Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինչպիսին կլինի մշակույթային ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ամերիկյան time.com հրատարակությունը գրում է, որ ավելի քան 100 հազար հայ լքել է Լեռնային Ղարաբաղը։ Բնիկ ժողովրդի այդ զանգվածային արտագաղթին Հայաստան նախորդել էր պաշարման պատճառով իննամսյա սովը, որը ավարտվեց 2023 թվականի սեպտեմբերի 19-ի արյունալի ռազմական հարձակմամբ:

Հայ տղամարդիկ, կանայք և երեխաները, վախենալով իրենց կյանքի համար, թողեցին իրենց հայրենիքը՝ իրենց դպրոցներն ու խանութները, արտերը, նախիրներն ու խաղողի այգիները, նախնիների գերեզմանները։ Նրանք թողել են նաև եկեղեցիներ՝ մեծ ու փոքր, հին ու ավելի ժամանակակից, վեհ ու խոնարհ, որտեղ հավաքվել ու աղոթել են դարերով։ Նրանք նաև թողել են կամուրջներ, կոմունիկացիաներ, վաղ ժամանակների ու խորհրդային ժամանակաշրջանի հուշարձաններ, ինչպիսին է օրինակ սիրելի «Մենք ենք մեր սարերը» արձանը: Հիմա ի՞նչ է լինելու դրանց հետ։ Ոչ մի կասկած: Մենք լավ գիտենք, թե ինչ կատարվեց Ջուղայում՝ Նախիջևանում. 16-րդ դարի հայկական տապանաքարերի տպավորիչ լանդշաֆտն Ադրբեջանի կողմից մի քանի տարվա ընթացքում ջնջվեց քարտեզից։ Մենք գիտենք, թե ինչ է պատահել Ջեբրայիլի Աստվածածին եկեղեցուն և Մեծ Թաղեր գյուղի հայկական գերեզմանատանը. երկուսն էլ ամբողջությամբ հողին են հավասարվել բուլդոզերներով: Մենք գիտենք, թե ինչ եղավ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հետ, որը պատերազմի ժամանակ գնդակոծվել էր. ծածկվեց գրաֆիտիներով, «վերականգնվեց» առանց հայկական գմբեթի և այժմ դարձել է «քրիստոնեական» տաճար։ Այս գործողությունների լկտիությունը, ինչպես գրել է լրագրող Ջոշուա Կուչերան «խոսում է այն աճող վստահության մասին, որ Բաքուն կարող է վերակառուցել իր նոր ստացած տարածքները ցանկացած պատկերով»:

Արցախում հազարավոր տարիների հայկական հետքի ոչնչացումը հնարավոր դարձավ նրանց անգործության և թվացյալ անտարբերության շնորհիվ, ովքեր կարող էին կանխել դա։ ԱՄՆ-ը ու ԵՄ-ն շռայլորեն են խոսում մարդու համընդհանուր իրավունքների մասին, բայց ոչինչ չարեցին ինը ամիս, երբ Արցախի բնակիչները զրկված էին սննդից, դեղորայքից, վառելիքից և այլ կենսական անհրաժեշտություններից: Նրանք ոչինչ չարեցին Արդարադատության միջազգային դատարանի վճիռն իրականացնելու համար, որը դեռ 2023 թվականի փետրվարին պահանջում էր Ադրբեջանից դադարեցնել շրջափակումը։ Այդ անգործությունն էլ ակնհայտորեն խրախուսեց Ադրբեջանին հարձակվել, ճիշտ այնպես, ինչպես կխրախուսի մյուսներին անել նույնը այլուր:

Կարևոր է հասկանալ, թե ինչն է վտանգված այդ տեսակի մշակութային ջնջման մեջ: Այդ հուշարձաններն ու քարերը վկայում են հայության սերունդների մասին, ովքեր պաշտել ու պահպանել են դրանք: Ոչնչացնել դա նշանակում է երկրի երեսից ջնջել ոչ միայն մշակույթը, այլ նաև ժողովրդին։ Ինչպես արվեստի պատմաբան Բարրի Ֆլոդն է նշել 2016 թվականին կապված այսպես կոչված «Իսլամական պետության» կողմից մշակութային ժառանգության ոչնչացման հետ, «արտեֆակտների և հուշարձանների ֆիզիկական ոչնչացումը, որոնք մարմնավորվել են բարդ միկրոպատմություններ, նշանակում է, որ կլինեն բաներ, որոնք անհնար է վերականգնել և դրանք երբեք հայտնի չեն լինի»: Նման կորստի ողբերգական օրինակ է Ջուղայի գերեզմանատունը։

