Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ, ցավոտ ու... շատ վտանգավոր․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում էր: Գիտեք: Իմացողները տեղյակ են նաև, որ Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ, ավելի ճիշտ՝ արտասանեց մի երկարաշունչ ճառ, որի մի մեծ մասը փաշինյանական ներբող էր առ... ժողովրդավարություն: Ոչ միայն՝ «ժողովրդավարությունը Հայաստանում» թեմայով, ինչպես ինքը կասեր, այլ՝ առհասարակ, ժողովրդավարության կշռի, դերի ու արժեքի մասին: Երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր հասել իշխանության, փորձում էր աշխարհին իրենց իշխանությունը (ուշադրություն՝ ոչ թե Հայաստանը, այլ իրենց իշխանությունն ու իշխանափոխությունը) ներկայացնել ժողովրդավարության «բրենդով», հետո հերթը հասավ Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» հայտարարելուն, հասկանալի է՝ որպես իր շնորհ: Բայց, լավ, վերադառնանք Ստրասբուրգ: Հարկավ, շատերը հասցրել են նաև տեսնել, որ երկարաշունչ ճառին հաջորդեց Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հոտնկայս, երկարատև ծափահարությունը, որին նաև օվացիա են ասում: Սա փաստ է:

Ինչպես փաստ է այն, որ այդ երևույթից հետո Եվրոպական խորհրդարանի շենքի պատերը չփլվեցին և առաստաղի ծածկն էլ չընկավ դահլիճի վրա: Ասենք, փաստ է և այն, որ Եվրոպան, տարբեր ժամանակներում, այդ թվում՝ ոչ այնքան շատ վաղուց, հոտնկայս ծափահարել է շատ ավելի ինքնատիպ կերպարների (ոմանք անգամ աջ ձեռքն են առաջ տնկել, որպես ողջույնի դրսևորում), քան Փաշինյանն է: Չշեղվենք... ժողովրդավարությունից: Ո՞վ է խոսում դրա, այսինքն՝ ժողովրդավարության (կոնտեքստում հասկանալի՝ օրինականության, սահմանադրական իրավունքների և ազատությունների) մասին: Նիկոլ Փաշինյա՞նը: Իսկ ի՞նչ իշխանություն է ներկայացնում Նիկոլ Փաշինյանը: Նա ներկայացնում է մի իշխանություն, որի կառավարման ընթացքում, ահա, արդեն ավելի քան 5 տարի է, ամեն ինչ արվում է դատական համակարգը մեկ անձի խամաճիկ դարձնելու համար, տեղի են ունենում քաղաքական հետապնդումներ, հալածանքներ, ձերբակալություններ, կալանավորումներ: Քաղաքակա՛ն:

Հենց այդ նույն պահին, երբ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանի ամբիոնից խոսում էր ժողովրդավարության մասին, վերջում էլ կենացի նման բացականչում էր՝ «կեցցե՜ ժողովրդավարությունը», իսկ եվրոդեպուտատներն էլ ծափիկ-ծափիկ էին անում՝ դառնալով հայ մարդկանց աչքի փուշը, ահա այդ նույն ժամանակ Հայաստանի տարբեր բանտերում էին գտնվում ու մինչև հիմա էլ այնտեղ են տասնյակ քաղաքական բանտարկյալներ: Մարդիկ, որոնք բանտերում են բացառապես իրենց քաղաքական հայացքների համար, բացառապես այն բանի համար, որ դեմ են արտահայտվել Նիկոլ Փաշինյանի կորստաբեր ու կործանիչ իշխանությանը, կամ ուղղակի այդ իշխանությունը հեռացնելու մասին... գրառում են արել: Հայաստանում, այո, կան քաղբանտարկյալներ, ինչպիսին են, օրինակ՝ այժմ բանտերում գտնվող Գրիգորի Խաչատուրովը, Լևոն Քոչարյանը, Արմեն Աշոտյանը, Գարիկ Գալեյանը, Մամիկոն Ասլանյանը, Նարեկ Մալ յանը, Տաթև Վիրաբյանը և այլն:

