Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երկու մետր հասակ ունեցող տղա եմ ճանապարհել, իսկ ինձ դրոշն ու իր նկարներն են մնացել». կրտսեր սերժանտ Վահան Հակոբյանն անմահացել է Կուտականի դիրքերում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Վահանս շատ նվիրված էր ընտանիքին ու իր չորս երեխաներին, իսկ ինձ անսահման սիրով նվիրված որդի էր: 29 տարվա մեջ մեկ թթու խոսք չեմ լսել իրենից, ամեն պահի իմ կողքին կանգնած, իմ հոգսը հոգացող տղա էր Վահանս: Իր հայրենիքին, ընտանիքին ու ընկերությանն էր նվիրված, իրեն բոլորն էին հարգում ու սիրում որպես լավ մարդ: Բոլորն են այսօր ցավում, ասում՝ ինչո՞ւ իր հետ պետք է նման բան պատահեր»,- ասում է Վահանի մայրիկը՝ տիկին Վարսենիկը:

Նա որդուն միայնակ է մեծացրել, բավականին բարդ օրեր են հաղթահարել մայր ու որդի, ինչպես տիկին Վարսենիկն է ասում, «Վահանին շատ բաներից եմ փրկել, բայց այս մեկից փրկել չկարողացա, իմ ուժերից վեր էր»: Վահանի մասին պատմելիս մայրիկը որդու մանկություն է տեղափոխվում՝ «շատ աշխույժ, խելոք ու խելացի երեխա էր»: Դպրոցն ավարտելուց հետո Վահանը Երևանում 6-ամսյա ծրագրավորման դասընթացի է մասնակցում, իսկ հետո մեկնում պարտադիր զինվորական ծառայության, որն անցել է Վայքում: Ընդ որում, Վահանը չպետք է ծառայեր, քանի որ ոտքի հետ խնդիրներ էր ունեցել, երկու վիրահատություն տարել:

«Իրեն բանակ չէին տանում, բայց համառեց, դիմում գրեց ու մեկնեց: Ասում էր՝ եթե պետք է տարկետում տան, հետո ավելի ուշ տանեն բանակ ու ինձանից փոքրերի հետ ծառայեմ, ավելի լավ է հիմա իմ հասակակիցների հետ ծառայեմ ու վերադառնամ: Ծառայությունից կրծքանշանով, պատվոգրերով վերադարձավ»: Իր կյանքի ինը տարին Վահանը նվիրում է պայմանագրային զինծառայությանը: Մայրիկի խոսքով, վերջերս մտքեր ուներ պայմանագրային զինծառայությունից դուրս գալու, բայց հետո մտափոխվեց. «Մա՛մ ջան, ես դուրս գամ, այն մեկը դուրս գա, բա իմ հայրենիքն ո՞վ պահի: Չորս երեխա ունեմ, թողնեմ, որ թուրքը մեզ հասնի՞: Գիտե՞ս, թե թուրքը որտեղ է նստած: Բարձունքում թուրքն է, ներքևում՝ մենք: Մա՛մ ջան, չեմ կարող դուրս գալ ծառայությունից: Բացի դա, պաշտոն եմ ստացել, կրտսեր սերժանտ և ջոկի հրամանատար եմ»: 2022 թ. սեպտեմբերի 1-ին Վահանն ուղևորվում է դիրքեր:

«Շատ տխուր գնաց: Հասնում է քույրիկիս տուն, նա Վահանին ասում է՝ արի սուրճ խմիր, նոր գնա: Մերժում է՝ գնում եմ, բայց չեմ գալու, բերելու են: Քույրիկս ինձ պատմեց, որ նման բան է ասել, մտածեցի, որ գուցե ինչ-որ բան է նկատել, գուցե կանխազգացում ունի: Գյուղամիջում էլ մեկը Վահանին հարցնում է, թե ինչու է տխուր, արձագանքում է՝ Ծովինա՛ր տոտա ջան, ինձ չթողեցին, որ իմ միջնեկին դպրոց ճանապարհեմ, գնում եմ, բայց չեմ գալու, ինձ բերելու են, բոլորիս բերելու են: Դա իր վերջին գնալն էր»: Սեպտեմբերի 12-ին Վահանը զանգում է մայրիկին: «Սովորական ժամից շուտ զանգեց՝ մա՛մ ջան, շատ հոգնած եմ, լողանամ, պառկեմ, ու մի տեսակ խորը հոգոց հանեց: Միշտ անհանգիստ էի իր ոտքի համար, հարցրեցի՝ ոտքդ ցավո՞ւմ է, ասաց՝ չէ: Պառկեցինք քնելու, մի կես ժամ հետո հարևանուհիս զանգեց հարսիս՝ պատերազմ է: Հետո Վահանը զանգեց՝ մա՛մ ջան, երեխեքին փախցրու, սրանք գալիս են դեպի Գեղամա սարը: Մեքենաները չէին հասնում մեզ, «Վարդենիսը կրակի մեջ է, չենք կարող գյուղ գնալ»:

