Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, 1915 թվականի ցեղասպանության ոգով է»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

france-catholique.fr–ն «1915 թվականի ցեղասպանության ոգին դեռ կենդանի է» վերնագրով հոդվածում հրապարակել է հարցազրույց l'Օeuvre d'Orient-ի տնօրեն, արքեպիսկոպոս Պասկալ Գոլնիշի հետ: Անդրադառնալով հարցին, թե 100.000-ից ավելի հայ լքել է Լեռնային Ղարաբաղը, արքեպիսկոպոսն ասել է. «Իրավիճակն անկայուն է: Հայաստանը փոքր, աղքատ երկիր է, որը չէր կանխատեսել նման գործողություն, ինչը պարադոքսալ է, որովհետև շատերը դրան սպասում էին։ Մարդիկ քնում են ժամանակավոր պայմաններում, և մենք պետք է հնարավորինս արագ գործենք թե՛ սննդի, թե՛ բնակության, թե՛ այլ հարցերով: Մենք կոչ ենք անում ֆրանսիացի ժողովրդին՝ լինել առատաձեռն։ Կարիքները չափազանց մեծ են։ Մենք ցանկանում ենք նաև օգնել հայ կաթոլիկ եկեղեցուն, որը Հայաստանում փոքրամասնություն է կազմում, որ նա միջոցներ ունենա օգնելու»: Արքեպիսկոպոս Պասկալ Գոլնիշը նաև խոսել է Արցախում ադրբեջանցիների վայրագությունների մասին:

«Մենք լսել ենք հայերի տները թալանելու և գողությունների մասին։ Բացի այդ, հայկական փողոցները վերանվանվում են, նրանց թուրքական անուններ են տալիս։ Ասում են, որ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի գլխավոր փողոցը կրում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության առաջնորդներից մեկի անունը։ Անհրաժեշտ է բացահայտել, դատապարտել և քրեական գործ հարուցել այդ խախտումների համար պատասխանատուների նկատմամբ։ Ադրբեջանի իշխանություններն ուղղակի պատասխանատվություն են կրում այն ամենի համար, ինչ տեղի է ունենում այնտեղ»,-ասել է նա։ Հարցին՝ արդյո՞ք Հայաստանը պետք է շրջի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էջը, արքեպիսկոպոսը պատասխանել է. «Մենք հրաժարվում ենք ասել, որ ամեն ինչ ավարտված է Լեռնային Ղարաբաղի համար։

Ավարտված է, եթե մենք որոշենք, որ ավարտված է: Այն, որ բնակչությունը փախել է, չի նշանակում, որ մենք չպետք է ապահովենք նրանց վերադարձի պայմանները, տարածքի անվտանգությունը, Ադրբեջանի ռազմական կամ ոստիկանական ուժերի տարհանումը, միջազգային անվտանգությունը և մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը։ Դա արվել է, օրինակ՝ Կոսովոյում։ Ինչո՞ւ մենք կարող ենք աշխատել կոսովցիների հետ, իսկ նույնը չենք կարող անել հայերի հետ։ Իրականում դա հնարավոր է։ Մենք պարզապես չենք ուզում: Դա լրիվ ուրիշ բան է»: Պասկալ Գոլնիշը նաև հիշել է Հայոց ցեղասպանությունը. «Այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, 1915 թվականի ցեղասպանության ոգով է: Նրանք ցանկանում են արմատախիլ անել հայերին տարածաշրջանից։

