Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանական ծխածածկույթի արտանետումները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի գործող իշխանությունները ի սկզբանե զբաղված են եղել բացառապես հանրության աչքին «թոզ փչելով»: Բոլոր ոլորտներում: Ըստ այդմ, ոչ թե բովանդակային ու կառուցվածքային բարեփոխումներ են կատարել անվտանգության, արտաքին քաղաքականության և այլ ոլորտներում, այլ ընդամենը ծխածածկույթ են ստեղծել, որոնք նորանոր կորուստների ու պետության թուլացման պատճառ են դարձել ու դառնում։ Իշխանության գալուց հետո Փաշինյանը ցուցադրականորեն կործանիչներ, ՀՕՊ համակարգեր էր գնում՝ ցույց տալով, թե Հայաստանը լիովին պաշտպանված է, 80-ականների զենքերի էտապին վերջ են դնում։ Իսկ նրա թիմակիցները ներկայացնում էին, թե այս սպառազինությունների ձեռք բերումը մի աննախադեպ երևույթ է անկախ Հայաստանի պատմության մեջ։

Քաղաքացիներից շատերն էլ հավատում էին Փաշինյանի իշխանության հորինած առասպելներին։ Այդուհանդերձ, իրադարձությունների ընթացքը ցույց տվեց, որ այդ զենքերով ուղղակի չենք կարող հաջողության հասնել, մյուս կողմից էլ՝ օդը պաշտպանված չէ, քանի որ համապատասխան ՀՕՊ համակարգեր չունենք, իսկ կործանիչներն էլ գնվել են առանց հրթիռների։ Նույն կերպ էլ ողջ պատերազմի ընթացքում իշխանությունները քողարկում էին, որ ծանր պարտություն ենք կրում ու «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո քարոզչական նյութեր էին տարածում և մոլորեցնում հասարակությանը։ Իսկ պատերազմից երեք տարի անց ՀՀ իշխանությունները նոր ֆեյք օրակարգ ձևակերպեցին, թե Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակմանը չեն միջամտելու, քանի որ դրանով հարվածի տակ կդնեն ՀՀ ինքնիշխանությունը։ Ու սա այն դեպքում, երբ ՀՀ ինքնիշխան տարածքների որոշ մասն արդեն օկուպացված է ադրբեջանական զորքերի կողմից։ Չմիջամտելու և կրավորական կեցվածքի արդյունքում կորցրեցինք Արցախը, որն ամբողջովին հայաթափվեց։

Այդպիսով Փաշինյանի իշխանությունն Ադրբեջանին ազատ գործելու հնարավորություն տվեց։ Իշխանությունների մյուս կեղծ օրակարգն այն մասին է, թե Ռուսաստանը ընդունակ չէ իր ներկայությունն ապահովել տարածաշրջանում, ուստի և հեռանում է։ Ու այդ ֆոնին Փաշինյանն ու իր թիմը սկսել են բացահայտ հակառուսական քայլերի գնալ, ինչը կարող է լուրջ սպառնալիքներ ստեղծել Հայաստանի համար, քանի որ մեր երկիրը բազմաթիվ տնտեսական ու անվտանգային թելերով կապված է Ռուսաստանի հետ։ Ճիշտ է, Ռուսաստանը որոշակիորեն թուլացած է Ուկրաինայում ընթացող պատերազմի արդյունքում, սակայն դա չի նշանակում, որ այդ վիճակում էլ մնալու է ու հանդուրժելու է, որ իրեն Հարավային Կովկասից ամբողջությամբ դուրս մղեն։

Հաջորդ կեղծ թեման վերաբերում է «Խաղաղության խաչմերուկ» կոչված նախագծին։ Եթե նման նախագիծը իրատեսական լիներ, հիմա արդեն իրականացման փուլում կլիներ։ Պարզ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ՀՀ -ի վերահսկողության տակ գտնվող հաղորդակցության ուղի չեն ցանկանում, այլ նպատակ են դրել ունենալ լիովին իրենց վերահսկողության տակ գտնվող ճանապարհ և իրենց ենթակա և թուլացած Հայաստան։ Իսկ վերջին փիառ արշավի փուչիկն էլ վերաբերում է նրան, որ տարբեր երկրներից՝ մասնավորապես Հնդկաստանից ու Ֆրանսիայից զենքերի որոշ խմբաքանակներ են ձեռք բերում, ու մամուլում իշխանական փորձագիտական շրջանակներն այնքան են խոսում դրա մասին, որ կարող է նույնիսկ թյուր կարծիք ստեղծվել, թե մենք պաշտպանված ենք։ Իրականում ռազմական բալանսը տարածաշրջանում էականորեն խախտվել է, Ադրբեջանը տարիներ շարունակ միլիարդավոր դոլարներ է ծախսել ու ծախսում է սպառազինություններ ձեռք բերելու ուղղությամբ։

Ընդ որում, Ադրբեջանը ձեռք է բերում գերարդիական ու թանկ սպառազինություններ։ Իսկ մյուս կողմից էլ՝ պատերազմից հետո ահռելի քանակությամբ հայկական զինտեխնիկա մնաց Ադրբեջանին որպես ռազմավար։ Այնպես որ, հսկայական ժամանակ ու միջոցներ են պետք գոնե առկա իրավիճակն ինչ-որ կերպ փոխելու կամ տարածաշրջանում հավասարակշռությունը վերականգնելու ուղղությամբ շարժվելու համար։ Մի քանի զինատեսակի ձեռքբերումը դեռևս չի նշանակում, թե ՀՀ անվտանգային միջավայրը լուրջ փոփոխություն է կրում։