Ժողովրդավարությունից է խոսում այն նույն Նիկոլ Փաշինյանը, որն ինքը և որի իշխանությունը իրենց անհաճո անձանց, գործիչների ձերբակալում-կալանավորումները դարձրել են «քաղաքական պայքարի միջոց»: Ավելին, նման կալանավորումներով, ներիշխանական լուռ համաձայնությամբ, եթե ոչ՝ հրահանգավորմամբ, իրականացվում են նպատակային խոշտանգումներ: Գուցե ոչ ուղղակի, բայց փաստը դրանից չի փոխվում: Այդպես Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անուղղակիորեն սպանեց, օրինակ՝ գեներալ Մանվել Գրիգորյանին. հրաշալի իմանալով, որ նա հիվանդ, մահամերձ վիճակում է, «փակեցին» բանտային ռեժիմի տակ: Ավելի թունդ օրինակ: Արմեն Գրիգորյանի սպանությունը: Մարդուն կալանավորեցին անհասկանալի, անհեթեթ մեղադրանքով և այդպիսով այնպիսի պայմաններում դրեցին, որ նա մահացավ հենց դատական նիստի ժամանակ, դատարանի դահլիճում:

Ու դա՞ է ժողովրդավարությունը: Տասնյակ ու տասնյակ, ավելին՝ հարյուրավոր քաղաքացիներ փաշինյանական ոստիկանության կողմից վայրագ հարձակումների ու բռնությունների են ենթարկվել, ըստ որում, ոչ մի ոստիկան այդ գազանությունների համար ոչ միայն պատասխանատվության չի ենթարկվել, այլև դրամական խոշոր պարգևատրումներ է ստացել Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից: Սա՞ է ծափահարված եվրոպական «ժողովրդավարությունը»: Ժողովրդավարությունից, ուրեմն նաև օրինականությունից է խոսում մեկը, որն իրեն տեղափոխող ավտոշարասյան միջոցով վրաերթի է ենթարկել ու սպանել երիտասարդ հղի կնոջն ու նրա՝ դեռ չծնված բալիկին: Դրա համար ոչ մեկը ոչ մի պատասխանատվության չի ենթարկվել: Սա՞ է ձեր ծափահարված ժողովրդավարությունը: Հա, ու Փաշինյանն ասում է. «Հայաստանի Հանրապետությունը պարզապես կաթվածահար կլիներ, կկորցներ իր անկախությունն ու ինքնիշխանությունը, եթե չլիներ ժողովրդավար»:

