Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ և որքա՞ն թույլ կտրվի Թուրքիային․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մի քանի տասնամյակ առաջ դժվար էր պատկերացնել, որ Թուրքիան կարող է մուտք գործել այն տարածքներ, որոնք ավանդաբար համարվել են որպես ռուսական ազդեցության և կենսական շահերի գոտի։ Սակայն Հարավային Կովկասում և Միջին Ասիայում Թուրքիայի ազդեցության ընդլայնումը փաստացի կարելի է իրողություն համարել։ Ավելին, Թուրքիային հաջողվել է ստեղծել այնպիսի հարթակ, որը թույլ կտա պայմաններ ապահովել համաթուրքական ինտեգրացիայի համար։ Եվ այդ հարթակի դերակատարությունը կատարում է Թյուրքական պետությունների կազմակերպությունը, որի շրջանակներում թյուրքախոս պետությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի են ունենում գագաթաժողովներ ու ընդունվում են բազմաբնույթ որոշումներ, որոնց մեծ մասը վերաբերում է համատեղ նախաձեռնություններին։

Օրինակ՝արդեն իսկ ստեղծվել է համաթյուրքական ներդրումային հիմնադրամ, որը կոչված է նպաստելու Թյուրքական պետությունների կազմակերպության անդամների տնտեսական զարգացմանը։ Հեռուն գնացող նախաձեռնություններ կան նաև թյուրքախոս երկրների համար կրթության և դասագրքերի ընդհանուր չափորոշիչներ ստեղծելու ուղղությամբ։ Ուսանողների փոխանակման ծրագրեր են իրականացվում, քննարկվում է անգամ համընդհանուր թուրքական այբուբեն ստեղծելու հարցը։ Պատահական չէ, որ Թյուրքական պետությունների կազմակերպության՝ Աստանայում կայացած 10-րդ հոբել յանական գագաթաժողովում Թուրքիայի նախագահը նման առաջարկ հնչեցրեց։ Պարզ է, որ այս առաջարկության հիմքում թուրքերենը դոմինանտ դարձնելու խնդիր է լուծվում։

Մյուս կողմից էլ՝ փորձ է կատարվում համաթյուրքական դաշտ ստեղծել մի շարք միջազգային հարցերում միասնական ճակատով հանդես գալու համար։ Օրինակ՝ այդպիսի հարց կարող է լինել Ադրբեջանին Հայաստանի հետ հակամարտության հարցում աջակցություն ցուցաբերելը, Գազայի հատվածում տեղի ունեցողի շուրջ համատեղ դիրքորոշմամբ հանդես գալը և այդպես շարունակ։ Բայց թուրքական նպատակների մեջ շատ կարևոր տեղ է զբաղեցնում Չինաստանը Եվրոպայի հետ կապող ցամաքային ուղին վերահսկողության տակ վերցնելը, որն ստացել է «Միջին միջանցք» անվանումը։ Հատկապես ռուս-ուկրաինական հակամարտության և Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների արդյունքում այդ հաղորդակցության ուղին փոխադրումների կազմակերպման համար առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերել։ Դրա համար էլ Թուրքական պետությունների կազմակերպության Աստանայի գագաթաժողովում քննարկումների օրակարգի ամենակարևոր հարցերից մեկը տրանսպորտային միջանցքներին էր վերաբերում, ու Էրդողանն էլ կրկին բարձրացրեց, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը։

Փաստացի այդ ճանապարհը լիովին թյուրքական չի լինի, եթե «Զանգեզուրի միջանցքը» չգործարկվի։ Օրինակ՝ եթե Նախիջևանը Ադրբեջանի հետ կապող ուղին անցնի Իրանով, ապա Թեհրանը կխոչընդոտի, որ թուրքական ազդեցությունը տարածվի դեպի արևելք։ Իսկ Անկարային թուրքական վերահսկողության տակ գտնվող ճանապարհ է անհրաժեշտ, որպեսզի Թուրքիան առանց արգելքների ներթափանցի Ադրբեջան, ապա նաև Միջին Ասիա։ Թուրքիայի՝ չափից ավելի մեծ ամբիցիաները հակասում են տարածաշրջանային մյուս խոշոր խաղացողների շահերին։ Առաջին հերթին դրանք Իրանի շահերի դեմ են, քանի որ հետագայում այս երկիրը ապակայունացնելու և թյուրքալեզու շրջանները պոկելու հարց կարող է բարձրանալ։ Ռուսաստանի համար ևս վտանգավոր են պանթուրքական ծրագրերը, քանի որ մի կողմից՝ Մոսկվան կարող է կորցնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում և Միջին Ասիայում, իսկ մյուս կողմից էլ՝ Հյուսիսային Կովկասի ապակայունացման նոր գործոններ ի հայտ կգան։

Պանթուրքական ծրագրերը երկարաժամկետ հեռանկարում վտանգավոր են նաև Չինաստանի համար, քանի որ Միջին Ասիայում թուրքական ազդեցության ընդլայնումը կարող է բարդություններ ստեղծել՝ կապված հատկապես ույղուրների հարցի հետ։ Առանց այն էլ Արևմուտքն օգտագործում է ույղուրների թեման Չինաստանի դեմ ճնշումներ գործադրելու համար։ Ուստի, պանթուրքական ծրագրերի իրագործման դեպքում Թուրքիան կարող է հնարավորություններ ստանալ Չինաստանի Սինցզ յան ույղուրական ինքնավար շրջանում անջատողականությունը հովանավորելու համար։ Պանթուրքական ծրագրերը վտանգավոր են նաև Հնդկաստանի համար այն տեսանկյունից, որ Թուրքիան ու Ադրբեջանը Պակիստանի հետ խոր համագործակցությունը կարող են պրոյեկտել նաև թյուրքախոս մյուս պետությունների վրա։

