Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանյան ՏՏ ոլորտի պերճանքն ու թշվառությունը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից մեկն է։ Եվ ճիշտ է՝ ՏՏ ոլորտը տարիների ընթացքում էական աճ է գրանցել, սակայն դրա նշանակությունը շատ հաճախ չափազանցվում է, իսկ թերությունները՝ անտեսվում։ Խնդիրն այն է, որ Հայաստանն ավելի մեծ պոտենցիալ ունի տեխնոլոգիական ոլորտում՝ ի համեմատ այն ներուժի, որը ներկայում գործի է դրվում։ Բայց դա չի խանգարում, որ, օրինակ՝ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտարարի, թե Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում ուղղակի մրցակից չունի: Նույն կերպ ժամանակին նույն Արշակյանը հայկական արտադրության եզակի անօդաչուների տեսանյութեր էր տեղադրում ու փիառվում՝ ներկայացնելով դրանց բացառիկ հնարավորությունները։ Ու մարդկանց էլ թվում էր, թե շատ հզոր ԱԹՍ-ներ ունենք, որոնք ի վիճակի են պատերազմի ժամանակ լուրջ խնդիրներ լուծել, բայց ռազմական գործողությունների ժամանակ պարզվեց, որ դրանք բեկումնային նշանակություն ունենալ չեն կարող։

Ավելին՝ հակառակորդն ավելի մեծ տեխնիկական հնարավորություններով օժտված անօդաչուներ էր կիրառում ընդդեմ հայկական կողմի զինված ուժերի։ Մյուս կողմից էլ՝ հայաստանյան ՏՏ ոլորտի հետ կապված ավելի շատ խոսվում է դրա աճի տեմպերի, քան այս բնագավառում առկա խորքային հիմնահարցերի մասին։ Չէ՞ որ այդ հիմնահարցերի հետ հաշվի նստելու արդյունքում է, որ հնարավոր կլինի ոլորտի խթանմանը նոր տեմպ հաղորդել։ Օրինակ՝ երկարաժամկետ իմաստով լուրջ խնդիր է, որ տեղեկատվական ոլորտի ներկայացուցիչների մի ահռելի մասն ուղղակի արտասահմանյան ընկերությունների համար է աշխատում, որոնք էլ ստանում են հայ մասնագետների ստեղծած արդյունքը ու երկրից դուրս հանում, այնինչ անհրաժեշտ է, որ հայկական ընկերություններն աճեն ու թողարկեն իրենց սեփական արտադրանքը։ Իսկ հայկական ընկերությունների հզորանալու համար պետք է, որ համապատասխան պայմաններ ստեղծվեն։ Այս հարցում առաջին նախադրյալը գաղափարների գեներացումն է, բայց անհրաժեշտ պայմաններ ստեղծված չեն, որ լավագույն մասնագետները մնան ու իրենց գործունեությունը ծավալեն Հայաստանում։

Մեր երկրից ուղեղների արտահոսք է տեղի ունենում, քանի որ արտասահմանում հետազոտական կենտրոններում կամ ընկերություններում այդ մարդկանց համար ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծում։ Ուստի, պետք է մտածել, թե ինչ քայլեր են անհրաժեշտ, որ լավագույն մասնագետները մեր երկրից չհեռանան։ Մյուս կողմից էլ՝ արտասահմանում իրենց գործունեությունը ծավալելով՝ հայ մասնագետները նախընտրեն վերադառնալ հայրենիք և իրենց ներուժն ու գիտելիքները ներդնեն հայկական տնտեսության մեջ։ Երկրորդ խնդիրը համապատասխան ֆինանսական միջոցների տրամադրման և, այդ թվում, նաև վենչուրային ֆոնդերի ստեղծումն է՝ կոնկրետ ուղղություններով ծրագրեր իրականացնելու համար։ Այնինչ Հայաստանն ընդամենը արտասահմանյան որոշ ընկերությունների սպասարկելու խնդիր է լուծում։ Որպես կանոն, մենք ուրախանում ենք նրանից, որ դրսի ինչ-որ կազմակերպություն որոշում է մասնաճյուղ բացել Հայաստանում, իսկ զուտ հայկական ՏՏ սեկտորի ձևավորման հարցը մնում է անտեսված։ Իսկ, օրինակ՝ Իսրայելին հաջողվեց հասնել սեփական ՏՏ ինդուստրիայի ձևավորմանը, որը շատ մեծ հաջողությունների է հասել։