Մյուս կողմից էլ՝ իշխանական թևի ներկայացուցիչները մեծ աժիոտաժ են բարձրացնում արևմտյան պաշտոնյաների՝ Ադրբեջանին դատապարտող հայտարարությունների շուրջ, թե Արևմուտքից չեն թողնի, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքի վրա նոր հարձակում ձեռնարկի, կսաստեն, պատժամիջոցներ կկիրառեն և այլն։ Բայց Արցախի վրա հարձակման օրինակը ցույց տվեց, որ երբ գալիս է արևմտյան պետությունների գործողությունների պահը, նրանք իրենց թողտվությամբ խրախուսում են Ադրբեջանի հանցագործությունները։ Իսկ լոկ դատապարտող հայտարարությունները այդպես էլ մնում են օդում կախված ու կանաչ լույս վառում Ադրբեջանի առաջ։ Դրա համար էլ ընթացքում ինչքան շատ էին հայտարարություններ հնչում Լաչինի միջանցքը բացելու մասին, Բաքուն այնքան մեծ ուժգնությամբ էր սեղմում Արցախի շրջափակումը։ Իսկ Արցախի հայաթափումից հետո Ալիևը զորահանդես է անցկացնում Ստեփանակերտում, սակայն Արևմուտքի մտքի ծայրով անգամ չի անցնում պատժամիջոցներ սահմանել Ալիևի բռնապետական ու հանցագործ ռեժիմի նկատմամբ:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփը նյարդայնացած է Մակրոնի Գրենլանդիա այցից. FT Սյունիքի հետ կապված վտանգ չկա. Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. ՓաշինյանՉեմ կարող հավատալ, որ Կրեմլից կամ կառավարությունից կարող են ՀՀ դեմ գործողություններ իրականացվել. Փաշինյան«Ես միշտ ստացել եմ սիրուհու դերի առաջարկ, դա ինձ նեղացնում է, քանի որ ավելին կարող եմ անել որպես դերասանուհի». Էվա ԽաչատրյանԻսրայելի հարձակումից հետո Չինաստանն Իրան է ուղարկել առեղծվածային 3 բեռնատար ինքնաթիռ. The TelegraphՀայաստանը «պետք» է հարգի ադրբեջանցիների՝ «իրենց նախնիների հողերը» վերադառնալու «իրավունքը». ԱլիևԹեհրանի վրայով անցավ տորնադո. Իսրայելի պաշտպանության նախարար Եվրոպան ընդմիշտ փակում է ռուսական գազի ծորակը. Կալլաս Իսրայելում և Իրանում զոհերի և վիրավորների թիվն աճում է Ջալալ Հարությունյանը 5,5 տարով կազատազրկվիՀայտնի է՝ ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, թե ոչ Ժոան Գարսիան «Բարսելոնայի» նոր դարպասապահն է Վրաստանի կառավարությունը ընտրությունների չի հրավիրի ԵԱՀԿ դիտորդների Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդ է ձերբակալվել Մի շարք երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելվում է ՌԴ զինուժը Խարկովի և Սումիի մարզերի 2 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել․ ՊՆ ՀՀ–ում Իրանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Լևիկ Մ.-ն վրաերթի է ենթարկվել և տեղում մահացելԶգուշացում. սպասվում է քամու ուժգնացում, անձրևԻրանը հայտարարել է՝ իսրայելական ինքնաթիռ է խոցել 3 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի«Չեչիլ» պանրի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, «Լոռի»-ում՝ բաղադրության անհամապատասխանություն Կրիպտո շուկաները կրկին վերելք են ապրում. 2025 թվականի մայիսը ռեկորդային ամիս էր Bitcoin-ի, DeFi-ի և Ethereum-ի համար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Մոսկվայի մեծ թատրոն Փաշինյանը գնում է պետության կազմաքանդման ճանապարհովԲրիտանական նոր դավադրություն՝ Հայաստանի դեմՓաշինյանին նոր նվաստացումներ են սպասվում ԹուրքիայումՍամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել ««Խաղաղության խաչմերուկը կրակի մեջ». Իրան-Իսրայել հակամարտությունն անպայման կհարվածի Հայաստանին» «Հայաստանի ու Վրաստանի «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցու դեմ» Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ կլինեն Ի՞նչ կենսագրություն ունի Արմեն Աբազյանը Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձև. պատմության այս օրը (18 հունիս)ԱԱԾ տնօրենն ազատվել է պաշտոնիցՀայ շախմատիստները մասնակցում են Մումբայում անցկացվող միջազգային մրցաշարին Բախվել են «Chevrolet»–ը և «Nissan»–ը․ կա տուժածԻրանը նախազգուշացրել Է Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին Մեր աջակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին. համատեղ ուժերով մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը Գյուղապետերից մեկը դաժան ծեծի է ենթարկել մի կնոջ, իսկ արդեն Երևանում նույն ճակատագրին է արժանանում վիրավոր կնոջ եղբայրը. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համարՄարդիկ կենտրոնանում են սխալների, բայց ոչ հաջողությունների վրա. Բագրատ Սրբազան Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԱյաքսից արձագանքել են Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրերին Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի մարմինը և նրա կողմից գրված նամակՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար անարդյունք ջանքեր են թափվում. «Ժողովուրդ» Քննարկել ենք շատ վաղ ժամի. «Հրապարակ» Բենզինի և դիզելային վառելիքի գները մայիսին նվազել է. «Ժողովուրդ» Ինքն իր նախագծին դեմ էր. Գուցե Փաշինյանի՞ց էր sms ստացել. «Հրապարակ» Իրանը զգալի թվով Մոսադի սպաների է ոչնչացրել. Tasnim Բացահայտվել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)
Ամենադիտված