Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուժային կենտրոնների դիմակայությունը աշխարհակարգի ճաքերի ֆոնին․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նոր աշխարհակարգի ձևավորումն ընթանում է տարբեր տարածաշրջաններում համաշխարհային ուժային կենտրոնների շահերի բախումով, սուր մրցակցությամբ և ազդեցության գոտիներն ընդլայնելու պայքարով։ Մի կողմից՝ հավաքական Արևմուտքն է, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ փորձում է միջազգային հարաբերություններում պահպանել իր գերիշխանությունը և ամրագրել միաբևեռ աշխարհակարգը, իսկ մյուս կողմից էլ՝ այն ուժային կենտրոններն են, որոնք մարտահրավեր են նետել Արևմուտքի գերիշխանությանը։ Չինաստանին, Ռուսաստանին ու Իրանին միավորում է բազմաբևեռ աշխարհակարգի ստեղծման գաղափարը, քանի որ այս պետությունները նոր աշխարհակարգի պայմաններում ցանկանում են հանդես գալ նոր բևեռների դիրքերից։ Իսկ Արևմուտքի ու այս երկրների շահերի բախումը դրսևորվում է տարբեր տարածաշրջաններում, ինչը որոշ թեժ կետերում նաև ռազմական բախումների և անկայունության պատճառ է դառնում։

Օրինակ՝ Ուկրաինայում ընթացող պատերազմն Արևմուտքի և Ռուսաստանի աշխարհաքաղաքական պայքարի արդյունքն է։ ԱՄՆ-ը և եվրոպական երկրներն անընդհատ ռազմական օգնություն են տրամադրում Ուկրաինային, որպեսզի Ռուսաստանն ի վիճակի չլինի հաղթանակ տանել, հյուծվի ու կորցնի իր ազդեցության գոտին ընդլայնելու հեռանկարը։ Իսկ Ռուսաստանն ուկրաինական ճակատում իր հաջողություններն առաջնահերթ է համարում, որպեսզի Արևմուտքը տարբեր ինտեգրացիոն մոդելների կիրառման արդյունքում ի վիճակի չլինի իր ազդեցությունը տարածել հետխորհրդային տարածքում։ Ինչպես նշում են բազմաթիվ փորձագետներ, Ուկրաինայում ընթացող պատերազմը կարող է նույնիսկ տարիներ տևել, քանի դեռ չի նախանշվել կողմերից մեկի բացահայտ առավելությունը ռազմի դաշտում։ Բացի այդ, տնտեսական հարթության վրա ևս ԱրևմուտքՌուսաստան հակամարտությունը նոր դրսևորումներ է ստանում։

Արևմուտքը ժամանակի ընթացքում ավելի է սեղմում Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների օղակը՝ ցանկանալով այդ երկրին զրկել տնտեսական հնարավորություններից, արևմտյան տեխնոլոգիաներից ու պատերազմ վարելու կարողություններից։ Բայց Արևմուտքի առաջատարի՝ ԱՄՆ-ի հիմնական մտահոգությունը գալիս է ոչ թե Ռուսաստանից, այլ Չինաստանից, որն իր տնտեսական հնարավորություններով և մարդկային ռեսուրսներով էապես գերազանցում է Ռուսաստանին։ Չինաստանի զարգացումն արդեն հասել է այնպիսի աստիճանի, որ այդ երկիրը, օգտագործելով իր տնտեսական ռեսուրսները, կարողանում է հաստատվել տարբեր տարածաշրջաններում՝ անգամ ԱՄՆ-ի հետնաբակը ներկայացնող Կարիբյան ավազանում, մասնավորապես Կուբայում։ Այդ է պատճառը, որ ԱՄՆ-ը փորձում է Չինաստանին զրկել առաջընթացի հնարավորությունից։