Ընդ որում, Շիմոն Պերեսի կառավարման ժամանակներից սկսած պետությունը սկսեց պետական միջոցներից հատուկ պայմաններով ֆինանսավորել տեղեկատվական ոլորտի ծրագրերը։ Բացի այդ, իսրայելական վենչուրային կապիտալի նախաձեռնությունը, որը կոչվում էր «Յոզմա», օգտագործեց պետական փողերը մասնավոր ներդրումներ ներգրավելու համար՝ երկիրը վերածելով հետազոտության և զարգացման համաշխարհային կենտրոնի: Մեծ ներդրումների արդյունքում Իսրայելում ՏՏ ոլորտն այնպիսի շեշտակի աճ է գրանցել, որ ամբողջ աշխարհից են օգտվում իսրայելական ընկերությունների տեղեկատվական արտադրանքից։ Ու նույնիսկ երկրի ափամերձ գոտում ձևավորվեց իսրայելական սիլիկոնային հովիտը (Silicon Wadi), որը ծառայում է որպես առաջադեմ տեխնոլոգիաների համաշխարհային կենտրոններից մեկը։ Բայց հայկական նման կազմակերպությունների թիվը անհամեմատ քիչ է, ինչը նշանակում է, որ դեռ զարգանալու մեծ տեղ կա։ Ու պետությունը պետք է ոչ թե անընդհատ խոշոր ընկերություններին աջակցի, այլ հատուկ ուշադրություն դարձնի նաև փոքր ստարտափներին, որոնք իրենց նորարարություններով մեծ հեռանկար կարող են ապահովել։

Իրականում ՀՀ իշխանությունները կոնկրետ քայլեր նախաձեռնելու փոխարեն միայն բարձր-բարձր խոսում են ու, որպես կանոն, պարբերաբար ՏՏ ոլորտին նվիրված ինչ-որ համաժողովներ են անցկացնում, լուրջ դեմքով քննարկում են, ու այդպես ժամանակն անցնում է, մարդկանց մոտ էլ տպավորություն է առաջանում, թե հայաստանյան ՏՏ ոլորտն աշխարհում եզակի է ու անկրկնելի։ Բայց եթե հենց հայկական տեխնոլոգիական ոլորտը չզարգացնենք, ապա հետ կմնանք աշխարհից։ Նույնիսկ այն պարագայում, երբ չափից ավելի մեծ ռեսուրսներ կարող է պահանջել նոր տեխնոլոգիաների ստեղծումը, ապա գործընթացն արագացնելու համար որոշ տեխնոլոգիական լուծումներ պետք է գնել կամ վերցնել ուրիշներից։ Հ.Գ.-Ի դեպ, տեղեկատվական տեխնոլոգիաներն ու բարձր տեխնոլոգիաները տարբեր բաներ են: Սա՝ ի գիտություն քպականների:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ալիևը կայցելի Թուրքիա Փաշինյանից մեկ օր առաջ «Ford Transit»-ը Մալաթիայի թաղապետարանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին և հայտնվել մայթին. վիրավորը հիվանդանոցում մահացել էՎրացական կողմը խոստացել է՝ հայկական կոնյակ տեղափոխող 50 բեռնատար կհատի սահմանը«Բարսելոնա»-ն հայտարարել է նոր ձեռքբերման մասին Թրամփը նյարդայնացած է Մակրոնի Գրենլանդիա այցից. FT Սյունիքի հետ կապված վտանգ չկա. Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. ՓաշինյանՉեմ կարող հավատալ, որ Կրեմլից կամ կառավարությունից կարող են ՀՀ դեմ գործողություններ իրականացվել. Փաշինյան«Ես միշտ ստացել եմ սիրուհու դերի առաջարկ, դա ինձ նեղացնում է, քանի որ ավելին կարող եմ անել որպես դերասանուհի». Էվա ԽաչատրյանԻսրայելի հարձակումից հետո Չինաստանն Իրան է ուղարկել առեղծվածային 3 բեռնատար ինքնաթիռ. The TelegraphՀայաստանը «պետք» է հարգի ադրբեջանցիների՝ «իրենց նախնիների