Եթե ​​հենվենք պատմության վրա, ապա էթնիկ զտումներին սովորաբար հաջորդում են մշակութային զտումները՝ վանդալիզմից մինչև լանդշաֆտի ամբողջական ջնջում: Այդ մարտավարությունը կկիրառվի ավելի փոքր, քիչ հայտնի եկեղեցիների դեմ: Դա չարագուշակ միջոց կլիներ քանդելու ավելի քիչ հայտնի հայկական հուշարձանները, և դա կծառայեցվի այն հորինվածքին, որ վաղ դարաշրջանում այնտեղ հայեր չեն եղել:

Կլինի նաև կեղծիք, որոնցով հայկական հուշարձաններին կվերագրվեն նոր պատմություններ և համատեքստեր։ Օրինակ 13-րդ դարի Դադիվանքի (Քելբաջարի շրջանում) և Գանձասարի (Մարտակերտ) վանքերը՝ միջնադարյան հայկական ճարտարապետության այդ հոյակապ և բնորոշ նմուշները, արդեն վերանվանվել են «հին կովկասյան ալբանական տաճարների»։ Ակնկալվում է, որ այս և այլ վայրերում կանցկացվեն կոնֆերանսներ և սեմինարներ «հին կովկասյան ալբանական մշակույթի» թեմայով: Ինչ վերաբերում է այդ շենքերի, խաչքարերի և տապանաքարերի վրա առկա անթիվ հայերեն գրություններին, ապա դրանք, ինչպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է հայտարարել, հայկական կեղծիքներ են և «կվերականգնվեն» իրենց «բնօրինակ ձևով» (ենթադրաբար ջնջելով հայկական արձանագրությունները, ինչպես արվել է նախկինում):

Եվ վերջապես Ադրբեջանի «մուլտիկուլտուրալիզմի» տոնակատարություն է լինելու։ «Եկե՛ք Ղարաբաղ՝ հին քրիստոնյաների հայրենիք,- կասեն մարդկանց,- խնդրում եմ անտեսել քարերի վրայի փորագրված տառերը, քանի որ դա հայերեն գրություն չէ։ Այստեղ երբեք հայեր չեն եղել»։ Իհարկե, կասեն, բացառությամբ այն զինվորների և զավթիչների, ինչպիսիք են զոհված հայ զինվորների մոմե արձանիկներով Բաքվի դատապարտելի թանգարանում պատկերվածները, մի այնքան անմարդկային տեսարան, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, այդ թվում ադրբեջանցի ակտիվիստները, պահանջում են փակել այն։

Այդպես է խաղարկվում մշակութային ցեղասպանությունը։ Ավելի քան 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունն իրականացրեց Հայոց ցեղասպանությունը, որին հաջորդեցին համատարած կողոպուտը, վանդալիզմը և հայկական հուշարձանների ոչնչացումը ներկայիս Թուրքիայի տարածքում: Երկրորդ մշակութային ցեղասպանության հեռանկարն արդեն սեղանին է: Ուղղակի հիմա հայերն առցանց են դիտելու խաղարկվող դրաման, և հուշարձան առ հուշարձան ցավ են զգալու:

2020 թվականին հայ ակտիվիստները կոչ են արել ՅՈՒՆԵՍԿՕ-ին և այլ ժառանգության կազմակերպություններին միջազգային մոնիտորինգ իրականացնել Լեռնային Ղարաբաղի խոցելի վայրերի նկատմամբ։ Բայց ոչինչ չի եղել: Եկել է ժամանակը, որ աշխարհը պաշտպանի այն, ինչ մնացել է հայկական մշակույթից Լեռնային Ղարաբաղում: Եթե ​​դա չանենք հիմա, ապա ո՞ր մշակույթը կլինի հաջորդը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ամենադիտված