Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ՀԺ». Ասա՝ ո՞նց ես հարստացել. ՊԵԿ նախագահի կինը 789 մլն դրամով անշարժ գույք է գնել, իսկ 175 հազար դոլարով՝ մեքենա

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի կինը՝ Զարինե Դանիելյանը, պարզվում է, դոլարային միլիոնատեր է: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից armtimes.com-ը տեղեկանում է, որ Զարինե Դանիելյանը նախորդ տարի 789 միլիոն դրամով գնել է անշարժ գույք: Հանձնաժողովի կայքում այդ գույքը ներկայացված է հետեւյալ կերպ՝ ՀՀ օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այն շինությունները, որոնք դեռևս չեն ստացել իրավունքների պետական գրանցում, ինչպես նաև սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա ինքնակամ կառուցված շենքերը և շինությունները, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները:

Երեւանի քաղաքապետարանի՝ հասցեներ տրամադրելու մասին որոշման հավելվածից էլ տեղեկանում ենք, որ 2016 թվականին քաղաքապետարանը Ազատության պողոտայում գտնվող եւ Զարինե Դանիելյանին պատկանող հողամասից առանձնացված հատվածին հասցե է տրամադրել: Իսկ նշված հասցեի հարեւանությամբ գտնվում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի շքեղ առանձնատունը:

Նույն ժամանակահատվածում Զարինե Դանիելյանը 175 հազար ԱՄՆ դոլարով էլ ձեռք է բերել Mercedes-Benz G 63 AMG տեսակի ավտոմեքենա: 2016 թվականին նա 1.7 միլիոն դոլարի փոխառություն է տվել, որը մինչեւ հարկային տարվա ավարտը նույնությամբ պահպանվել է:

Նախորդ տարվա սկզբին Զարինե Դանիելյանի դրամական միջոցները հետեւյալ տեսքն են ունեցել՝ 842 միլիոն դրամ եւ 2.1 միլիոն ԱՄՆ դոլար, որոնք հարկային տարվա ավարտին դարձել են 41 միլիոն դրամ եւ 139 հազար դոլար: Նա եկամուտ է ստացել ընդամենը 1700 ԱՄՆ դոլարի չափով, որը գոյացել է փոխառության դիմաց ստացած տոկոսներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

24 ժամ առանց ջրի․ հասցեներՎախ է սփռո՞ւմ, թե՞ ինչ-որ սպասելիքներ է քողարկում. «Փաստ»Ներդրումային վստահության կործանումը. ո՞րն է պատճառը. «Փաստ»Փաշինյանի էժան վրեժխնդրությունը տապանաքար կդնի Հայաստանի գրավչության վրա. «Փաստ»Էլի երկակի ստանդարտներ. ԱՄՆ Պետդեպը ասելիք չունի՞. «Փաստ»Աշակերտ չկա, ուրեմն դպրոց պետք չէ. Կառավարությունը դպրոց է փակում. «Ժողովուրդ» Ի՞նչ պայմանագրեր են կնքվել Արշակ Կարապետյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ. «Փաստ»Փաստաթուղթ․ Վարժական հավաքների նոր ժամկետ կներկայացվի ԱԺ. «Ժողովուրդ» Գարեգին Բ կաթողիկոսը դեմ է իրավիճակը սրելուն և շատ զգուշավոր է. «Հրապարակ» Առանց ապացուցման՝ որակումներ ու գնահատականներ. ողջ հայ ժողովրդին ձերբակալել ու կալանավորել հազիվ թե ստացվի. «Փաստ»Հայաստանի ներսում տիրող իրավիճակը Երևանի ներքին գործն է. Դմիտրի Պեսկով Ջոնաթան Դեւիդը կտեղափոխվի «Յուվենտուս» Գիշերը Էջմիածնում կրակոցներ են հնչել. ձերբակալվել է Մանվել Գրիգորյանի թոռը Լավրով. Ռուսաստանը կապի մեջ է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալԱրգավանդի տներից մեկում հրդեհ է բռնկվել Մեր ընթացքն անշեղ է, եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին. Սրբազան Պայքար «Փառքը երբեք մեզ կուլ չի տվել». Սիլվա Հակոբյան Վանաձորի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին ԱՄՆ-ը նոր hարված կհասցնի Իրանին, եթե Թեհրանը վերականգնի իր միջուկային ծրագիրը. Թրամփ Բագրատ Սրբազանին կկալանավորեն, նրա տրամադրությունը լավ էր, ձանձրանում էր ու հումորով վերաբերվում. ՓաստաբանԹռչունների 500 տեսակ կարող է անհետանալ Երկրի երեսից «Սրբազան պայքար»-ը հրապարակել է այսօր ձերբակալված 14 անձանցից 12-ի անունները ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը՝ «Ծնվել եմ Արցախում» ծրագրի գործընկերՍպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է հյուրանոցում (տեսանյութ)Այս պահին ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չունենք. նախարար Բագրատ Սրբազանին և նրա աջակիցներին տեղափոխում են դատարանՆեյմարը երկարաձգել է պայմանագիրը «Սանթոսի» հետ. պաշտոնական Վարչախումբը որդեգրել է բացահայտ ահաբեկչական գործելաոճ` իր դավաճանական էությունը թաքցնելու համար. «ՀայաՔվե»Իրանում ձերբակալել են 700 մարդու՝ Իսրայելի հետ համագործակցության կասկածանքով. Fars Բագրատ Սրբազանին մեղադրանք առաջադրվեց․ փաստաբանԱլաշկերտը հրաժեշտ է տվել 24 ֆուտբոլիստի Այդ ձայնագրությունները սարքած են, ծիծաղելի է. «Սրբազան պայքարի» երիտասարդները քննչականի բակում ենԻսրայելը երկու ԱԹՍ է որսացել Ինձ համար մեծ պատիվ էր ոչնչացնել Իրանի միջուկային օբյեկտներն ու կարողությունները․ Թրամփ Ուժի մեջ կմտնեն Ռուսաստան մուտք գործելու նոր կանոնները Թրամփը և Էրդողանը բանակցություններ են վարել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Սիմենս ընկերություն «Փորձագետը Կարապետյանի ձերբակալությունը որակել է որպես Հայաստանում ընտրությունների ուզուրպացման փորձ»Բագրատ Սրբազանը հրաժարվել է ցուցմունք տալ․ նա չի ընդունում մեղադրանքը«Մինչ Իրանը զբաղված է Փաշինյանը մաքրում է Հայաստանը «խաղաղության խաչմերուկի» համար»Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Wizzair-ը չեղարկել է Աբու Դաբի - Երևան չվերթերը. մանրամասներ Երբ կհանդիպեն Թրամփն ու Զելենսկին․ Politico ՈւՂԻՂ. Ուր են տեղափոխել Բագրատ Սրբազանին և մյուս ձերբակալվածներինՄոսկվան հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր սրացում տեղի չի ունենա․ Պեսկով Պենտագոնը և ՀԴԲ-ն հետաքննում են Իրանի հարվածների մասին լրատվամիջոցների արտահոսքերը Ովքեր են այս պահին ձերբակալվածները Չինաստանում հայտնաբերվել են երկու նոր մաhացու վիրուսներ․ ինչ է հայտնի Ձերբակալվել է գնդապետ Միհրան Մախսուդյանը Բագրատ Սրբազանը ԱԱԾ աշխատակիցների կողմից բերման ենթարկվեց. Իրավիճակը լարվեց
Ամենադիտված