Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ԱՄՆ-ն ստանձնում է Հայաստանի պաշտպանությունը. ի՞նչ կնշանակի դա Ռուսաստանի համար»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Bloknot.ru-ն գրում է, որ Հայաստանը հանձնել է Հռոմի ստատուտի վավերացման փաստաթղթերը և փետրվարի 1-ից կդառնա ՄՔԴ-ի լիիրավ անդամ։ Ֆորմալ առումով հայերն այժմ կարող են ձերբակալել ՌԴ նախագահին: Ռուսաստանը բազմիցս է դժգոհություն հայտնել Հայաստանի նման ոչ բարեկամական քայլի համար։ Բացի դա ՌԴ ԱԳՆ-ից եղել են բողոքի նոտաներ Ռուսաստանի նկատմամբ մի շարք այլ ոչ բարեկամական քայլերի համար։ Վերջերս էլ Հայաստանի վարչապետը հրաժարվել է մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովին։
Բայց փաստացի, այս ամենում ոչ մի նոր բան չկա, քանի որ ըստ էության Երևանը շարունակում է Մոսկվայից հեռանելու իր նախկին քաղաքականությունը։ Ճիշտ է, առայժմ հայ պաշտոնյաները հերքում են ՀԱՊԿ-ից հանրապետության դուրս գալու մտադրությունը, բայց, ըստ երևույթին, դա ընդամենը ժամանակի հարց է։ Իզուր չէ, որ վերջերս Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը նշել է, որ ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցությունը կշարունակվի նույն ծավալով և նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։ Բացի դա ԱՄՆ-ն ընդունել է «2023 թվականին Հայաստանի պաշտպանության մասին» օրենքը: Ամերիկացի օրենսդիրները որոշել են բացահայտորեն ֆինանսապես խրախուսել Մոսկվայից հեռանալու Երևանի դիրքորոշումը։ Փաստաթուղթը նախատեսում է Հայաստանին արտերկրից զենք ստանալու թույլտվություն։
Միևնույն ժամանակ, Ադրբեջանի հետ կապված նմանատիպ փաստաթուղթը դադարել է գործել։ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ լսումների ժամանակ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը բարձրաձայն հայտարարել է, որ Սպիտակ տունը դադարեցնում է ցանկացած ռազմական կամ այլ օգնության տրամադրումը Բաքվին։ Նման կերպ Վաշինգտոնն ուրվագծել է իր դիրքորոշումն ընդդեմ Ռուսաստանի և Ադրբեջանի, հետևաբար և Թուրքիայի, գրել է բլոգեր Յուրի Պոդոլյակը: «ԱՄՆ-ը գործում է հին սխեմայով. նախապատրաստել օրենսդրական հիմք, զուգահեռաբար լվանալ բնակչության ուղեղը, հետո զինել երկիրն ու որպես թնդանոթի միս բաց թողնել շղթաներից նրա վրա ում կմատնանշի։ Իսկ ո՞ւմ կարող են մատնացույց անել Վաշինգտոնում: Դժվար թե խոսքն Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի մասին է։ Ամենայն հավանականությամբ Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» կբացվի»,- գրել է բլոգերը:
Պատահական չէ, որ Երևանն արդեն պայմանավորվել է Փարիզի հետ Հայաստանին 24 Bastion թեթև զրահապատ մեքենաների խմբաքանակի փոխանցման շուրջ, որոնց մասին նախկինում նույնիսկ քննարկում չի եղել ռազմական համագործակցության  համաձայնագրի ստորագրման ժամանակ։ Դրանցից բացի, հայ զինվորականները կստանան ևս 50 ֆրանսիական VAB զրահափոխադրիչներ, հակաօդային պաշտպանության երեք ռադար, «Միստրալ» հակաօդային համակարգեր և այլն: Հետաքրքիր է այն, որ այդ թեթև զրահամեքենաները նախկինում նախատեսված