Հիշեցնեմ, որ մինչ 1915 թվականի ցեղասպանությունը և 1,5 մլն հայերի կոտորածը, Համիդիայում 1894-1897 թվականներին օսմանցիների կողմից իրականացված կոտորած է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 200 հազար մարդ, ինչի մասին բոլորը մոռացել են, էլ չեմ խոսում Կիլիկիայում կոտորածի մասին, երբ 1909 թվականին սպանվեց 30000 հայ։ Ավելի լայն իմաստով մենք պետք է նաև հիշենք Թուրքիայում հույների կոտորածը 19001916 թվականներին, կամ ասորի-քաղդեացիների ջարդերը 1915-1923 թվականներին»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ալիևը կայցելի Թուրքիա Փաշինյանից մեկ օր առաջ «Ford Transit»-ը Մալաթիայի թաղապետարանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին և հայտնվել մայթին. վիրավորը հիվանդանոցում մահացել էՎրացական կողմը խոստացել է՝ հայկական կոնյակ տեղափոխող 50 բեռնատար կհատի սահմանը«Բարսելոնա»-ն հայտարարել է նոր ձեռքբերման մասին Թրամփը նյարդայնացած է Մակրոնի Գրենլանդիա այցից. FT Սյունիքի հետ կապված վտանգ չկա. Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. ՓաշինյանՉեմ կարող հավատալ, որ Կրեմլից կամ կառավարությունից կարող են ՀՀ դեմ գործողություններ իրականացվել. Փաշինյան«Ես միշտ ստացել եմ սիրուհու դերի առաջարկ, դա ինձ նեղացնում է, քանի որ ավելին կարող եմ անել որպես դերասանուհի». Էվա ԽաչատրյանԻսրայելի հարձակումից հետո Չինաստանն Իրան է ուղարկել առեղծվածային 3 բեռնատար ինքնաթիռ. The TelegraphՀայաստանը «պետք» է հարգի ադրբեջանցիների՝ «իրենց նախնիների հողերը» վերադառնալու «իրավունքը». ԱլիևԹեհրանի վրայով անցավ տորնադո. Իսրայելի պաշտպանության նախարար Եվրոպան ընդմիշտ փակում է ռուսական գազի ծորակը. Կալլաս Իսրայելում և Իրանում զոհերի և վիրավորների թիվն աճում է Ջալալ Հարությունյանը 5,5 տարով կազատազրկվիՀայտնի է՝ ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, թե ոչ Ժոան Գարսիան «Բարսելոնայի» նոր դարպասապահն է Վրաստանի կառավարությունը ընտրությունների չի հրավիրի ԵԱՀԿ դիտորդների Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդ է ձերբակալվել Մի շարք երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելվում է ՌԴ զինուժը Խարկովի և Սումիի մարզերի 2 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել․ ՊՆ ՀՀ–ում Իրանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Լևիկ Մ.-ն վրաերթի է ենթարկվել և տեղում մահացելԶգուշացում. սպասվում է քամու ուժգնացում, անձրևԻրանը հայտարարել է՝ իսրայելական ինքնաթիռ է խոցել 3 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի«Չեչիլ» պանրի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, «Լոռի»-ում՝ բաղադրության անհամապատասխանություն Կրիպտո շուկաները կրկին վերելք են ապրում. 2025 թվականի մայիսը ռեկորդային ամիս էր Bitcoin-ի, DeFi-ի և Ethereum-ի համար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Մոսկվայի մեծ թատրոն Փաշինյանը գնում է պետության կազմաքանդման ճանապարհովԲրիտանական նոր դավադրություն՝ Հայաստանի դեմՓաշինյանին նոր նվաստացումներ են սպասվում ԹուրքիայումՍամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել ««Խաղաղության խաչմերուկը կրակի մեջ». Իրան-Իսրայել հակամարտությունն անպայման կհարվածի Հայաստանին» «Հայաստանի ու Վրաստանի «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցու դեմ» Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ կլինեն Ի՞նչ կենսագրություն ունի Արմեն Աբազյանը Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձև. պատմության այս օրը (18 հունիս)ԱԱԾ տնօրենն ազատվել է պաշտոնիցՀայ շախմատիստները մասնակցում են Մումբայում անցկացվող միջազգային մրցաշարին Բախվել են «Chevrolet»–ը և «Nissan»–ը․ կա տուժածԻրանը նախազգուշացրել Է Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին Մեր աջակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին. համատեղ ուժերով մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը Գյուղապետերից մեկը դաժան ծեծի է ենթարկել մի կնոջ, իսկ արդեն Երևանում նույն ճակատագրին է արժանանում վիրավոր կնոջ եղբայրը. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համարՄարդիկ կենտրոնանում են սխալների, բայց ոչ հաջողությունների վրա. Բագրատ Սրբազան Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԱյաքսից արձագանքել են Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրերին Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի մարմինը և նրա կողմից գրված նամակՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար անարդյունք ջանքեր են թափվում. «Ժողովուրդ» Քննարկել ենք շատ վաղ ժամի. «Հրապարակ»
Ամենադիտված