Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ահաբեկչությո՞ւն, թե՞ բիզնես. Ինչ կապ ունի Սամվել Բաբայանը Հայաստան բերված «Իգլա»-ի հետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային անվտանգության ծառայությունը այսօր հաղորդագրություն է տարածել, որ այս տարվա մարտ ամսին ԱԱԾ-ն նախնական տեղեկություններ է ստացել ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստան «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր տեղափոխելու մասին։ Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ՝ «9M39» հրթիռով։ Դեպքի առթիվ այսօր՝ մարտի 22-ին, ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա երկու անձ ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում զենքի (ռազմամթերքի) ապօրինի շրջանառությանն առնչություն ունեցած այլ անձանց հայտնաբերելու և գործի համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։

Նշենք, որ «Իգլա» տեսակի հրթիռային համալիրը և առհասարակ մնացած այլ զինատեսակները բանակի կարիքների համար Հայաստան բերվում են պետության կողմից՝ հատուկ պայմանագրերով և օրենքով սահմանված կարգով։ Մնացած բոլոր եղանակներով Հայաստան բերված զենքը կարող է միայն երկու նպատակ հետապնդել՝ բիզնես-նպատակ՝ զենքը տեղափոխել Հայաստան և այնուհետև վաճառել այլ երկրների, և ահաբեկչության նպատակ։

Նման դեպքեր եղել են Խորհրդային Միության ժամանակ. երբ հակամարտությունը սկսվեց, նմանատիպ զինամթերք բերվում էր բանակի անվան տակ, սակայն բերում և վաճառում էին այլ երկրների։ Մնացած բոլոր դեպքերում, եթե զինամթերքը մնում է Հայաստանում, այն մեկ նպատակ ունի՝ ահաբեկչությունը։ Այս կարծիքին է նաև ռազմական փորձագետ Վովա Վարդանովը։ Միայն թե նրա համար բիզնես-նպատակով մաքսանենգ ճանապարհով զինամթերք Հայաստան բերելն արժանահավատ չէ։

«Այս հաղորդագրությունը, եթե իրականությանը համապատասխանում է, երկու բան կարող է նշանակել՝ կա՛մ մարդիկ դեռ մնացել են 90-ականների տակ, ֆիդայական մղումներով ուզում են գալ սահման պաշտպանել՝ մոռանալով, որ այդ համակարգերը ստուգված որակյալ կերպով բանակը ունի, կա՛մ երկրորդ վարկածը տեռորիստական նպատակներն են։ Այլ բան չի կարող լինել։ Իսկ բիզնես-նպատակով այդ զինատեսակը բերելու ու վաճառելու վարկածը այնքան էլ արժանահավատ չէ, քանի որ Հայաստանից այլ երկրներ այն տանելն ավելի դժվար է, քան Վրաստանից։ Հայաստանից ցամաքային ճանապարհով միայն Իրանով է հնարավոր դա երկրից հանել, իսկ Իրանի սահմանը շատ լավ է հսկվում, իսկ Վրաստանից օդային, ծովային ճանապարհներով կարելի է այն տեղափոխել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վարդանովը՝ հավելելով. «Բայց ինձ համար առհասարակ ԱԱԾ հաղորդագրությունը արժանահավատ չէ, քանի որ նման դեպքերում ավելի ճիշտ է ոչ թե միանգամից ձերբակալել այդ անձանց ու աղմուկ հանել, այլ թողնել, որ նրանք տեղաշարժվեն, այդ մարդկանց ստուգել, պարզել նպատակները։ Իսկ այս դեպքում շատ դիլետանտ աշխատանք է կատարվել, որ չեն փորձել ավելի բարդ, լուրջ օպերացիա իրականացնել»։

Ինչ վերաբերում է զենքի առանձնահատկություններին, ապա Վարդանովի խոսքով՝ այն ձեռքով օգտագործվող զինատեսակ է, ունի ազոտային մարտկոց։ Զենքը կրակելուց հրթիռն ուղղվում է դեպի տաք կետը և խոցում է տեխնիկայի այն մասը, որտեղ գտնվում է շարժիչը, կամ այն հատվածը, որտեղից դուրս են գալիս գազերը։

«Եթե առաջին դեմքերի դեմ է դա օգտագործվելու, ապա այնքան էլ արդյունավետ չէ, քանի որ նրանց ինքնաթիռի կողքից զինվորական ուղղաթիռ է թռչում և վտանգի դեպքում կողքից աջ ու ձախ կրակային թակարդներ է արձակում հենց «Իգլա» և նմանատիպ այլ զինատեսակների համար, և դրանց հրթիռները իրենց ուշադրությունը հրավիրում են դրանց վրա ու շեղվում են նպատակակետից և չեն կարողանում խոցել ինքնաթիռը։ Բայց հասարակ օդային տրանսպորտի դեմ, քո երկրի տարածքում ռազմական ինքնաթիռի դեմ դրանք հրաշալի միջոցներ են։ Այսինքն՝ եթե դա լուրջ հաղորդագրություն է, ապա այդ միջոցները կարող էին լուրջ տեռորիստաան ակտի համար լինել մեր կամ ռուսական ռազմական և քաղաքացիական ինքնաթիռների դեմ»,- ասաց Վարդանովը։

