Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (07 նոյեմբեր)

ՖՈՏՈ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ռուսաստան՝ Համաձայնության և համերաշխության օր (Նոյեմբերյան հեղափոխության օր), Բանգլադեշ՝ Ազգային հեղափոխության և համերաշխության օր, Բելոռուս՝ Նոյեմբերյան հեղափոխության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1676 – ծնվել է հանրահայտ հայ կաթոլիկ եկեղեցական Մխիթար Սեբաստացին:
1857 – ծնվել է նշանավոր բանասեր և լեզվաբան Ստեփան Մալխասյանցը:
1865– ծնվել է թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան Հովհաննես Աբելյանը:
1879– ծնվել է պատմաբան, լեզվաբան, բառարանագետ Երվանդ Տեր-Մինասյանը:
1900 – ծնվել է խորհրդահայ պետական գործիչ Գրիգոր Հարությունյանը:
1903 – ծնվել է արձակագիր, գրաքննադատ և լրագրող Կորյուն Ազրոյանը:
1919- Ջավադ բեկ Շիխլինսկու ադրբեջանական բանակը սկսել է Զանգեզուրյան արշավանքը և հասել Տեղ գյուղին, սակայն դիմադրության հանդիպելով ստիպված է եղել վերադառնալ ելման դիրք:
1920-հայ–թուրքական պատերազմի ժամանակ թուրքական բանակը գրավել է Ալեքսանդրապոլը և գեներալ Կարաբեքիրը վերջնագիր է ներկայացրել Հայաստանին՝ պահանջելով կապիտուլացիա:
1922 - Երևանում բացվել է պետական հանրային գրադարանը:
1965- վախճանվել է հայ օպերային տենոր և բարիտոն երգիչ Շարա Տալյանը:
1967 – տեղի է ունեցել «Եռանկյունի» ֆիլմի պրեմիերան:
1995-վախճանվել է  հայազգի քանդակագործ Վարազը (Վարազդատ Սամվելյան):
2003- անսպասելի ինքնալուծարվել է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը՝ «Ագրոբանկ»-ը:
2005-Թուրք աշխարհահռչակ գրող Օրհան Փամուկն իր «Ձյունը» վեպի համար, որի գործողությունը ծավալվում է Կարսում, արժանացել է հեղինակավոր ֆրանսիական գրական Medicis մրցանակի:
2005-վախճանվել է  հայազգի ռուսաստանցի գրականագետ և բանասեր Միխայիլ Գասպարովը:
2006 –վախճանվել է  ռաբիս երգիչ Արամ Ասատրյանը:
2008- Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը տեխնիկական նոկաուտով հաղթել է Ռաուլ Մարկեսին և կարողացել ութերորդ անգամ անընդմեջ պաշտպանել IBF վարկածով չեմպիոնության տիտղոսը միջին քաշային կարգում:
2009- երեկոյան երևանյան Կասկադից բարձրացող շքեղ հրավառությունն ազդարարել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի բացումը: 
2011- առաջին ուղևորներին է սպասարկել «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման նոր սրահը: Օդանավակայանի նոր շենքը սկսել է գործել ամբողջությամբ:
2011-վախճանվել է հայազգի խորհրդային և ռուսական կոմպոզիտոր Գեորգի Մովսեսյանը:
2014-Գյումրիում բացվել է Միխայիլ Կալաշնիկովի արձանը, որը կոնստրուկտորի առաջին արձանն է եղել աշխարհում։
2017-ԱՄՆ-ի Ինդիանա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ դառնալով Հայոց ցեղասպանությունը ճանաչած Ամերիկայի 48-րդ նահանգը։
2018- Գորսից Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհին տեղ ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել են 4 ժամկետային զինծառայող, իսկ 17-ը վիրավորվել։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