էին Ուկրաինայի համար։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայկական բանակի արդիականացմանն ուղղված Մակրոնի քայլերն անվանել է «տարածաշրջանի ռազմականացում»: «Վերոնշյալ զինտեխնիկայի փոխանցումը կծառայի տարածաշրջանում ավերիչ գործողությունների ամրապնդմանը և Հայաստանի ռազմական ներուժին, որը շուրջ 30 տարի օկուպացված է պահել Ադրբեջանի տարածքների մի մասը և ներկայումս էլ չի լքել որոշը: Հասկանալի է, որ թեթև զրահամեքենաներն արմատապես չեն փոխի իրավիճակը, բայց այդ փաստը խոսում է Փարիզի, և հետևաբար ամբողջ կոլեկտիվ Արևմուտքի Կովկասում ստեղծված իրավիճակին անմիջական միջամտության մասին»,- ասել է նա։ 
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստ է խոսքերով գրկել Հայաստանին, բայց, փաստորեն, երկրորդ Ուկրաինայի ճակատագիր է նախապատրաստում նրա համար։
Ակնհայտ է, որ ոչ Ֆրանսիան, ոչ ԱՄՆ-ը, ոչ էլ ԵՄ-ն ըստ էության չեն կարող օգնել Հայաստանին Ադրբեջանի հետ նոր պատերազմի դեպքում։ Բայց դրա փոխարեն Ռուսաստանի հարավային սահմաններում կբռնկվի հերթական հակամարտության կրակը, քանի որ արդեն ակնհայտ է, որ Ուկրաինան ձախողել է «հակահարձակումը» և շարժվում է դեպի իր անփառունակ ավարտին։ Ըստ երևույթին, ՆԱՏՕ-ի երկրները պարզապես հող են նախապատրաստում «Ուկրաինա-2»-ի համար, որի հիմնական խնդիրն է սկզբունքորեն նոր ուղղությունից խաթարել Ռուսաստանի անվտանգությունը, բայց միևնույն ժամանակ կրկին զոհաբերվում է ժողովուրդ, այս դեպքում հայ ժողովրդը, ով մնալով առանց հենարանի կտուժի ռազմական գործողություններից։ 
Հիմա շատերն են աստիճանաբար սկսում գիտակցել, որ Փաշինյանի քաղաքականությունը Հայաստանի բոլոր բնակիչներին է տանում դեպի անխուսափելի աղետ: 
Այստեղ հարցն այն է, թե ի՞նչ դիրքորոշում պետք է որդեգրի Ռուսաստանը: Փորձի՞ կարգավորել հարաբերությունները Երևանի հետ, ի վերջո, նրա տարածքում ռազմավարական նշանակություն ունեցող 102-րդ ռազմաբազան է 4 հազար զինվորականով, և ստեղծված իրավիճակում նրանք ըստ էության վերածվել են Փաշինյանի պատանդներին: Թե՞ Մոսկվան պետք է խզի կապերը Երևանի հետ և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ մերձեցման ուղղվածություն վերցնի: Նման որոշման թերությունն այն է, որ այն սպառնում է Իրանի հետ հարաբերություններին, որն Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունում աջակցում է Երևանին փորձելով թուլացնել Թուրքիայի աճող ազդեցությունը։ Իրանը դեմ է Ադրբեջանի ծրագրերին, որը երազում է ձեռք բերել հայկական տարածքի մի մասը՝ Զանգեզուր միջանցքը: Այնպես, որ ստեղծված իրավիճակի պարզ լուծում չկա։ Հատկապես հաշվի առնելով այն, որ Հայաստանը, անտեսելով ՀԱՊԿ-ը, ֆորմալ առումով դուրս չի գալիս դրանից։ Իսկ դա նշանակում է, որ եթե Զանգեզուրի միջանցքում սկսվեն ռազմական գործողություններ, Ռուսաստանը ստիպված կլինի օգնություն ցուցաբերել Փաշինյանին։ Ուստի Մոսկվայի ընտրած քաղաքականությունը մոտ ապագայում կորոշի, թե արդյո՞ք մեծ պատերազմ կսկսվի Կովկասում, և այն, թե որքանո՞վ դրան կներգրավվի ինքը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ամենադիտված