Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհաքաղաքական դիմակայության հիմնական սլաքները․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միջազգային հարաբերություններում ընթանում է նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից և ԽՍՀՄ փլուզումից հետո ստեղծված համակարգը ճաքեր է տալիս, իսկ միջազգային մեխանիզմները չեն գործում ու ի վիճակի չեն կայունություն ապահովել։ Իսկ նոր մեխանիզմների ստեղծման ճանապարհը տեղի է ունենում սուր դիմակայության և տեկտոնիկ տեղաշարժերի պայմաններում։ Մի կողմից՝ Արևմուտքն ԱՄՆ-ի գլխավորությամբ ցանկանում է պահպանել իր հեգեմոնի և թելադրողի դիրքերը միջազգային հարաբերություններում, իսկ մյուս կողմից՝ ԱՄՆ-ի պատկերացրած միաբևեռ աշխարհակարգին մարտահրավեր են նետել մի շարք ուժեր, որոնց մեջ կենտրոնականը Չինաստանն ու Ռուսաստանն են, ապա նաև Իրանը։ Ուստի, պատահական չէ, որ այս երեք երկրները Արևմուտքի ճնշման ներքո են գտնվում։

Ռուսաստանի և Իրանի նկատմամբ արևմտյան խիստ պատժամիջոցներ են սահմանվել, իսկ Չինաստանի պարագայում որոշակի տնտեսական և տեխնոլոգիական սահմանափակումներ են գործում։ Արևմուտքի կողմից ճնշումները պայմաններ են ստեղծել, որ Չինաստանը, Ռուսաստանն ու Իրանը խորացնեն իրենց հարաբերությունները և փորձեն կառուցել բազմաբևեռ աշխարհակարգ։ Այդ նպատակին հասնելու համար այս երկրները ձգտում են այլ զարգացող պետությունների հետ միասին համագործակցության ընդհանուր միջազգային հարթակներ ստեղծել, որը հնարավորություն կտա մարտահրավեր նետել Արևմուտքին։ Այդ հարթակներից մեկն էլ ԲՐԻԿՍ երկրների խումբն է, որը ոչ միայն ընդլայնման մեծ հնարավորություններ ունի «գլոբալ հարավի» պետությունների շրջանում, այլև դրա շրջանակներում այնպիսի թեմաներ են շրջանառության մեջ դրվում, ինչպիսիք են համատեղ դրամահաշվարկային համակարգի, արժույթի ստեղծումը և ամերիկյան դոլարից հրաժարումը։

Իսկ Շանհայի համագործակցության կազմակերպությունը մեկ այլ հարթակ է, որը կարող է օգտագործվել բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման ճանապարհին։ Այնուամենայնիվ, պետք է ընդգծել, որ Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի գործակցությունն իրավիճակային է և քաղաքակրթական հիմքեր չունի, քանի որ այս երկրները տարբեր արժեքներ են կրում։ ԱՄՆ-ի կողմից երկարաժամկետ հեռանկարի մասով գլխավոր մարտահրավերը դիտվում է ոչ թե Ռուսաստանից կամ Իրանից, այլ հենց Չինաստանից։ Եվ պատահական չէ, որ ամերիկյան վերլուծական շրջանակների կողմից պարբերաբար ահազանգեր են հնչում Չինաստանի աճող ազդեցության մասին։

Չինաստանին հաջողվել է մի շարք տնտեսական ծրագրերի իրականացման շրջանակներում ներթափանցել տարբեր տարածաշրջաններ, այդ թվում՝ Ամերիկա աշխարհամաս, որը ավանդականորեն համարվում է ԱՄՆ-ի հետնաբակը։ Չնայած այս հանգամանքին, հենց Ռուսաստանն է, որ Ուկրաինայում ընթացող պատերազմի արդյունքում անուղղակի ռազմական առճակատման մեջ է Արևմուտքի ու ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական դաշինքի հետ։ Պարզ է, որ եթե չլինի արևմտյան աջակցությունը, ապա Ուկրաինան ի վիճակի չի լինի դիմագրավել աշխարհում երկրորդ հզոր բանակն ունեցող Ռուսաստանին։