 

Ի դեպ, այսօր հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։ Իսկ «Ժամանակ» թերթն այսօր տեղեկություն էր հրապարակել, որ մինչև ապրիլի 2-ը ՕՐՕ դաշինքի ստվերային առաջնորդ Սամվել Բաբայանը «Սասնա ծռեր-2» գործողություն է ծրագրում, և չեն բացառվում ԱԱԾ-ի կողմից կտրուկ քայլեր և գործողություններ՝ ընդհուպ կալանավորումներ: Սամվել Բաբայանի և ԱԱԾ-ի այսօրվա հայտարարույթունները զարմանալիորեն համընկնում են։ Չի բացառվում, որ այս կերպ ԱԱԾ-ն փորձելու է ցույց տալ, որ ահաբեկչություն էր պլանավորվել, և մինչև ընտրություններ չեզոքացվեն բոլոր նրանք, ովքեր թիրախում կհայտնվեն։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով, սակայն, որևէ կապ չկա այս երկու դեպքերի միջև։ Նրա խոսքով՝ ԱԱԾ հայտարարությունը ավելի շատ այլ նպատակ է հետապնդում, որը տեղավորվում է նախընտրական այս թոհուբոհի շրջանակներում։ «Սա ավելի շատ մի ակցիա է, որը նպատակ է հետապնդում հասարակության մեջ առկա վախի մթնոլորտը ընտրություններից առաջ էլ ավելի մեծացնել։ Նրանք փորձում են վախի միջոցով ավելի կառավարելի դարձնել հասարակությանը։ Բացի այդ, իրենք փորձում են այսպիսով ցույց տալ, որ իրավապահ մարմինները, որոնց նկատմամբ խոր անվստահություն կա, աշխատում են և կանխում են նման վտանգավոր դեպքերը՝ զինամթերքի ներկրում և այլն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արթուր Սաքունցը։

Բացի այդ, իրավապաշտպանի խոսքով՝ շատ հավանական է նաև մաքսանենգ ճանապարհով զինամթերքը այլ երկրներ, մասնավորապես՝ Իրան և այնտեղից Իրաք տեղափոխելը, քանի որ առնվազն մի նման դեպք եղել է այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարար էր։ Դրա մասին հայտնի դարձավ Վիկիլիքսի փաստաթղթերից։ ԱՄՆ այն ժամանակվա դեսպան Մարի Յովանովիչի հարցապնդումներից հետո Սերժ Սարգսյանը ընդունել էր, որ նման մի դեպք եղել էր։ «Այսինքն՝ Հայաստանը որպես զենքի տարանցիկ փոխանակման երկիր կարող է լինել։ Առնվազն մեկ դեպք եղել է»,- ասաց Սաքունցը։

Ինչ վերաբերում է այս դեպքին և Սամվել Բաբայանի ձերբակալությանը, ապա Սաքունցի խոսքով՝ այստեղ ևս կապ չկա, քանի որ Բաբայանը չէր կարող այդքան միամիտ լինել։ Ահաբեկչության համար Հայաստանում այնքան զենք կա, որ առիթ չկար նորից ներկրելու։ «Սամվել Բաբայանի ձերբակալումը բացառապես քաղաքական նպատակներով է և կապված է նրա հայտարարությունների հետ։ Բայց մեկ բան ուզում եմ ընդգծել՝ Սերժ Սարգսյանն իր կառավարմամբ երկիրը հասցրել է այնպիսի վիճակի, որ իրավիճակից դուրս գալու ելքերի թվում համարվում են նաև ապստամբությունը և զինված մեթոդները։ Այս վիճակի առաջին պատասխանատուն հենց ինքն է»,- եզրափակեց Սաքունցը։

Իրանը սկսել է արագորեն դուրս բերել նավթն իր պահեստներից Դոլարն ու եվրոն թանկացել են Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելՀայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՆեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՄենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում Իրանի հետախուզությունը 16 մարդու է ձերբակալել․ հայտնի է պատճառը Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Դավթյանն ու Պետրոսյանը Մումբայի շախմատային մրցաշարի առաջատարներից են Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արխի օղի ««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը» «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի «Խաչակրաց արշավանք. Հայաստանում կարող են բողոքի ցույցեր սկսվել Կարապետյանի ձերբակալությունից հետո» 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ Սրբազան Կրկին հաղորդվում է անձրևի և կարկուտի մասինՆԳՆ-ն՝ ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիԲաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը․ պատմության այս օրը (20 հունիս)Րոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ»
Ամենադիտված