Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տուլացի պատմաբան Օլեգ Կուզնեցով. «ՆԱՏՕ-ն Հայաստանում կստանա ոչ թե ռազմական դաշնակից, այլ ռեսուրսներ կլանող «սև անցք»»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Newstula.ru-ն գրում է, որ Տուլացի հայտնի պատմաբան-մեդիագետ և կովկասագետ Օլեգ Կուզնեցովը մեկնաբանել է վերջերս ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի առաքումը Հայաստանի Հանրապետություն։ Օլեգ Կուզնեցովի խոսքով ներկայումս ականատես ենք նրան, թե ինչպես ՆԱՏՕ-ն ստեղծելով մեկ այլ ստացող երկիր, որը կկլանի ռազմական օգնությունն ու ֆինանսները հեռանում է ուկրաինական ուղղությունից։ Այնուամենայնիվ վրացական Փոթի նավահանգստով երկու տասնյակ «Բաստիոն» զրահափոխադրիչներ ուղարկելը Երևան, որոնք ծառաել են ֆրանսիական բանակին և նախատեսված են եղել արտերկրի գերատեսչություններում և աֆրիկյան ռազմակայաններում ծառայության համար, Հայաստանի և ՆԱՏՕ-ի համար ոչ մի խնդիր չի լուծի։ Ներկայում ֆրանսիացիներին զենքի հետ միասին ակտիվորեն արտաքսում են Աֆրիկայից, և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին շտապ անհրաժեշտ է ինչ-որ տեղ տանել այդ զինտեխնիկան։ Նախկինում Ուկրաինայի զինված ուժերի մարտական ​​ներուժի ամրապնդման համար էր նախատեսվում  օգտագործել «Բաստիոն» զրահամեքենաները Ֆրանսիայից, սակայն այժմ դրանք ստանում է Հայաստանը։

«Հայաստանի իշխանությունները հանկարծ կտրուկ (թեկուզ և սպասելի) գծել են ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների խզման ուղի և նետվել Ֆրանսիայի և Ֆրանկոֆոնիայի նրա դաշնակիցների՝ ֆրանսասեր երկրների համայնքի գիրկը, որի անդամ է Հայաստանը 2008 թվականից,- գրել է Օլեգ Կուզնեցովը,- բնականաբար, նման շրջադարձի և հետևանքների Կիևում չէին սպասում։ Բայց փաստը մնում է փաստ: Պարզվել է, որ Հայաստանը մենթալ և ավելի լավ վճարունակության հիմքերով Ֆրանսիային շատ ավելի մոտ է քան Ուկրաինան, և «Բաստիոն» զրահամեքենաները Սև ծովով շրջանցելով Օդեսային հանգրվանել են Փոթի նավահանգստում, որ ուղարկվեն Երևան»:

Տուլացի պատմաբանի խոսքով, ոչ Մոսկվան, ոչ Կիևը որևէ ոգևորություն չեն զգում Հայաստանին ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկա մատակարարելուց։ Մոսկվային ձեռնտու չէ ՀԱՊԿ-ից Հայաստանի փաստացի դուրս գալը և բոլոր կապերի քայքայումը, Կիևին խիստ անհրաժեշտ են նոր զենքեր: Ամենակարևորն այն է, որ նման զրահափոխադրիչներն ամենևին չեն բարձրացնի Հայաստանի անվտանգությունը, դրանք անհրաժեշտ են առաջին հերթին ոչ թե ճակատում, այլ թիկունքում քաղաքացիական անկարգությունները ճնշելու համար։ Այդ տրանսպորտային միջոցներն առաջին հերթին նախատեսված են բանակի, ազգային գվարդիայի և ոստիկանության հատուկ նշանակության ջոկատների համար։

Ամենակարևորն այն է ըստ Օլեգ Կուզնեցովի, որ Հայաստան մատակարարումների հաջորդ շարքում կլինեն ֆրանսիական հակաօդային պաշտպանության համակարգերը, առաջին հերթին ռադիոլոկացիոն կայաններ և զենիթահրթիռային համակարգեր։ Նրանց առաջնային թիրախները կլինեն ոչ թե Ադրբեջանի կամ Թուրքիայի ինքնաթիռները, ուղղաթիռներն ու անօդաչու թռչող սարքերը, այլ երկրի տարածքում տեղակայված Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիան։ Այսօր Հայաստանի ՀՕՊ համակարգն ինտեգրված է ՀԱՊԿ-ի ՀՕՊ միասնական համակարգին, որը վերահսկվում է ռուս զինվորականների կողմից: Եթե ​​ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերը հասցվեն Հայաստան, ապա դրանց հիմնական թիրախը կլինեն ռուսական ինքնաթիռներն ու ուղղաթիռները։ Դրանից հետո Երևանի մերձակայքում գտնվող «Զվարթնոց» ավիաբազայում ռուսական մարտական ​​ավիացիայի առկայությունը զուրկ կլինի որևէ գործնական իմաստից, թեև հիմա էլ անիմաստ է, քանի որ Հայաստանն ավելի ու ավելի է կողմնորոշվում դեպի Արևմուտք։ Չնայած թեկուզ այն, որ ՆԱՏՕ-ի երկիրն այժմ իր հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերն ուղարկում է ոչ թե Ուկրաինա, այլ Հայաստան, չի կարող չուրախանալ։ Տուլացի պատմաբանը վստահ է, որ այժմ ՆԱՏՕ-ն ստիպված կլինի ավելի շատ գումար և ռազմական տեխնիկա ծախսել Հարավային Կովկասում իր նոր «դաշնակցին» աջակցելու համար, և որը վտանգում է վերածվել ռեսուրսներ կլանող մեկ այլ «սև անցքի»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ամենադիտված