630 – ծնվել է Բյուզանդիայի կայսր Կոստանտին Բ-ն:
1720 – ծնվել է վրաց թագավոր Հերակլ 2-րդը:
1728 –ծնվել է  անգլիացի ծովագնաց և քարտեզագիր Ջեյմս Կուկը:
1818 –ծնվել է  գերմանացի ֆիզիոլոգ և փիլիսոփա Էմիլ Դյուբուան:
1867 – ծնվել է լեհ քիմիկոս և ֆիզիկոս Մարի Կյուրին:
1879 –ծնվել է ռուս քաղաքական գործիչ, հեղափոխական, կոմունիստական շարժման առաջնորդ Լև Տրոցկին:
1888-ծնվել է ուկրաինացի անարխիստ-կոմունիստ Նեստոր Մախնոն:
1891 —ամերիկացի Ուիտկոմբ Լեո Դժադսոնը արտոնագրել է կայծակաճարմանդը (застёжка-молния):
1902 – Տուլայում տեղացի բժիշկ Ֆյոդր Արխանգելսկու նախաձեռնությամբ բացվել է Ռուսաստանի առաջին սթափարանը, որը կոչվել է «Կացարան հարբածների համար»:
1910- վախճանվել է ռուս մեծանուն գրող Լև Տոլստոյը:
1913 – ծնվել է ֆրանսիացի նշանավոր գրող, արձակագիր, թատերագիր, փիլիսոփա, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալբեր Կամյուն:
1917– Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենում բոլշևիկների գրոհը Ձմեռային պալատի վրա:  Ռուսաստանում տեղի է ունեցել Հոկտեմբերյան Սոցիալիստական Հեղափոխությունը:
1918 – ծնվել է ամերիկացի ավետարանիչ և քաղաքական գործիչ Բիլլի Գրեհեմը: 
1940 – քամու հետևանքով փլուզվել է ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում գտնվող «Tacoma Narrows Bridge» կախովի կամուրջը: 
1941– Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական ավիացիայի կողմից Յալթայի մոտ խորտակվել է «Արմենիա»  սանիտարական  շոգենավը, զոհվել է մոտ 5000 մարդ:
2007- Լոնդոնի Սենտ Պանկրաս կայարանում բացվել է «Հանդիպման վայր» անվանումով արձանը:
2007 –ֆիննական Յոկելա քաղաքում տեղի է ունեցել մասսայական սպանդ: 18-ամյա դպրոցական Պեկկա-Էրիկ Աուվենը կրակ է բացել դպրոցում, որի արդյունքում 9 մարդ է զոհվել (ներառյալ ինքը):
2010–Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում  օծվել է «Սագրադա Ֆամիլիա» տաճարը:
2012-Գվատեմալայում տեղի ունեցած 7,4 մագնիտուդով երկրաշարժի արդյունքում 42 մարդ զոհվել է, 150-ը վիրավորվել, իսկ 22-ը անհետ կորել:

Կ. Խաչիկյան

Հայաստանը ընտրություն է կատարել. Խաղադրույքը կատարված է, դժգոհությունն աճում է ՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆԱրտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով Իրանը չի պատրաստվում բավարարել Էրդողանի և Ալիևի պանթուրքական ծրագրերըԲաքվի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվելՇիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից. պատգամավորՀայաստանի տնտեսական շրջադարձը. թանկարժեք քարերից մինչև դիվերսիֆիկացումԵրևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել Վթարային ջրանջատումներ հունիսի 8-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ծնվել է քանդակագործ Արա Շիրազը. պատմության այս օրը (08 հունիս)Սննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլովԼուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո Յամալն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ խոսել է Ռոնալդուի մասին Պրեմիերա. Մարտին Մկրտչյան-«Մեկը մեկից լավն ա» Գրեթե որոշված ​​է, որ չեմ մասնակցի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը․ Ռոնալդու Ուկրաինական կողմն անսպասելիորեն հետաձգել է «ինչպես աճյունների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը» Թրամփը Մասկի «խելագար» վարքագիծը կապել է թմրանյութերի օգտագործման հետ. NYT «Ռեալ Սոսյեդադ»-ը հայտարարություն է արել Զախարյանի ապագայի վերաբերյալ Խոշոր վթար՝ Երևանում, ոչ սթափ վարորդը «Neta»-ով գլխիվայր հայտնվել է փոսումՀենրիխ Մխիթարյանը նոր թիմակից ունի «Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում»․ ջութակահար Զոհրաբ ԹադևոսյանԱռեղծվածային դեպք՝ Երևանում, հայտնաբերվել է մարդու գանգ Մայրը 2 որդիներին միայնակ էր մեծացրել, սոցիալապես անապահով պայմաններում․ կայծակի հետևանքով մաhացած զինծառայողը Տաշիրից էր Գիտնական Վլադիմիր Լավրենովը Հայաստանում հարգանքի տուրք է մատուցել ռուս զինվորների հիշատակինԱմենամեծ գործարքը. Ադրբեջանը կգնի 40 հատ JF-17 կործանիչՀայաստանը մեծացնում է առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ. ինչ ապրանքներ են գնում հարևան շուկաԵրկու ճակատով խաղ. ինչու է Հայաստանը ցանկանում միաժամանակ լինել և Եվրոպայում և Կարմիր հրապարակումՍպասվում են բալետային նոր ներկայացումներ Առաջիկա օրերի եղանակըՀայտնի ռեփեր Սնուփ Դոգի մասին ֆիլմ է պատրաստվում Freedom Broker Armenia-ն կանգնում է Հայաստանում մշակութային զարգացման կողքին՝ նպաստելով Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կայացմանը Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը Երեկ մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել Իշխանությունը բարելավում է ՌԴ հետ հարաբերությունները. Արևմուտքը կատաղած է Կալիֆոռնիայի նահանգապետը սպառնացել է Թրամփին Հայ-վրացական հարաբերությունները վերջին շրջանում բավականին լուրջ ճգնաժամ են ապրումԴավիթ Համբարձումյանն առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու
Ամենադիտված