Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի նոր դեմարշն այնքան էլ լուրջ չէ. չտրամաբանված քայլերը կարող են վնասել Մոսկվային

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի իշխանությունների դեմ Ռուսաստանի քաղաքականության որոշ դրվագներ երբեմն կարելի է արդարացնել, կարելի է նաև համարել Մոսկվայի ադեկվատ արձագանք, սակայն շատ հաճախ ռուսական կողմի արձագանքներն ու քաղաքականությունը դուրս են տրամաբանական շրջանակներից, երբեմն էլ նույնիսկ ծիծաղելի են դառնում։

ՌԴ Պետդուման անորոշ ժամկետով հետաձգել է Հայաստանի տարածքում Հայաստանի քաղաքացիների կողմից ձեռնարկատիրական կամ աշխատանքային գործունեության ծավալման դեպքում ազգային վարորդական իրավունքների ճանաչման հարցը, ընդ որում օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր դեռևս 2022 թվականին, սակայն դրանից հետո պարբերաբար հետաձգվել էր։ Այժմ էլ անորոշ ժամանակով հետաձգում են։

Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի պարզաբանումն այս կապակցությամբ առնվազն անհեթեթ է։ Այս օրինագծով, ըստ էության, նախատեսվում էր Հայաստանին որոշակի հավելյալ արտոնություններ շնորհել և դա այն դեպքում, երբ Հայաստանի պատգամավորները, ղեկավարությունը, կառավարությունը որևէ բան չեն արել ռուսաց լեզվի կարգավիճակի ամրագրման համար։ «Մենք հենց դրա հիման վրա ենք որոշում թույլատրել ազգային վարորդական իրավունքների կիրառումը Ռուսաստանի տարածքում, թե՝ ոչ,- հայտարարել է Վալոդինը, նշել,- թե՝ այս պահին իրենց երկրների կողմից թողարկած վարորդական իրավունքները Ռուսաստանի տարածքում կարող են օգտագործել Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի քաղաքացիները, քանի որ այդ երկրներում ռուսաց լեզվի կարգավիճակն ամրագրված է սահմանադրորեն»։

Այն, որ Ռուսաստանը տևական ժամանակ ձգտում է Հայաստանի տարածքում պարտադրել ռուսաց լեզվի կարգավիճակի տրամադրում գաղտնիք չէ, բայց նման մեթոդները հակառակ էֆեկտն են տալիս, առանց այն էլ Հայաստանը միատարր պետություն է և որևէ կարիք չունի ռուսերենն ամրագրել սահմանադրորեն, ի տարբերություն Ղազախստանի կամ Բելառուսի, որտեղ բնակչության մեջ ռուսները չափազանց մեծ տոկոս են կազմում։ Եթե Կրեմլի հաշվարկն այն է, որ այս քայլից հետո հայ տաքսիստները կամ բեռնատարների վարորդները չեն կարողանա գումար վաստակել, իսկ Հայաստանում գտնվող նրանց ընտանիքի անդամները սոցիալական բունտ կբարձրացնեն Նիկոլ Փաշինյանի դեմ, առնվազն անլուրջ է։

Սոցիալական հենքով Փաշինյանի դեմ հնարավոր է բողոքի գործողություններ սկսել, սակայն ոչ ամենևին այսպես կոչված «գաստարբայտերների» ընտանիքի միջոցով, նույնիսկ որպես լրացուցիչ լծակ սա իրենից ոչինչ չի ներկայացնում։ Ըստ երևույթին Ռուսաստանի պետդումայի քայլը ընդամենը Փաշինյանի քաղաքականության դեմ վերջին շրջանում բողոքի նոտայի ձև է, իսկ բողոքի նոտա երեկ Հայաստանն է հանձնել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին ռուսական հեռուստաընկերությամբ Փաշինյանի դեմ հաղորդումների համար։