հողերը» վերադառնալու «իրավունքը». ԱլիևԹեհրանի վրայով անցավ տորնադո. Իսրայելի պաշտպանության նախարար Եվրոպան ընդմիշտ փակում է ռուսական գազի ծորակը. Կալլաս Իսրայելում և Իրանում զոհերի և վիրավորների թիվն աճում է Ջալալ Հարությունյանը 5,5 տարով կազատազրկվիՀայտնի է՝ ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, թե ոչ Ժոան Գարսիան «Բարսելոնայի» նոր դարպասապահն է Վրաստանի կառավարությունը ընտրությունների չի հրավիրի ԵԱՀԿ դիտորդների Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդ է ձերբակալվել Մի շարք երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելվում է ՌԴ զինուժը Խարկովի և Սումիի մարզերի 2 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել․ ՊՆ ՀՀ–ում Իրանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Լևիկ Մ.-ն վրաերթի է ենթարկվել և տեղում մահացելԶգուշացում. սպասվում է քամու ուժգնացում, անձրևԻրանը հայտարարել է՝ իսրայելական ինքնաթիռ է խոցել 3 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի«Չեչիլ» պանրի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, «Լոռի»-ում՝ բաղադրության անհամապատասխանություն Կրիպտո շուկաները կրկին վերելք են ապրում. 2025 թվականի մայիսը ռեկորդային ամիս էր Bitcoin-ի, DeFi-ի և Ethereum-ի համար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Մոսկվայի մեծ թատրոն Փաշինյանը գնում է պետության կազմաքանդման ճանապարհովԲրիտանական նոր դավադրություն՝ Հայաստանի դեմՓաշինյանին նոր նվաստացումներ են սպասվում ԹուրքիայումՍամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել ««Խաղաղության խաչմերուկը կրակի մեջ». Իրան-Իսրայել հակամարտությունն անպայման կհարվածի Հայաստանին» «Հայաստանի ու Վրաստանի «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցու դեմ» Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ կլինեն Ի՞նչ կենսագրություն ունի Արմեն Աբազյանը Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձև. պատմության այս օրը (18 հունիս)ԱԱԾ տնօրենն ազատվել է պաշտոնիցՀայ շախմատիստները մասնակցում են Մումբայում անցկացվող միջազգային մրցաշարին Բախվել են «Chevrolet»–ը և «Nissan»–ը․ կա տուժածԻրանը նախազգուշացրել Է Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին Մեր աջակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին. համատեղ ուժերով մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը Գյուղապետերից մեկը դաժան ծեծի է ենթարկել մի կնոջ, իսկ արդեն Երևանում նույն ճակատագրին է արժանանում վիրավոր կնոջ եղբայրը. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համարՄարդիկ կենտրոնանում են սխալների, բայց ոչ հաջողությունների վրա. Բագրատ Սրբազան Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԱյաքսից արձագանքել են Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրերին Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի մարմինը և նրա կողմից գրված նամակՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար անարդյունք ջանքեր են թափվում. «Ժողովուրդ» Քննարկել ենք շատ վաղ ժամի. «Հրապարակ»
Ամենադիտված