Նորից զանգեցի Վահանին, իմացա, որ իր մեքենան գյուղամիջում է՝ տղերքին ասա, թող գան, հանեն ընտանիքդ: Դա եղավ մեր վերջին զանգը՝ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը»: Տղաները մինչև առավոտյան ժամը 7-ը կռվել են, հետ շպրտել թշնամուն, հրետանի պահանջել, բայց նրանց թիկունքը բաց է մնացել: «Ընկերոջը խփել են, իմ տղեն վիրավոր է եղել, հասկացել է, որ պետք է գերի ընկնի, նռնակը պայթեցրել է: Թշնամին մոտ է եղել տղաներին, իսկ օդում ԱԹՍ-ներ են աշխատել: Վահանն իր հետ մի քանի տասնյակ թշնամի է «տարել»: Մայրիկն ուրախությամբ ու շնորհակալությամբ է ասում, որ որդին հրաշալի ընկերներ ունի, որոնք այս ողջ ընթացքում իրենց կողքին են եղել: «Ընկերը պետք է նվիրված լինի, ընկերություն չանի հանուն գումարի: Մի քանի օր առաջ վատ էի զգում ինձ, իր ընկերներն առաջինն ինձ օգնության հասան ու տեղափոխեցին Վարդենիսի հիվանդանոց: Նվիրված են Վահանիս ու մեզ: Երբ իր գերեզմանն էինք սարքում, հարազատ եղբոր պես ամեն հարց կարգավորում էին՝ չվախենա՛ս, ինչ պետք է, օտարին չասես, մեզ ասա՛, կանենք: Վահանս էլ է այդպիսի ընկեր եղել: Նրանք այսօր ինձ հաճախ են ասում՝ Վահանը մենակ քեզանից չգնաց, մեզանից էլ գնաց»:

Վահանը երրորդ պատերազմի միջով էր անցնում: «Քառօրյա և 44-օրյա պատերազմների օրերին Վահանը Քարվաճառն էր պաշտպանում, իսկ իր վերջին պատերազմի ժամանակ Վարդենիսի Կուտականի դիրքում էր: Իր ընկեր Ատոմը պատմում է, որ Քարվաճառի դիրքերը հանձնելիս Վահանը դիրքի դիմաց նստած լալիս էր՝ այստեղ արյունով գծած գիծ ունենք, մեր տները տա՞նք թշնամուն, սա չլինող բան է: Երբ հաճախ իր հետ խոսում էի, ասում էր, որ պատերազմից չի վախենում, որ հրետանին անթերի կաշխատի: Եթե հրետանին աշխատեր, մեր զոհերը քիչ կլինեին, մեր զոհված տղերքի մարմիններն այս ձևով դուրս չէին բերի»: Նաև ասում է՝ Վահանի ու մյուս տղաների տուն «չվերադառնալու» համար պատասխանատուներ էլ կան: «Ո՞ւմ հրամանին են սպասել, երբ զինվորն ասել է՝ թիկունքներս պահեք: Ախր, դիրքում զոհված զինծառայողների մարմիններն էլ նորմալ վիճակում չեն վերցրել»: Վահանը զոհվելուց հետո տուն է «վերադառնում» 27 օր անց: «Իր ընկերները գիտեին, որ նա զոհվել է, բայց մեզ չէին ասում, քանի որ ամենուր իրեն էին փնտրում՝ զոհվածների, անհետ կորածների, անգամ գերիների մեջ: Բայց գիտեի, որ գերի չի ընկնի:

«Քո վերջին փամփուշտն ու նռնակը քո համար է, չպետք է գերի ընկնես». սրանք իմ տղայի խոսքերն են: Երկու մետր հասակ ունեցող տղա եմ տվել, իսկ ինձ դրոշն ու իր նկարներն են մնացել: Երեխեք կան, որոնք տուն չեն հասել, բայց մենք էլ մեր տուն վերադարձած երեխեքից կարոտ մնացինք: Երբ Վահանս ծառայում էր բանակում, մեր տուն մի տատրակ էր մտել, այն երկու տարի մնաց մեր տանը: Դուրս էր գալիս մի պահ, նորից տուն մտնում: Մամաս ասաց՝ դուրս չհանես թռչունին, մեր տղայի հաջողությունն է: Երբ տղաս զորացրվեց, տատրակն էլ մեր տանից գնաց ու էլ չեկավ: Երբ Վահանի դեպքը պատահել էր, երեք օր հետո մեր բակ կրկին թռչուն եկավ: Մոտեցա, սկսեցի զրուցելը հետը, մի բուռ ցորեն տվեցի: Կերավ, ջուր խմեց, երեք օր մնաց մեր բակում, նստել էր չոր փայտին, գլուխը մի կողմ թեքած, կրկին խոսեցի հետը՝ դո՞ւ էլ ես իմ նման տխուր, այդ թռչունը թռավ ու էլ մեր բակ չեկավ: Աստծուն խնդրեցի, որ Վահանիս ու մեր մյուս տղաներին անփորձանք տուն վերադարձնի, Աստված ինձ չլսեց, հիմա միայն խնդրում եմ, որ Աստված ամուր ձեռքով պահի իմ լավ հարսին ու չորս թոռնիկներին, որ գոնե իրենցով մխիթարվեմ: Առաջին օրվանից Նաիրային որպես իմ աղջիկ եմ ընդունել: Աստված որքան ինձ կյանք տա, այնքան պիտի թև ու թիկունք լինեմ իմ երեխեքին, որ ոտքի կանգնենք: Վահանիս չորս երեխայի ու իմ հարսի համար եմ ապրում»:

Հ. Գ. - Վահան Հակոբյանը պարտադիր զինվորական ծառայության տարիներին պարգևատրվել է «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանով: 2022 թ. օգոստոսի 24ին ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալով: ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Վահանի 30-ամյակի օրը՝ մայիսի 30-ին, Արեգունու միջնակարգ դպրոցում նրա անունով դասասենյակ է անվանակոչվել: Հուղարկավորված է Գեղարքունիքի մարզի հայրենի Արեգունի գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ամենադիտված