Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարուստ կենսագրություն ունեցող դատախազը հասցրել է մեծ եկամուտներ կուտակել ու ստանալ. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանը պաշտոնի նշանակվել է 2022 թվականի հոկտեմբերի 22-ին։ Արմեն Չիչոյանը հարուստ կենսագրություն ունի, այս համակարգում փորձառու է․ 1994 թվականից սկսած՝ շուրջ 28 տարի դատախազությունում է աշխատել։ Այս ընթացքում հասցրել է մեծ եկամուտներ ստանալ եւ կուտակել։

Այսպիսով, Չիչոյանն այս տարիների ընթացքում ձեռք է բերել 3 բնակարան բազմաբնակարան շենքում եւ մեկ հողամաս։

Բնակարաններից մեկը ձեռք է բերել 2020 թվականին Երեւանի Ավան վարչական շրջանում, Արաբկիր վարչական շրջանում գտնվող բազմաբնակարան շենքում գտնվող բնակարանը 2005 թվականին ժառանգություն է ստացել, սակայն ում կողմից՝ Չիչոյանը չի նշել։ Նրա հողամասը, որը գտնվում է Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքում, եւս ժառանգություն է։ Չիչոյանի երրորդ բնակարանը եւս գտնվում է Գեղարքունիքի մարզում, այս անգամ՝ Գավառ համայնքում, որը կրկին ժառանգություն է ստացել դատախազը 1996 թվականին եւ չի նշել՝ ում կողմից։

Չիչոյանը հայտարարագրել է մեկ մեքենա՝ KIA մակնիշի, 2014 թվականի արտադրության, որը ձեռք է բերել 2021 թվականին, երբ Արարատի մարզի դատախազն էր։ Այդ տարվա ընթացքում, այսինքն՝ 2021 թվականին, Չիչոյանն իր BMW մակնիշի մեքենան վաճառել է 1 մլն 500 հազար դրամով եւ 3 մլն դրամով գնել է KIA մակնիշի մեքենան։ Դատախազի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 5 հազար դոլար եւ 4 մլն 670 հազար դրամ։ Չիչոյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 25 հազար դոլար եւ 13 մլն 689 հազար դրամ։

Դատախազի՝ 2022 թվականի տարեկան եկամուտները կազմել են 13 մլն 207 հազար դրամ, որից 11 մլն 198 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ դատախազությունից։ Եկամուտների 175 հազար դրամը վարկ է «Ակբա» բանկից։ ՀՀ դատախազը 1 մլն 834 հազար դրամ ստացել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, որը եկամտահարկի վերադարձի սկզբունքով է ստացել՝ բնակարանի հիփոթեքի մայր գումարը մարելու համար։

Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 22 մլն 871 հազար դրամ, որից 22 մլն 702 հազար դրամը կազմել է բնակարանի հիփոթեքը։
Հաշվի առնելով, որ հիփոթեքի ամսավճարները բավականին բարձր են, ըստ երեւույթին, Չիչոյանը կկարողանա ստացած տարեկան եկամտով եւ առկա բանկային եւ կանխիկ դրամական միջոցներով փակել հիփոթեքի գումարը, սակայն ինչու չկան այդ ֆինանսական միջոցների աղբյուրները՝ պարզ չէ։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ժորա Չիչոյանի՝ Արմեն Չիչոյանի որդու դեմ, հնարավոր է, վարույթ հարուցվի ֆինանսական միջոցների աղբյուրները թաքցնելու համար։ Նույնն է նաեւ Շիրակի մարզի դատախազի դեպքում, եւ ստացվում է, որ հայր եւ որդի ֆինանսական միջոցներ ունեն այլ աղբյուրներից, սակայն դրանք բաց եւ թափանցիկ չեն ներկայացվում։
Չիչոյանը եղել է Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ, իսկ մինչ այդ շուրջ 16 տարի աշխատել է Գեղարքունիքի մարզի դատախազությունում։ Ստացվում է, որ Չիչոյանը մարզից մարզ է տեղափոխվում՝ Գեղարքունիք, Արարատ, Շիրակ։ Սպասենք, թե որ մարզն է լինելու հաջորդը, եւ ինչ առաքելությամբ։

Հիշեցնենք նաեւ, որ դատախազի եղբայրն էլ ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի դատավոր Սերգեյ Չիչոյանն է, որը Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնազրկումից հետո նշանակվել էր ԲԴԽ նախագահի պաշտոնակատար։