Լո՞ւրջ: Նիկոլ Փաշինյանի «քաղաքականության» հետևանքով կործանված Արցախի Հանրապետությունը իր ժողովրդավարության վիճակով ու աստիճանով մի քանի գլուխ բարձր էր Ադրբեջանի համեմատ: Ադրբեջանն, առհասարակ, տոտալիտար, ֆաշիստական երկիր է, պատերազմական հանցագործ-բռնակալ ղեկավարով: Որտե՞ղ են հիմա Արցախի ժողովրդավարական ղեկավարները, և որտե՞ղ է Արցախը... Կամ՝ եթե երեսուն տարի ժողովրդավար չի եղել Հայաստանը, ինչպես կարծում է նույն Նիկոլ Փաշինյանը, ինչպե՞ս է ապահով, ինքնիշխան ու անկախ եղել, Արցախն էլ՝ վրադիր: Թե՞ ինչ-որ բան է ակնարկում, քանզի բավական է որևէ թեմայից այդ պաթոսով խոսի Նիկոլ Փաշինյանը, մի նոր փորձանք է գալիս: Հատկապես նման բուռն ու երկարատև ծափերի ֆոնին: Ծանոթ ծափերի... Ցավոտ ծափերի...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ալիևը կայցելի Թուրքիա Փաշինյանից մեկ օր առաջ «Ford Transit»-ը Մալաթիայի թաղապետարանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին և հայտնվել մայթին. վիրավորը հիվանդանոցում մահացել էՎրացական կողմը խոստացել է՝ հայկական կոնյակ տեղափոխող 50 բեռնատար կհատի սահմանը«Բարսելոնա»-ն հայտարարել է նոր ձեռքբերման մասին Թրամփը նյարդայնացած է Մակրոնի Գրենլանդիա այցից. FT Սյունիքի հետ կապված վտանգ չկա. Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. ՓաշինյանՉեմ կարող հավատալ, որ Կրեմլից կամ կառավարությունից կարող են ՀՀ դեմ գործողություններ իրականացվել. Փաշինյան«Ես միշտ ստացել եմ սիրուհու դերի առաջարկ, դա ինձ նեղացնում է, քանի որ ավելին կարող եմ անել որպես դերասանուհի». Էվա ԽաչատրյանԻսրայելի հարձակումից հետո Չինաստանն Իրան է ուղարկել առեղծվածային 3 բեռնատար ինքնաթիռ. The TelegraphՀայաստանը «պետք» է հարգի ադրբեջանցիների՝ «իրենց նախնիների հողերը» վերադառնալու «իրավունքը». ԱլիևԹեհրանի վրայով անցավ տորնադո. Իսրայելի պաշտպանության նախարար Եվրոպան ընդմիշտ փակում է ռուսական գազի ծորակը. Կալլաս Իսրայելում և Իրանում զոհերի և վիրավորների թիվն աճում է Ջալալ Հարությունյանը 5,5 տարով կազատազրկվիՀայտնի է՝ ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, թե ոչ Ժոան Գարսիան «Բարսելոնայի» նոր դարպասապահն է Վրաստանի կառավարությունը ընտրությունների չի հրավիրի ԵԱՀԿ դիտորդների Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդ է ձերբակալվել Մի շարք երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելվում է ՌԴ զինուժը Խարկովի և Սումիի մարզերի 2 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել․ ՊՆ ՀՀ–ում Իրանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Լևիկ Մ.-ն վրաերթի է ենթարկվել և տեղում մահացելԶգուշացում. սպասվում է քամու ուժգնացում, անձրևԻրանը հայտարարել է՝ իսրայելական ինքնաթիռ է խոցել 3 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի«Չեչիլ» պանրի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, «Լոռի»-ում՝ բաղադրության անհամապատասխանություն Կրիպտո շուկաները կրկին վերելք են ապրում. 2025 թվականի մայիսը ռեկորդային ամիս էր Bitcoin-ի, DeFi-ի և Ethereum-ի համար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Մոսկվայի մեծ թատրոն Փաշինյանը գնում է պետության կազմաքանդման ճանապարհովԲրիտանական նոր դավադրություն՝ Հայաստանի դեմՓաշինյանին նոր նվաստացումներ են սպասվում ԹուրքիայումՍամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել ««Խաղաղության խաչմերուկը կրակի մեջ». Իրան-Իսրայել հակամարտությունն անպայման կհարվածի Հայաստանին» «Հայաստանի ու Վրաստանի «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցու դեմ» Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ կլինեն Ի՞նչ կենսագրություն ունի Արմեն Աբազյանը Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձև. պատմության այս օրը (18 հունիս)ԱԱԾ տնօրենն ազատվել է պաշտոնիցՀայ շախմատիստները մասնակցում են Մումբայում անցկացվող միջազգային մրցաշարին Բախվել են «Chevrolet»–ը և «Nissan»–ը․ կա տուժածԻրանը նախազգուշացրել Է Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին Մեր աջակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին. համատեղ ուժերով մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը Գյուղապետերից մեկը դաժան ծեծի է ենթարկել մի կնոջ, իսկ արդեն Երևանում նույն ճակատագրին է արժանանում վիրավոր կնոջ եղբայրը. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համարՄարդիկ կենտրոնանում են սխալների, բայց ոչ հաջողությունների վրա. Բագրատ Սրբազան Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԱյաքսից արձագանքել են Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրերին Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի մարմինը և նրա կողմից գրված նամակՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար անարդյունք ջանքեր են թափվում. «Ժողովուրդ» Քննարկել ենք շատ վաղ ժամի. «Հրապարակ»
Ամենադիտված