Արևմտյան ներդրումները քիչ-քիչ դուրս են բերվում Չինաստանից ու տեղափոխվում նրան հարակից երկրներ, օրինակ՝ Վիետնամ ու Հնդկաստան, որտեղ էժան աշխատուժի առկայությունը դիտարկվում է որպես առավելություն։ Մյուս կողմից էլ՝ ԱՄՆ-ը մի շարք երկրների հետ համատեղ նախաձեռնել է Չինաստանին գերժամանակակից չիպերի վաճառքի արգելքը, որպեսզի այդ երկիրն ի վիճակի չլինի առաջատար տեխնոլոգիաներ ու սպառազինություններ արտադրել։ Իսկ ԱՄՆ-ի ու Չինաստանի հարաբերությունների ամենասուր կետը Թայվանն է, որը չիպերի արտադրության ոլորտում առանցքային դերակատարություն ունի։ Եվ Թայվանի գրավումը կարող է լիովին փոխել տարածաշրջանային դասավորությունը։ Դրա համար էլ ԱՄՆ-ը շարունակաբար զինում է Թայվանին ու փորձում է Չինաստանին զսպելու համար տարածաշրջանային տարբեր միավորումներ ձևավորել։

Արևմուտքում մտահոգված են նաև, որ Ուկրաինայում Ռուսաստանի հնարավոր հաջողությունները կարող են թևեր տալ Չինաստանին նախաձեռնել ներխուժումը դեպի Թայվան։ Սակայն Արևմուտքը իր դիրքերը պահպանելու խնդիր ունի նաև Մերձավոր Արևելքում։ Իսրայելա-պաղեստինյան հակամարտության բորբոքումը ցույց տվեց, որ ԱՄՆ-ը կորցրել է իր նախկին դիրքերը։ Փոխարենը մեծացել է Իրանի ու տարածաշրջանային այլ դերակատարների ազդեցությունը։ Ճիշտ է՝ ԱՄՆ-ը երկու ռազմական ավիակիր է մոտեցրել Միջերկրական ծովի ափերին ու ռազմական աջակցություն է ցուցաբերում Իսրայելին, սակայն ստիպված է հաշվի նստել Թեհրանի տարածաշրջանային ազդեցության հետ, որպեսզի Գազայի հատվածի ռազմական գործողությունները չտարածվեն տարածաշրջանով մեկ։