Բայց, միևնույն ժամանակ, ինչպես ցույց են տալիս իրադարձությունները, Արևմուտքը շահագրգռված չէ Ուկրաինայի լիակատար հաղթանակով, քանի որ այն մեծացնում է Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման հավանականությունը։ Մյուս կողմից էլ՝ արևմտյան ռազմաքաղաքական դաշինքին պետք չէ Ռուսաստանի քայքայումը, քանի որ Ռուսաստանն առավել կանխատեսելի է անվտանգության ապահովման տեսանկյունից, քան այդ երկրից անջատված մասերն ու խմբավորումները, որոնք կարող են հասանելիություն ունենալ միջուկային զենքին։ Ըստ տարբեր արևմտյան վերլուծաբանների, Ռուսաստանի մասնատումը կարող է ձեռնտու լինել առաջին հերթին Չինաստանին, որն էլ կտիրանա Ռուսաստանի արևելքին ու կլցնի եվրասիական տարածաշրջանում առաջացած վակուումը։

Ուստի, Արևմուտքի հիմնական ռազմավարական խնդիրը ամփոփվում է հիմնականում Ռուսաստանին թուլացնելու շրջանակներում։ Եվ Արևմուտքն իր ազդեցության գոտին ընդլայնում է, ու ՆԱՏՕ-ն դեպի արևելք է ծավալվում նրա հաշվին, որ Ուկրաինան ավերվում է, իսկ հազարավոր ուկրաինացիներ զոհվում են։ Բայց մյուս կողմից էլ՝ Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունը և Ուկրաինայում ընթացող պատերազմը էապես վնասել են մի շարք եվրոպական երկրների։ Ռուսական հումքի՝ մասնավորապես էներգետիկ ռեսուրսների մատակարարման դադարեցումը Եվրոպայում էներգակիրների գների բարձրացման, արտադրության սահմանափակման, ինչպես նաև ինֆլ յացիայի պատճառ են դարձել։ Օրինակ՝ Գերմանիայի տնտեսությունը մեծապես տուժում է դրանից։ Եթե նախկինում ռուսական գազի մատակարարման պայմաններում գերմանական գործարաններն աշխատում էին ամբողջ հզորությամբ, ապա այժմ խնդիրներ են առաջացել արտադրությունը, ապա նաև արտահանումը կազմակերպելու ուղղությամբ։ Ու բազմաթիվ ընկերություններ դիտարկում են իրենց գործարաններն այլ երկրներ տեղափոխելու հնարավորությունը։ Իսկ թանկացումները դժգոհությունների պատճառ են դառնում բնակչության շրջանում։

Մյուս կողմից էլ՝ այլ տարածաշրջաններում, մասնավորապես Մերձավոր Արևելքում անկայունությունն ու ռազմական բախումները, ինչպիսին, օրինակ՝ Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի դեմ հայտարարված պատերազմն է, կարող են էներգակիրների թանկացման ու գնաճի նոր ալիքի պատճառ դառնալ։ Բացի այդ, արևմտյան երկրների բնակչության շրջանում ուկրաինական պատերազմից որոշակի հոգնածություն և հետաքրքրության անկում է նկատվում, ինչն ազդեցություն է ունենում նաև այդ երկրների քաղաքականության վրա։ Օրինակ՝ այս տարվա հոկտեմբերին ԱՄՆ-ը, տարբեր գնահատականների համաձայն, 93,5 տոկոսով ավելի քիչ օգնություն է տրամադրել Ուկրաինային, քան տարվա առաջին ամիսներին էր։

