Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ադրբեջանի հետ հարաբերվելու արդյունավետ եղանակը ուժն է, մինչդեռ տեր փնտրելու գործելաոճ է նկատվում». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախ չմեկնեց Գրանադայի հանդիպմանը, իսկ օրերս էլ պարզ դարձավ, որ չի մասնակցելու Բրյուսելում նախանշված եռակողմ հանդիպմանը: «Օկուպանտ Ադրբեջանի սուլթան Իլհամը իր առջև ձևակերպված խնդիրը գոնե այս փուլում լրիվ լուծել է, դրա համար էլ չի գնում, ընդ որում, լուծել է ոչ բանակցություններով. դրա մասին բազմիցս ասել է: Վերջերս իր հարցազրույցում նշել է՝ «ասում էին, որ հնարավոր չէ խնդիրը լուծել ուժային տարբերակով, բայց ցույց տվեցինք, որ հնարավոր է»»,-«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը:

Ընդգծում է՝ երբ խոսում են օկուպանտ Ադրբեջանի հետ բանակցությունների մասին, պետք է հաշվի առնել, որ ադրբեջանցիները 30 տարի բանակցությունների իմիտացիա են արել: «Նույնիսկ ադրբեջանա-արցախյան հակամարտության ծագման սկզբից՝ 1918 թ.-ից սկսած, երբ հայկական կողմը մշտապես պնդել է, որ հարցը պետք է լուծենք բանակցությունների ճանապարհով և այլն, իրենք ասել են՝ այո, կլուծենք: Իմիտացիա են արել, թե իբր բանակցությունների են մասնակցում, և իրենք էլ են ցանկանում հարցը լուծել խաղաղ եղանակով: Բայց իրենց ոճը դիտարկելով՝ վստահաբար կարող եմ պնդել՝ սկսած առնվազն 1918 թ.-ից, իրենց կարճաժամկետ կամ երկարաժամկետ հարցերը լուծել են բացառապես ուժային եղանակով»,-նշում է մեր զրուցակիցը:

Արցախի՝ որպես դարպաս չլինելիության պայմաններում վտանգը մեծացել է Հայաստանի հարավի նկատմամբ: Ադրբեջանցի պաշտոնյաներից մեկը հայտարարում է, որ Սյունիքի հանդեպ տարածքային հավակնություն Ադրբեջանը չունի, ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, թե առանց տանկերի են «վերադառնալու իրենց բնակության նախկին վայրեր, խաղաղ ձևով»: «Սա Հայաստանի և միջազգային հանրության գլխի տակ փափուկ բարձ դնելու գործելաոճ է: Երբ Ալիևը տեսնի, որ իր ասած «խաղաղ ձևովը» չի ստացվում, նորից անցնելու է ուժային եղանակին: Առհասարակ, պետք է ուշադրություն դարձնենք պատմությանը: Այդ պետությունը, եթե, իհարկե, այն կարելի է պետություն անվանել, իրականության մեջ արհեստածին կազմավորում է, որը ձևավորվել է Օսմանյան Թուրքիայի կողմից և նրանց իշխանությունների ծրագրմամբ 1918 թ.-ի մայիսին, ուրեմն, ավելի ստույգ՝ պետական արհեստական այդ կեղծ կազմավորումը մշտապես դրսևորել է մասնավորաբար Հայաստանի Հանրապետության և Արցախի նկատմամբ ծավալապաշտական նկրտումներ:

Ընդհանրապես, նրանց համար գոյություն չունի նման մոտեցում՝ այս տարածքը փաստաթղթով իրենց է պատկանել կամ իրենց չի պատկանել, նման բան իրենց գործելաոճում չկա: Իրենք նպատակադրվում են վերցնել այդ տարածքը, վերցնում են: Որևէ նշանակություն չունի՝ Հայաստան կլինի, միջազգային հանրություն կլինի: Նրանց հետ հարաբերվելու արդյունավետ մեթոդը, եղանակը ուժն է: Իմ ասած խոսքերի վառ ապացույցն ադրբեջանա-արցախյան առաջին՝ 1991-94 թթ. պատերազմն է: Կարողացանք համախմբվել, ուժ ցույց տալ և հասանք մեր նպատակին: Այս անգամ եղավ դավադրություն կամ հանցավոր անփութություն, գուցե՝ երկուսը միասին, և մենք կորցրեցինք Հայկական երկրորդ հանրապետությունը:

Ազգովի խայտառակ մի վիճակում ենք, սերունդները մեզ սա չեն ներելու, անիծելու են բոլորիս՝ իշխանություն լինի, թե ընդդիմություն: Պատկերացնո՞ւմ եք, որ սերունդները կարդան մեր պատմությունը 50 կամ 100 տարի հետո: Արցախում տեղի է ունենում նախճիր, կոտորած, ցեղասպանություն, իսկ Հայաստանի Հանրապետության վարչակազմը մատը մատին չէր տալիս, ոչինչ չէր ձեռնարկում այդ մարդկանց սովամահությունից ազատելու համար: Կամ՝ սեպտեմբերի 19-20ին, երբ Ադրբեջանը բացահայտ ագրեսիայի անցավ և սառը զենքի միջոցով ցեղասպանության շարունակություն իրականացրեց, որովհետև, ըստ ՄԱԿ-ի սահմանման, բլոկադան ևս ցեղասպանության մի տեսակ է, Հայաստանի Հանրապետությունը փոխանակ ասի, որ պետք է պաշտպանենք մեր հայրենակիցներին և այլն, նշում է, որ «չենք ուզում, որպեսզի Հայաստանը ներքաշվի դրա մեջ»: Սա անհիմն, ապազգային հայտարարություն է, որն արել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը»,-ընդգծում է քաղաքագետը:

Այս ծանրագույն իրավիճակում մի իսկական խառնաշփոթ է Հայաստանի արտաքին քաղաքականության տիրույթում: Դեմարշ Ռուսաստանի նկատմամբ, սպառազինության մատակարարման այլընտրանքային գործընկերների փնտրտուք՝ ի դեմս Ֆրանսիայի և Հնդկաստանի և այլն: «Հայաստանի Հանրապետության վարչակազմի ներկա արտաքին քաղաքականությունը կարելի է բնութագրել որպես անհասկանալի: Իսկ ո՞րն է դրա պատճառը: Պատճառներից ես կառանձնացնեի ոչ պրոֆեսիոնալիզմը, որ գործով չեն զբաղվում մասնագետները: Ի սկզբանե ասել եմ՝ այս վարչակազմի գերակշիռ մեծամասնությանը համարում եմ ոչ պրոֆեսիոնալ, անձեռնահաս, ոչ մասնագիտական մոտեցում ունեցող մարդիկ, որոնք իրերի բերումով հայտնվել են խիստ պատասխանատու պաշտոններում: Ակնհայտ է, որ Հայաստանի ներկա վարչակազմի արտաքին քաղաքականությունն ուղղված է նրան, որ Հայաստանը հնարավորինս հեռանա Ռուսաստանից և վեկտորը փոխի դեպի Արևմուտք:

Ուզում եմ ընդգծել մեկ բան՝ ինքս արտաքին քաղաքական կողմնորոշմամբ ռուսամետ չեմ, արևմտամետ ու ֆրանսիամետ չեմ, որևէ երկրի «մետ» չեմ: Ես խոսում եմ և նաև հանդես եմ գալիս Հայաստանի Հանրապետության և օկուպացված Արցախի պետական շահերից ելնելով: Չեմ կարծում, որ ընդհանրապես ճիշտ է բաց թողնել մեկին և բռնել մյուսին, այսինքն՝ թողնենք Ռուսաստանին, գնանք դեպի Արևմուտք կամ հակառակը: Դա ճիշտ չեմ համարում: Համարում եմ, որ պետք է կարողանալ բոլոր երկրների հետ ունենալ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ, այսինքն՝ այնպիսի քաղաքականություն վարել, որ դրա վարման արդյունքում երկուստեք շահերի բավարարում լինի:

Ներկա վարչակազմն ի՞նչ է առաջարկում՝ եկեք Ռուսաստանից հեռանանք և Արևմուտքի կողմը բռնենք, մեծ իմաստով՝ տեր փնտրելու գործելաոճ է նկատվում: Կրկնում եմ՝ տեր փնտրելու կողմնակիցը չեմ, կողմնակից եմ հավասարը հավասարին քաղաքականության վարմանը: Գուցե հարց առաջանա՝ իսկ Հայաստանը Ռուսաստանին կամ Միացյալ Նահանգներին հավասա՞ր է, որ հավասար քաղաքականություն վարի: Կպատասխանեմ՝ հավասարակշռված, պրոֆեսիոնալ մասնագիտական պատրաստվածություն ունեցող մարդկանց կողմից փոխադարձ շահերի սպասարկման վրա հենված քաղաքականության վարման արդյունքում, այո, դա հնարավոր է»,-շեշտում է մեր զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ալիևը կայցելի Թուրքիա Փաշինյանից մեկ օր առաջ «Ford Transit»-ը Մալաթիայի թաղապետարանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին և հայտնվել մայթին. վիրավորը հիվանդանոցում մահացել էՎրացական կողմը խոստացել է՝ հայկական կոնյակ տեղափոխող 50 բեռնատար կհատի սահմանը«Բարսելոնա»-ն հայտարարել է նոր ձեռքբերման մասին Թրամփը նյարդայնացած է Մակրոնի Գրենլանդիա այցից. FT Սյունիքի հետ կապված վտանգ չկա. Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. ՓաշինյանՉեմ կարող հավատալ, որ Կրեմլից կամ կառավարությունից կարող են ՀՀ դեմ գործողություններ իրականացվել. Փաշինյան«Ես միշտ ստացել եմ սիրուհու դերի առաջարկ, դա ինձ նեղացնում է, քանի որ ավելին կարող եմ անել որպես դերասանուհի». Էվա ԽաչատրյանԻսրայելի հարձակումից հետո Չինաստանն Իրան է ուղարկել առեղծվածային 3 բեռնատար ինքնաթիռ. The TelegraphՀայաստանը «պետք» է հարգի ադրբեջանցիների՝ «իրենց նախնիների հողերը» վերադառնալու «իրավունքը». ԱլիևԹեհրանի վրայով անցավ տորնադո. Իսրայելի պաշտպանության նախարար Եվրոպան ընդմիշտ փակում է ռուսական գազի ծորակը. Կալլաս Իսրայելում և Իրանում զոհերի և վիրավորների թիվն աճում է Ջալալ Հարությունյանը 5,5 տարով կազատազրկվիՀայտնի է՝ ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, թե ոչ Ժոան Գարսիան «Բարսելոնայի» նոր դարպասապահն է Վրաստանի կառավարությունը ընտրությունների չի հրավիրի ԵԱՀԿ դիտորդների Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդ է ձերբակալվել Մի շարք երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելվում է ՌԴ զինուժը Խարկովի և Սումիի մարզերի 2 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել․ ՊՆ ՀՀ–ում Իրանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Լևիկ Մ.-ն վրաերթի է ենթարկվել և տեղում մահացելԶգուշացում. սպասվում է քամու ուժգնացում, անձրևԻրանը հայտարարել է՝ իսրայելական ինքնաթիռ է խոցել 3 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի«Չեչիլ» պանրի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, «Լոռի»-ում՝ բաղադրության անհամապատասխանություն Կրիպտո շուկաները կրկին վերելք են ապրում. 2025 թվականի մայիսը ռեկորդային ամիս էր Bitcoin-ի, DeFi-ի և Ethereum-ի համար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Մոսկվայի մեծ թատրոն Փաշինյանը գնում է պետության կազմաքանդման ճանապարհովԲրիտանական նոր դավադրություն՝ Հայաստանի դեմՓաշինյանին նոր նվաստացումներ են սպասվում ԹուրքիայումՍամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել ««Խաղաղության խաչմերուկը կրակի մեջ». Իրան-Իսրայել հակամարտությունն անպայման կհարվածի Հայաստանին» «Հայաստանի ու Վրաստանի «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցու դեմ» Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ կլինեն Ի՞նչ կենսագրություն ունի Արմեն Աբազյանը Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձև. պատմության այս օրը (18 հունիս)ԱԱԾ տնօրենն ազատվել է պաշտոնիցՀայ շախմատիստները մասնակցում են Մումբայում անցկացվող միջազգային մրցաշարին Բախվել են «Chevrolet»–ը և «Nissan»–ը․ կա տուժածԻրանը նախազգուշացրել Է Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին Մեր աջակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին. համատեղ ուժերով մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը Գյուղապետերից մեկը դաժան ծեծի է ենթարկել մի կնոջ, իսկ արդեն Երևանում նույն ճակատագրին է արժանանում վիրավոր կնոջ եղբայրը. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համարՄարդիկ կենտրոնանում են սխալների, բայց ոչ հաջողությունների վրա. Բագրատ Սրբազան Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԱյաքսից արձագանքել են Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրերին Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի մարմինը և նրա կողմից գրված նամակՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար անարդյունք ջանքեր են թափվում. «Ժողովուրդ» Քննարկել ենք շատ վաղ ժամի. «Հրապարակ»
Ամենադիտված