Առանձին բևեռ դառնալու և Արևմուտքի ազդեցությունից ազատվելու հավակնություն է դրսևորում նաև Թուրքիան, որը միաժամանակ փորձում է գերակա դիրքերի հասնել երկու ուղղություններով։ Մի կողմից՝ Թուրքիան փորձում է իրականություն դարձնել պանթուրքական ծրագրերը՝ միավորելով թյուրքախոս երկրներին, իսկ մյուս կողմից՝ հանդես գալ որպես իսլամական աշխարհի լիդեր ու մահմեդականների շահերի պաշտպան։ Դրանով է պայմանավորված, որ Թուրքիան ձգտում է հասնել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, որի միջոցով պայմաններ են ստեղծվելու պանթուրքական պլանների իրականացման համար։ Իսկ մյուս կողմից էլ՝ պատահական չէ, որ Անկարան փորձում է իրեն ներկայացնել որպես Պաղեստինի մահմեդականների պաշտպան ու աջակցում է ՀԱՄԱՍ-ին, իսկ Ստամբուլում հակաիսրայելական խոշոր ցույցեր ու բողոքի գործողություններ են տեղի ունենում, որոնց մասնակցում են նաև Էրդողանի հարազատները։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ալիևը կայցելի Թուրքիա Փաշինյանից մեկ օր առաջ «Ford Transit»-ը Մալաթիայի թաղապետարանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին և հայտնվել մայթին. վիրավորը հիվանդանոցում մահացել էՎրացական կողմը խոստացել է՝ հայկական կոնյակ տեղափոխող 50 բեռնատար կհատի սահմանը«Բարսելոնա»-ն հայտարարել է նոր ձեռքբերման մասին Թրամփը նյարդայնացած է Մակրոնի Գրենլանդիա այցից. FT Սյունիքի հետ կապված վտանգ չկա. Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. ՓաշինյանՉեմ կարող հավատալ, որ Կրեմլից կամ կառավարությունից կարող են ՀՀ դեմ գործողություններ իրականացվել. Փաշինյան«Ես միշտ ստացել եմ սիրուհու դերի առաջարկ, դա ինձ նեղացնում է, քանի որ ավելին կարող եմ անել որպես դերասանուհի». Էվա ԽաչատրյանԻսրայելի հարձակումից հետո Չինաստանն Իրան է ուղարկել առեղծվածային 3 բեռնատար ինքնաթիռ. The TelegraphՀայաստանը «պետք» է հարգի ադրբեջանցիների՝ «իրենց նախնիների հողերը» վերադառնալու «իրավունքը». ԱլիևԹեհրանի վրայով անցավ տորնադո. Իսրայելի պաշտպանության նախարար Եվրոպան ընդմիշտ փակում է ռուսական գազի ծորակը. Կալլաս Իսրայելում և Իրանում զոհերի և վիրավորների թիվն աճում է Ջալալ Հարությունյանը 5,5 տարով կազատազրկվիՀայտնի է՝ ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, թե ոչ Ժոան Գարսիան «Բարսելոնայի» նոր դարպասապահն է Վրաստանի կառավարությունը ընտրությունների չի հրավիրի ԵԱՀԿ դիտորդների Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդ է ձերբակալվել Մի շարք երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելվում է ՌԴ զինուժը Խարկովի և Սումիի մարզերի 2 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել․ ՊՆ ՀՀ–ում Իրանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Լևիկ Մ.-ն վրաերթի է ենթարկվել և տեղում մահացելԶգուշացում. սպասվում է քամու ուժգնացում, անձրևԻրանը հայտարարել է՝ իսրայելական ինքնաթիռ է խոցել 3 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի«Չեչիլ» պանրի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, «Լոռի»-ում՝ բաղադրության անհամապատասխանություն Կրիպտո շուկաները կրկին վերելք են ապրում. 2025 թվականի մայիսը ռեկորդային ամիս էր Bitcoin-ի, DeFi-ի և Ethereum-ի համար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Մոսկվայի մեծ թատրոն Փաշինյանը գնում է պետության կազմաքանդման ճանապարհովԲրիտանական նոր դավադրություն՝ Հայաստանի դեմՓաշինյանին նոր նվաստացումներ են սպասվում ԹուրքիայումՍամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել ««Խաղաղության խաչմերուկը կրակի մեջ». Իրան-Իսրայել հակամարտությունն անպայման կհարվածի Հայաստանին» «Հայաստանի ու Վրաստանի «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցու դեմ» Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ կլինեն Ի՞նչ կենսագրություն ունի Արմեն Աբազյանը Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձև. պատմության այս օրը (18 հունիս)ԱԱԾ տնօրենն ազատվել է պաշտոնիցՀայ շախմատիստները մասնակցում են Մումբայում անցկացվող միջազգային մրցաշարին Բախվել են «Chevrolet»–ը և «Nissan»–ը․ կա տուժածԻրանը նախազգուշացրել Է Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին Մեր աջակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին. համատեղ ուժերով մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը Գյուղապետերից մեկը դաժան ծեծի է ենթարկել մի կնոջ, իսկ արդեն Երևանում նույն ճակատագրին է արժանանում վիրավոր կնոջ եղբայրը. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համարՄարդիկ կենտրոնանում են սխալների, բայց ոչ հաջողությունների վրա. Բագրատ Սրբազան Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԱյաքսից արձագանքել են Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրերին Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի մարմինը և նրա կողմից գրված նամակՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար անարդյունք ջանքեր են թափվում. «Ժողովուրդ» Քննարկել ենք շատ վաղ ժամի. «Հրապարակ»
Ամենադիտված