Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տուն տանելու չի, քնելա հետս». Ընկերուհու նախկին ընկերոջ ասածից վիրավորված երիտասարդը սպանել է նրան

ԻՐԱՎՈՒՆՔ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց Գոռ Սարգսյանի գործի դատական քննությունը:

 

Գոռ Սարգսյանը մեղադրվում է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Սպանությունը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 8-ին Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մասնաշենքի հետնամասում:

25-ամյա Գոռը հանդիպել է պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող Ազատ Ա.-ի հետ: Աղջկա «թեմայով» են խոսել՝ Ազատի նախկին ու Գոռի ներկա ընկերուհու՝ նույն աղջկա մասին:

Ըստ մեղադրական եզրակացության՝ տուժող Ազատ Ա.-ն 2015 թվականի հունվարից սեպտեմբեր ընկերություն է արել մի ուսանողուհու հետ: Աղջկա ցանկությամբ ընկերությունը չի շարունակվել:

2016 թվականի մարտից աղջիկը սկսել է հանդիպել սևանցի Գոռ Սարգսյանի հետ, ով աշխատում էր երկաթուղային ոլորտում:

Գոռը հետաքրքրվել ու իմացել է, որ աղջիկը նախկինում ընկեր է ունեցել:

Գոռը նախաձեռնել ու 2016 թվականի ապրիլի 4-ին տնտեսագիտական համալսարանի մոտակայքում հանդիպել է Ազատին:

Երիտասարդները զրուցել են: Ազատը նախկին ընկերուհու վերաբերյալ վատ է արտահայտվել այն աստիճանի, որ ասել է. «Տուն տանելու աղջիկ չի, քնելա ինձ հետ»:

Գոռը նեղվել է: Նա աղջկան տարել է բժշկական հետազոտության ու արդյունքում պարզել է, որ, ըստ բժշկի, աղջիկը կույս է:

Ազատի կողմից աղջկան վարկաբեկելը Գոռին զայրացրել է: Նա Ազատին երկրորդ ժամադրությունն է նշանակել՝ ասելով, թե խոսելու բան կա:

Ապրիլի 8-ին, ժամը  13.30-ից 14-ի սահմաններում Գոռն ու Ազատը հանդիպել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մասնաշենքի մոտակայքում: Ազատն ընկերների հետ էր, բայց համաձայնել է Գոռի առաջարկին, որ երկուսով առանձնանան ու խոսեն զուտ անձնական հարցով:

Գոռն ու Ազատը քայլել են դեպի համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մասնաշենքի հետնամասը: Այնտեղ Գոռը նախ գլխով հարվածել է Ազատ Ա.-ի դեմքին,  աջ աչքի շրջանում Ազատին վնասվածք է պատճառել: Այնուհետև Գոռը, չհանգստանալով, դանակի երկու հարված է հասցրել Ազատի կրծքավանդակի ձախ կեսին՝ պատճառելով կյանքի համար անհամատեղելի վնասվածքներ:

Գոռ Սարգսյանը դանակով հարվածներ հասցնելուց հետո փախել է Չարենցի փողոցով, տարբեր տաքսիներով հասել է Արեշ…

Ազատ Ա.-ն դանակահարված վիճակում, կուրծքը բռնած՝  կարողացել է ընդառաջ գնալ համալսարանի հետնամասում սպասող ընկերներին: Նա հասցրել է ասել. «Սկոռի կանչեք, մեռնում եմ», և տապալվել է գետնին:

Ազատին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա գիտակցության չգալով՝  նույն օրը, ժամը 17-ն անց 45-ի սահմաններում մահացել է:

 

Դատաքննությունը մոտեցել է ավարտական փուլին:

Որպես դատաքննությունը լրացնելու  միջնորդություն՝ պաշտպանական կողմը միջնորդել էր դատարան հրավիրել ու հարցաքննել դատահոգեբանական փորձաքննությունն անցկացրած ու եզրակացությունը  ներկայացրած հոգեբան-փորձագետ Անի Վարդանյանին:

Նախաքննության ընթացքում Գոռ Սարգսյանի նկատմամբ նշանակվել և անցկացվել էր դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն:

Փորձաքննության եզրակացության համաձայն՝ Գոռ Սարգսյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապել, չի տառապում, նա ճանաչվել է մեղսունակ:

Դատահոգեբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ դեպքի պահին Գոռ Սարգսյանը ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի վիճակում չի եղել:

Պաշտպանական կողմի կարծիքով՝ դատահոգեբանական փորձաքննության եզրակացության հետազոտական ու հետևությունների մասերում առկա են հակասություններ, հետևությունները բավականաչափ պարզաբանված ու հստակեցված չեն:

Դատահոգեբանական փորձաքննության եզրակացության շուրջ դատարանում  հարցաքննվեց հոգեբան- փորձագետ Անի Վարդանյանը:

Փորձագետը պնդեց իր տված եզրակացությունը՝ նշելով, որ փորձաքննված Գոռ Սարգսյանը մեղսագրված արարքի կատարման պահին ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի վիճակում չի եղել: Նա եղել է «հոգեկան խիստ լարված վիճակում, ինչը նվազեցրել է նրա վարքի կամային կառավարման ունակությունը»:

Գոռ Սարգսյանի անձնային հատկանիշներից փորձագետն առանձնացրեց տագնապայնության բարձր մակարդակը, հուզական անկայունությունը, զգայունությունը, որոնք նույնպես էապես ազդել էին Սարգսյանի վարքի վրա: Սակայն լինելով հոգեկան լարված վիճակում՝ Գոռ Սարգսյանը չէր ապրել ֆիզիոլոգիական աֆեկտի համար պարտադիր «երրորդ փուլը»՝ թուլացման, ուժասպառման փուլը: Հանցավոր արարքի կատարումից հետո Գոռը փախուստի է դիմել, տարբեր տաքսիներով գնացել է Արեշ, ինչ-որ աղբամանի մեջ է գցել հանցագործության գործիք դանակը, որոշ ժամանակ անց նա գնացել է կայարան…

Հոգեբան-փորձագետ Անի Վարդանյանը, ինչպես իր տված եզրակացության մեջ, դատարանում նույնպես պնդեց, որ փորձաքննվածը դեպքի պահին ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում չի եղել:

Ըստ պաշտպանական կողմի՝ նախաքննական մարմինը գործի ամբողջ իրական հանգամանքները չի վերհանել, հետևաբար՝ բոլոր հանգամանքները չէ, որ ներկայացվել են փորձագետին, ու վերջինիս անհայտ են մնացել կարևոր մանրամասներ: Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում չի հարցաքննվել այն անձը, ում տուն գնացել է Գոռը հանցանքի կատարումից անմիջապես հետո: Այդ անձը կարող է նկարագրել, թե Գոռն ինչպես է պահել իրեն, ինչ հոգեվիճակում է եղել: Նա գործով կարևոր վկա լինելով՝ չի հարցաքննվել և, հետևաբար, չի դատակոչվել:

Փորձագետի հարցաքննությունից չբավարարված պաշտպանական կողմը միջնորդեց որպես լրացուցիչ վկա դատարան հրավիրել ու հարցաքննել վերը հիշատակված անձին: Այդ հարցաքննությունից հետո պաշտպանական կողմը մտադիր է դատարանին ներկայացնել միջնորդություն՝ նոր ի հայտ եկած հանգամանքների լույսի ներքո Գոռ Սարգսյանի նկատմամբ նշանակել լրացուցիչ դատահոգեբանական փորձաքննություն:

Պաշտպանական կողմի դիրքորոշմամբ՝ Գոռ Սարգսյանը սպանությունը կատարելու պահին եղել է ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում, նա արարքը կատարել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում:

Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ վերը հիշատակված լրացուցիչ վկային դատարան հրավիրելու և հարցաքննելու վերաբերյալ: Վկան կհարցաքննվի հաջորդ դատական նիստում:

 
 
Պարտավոր կլինեն աշխատանքային պայմանագիր կնքել առողջապահության նախարարության առաջարկած կազմակերպության հետ. նախագիծ. «Փաստ»Ցանկանում են ոչնչացնել հայկական ինքնությունը. «Փաստ»Տուժում են թե՛ պետությունը, թե՛ օրինական դաշտում գործող ընկերությունները. նոր զարգացումներ. «Փաստ»Նոր ընդդիմադիր ալյանս՝ «Փարաքարի մոդելով». «Փաստ» Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը նոր «երանգներ» է ստանում. «Փաստ»‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին
Ամենադիտված