։ Դե, գոնե արտաքուստ տպավորությունն այնպիսին է, որ տարվող քաղաքականության մեջ որոշակի թիրախային արձանագրումներ են արվում։

Այս առումով կարևոր էր, որ Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև, որով ԵՄ-ին կոչ է անում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանել՝ հատկապես ադրբեջանական կառավարության այն անձանց դեմ, որոնք պատասխանատու են Արցախում հրադադարի բազմաթիվ խախտումների և մարդու իրավունքների խախտումների համար։ Միևնույն ժամանակ, ուշագրավ է, որ Ալիևը և Էրդողանը տարբեր պատրվակներով հրաժարվեցին Եվրոպական քաղաքական խորհրդի երրորդ գագաթաժողովի շրջանակներում մեկնել իսպանական Գրանադա քաղաք, որտեղ նախատեսվում էր հնգակողմ հանդիպում անցկացնել։ Սակայն Գրանադայի հանդիպումը տեղի ունեցավ առանց Ադրբեջանի՝ արդեն քառակողմ ֆորմատով, որին մասնակցում էին Հայաստանի վարչապետը, Եվրոպական խորհրդի նախագահը, Ֆրանսիայի նախագահը և Գերմանիայի կանցլերը։

Քառակողմ հանդիպման արդյունքում արված հայտարարության մեջ Ղարաբաղում տեղի ունեցածը բնորոշվեց որպես զանգվածային տեղահանություն։ Իսկ Շառլ Միշելը բավական կոշտ արտահայտվեց Ադրբեջանի հասցեին՝ նշելով, թե Բրյուսելը «ցնցված» է Արցախում ռազմական ուժ կիրառելու Ադրբեջանի որոշումից: ԵՄ-ի այսպիսի դիրքորոշումը մեծ ոգևորություն, նույնիսկ էյֆորիա է առաջ բերել Հայաստանի արևմտամետ հատվածի մոտ, թե ուր որ է՝ Ադրբեջանը պատժամիջոցների տակ կհայտնվի։ Հանրության մյուս հատվածն էլ հակված է ընդհանրապես անտեսել Եվրոպայից հնչող հայտարարությունները՝ համարելով, թե ԵՄ երկրները այդպես էլ որևէ քայլ չեն ձեռնարկի Ադրբեջանի դեմ՝ ելնելով էներգետիկ առումով այդ երկրի կարևորությունից։

