Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսական աճի նվազման դինամիկայի խորությունը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտաքին գործոններով պայմանավորված՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը դեռևս շարունակում է բարձր մնալ։ Սակայն ուշագրավ է, որ մասնագետները կանխատեսում են, թե մեր տնտեսության մեջ նույն արտաքին գործոնների շատ մեծ ազդեցության հետևանքով էլ տարվա երկրորդ կեսին տնտեսական աճը էապես դանդաղելու է։ Ճիշտ է՝ օգոստոսին տնտեսական ակտիվության աճի որոշակի բարձրացում տեղի ունեցավ, սակայն այն երկար չտևեց։ Եվ սեպտեմբերին արդեն տնտեսական ակտիվությունը կտրուկ դանդաղեց՝ կազմելով ընդամենը 5,6 տոկոս։ Ըստ երևույթին, այս տեմպը կպահպանվի նաև հետագա ամիսներին։

Տնտեսական ակտիվության նվազումն իր հերթին ազդեցություն է ունենում նաև վերջին 9 ամսվա ընդհանուր ցուցանիշների վրա։ Արդյունքում Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2023 թվականի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա 14,1 տոկոսից դանդաղել է մինչև տարեկան 9,7 տոկոս՝ նախորդ ամսվա ցուցանիշների համեմատությամբ նվազելով 0,7 տոկոսային կետով: Այս միտումն ուղեկցվում է արտահանման և ներմուծման վերընթաց դինամիկայի նկատելի արգելակմամբ, իսկ մի շարք ոլորտներում ակտիվության էական նվազում է նկատվում։ Օրինակ՝ ծառայությունների ոլորտի աճը եռակի դանդաղել է։ Եթե օգոստոսին այն 13,8 % էր կազմել՝ դրական սպասումներ ձևավորելով, ապա սեպտեմբերին այն կազմեց ընդամենը 4,6%։

Ծառայությունների աճի այս տեմպը հիմնականում պայմանավորված է բազայի էֆեկտով, այսինքն՝ կապված է նախորդ տարվա տվյալ ժամանակաշրջանի ընթացքում գրանցված ակտիվության տեմպերով, սակայն մյուս կողմից էլ սեպտեմբերին ծառայությունների ոլորտի վրա բացասական ազդեցություն է ունեցել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում էթնիկ զտումների գործընթացը։ Իսկ արդյունաբերության ոլորտում իրավիճակն ավելի մռայլ տեսք ունի։ Այս ոլորտում չորս ամիս անընդմեջ անկում է արձանագրվում։ Հունվար-սեպտեմբերին ոլորտի անկումը խորացել է 0,5 տոկոսային կետով և կազմել 0,6 %։ Արդյունաբերությունը, որպես կանոն, համարվում է ՀՀ տնտեսության շարժիչ ուժը, իսկ այս ոլորտում բացասական միտումները խոր ազդեցություն կունենան նաև տնտեսական աճի հետագա հեռանկարի վրա։

Հատկանշական է, որ արդյունաբերության անկման ֆոնին արտահանումը շարունակում է աճել։ Այսպես, 2023 թ. սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արտահանումն աճել է 31,5 %-ով՝ օգոստոսի համեմատ արագանալով 25,4 տոկոսային կետով։ Իսկ այս իրողությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ արտահանման աճը Հայաստանում ոչ թե տեղական ապրանքների հաշվին է, այլ ուղղակի վերաարտահանման։ Հայաստանի համար էական տնտեսական ռիսկեր է պարունակում Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը։ Հաշվի առնենք, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերն է ու արտահանման հիմնական ուղղությունը։

Բայց ՀՀ իշխանություններն իրենց հայտարարություններում փորձում են այնպիսի պատրանք ստեղծել, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումից հետո Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից կթուլանա, ու ՀՀ տնտեսությունը նոր զարկ կստանա Թուրքիայի և Ադրբեջանի հետ տնտեսական գործառնությունների իրականացման արդյունքում։ Պատահական չէ, որ «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի ժամանակ ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը հայտարարել էր, թե քաղաքական հարցերը կարգավորելուց հետո Հայաստանը պատրաստ կլինի գազ գնել Ադրբեջանից, նաև տարանցիկ երկիր լինել՝ Ադրբեջանից Եվրոպա գազ տեղափոխելու համար։

Բայց, ինչպես մասնագետներն են նկատում, Ադրբեջանից գազ գնելու հայտարարություններն ավելի շատ փիառ նպատակներ են հետապնդում։ Ռուսաստանն, ի տարբերություն այլ երկրների, Հայաստանին գազ է տրամադրում բավական էժան գնով՝ 175 դոլարով։ Այնինչ Ադրբեջանն իր գազը վաճառում է բավական թանկ գներով։ Թուրքիային ադրբեջանական գազը տրամադրվում է մոտավորապես 300 դոլարով։ Մյուս կողմից՝ Մեծամորի ատոմակայանի աշխատանքի համար ՀՀ-ն հարստացված ուրան է ներմուծում ՌԴ-ից։ Նկատի ունենանք, որ ատոմային էներգետիկայի ոլորտում համաշխարհային շուկայում ռուսները բացառիկ առավելություն ունեն, քանի որ իրենք հումքը բավականին էժան են վաճառում, քան շուկայական գներն են։ Այս ոլորտում որևէ այլ երկիր չի կարող փոխարինել Ռուսաստանին։