Իսկ իր տարածաշրջանային ախոյան Պակիստանի հետ յուրաքանչյուր համագործակցության (հատկապես ռազմատեխնիկական բնագավառում) Հնդկաստանը մեծ անհանգստությամբ է հետևում։ Դրան Նյու Դելին կարող է հակազդել հիմնականում Հայաստանին աջակցելու միջոցով։ Պատահական չէ, որ երկու երկրների համագործակցությունը մի շարք ոլորտներում, այդ թվում՝ ռազմական, նոր մակարդակի է բարձրացվել։ Իսկ հնդիկ գեներալ-մայոր Աշոկ Կումարը նույնիսկ առաջարկում է Հայաստանում հնդկական բանակի ուսումնական թիմ ստեղծել։ Փաստացի այն հարցը, թե արդյոք Թուրքիան կհաջողի, թե ոչ, շատ առումներով կախված է Հայաստանից։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ալիևը կայցելի Թուրքիա Փաշինյանից մեկ օր առաջ «Ford Transit»-ը Մալաթիայի թաղապետարանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին և հայտնվել մայթին. վիրավորը հիվանդանոցում մահացել էՎրացական կողմը խոստացել է՝ հայկական կոնյակ տեղափոխող 50 բեռնատար կհատի սահմանը«Բարսելոնա»-ն հայտարարել է նոր ձեռքբերման մասին Թրամփը նյարդայնացած է Մակրոնի Գրենլանդիա այցից. FT Սյունիքի հետ կապված վտանգ չկա. Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. ՓաշինյանՉեմ կարող հավատալ, որ Կրեմլից կամ կառավարությունից կարող են ՀՀ դեմ գործողություններ իրականացվել. Փաշինյան«Ես միշտ ստացել եմ սիրուհու դերի առաջարկ, դա ինձ նեղացնում է, քանի որ ավելին կարող եմ անել որպես դերասանուհի». Էվա ԽաչատրյանԻսրայելի հարձակումից հետո Չինաստանն Իրան է ուղարկել առեղծվածային 3 բեռնատար ինքնաթիռ. The TelegraphՀայաստանը «պետք» է հարգի ադրբեջանցիների՝ «իրենց նախնիների հողերը» վերադառնալու «իրավունքը». ԱլիևԹեհրանի վրայով անցավ տորնադո. Իսրայելի պաշտպանության նախարար Եվրոպան ընդմիշտ փակում է ռուսական գազի ծորակը. Կալլաս Իսրայելում և Իրանում զոհերի և վիրավորների թիվն աճում է Ջալալ Հարությունյանը 5,5 տարով կազատազրկվիՀայտնի է՝ ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, թե ոչ Ժոան Գարսիան «Բարսելոնայի» նոր դարպասապահն է Վրաստանի կառավարությունը ընտրությունների չի հրավիրի ԵԱՀԿ դիտորդների Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդ է ձերբակալվել Մի շարք երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելվում է ՌԴ զինուժը Խարկովի և Սումիի մարզերի 2 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել․ ՊՆ ՀՀ–ում Իրանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Լևիկ Մ.-ն վրաերթի է ենթարկվել և տեղում մահացելԶգուշացում. սպասվում է քամու ուժգնացում, անձրևԻրանը հայտարարել է՝ իսրայելական ինքնաթիռ է խոցել 3 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի«Չեչիլ» պանրի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, «Լոռի»-ում՝ բաղադրության անհամապատասխանություն Կրիպտո շուկաները կրկին վերելք են ապրում. 2025 թվականի մայիսը ռեկորդային ամիս էր Bitcoin-ի, DeFi-ի և Ethereum-ի համար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Մոսկվայի մեծ թատրոն Փաշինյանը գնում է պետության կազմաքանդման ճանապարհովԲրիտանական նոր դավադրություն՝ Հայաստանի դեմՓաշինյանին նոր նվաստացումներ են սպասվում ԹուրքիայումՍամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել ««Խաղաղության խաչմերուկը կրակի մեջ». Իրան-Իսրայել հակամարտությունն անպայման կհարվածի Հայաստանին» «Հայաստանի ու Վրաստանի «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցու դեմ» Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ կլինեն Ի՞նչ կենսագրություն ունի Արմեն Աբազյանը Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձև. պատմության այս օրը (18 հունիս)ԱԱԾ տնօրենն ազատվել է պաշտոնիցՀայ շախմատիստները մասնակցում են Մումբայում անցկացվող միջազգային մրցաշարին Բախվել են «Chevrolet»–ը և «Nissan»–ը․ կա տուժածԻրանը նախազգուշացրել Է Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին Մեր աջակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին. համատեղ ուժերով մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը Գյուղապետերից մեկը դաժան ծեծի է ենթարկել մի կնոջ, իսկ արդեն Երևանում նույն ճակատագրին է արժանանում վիրավոր կնոջ եղբայրը. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համարՄարդիկ կենտրոնանում են սխալների, բայց ոչ հաջողությունների վրա. Բագրատ Սրբազան Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԱյաքսից արձագանքել են Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրերին Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի մարմինը և նրա կողմից գրված նամակՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար անարդյունք ջանքեր են թափվում. «Ժողովուրդ» Քննարկել ենք շատ վաղ ժամի. «Հրապարակ»
Ամենադիտված