Աննա Սարատիկյան

Առնվազն չի բացառվում, որ նման արշավն ուղղորդում և ֆինանսավորում է Ադրբեջանը. «Փաստ»Մրայա Քերին BET մրցանակաբաշխության ժամանակ զարմացրել է երկրպագուներին իր տպավորիչ կերպարանափոխությամբԵրևանում բախվել են «Lexus»-ը և «Volvo»-ն․ կա տուժած Երևանում հունիսի 4-10-ը մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՊաշտոնական Երևանից որևէ ազդակ չենք ստացել ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին. ԶախարովաՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 1,212 զինվորի մարմին Աշխարհում ավելի քան 3 միլիոն երեխա ստիպված է աշխատել. Bild Ավարտվել է Մերձավանում սպանություն կատարած անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԴուբայում կկառուցվի աշխարհի ամենաբարձր մետրոյի կայարանը (լուսանկարներ) Պրեմիերա. Սիլվա Հակոբյան- «Իմ սիրուն աղջիկ» Բրազիլիայի հավաքականը հաղթեց և դուրս եկավ ԱԱ, Արգենտինան ոչ-ոքի գրանցեց Գեղարքունիքում վթարի է ենթարկվել շտապօգնության ավտոմեքենան. վարորդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոցՄակրոնը հայտարարել է, որ արգելելու է սոցցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համարԹիկնիզյանը բուժզննում կանցնի նոր ակումբի համար Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում արգելված իրեր են հայտնաբերվել ԱՄՆ-ում լրտեսություններ են սկսվել․ ինչ կապ ունի այդ ամենի հետ Մասկը Վթար՝ Երևանում․ վիրավnր կա Սիրիայի լողափերում արգելվել են բաց լողազգեստները Գորձարկվելու է էլեկտրական շչակ Ողբերգական վթարի հետևանքով երեխաներ են մահացել․ ՌԴԱրտակարգ շոգ կլինիՏավուշում կրակոցներ եղել են․ մարզպետը հաստատեցՀուսով ենք, որ Բաքվում և Երևանում լիարժեք կգնահատեն ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության խորացման վտանգները Պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-իՃամբարակում պայթյունի նախնական պատճառը գազի արտահոսքն է, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Ծանոթ ու միաժամանակ անհայտ …ֆրանգելիկո լիկյոր «Փորձագետը Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի հեռանկարների մասին. պաշտոնականացվում է կապիտուլյացիան»Կամո Ցուցուլյանը՝ որոնվող աղջկա մասինԻնչ վիճակ է այս պահին Ճամբարակում պայթյունից հետո«Ինչու է Հայաստանի վարչապետը գրոհում եկեղեցու վրա» Որոշ հասցեներում գազ չի լինելուՄալաթիա-Սեբաստիայից փրկված արջերը վիրահատվել են Փաշինյանը պարտվում է եկեղեցու հետ նյարդերի պատերազմում 232 փրկարար փորձում է փլատակների տակից հանել քաղաքացիներին 10 օրում հայկական կոնյակով բեռնված 50 բեռնատար է հասել ՌԴ մաքսային մարմիններին Այս պահին վերաքննիչ դատարան շտապօգնություն են կանչել․ ՊԲ նախկին հրամանատարը ջերմում է Ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Արցախը նոր պետնախարար ունի Եկեղեցու դեմ պայքարում Նիկոլ Փաշինյանը փորձել է ստանալ Արևմուտքի աջակցությունըԻրանը խափանել է «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու փորձըԶոհերի թիվը ավելացավԱմեն ինչի ակունքը, սկիզբը, վերջը վարքագիծն է. Բագրատ ՍրբազանՀայաստանի Հանրապետության վարորդական իրավունքով Ռուսաստանի Դաշնությունում աշխատելն  արգելվել է․ պատմության այս օրը (11 հունիս)Փրկարարները փլատակների տակից դուրս բերեցին 2-րդ քաղաքացու դին․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից Ինչ եղանակ է սպասվում հունիսի 11-ին Վթարի է ենթարկվել Մարտունու շտապօգնության մեքենան, վարորդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց 10 հոսպիտալացված, 4 անհետ կորած․ մանրամասներ՝ ՃամբարակիցՋուր հավաքեք. ջուր չի լինելու Պայթյուն՝ Ճամբարակ քաղաքում․ կա զոհ և տուժածներԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել
Ամենադիտված