Վերջապես՝ Ռուսաստանը հայկական տնտեսության համար մեծ նշանակություն ունի ոչ միայն արտահանման, այլև պարենային կարևորագույն ապրանքների ներմուծման տեսանկյունից։ Պատահական չէ, որ ցորենի, ալյուրի և եգիպտացորենի 99 %-ից ավելին Հայաստանը ներմուծում է Ռուսաստանից։

Ընդհանուր առմամբ, ներկա իրավիճակը նաև վկայում է այն մասին, որ Հայաստանն ի վիճակի չեղավ ամբողջությամբ օգտվել բարենպաստ արտաքին պայմաններից ու տնտեսությունը հեռանկարային զարգացման ռելսերի վրա դնել։ ՀՀ իշխանությունները միայն փորձում են ֆոն ստեղծել, թե տնտեսության զարգացման համար բարենպաստ պայմաններ են ստեղծել։ Իրականում համոզվում ենք, որ մեր տնտեսության ներսում նկատվող աճն ընդամենը իրավիճակային բնույթ ունի և ոչ մի կապ չունի կառավարության գործունեության հետ, և երբ որ իրավիճակը փոխվի, այդ աճը, ցավոք, կարող է արագ փոխարինվել անկմամբ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ալիևը կայցելի Թուրքիա Փաշինյանից մեկ օր առաջ «Ford Transit»-ը Մալաթիայի թաղապետարանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին և հայտնվել մայթին. վիրավորը հիվանդանոցում մահացել էՎրացական կողմը խոստացել է՝ հայկական կոնյակ տեղափոխող 50 բեռնատար կհատի սահմանը«Բարսելոնա»-ն հայտարարել է նոր ձեռքբերման մասին Թրամփը նյարդայնացած է Մակրոնի Գրենլանդիա այցից. FT Սյունիքի հետ կապված վտանգ չկա. Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. ՓաշինյանՉեմ կարող հավատալ, որ Կրեմլից կամ կառավարությունից կարող են ՀՀ դեմ գործողություններ իրականացվել. Փաշինյան«Ես միշտ ստացել եմ սիրուհու դերի առաջարկ, դա ինձ նեղացնում է, քանի որ ավելին կարող եմ անել որպես դերասանուհի». Էվա ԽաչատրյանԻսրայելի հարձակումից հետո Չինաստանն Իրան է ուղարկել առեղծվածային 3 բեռնատար ինքնաթիռ. The TelegraphՀայաստանը «պետք» է հարգի ադրբեջանցիների՝ «իրենց նախնիների հողերը» վերադառնալու «իրավունքը». ԱլիևԹեհրանի վրայով անցավ տորնադո. Իսրայելի պաշտպանության նախարար Եվրոպան ընդմիշտ փակում է ռուսական գազի ծորակը. Կալլաս Իսրայելում և Իրանում զոհերի և վիրավորների թիվն աճում է Ջալալ Հարությունյանը 5,5 տարով կազատազրկվիՀայտնի է՝ ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, թե ոչ Ժոան Գարսիան «Բարսելոնայի» նոր դարպասապահն է Վրաստանի կառավարությունը ընտրությունների չի հրավիրի ԵԱՀԿ դիտորդների Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդ է ձերբակալվել Մի շարք երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելվում է ՌԴ զինուժը Խարկովի և Սումիի մարզերի 2 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել․ ՊՆ ՀՀ–ում Իրանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Լևիկ Մ.-ն վրաերթի է ենթարկվել և տեղում մահացելԶգուշացում. սպասվում է քամու ուժգնացում, անձրևԻրանը հայտարարել է՝ իսրայելական ինքնաթիռ է խոցել 3 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի«Չեչիլ» պանրի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, «Լոռի»-ում՝ բաղադրության անհամապատասխանություն Կրիպտո շուկաները կրկին վերելք են ապրում. 2025 թվականի մայիսը ռեկորդային ամիս էր Bitcoin-ի, DeFi-ի և Ethereum-ի համար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Մոսկվայի մեծ թատրոն Փաշինյանը գնում է պետության կազմաքանդման ճանապարհովԲրիտանական նոր դավադրություն՝ Հայաստանի դեմՓաշինյանին նոր նվաստացումներ են սպասվում ԹուրքիայումՍամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել ««Խաղաղության խաչմերուկը կրակի մեջ». Իրան-Իսրայել հակամարտությունն անպայման կհարվածի Հայաստանին» «Հայաստանի ու Վրաստանի «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցու դեմ» Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ կլինեն Ի՞նչ կենսագրություն ունի Արմեն Աբազյանը Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձև. պատմության այս օրը (18 հունիս)ԱԱԾ տնօրենն ազատվել է պաշտոնիցՀայ շախմատիստները մասնակցում են Մումբայում անցկացվող միջազգային մրցաշարին Բախվել են «Chevrolet»–ը և «Nissan»–ը․ կա տուժածԻրանը նախազգուշացրել Է Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին Մեր աջակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին. համատեղ ուժերով մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը Գյուղապետերից մեկը դաժան ծեծի է ենթարկել մի կնոջ, իսկ արդեն Երևանում նույն ճակատագրին է արժանանում վիրավոր կնոջ եղբայրը. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համարՄարդիկ կենտրոնանում են սխալների, բայց ոչ հաջողությունների վրա. Բագրատ Սրբազան Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԱյաքսից արձագանքել են Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրերին Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի մարմինը և նրա կողմից գրված նամակՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար անարդյունք ջանքեր են թափվում. «Ժողովուրդ» Քննարկել ենք շատ վաղ ժամի. «Հրապարակ»
Ամենադիտված