ԱՄՆ-ում Հանրապետական կուսակցությունը, որը մեծամասնություն ունի Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատում, միանշանակ կողմ չի արտահայտվում Ուկրաինային շարունակաբար տրամադրվող մեծաքանակ օգնության հարցում։ Իսկ հաջորդ տարի երկրում նախագահական ընտրություններ են սպասվում, և հանրապետականների նախագահական թեկնածու Դոնալդ Թրամփը խոստանում է ընտրվելու դեպքում դադարեցնել Ուկրաինայում ընթացող պատերազմը՝ հաշվի առնելով, որ այն Երրորդ համաշխարհային պատերազմի վերածվելու պոտենցիալ ունի։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ալիևը կայցելի Թուրքիա Փաշինյանից մեկ օր առաջ «Ford Transit»-ը Մալաթիայի թաղապետարանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին և հայտնվել մայթին. վիրավորը հիվանդանոցում մահացել էՎրացական կողմը խոստացել է՝ հայկական կոնյակ տեղափոխող 50 բեռնատար կհատի սահմանը«Բարսելոնա»-ն հայտարարել է նոր ձեռքբերման մասին Թրամփը նյարդայնացած է Մակրոնի Գրենլանդիա այցից. FT Սյունիքի հետ կապված վտանգ չկա. Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. ՓաշինյանՉեմ կարող հավատալ, որ Կրեմլից կամ կառավարությունից կարող են ՀՀ դեմ գործողություններ իրականացվել. Փաշինյան«Ես միշտ ստացել եմ սիրուհու դերի առաջարկ, դա ինձ նեղացնում է, քանի որ ավելին կարող եմ անել որպես դերասանուհի». Էվա ԽաչատրյանԻսրայելի հարձակումից հետո Չինաստանն Իրան է ուղարկել առեղծվածային 3 բեռնատար ինքնաթիռ. The TelegraphՀայաստանը «պետք» է հարգի ադրբեջանցիների՝ «իրենց նախնիների հողերը» վերադառնալու «իրավունքը». ԱլիևԹեհրանի վրայով անցավ տորնադո. Իսրայելի պաշտպանության նախարար Եվրոպան ընդմիշտ փակում է ռուսական գազի ծորակը. Կալլաս Իսրայելում և Իրանում զոհերի և վիրավորների թիվն աճում է Ջալալ Հարությունյանը 5,5 տարով կազատազրկվիՀայտնի է՝ ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, թե ոչ Ժոան Գարսիան «Բարսելոնայի» նոր դարպասապահն է Վրաստանի կառավարությունը ընտրությունների չի հրավիրի ԵԱՀԿ դիտորդների Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդ է ձերբակալվել Մի շարք երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելվում է ՌԴ զինուժը Խարկովի և Սումիի մարզերի 2 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել․ ՊՆ ՀՀ–ում Իրանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Լևիկ Մ.-ն վրաերթի է ենթարկվել և տեղում մահացելԶգուշացում. սպասվում է քամու ուժգնացում, անձրևԻրանը հայտարարել է՝ իսրայելական ինքնաթիռ է խոցել 3 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի«Չեչիլ» պանրի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, «Լոռի»-ում՝ բաղադրության անհամապատասխանություն Կրիպտո շուկաները կրկին վերելք են ապրում. 2025 թվականի մայիսը ռեկորդային ամիս էր Bitcoin-ի, DeFi-ի և Ethereum-ի համար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Մոսկվայի մեծ թատրոն Փաշինյանը գնում է պետության կազմաքանդման ճանապարհովԲրիտանական նոր դավադրություն՝ Հայաստանի դեմՓաշինյանին նոր նվաստացումներ են սպասվում ԹուրքիայումՍամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել ««Խաղաղության խաչմերուկը կրակի մեջ». Իրան-Իսրայել հակամարտությունն անպայման կհարվածի Հայաստանին» «Հայաստանի ու Վրաստանի «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցու դեմ» Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ կլինեն Ի՞նչ կենսագրություն ունի Արմեն Աբազյանը Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձև. պատմության այս օրը (18 հունիս)ԱԱԾ տնօրենն ազատվել է պաշտոնիցՀայ շախմատիստները մասնակցում են Մումբայում անցկացվող միջազգային մրցաշարին Բախվել են «Chevrolet»–ը և «Nissan»–ը․ կա տուժածԻրանը նախազգուշացրել Է Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին Մեր աջակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին. համատեղ ուժերով մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը Գյուղապետերից մեկը դաժան ծեծի է ենթարկել մի կնոջ, իսկ արդեն Երևանում նույն ճակատագրին է արժանանում վիրավոր կնոջ եղբայրը. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համարՄարդիկ կենտրոնանում են սխալների, բայց ոչ հաջողությունների վրա. Բագրատ Սրբազան Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԱյաքսից արձագանքել են Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրերին Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի մարմինը և նրա կողմից գրված նամակՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար անարդյունք ջանքեր են թափվում. «Ժողովուրդ» Քննարկել ենք շատ վաղ ժամի. «Հրապարակ»
Ամենադիտված