Ժորա Չիչոյանը, ում մասին գրել էինք նախօրեին, Արմեն Չիչոյանի որդին է եւ ԲԴԽ արդեն նախկին անդամ Սերգեյ Չիչոյանի եղբորորդին է, եւ առնվազն տարօրինակ է, որ հանրապետության նախագահը, որը ստորագրում է ներկայացված բոլոր թեկնածուների հրամանագրերը, հանկարծ որոշել է չստորագրել Սերգեյ Չիչոյանի եղբորորդու հրամանագիրը: Հենց այս պատճառով էլ Ժորա Չիչոյանը, նախագահականում նախագահի ներկայությամբ երդվելու փոխարեն, երդվել ու դատավոր է դարձել ԲԴԽ-ում:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ալիևը կայցելի Թուրքիա Փաշինյանից մեկ օր առաջ «Ford Transit»-ը Մալաթիայի թաղապետարանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին և հայտնվել մայթին. վիրավորը հիվանդանոցում մահացել էՎրացական կողմը խոստացել է՝ հայկական կոնյակ տեղափոխող 50 բեռնատար կհատի սահմանը«Բարսելոնա»-ն հայտարարել է նոր ձեռքբերման մասին Թրամփը նյարդայնացած է Մակրոնի Գրենլանդիա այցից. FT Սյունիքի հետ կապված վտանգ չկա. Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. ՓաշինյանՉեմ կարող հավատալ, որ Կրեմլից կամ կառավարությունից կարող են ՀՀ դեմ գործողություններ իրականացվել. Փաշինյան«Ես միշտ ստացել եմ սիրուհու դերի առաջարկ, դա ինձ նեղացնում է, քանի որ ավելին կարող եմ անել որպես դերասանուհի». Էվա ԽաչատրյանԻսրայելի հարձակումից հետո Չինաստանն Իրան է ուղարկել առեղծվածային 3 բեռնատար ինքնաթիռ. The TelegraphՀայաստանը «պետք» է հարգի ադրբեջանցիների՝ «իրենց նախնիների հողերը» վերադառնալու «իրավունքը». ԱլիևԹեհրանի վրայով անցավ տորնադո. Իսրայելի պաշտպանության նախարար Եվրոպան ընդմիշտ փակում է ռուսական գազի ծորակը. Կալլաս Իսրայելում և Իրանում զոհերի և վիրավորների թիվն աճում է Ջալալ Հարությունյանը 5,5 տարով կազատազրկվիՀայտնի է՝ ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, թե ոչ Ժոան Գարսիան «Բարսելոնայի» նոր դարպասապահն է Վրաստանի կառավարությունը ընտրությունների չի հրավիրի ԵԱՀԿ դիտորդների Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդ է ձերբակալվել Մի շարք երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելվում է ՌԴ զինուժը Խարկովի և Սումիի մարզերի 2 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել․ ՊՆ ՀՀ–ում Իրանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Լևիկ Մ.-ն վրաերթի է ենթարկվել և տեղում մահացելԶգուշացում. սպասվում է քամու ուժգնացում, անձրևԻրանը հայտարարել է՝ իսրայելական ինքնաթիռ է խոցել 3 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի«Չեչիլ» պանրի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, «Լոռի»-ում՝ բաղադրության անհամապատասխանություն Կրիպտո շուկաները կրկին վերելք են ապրում. 2025 թվականի մայիսը ռեկորդային ամիս էր Bitcoin-ի, DeFi-ի և Ethereum-ի համար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Մոսկվայի մեծ թատրոն Փաշինյանը գնում է պետության կազմաքանդման ճանապարհովԲրիտանական նոր դավադրություն՝ Հայաստանի դեմՓաշինյանին նոր նվաստացումներ են սպասվում ԹուրքիայումՍամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել ««Խաղաղության խաչմերուկը կրակի մեջ». Իրան-Իսրայել հակամարտությունն անպայման կհարվածի Հայաստանին» «Հայաստանի ու Վրաստանի «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցու դեմ» Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ կլինեն Ի՞նչ կենսագրություն ունի Արմեն Աբազյանը Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձև. պատմության այս օրը (18 հունիս)ԱԱԾ տնօրենն ազատվել է պաշտոնիցՀայ շախմատիստները մասնակցում են Մումբայում անցկացվող միջազգային մրցաշարին Բախվել են «Chevrolet»–ը և «Nissan»–ը․ կա տուժածԻրանը նախազգուշացրել Է Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին Մեր աջակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին. համատեղ ուժերով մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը Գյուղապետերից մեկը դաժան ծեծի է ենթարկել մի կնոջ, իսկ արդեն Երևանում նույն ճակատագրին է արժանանում վիրավոր կնոջ եղբայրը. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համարՄարդիկ կենտրոնանում են սխալների, բայց ոչ հաջողությունների վրա. Բագրատ Սրբազան Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԱյաքսից արձագանքել են Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրերին Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի մարմինը և նրա կողմից գրված նամակՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար անարդյունք ջանքեր են թափվում. «Ժողովուրդ» Քննարկել ենք շատ վաղ ժամի. «Հրապարակ»
Ամենադիտված