Իրականում երկու ծայրահեղ մոտեցումներն էլ տեղին չեն, քանի որ մի կողմից՝ եվրոպական համայնքն իրականում ընդունակ է Ադրբեջանի ախորժակը զսպող գործողությունների, մյուս կողմից՝ ըստ էության, Եվրոպան այս հարցում ընդամենը կես քայլ է կատարել, առավել ևս, որ Ադրբեջանից արձագանքել են ԵԽ բանաձևին՝ նշելով, թե Բաքուն պարտավորություններ չունի Եվրախորհրդարանի նկատմամբ։ Իսկ հարցը, թե այդ «կիսաքայլը» կվերածվի՞ լիարժեք քայլի, կախված է նաև հայկական կողմի՝ եվրոպացի գործընկերների հետ աշխատանքից։ Այսինքն, նման որոշումները ոչ թերագնահատել, ոչ էլ գերագնահատել չի կարելի: Պարզապես այդ ամենը պետք է օգտագործել ի շահ մեզ: Եթե անդառնալի կորուստներ ու ձախողումներ արձանագրելու հետ մեկտեղ ՀՀ գործող իշխանությունները նաև Հայաստանը կործանելու մտադրություն չունեն, ապա գոնե ջանքեր պիտի գործադրեն միջազգային գործընկերների հետ աշխատելու և Հայաստանի շահերը պաշտպանելու ուղղությամբ։ Քանի դեռ իշխանության են...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տեղական «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցիների դեմ. «Փաստ»Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել Կարևոր՝ արցախցիների համարԱրտակ Զեյնալյանը վայր է դրել Երևանի ավագանու մանդատը Խաղաղության խաչմերուկը՝ կրակի մեջ. «Փաստ»Երկար ժամանակ ջուր չի լինի«Մամա՛ ջան, ամեն ինչ լավ է, բարի գիշեր, հանգիստ քնեք». կրտսեր սերժանտ Ազատ Գրիգորյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Մարդն իր խղճով, ապրումով արտահայտություն է արել, որի համար գտնվում է ձերբակալման մեջ, այլ պատճառ չկա»․ Բագրատ Սրբազան Ի՞նչ հետևանքներ կարող է Հայաստանի համար ունենալ Իրան-Իսրայել բախումը. «Փաստ»1 զոհ, 1 վիրավոր՝ Վայոց Ձորի մարզումԱվինյանի հայրը ավագանու անդամին համբալ չի համարում. «Փաստ»Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 19-ին, 20-ին, 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին Արտադրական կանեփի արտադրության համար առաջարկվում է սահմանել նպաստավոր պայմաններ. նախագիծ. «Փաստ»Ռուբլու փոխարժեքը փոփոխվեց Իշխանության «հոսանքահարման» խորքային պատճառները. ովքե՞ր և ինչո՞ւ են թիրախավորվում. «Փաստ»«Իշխանությունն անցել է իր համար սովորական դարձած գործիքակազմին՝ շինծու գործերի հիման վրա քաղաքական հետապնդումների պրոցեսին». «Փաստ»Ուշագրավ իրադարձություն բանկային համակարգում. ի՞նչ խոշոր ներդրում է կատարվել օտարերկրյա ընկերության կողմից. «Փաստ»Ով կնշանակվի Աբազյանի փոխարեն. «Հրապարակ» Ի՞նչ իրավական, տնտեսական և էներգետիկ ռիսկեր է պարունակում ՀԷՑ-ն ազգայնացնելու Փաշինյանի «ծրագիրը». «Փաստ»Իշխանությանը չի հաջողվի այս նստաշրջանում անձեռնմխելիությունից զրկել երկու ընդդիմադիր պատգամավորներին. «Ժողովուրդ» Թուրքիայում հնարավոր է համաձայնություն կնքվի․ «Հրապարակ» «Արցախ» կամերային նվագախմբի արցախցի երաժիշտների մեծ մասին ազատել են. «Փաստ»Ավանեսյանը փորձում է բարձրանալ կուսակցական աստիճանով, սակայն ներսում պաշտպանություն անգամ չունի․ «Ժողովուրդ» Կրնկակոխ «հետապնդեցին» Նիկոլ Փաշինյանին․ «Հրապարակ» Խորտակվող «նավն» ու հենարանների կորուստը. «Փաստ»Ալիևը կայցելի Թուրքիա Փաշինյանից մեկ օր առաջ «Ford Transit»-ը Մալաթիայի թաղապետարանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին և հայտնվել մայթին. վիրավորը հիվանդանոցում մահացել էՎրացական կողմը խոստացել է՝ հայկական կոնյակ տեղափոխող 50 բեռնատար կհատի սահմանը«Բարսելոնա»-ն հայտարարել է նոր ձեռքբերման մասին Թրամփը նյարդայնացած է Մակրոնի Գրենլանդիա այցից. FT Սյունիքի հետ կապված վտանգ չկա. Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. ՓաշինյանՉեմ կարող հավատալ, որ Կրեմլից կամ կառավարությունից կարող են ՀՀ դեմ գործողություններ իրականացվել. Փաշինյան«Ես միշտ ստացել եմ սիրուհու դերի առաջարկ, դա ինձ նեղացնում է, քանի որ ավելին կարող եմ անել որպես դերասանուհի». Էվա ԽաչատրյանԻսրայելի հարձակումից հետո Չինաստանն Իրան է ուղարկել առեղծվածային 3 բեռնատար ինքնաթիռ. The TelegraphՀայաստանը «պետք» է հարգի ադրբեջանցիների՝ «իրենց նախնիների հողերը» վերադառնալու «իրավունքը». ԱլիևԹեհրանի վրայով անցավ տորնադո. Իսրայելի պաշտպանության նախարար Եվրոպան ընդմիշտ փակում է ռուսական գազի ծորակը. Կալլաս Իսրայելում և Իրանում զոհերի և վիրավորների թիվն աճում է Ջալալ Հարությունյանը 5,5 տարով կազատազրկվիՀայտնի է՝ ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, թե ոչ Ժոան Գարսիան «Բարսելոնայի» նոր դարպասապահն է Վրաստանի կառավարությունը ընտրությունների չի հրավիրի ԵԱՀԿ դիտորդների Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդ է ձերբակալվել Մի շարք երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելվում է ՌԴ զինուժը Խարկովի և Սումիի մարզերի 2 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել․ ՊՆ ՀՀ–ում Իրանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Լևիկ Մ.-ն վրաերթի է ենթարկվել և տեղում մահացելԶգուշացում. սպասվում է քամու ուժգնացում, անձրևԻրանը հայտարարել է՝ իսրայելական ինքնաթիռ է խոցել 3 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի
Ամենադիտված