Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խաղաղության խաչմերուկի» իդեաֆիքսը․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռևս 2021 թվականի հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի՝ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվեց համատեղ հայտարարություն, որտեղ նշվում էր Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ եռակողմ աշխատանքային խմբի ստեղծման մասին, որը զբաղվելու էր Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհների տարածաշրջանային ապաշրջափակման հարցերով։ Եվ պարբերաբար փոխվարչապետների մասնակցությամբ հանդիպումներ էին տեղի ունենում, սակայն ճանապարհների ապաշրջափակման մտադրությունն այդպես էլ մնում էր քննարկումների մակարդակում։ Իսկ այդ ընթացքում Փաշինյանն ու իր թիմը փորձեցին հանրությանը ներկայացնել, որ ճանապարհների ապաշրջափակումը Հայաստանին ահռելի օգուտներ է բերելու։

Նույնիսկ խոսվում էր այն մասին, որ ճանապարհների ապաշրջափակման արդյունքում Հայաստանի ՀՆԱ-ն կարճ ժամանակամիջոցում 30 %-ի աճ կարձանագրի։ Ու ճանապարհների բացման ծրագրին ինստիտուցիոնալ տեսք հաղորդելու համար Փաշինյանը ներկայացրեց նոր նախագծի իրականացման գաղափարը, որը միախառնվեց «Հյուսիս-Հարավ» նախագծին և ստացավ «Հյուսիս-Հարավ/Արևելք-Արևմուտք», կամ՝ «Հայկական խաչմերուկ» անվանումը։ Փաշինյանն իր ելույթներում ներկայացնում էր, որ «Հայկական խաչմերուկը» նոր հորիզոններ է բացում ոչ միան Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հաղորդակցություն հաստատելու, այլև Ռուսաստանի ու Իրանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման համար։ Բայց պետք է նկատի ունենալ, որ խաչմերուկի նախագիծը նշանակում է խաչվող ճանապարհներ, իսկ դրանում Վրաստանի ու Իրանի հետ մեր ուղիղ հաղորդակցության բարելավման մասին խոսք չկա, այնինչ Հայաստանը սահման ունի այդ երկրների հետ։

«Հյուսիս-Հարավ» մայրուղին էլ, որ պետք է բարելավի Հայաստանի հաղորդակցությունն Իրանի ու Վրաստանի հետ, տարիներով կառուցում են, բայց չեն վերջացնում։ Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի ու Ադրբեջանի միջոցով Իրանի, Վրաստանի ու Ռուսաստանի հետ նոր հաղորդակցության ուղիների ստեղծմանը, ապա այս պլանն անիրատեսական է թվում։ Դրա համար Թուրքիան ու Ադրբեջանը նախ պետք է թողնեն, որ իրենց տարածքով ՀՀ քաղաքացիները, հայկական բեռներն ու ապրանքներն անխոչընդոտ անցնեն։ Բայց ժամանակն անցնում է, իսկ Փաշինյանի խոստացած «Հայկական խաչմերուկի» նախագիծը շատ հեռու է իրականություն դառնալուց։ Թերևս պատճառը պարզ է՝ Թուրքիան ու Ադրբեջանը չեն ցանկանում Հայաստանի հետ իրենց սահմանները բացել, որպեսզի հաղորդակցության ուղիները գործեն։ Այլ կերպ ասած՝ եթե Թուրքիան ու Ադրբեջանը շահագրգռված լինեին ճանապարհների ապաշրջափակմամբ, ապա արդեն այդ քայլին գնացած կլինեին։

Թուրքական և ադրբեջանական իշխանություններին պետք է, որ Հայաստանը շրջափակման մեջ մնա, նրանց ձեռնտու չէ, որ սահմանները բացվեն, ու Հայաստանը տնտեսական զարգացման հնարավորություններ ստանա։ Պատահական չէ, որ Բաքվից ու Անկարայից անընդհատ հայտարարություններ են հնչում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Ըստ էության, Թուրքիան ու Ադրբեջանը ցանկանում են իրենց վերահսկողության տակ գտնվող միջանցք ստանալ Հայաստանից, իսկ այդ դեպքում Հայաստանի հետ սահմանները բացելու կարիք էլ չկա։ Այնպես որ, Փաշինյանը կարող է ճանապարհների ապաշրջափակումն անվանել «Հայկական խաչմերուկ», «Խաղաղության խաչմերուկ», այդ նախագծի մասին բրյոշուրներ կամ նույնիսկ գրքեր տպել, ներկայացնել մեր միջազգային գործընկերներին, դրանից ոչ մի բան չի փոխվի։

Միևնույնն է, ո՛չ միջազգային հանրությունը, ո՛չ էլ մեր գործընկեր պետությունները հետամուտ չեն լինելու այս նախագծի իրականացմանը այն ձևաչափով, ինչպես Հայաստանն է պատկերացնում։ Իսկ ավելի կոնկրետ՝ ՀՀ իշխանություններն ընդամենը ժամավաճառությամբ են զբաղված։ «Խաղաղության խաչմերուկն» ընդամենը հանրության ուշադրությունը շեղելու ու փիառվելու նպատակ է հետապնդում, ինչպես որ խաղաղության դարաշրջանի թեզն էր։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սյունիքի հետ կապված վտանգ չկա. Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. ՓաշինյանՉեմ կարող հավատալ, որ Կրեմլից կամ կառավարությունից կարող են ՀՀ դեմ գործողություններ իրականացվել. Փաշինյան«Ես միշտ ստացել եմ սիրուհու դերի առաջարկ, դա ինձ նեղացնում է, քանի որ ավելին կարող եմ անել որպես դերասանուհի». Էվա ԽաչատրյանԻսրայելի հարձակումից հետո Չինաստանն Իրան է ուղարկել առեղծվածային 3 բեռնատար ինքնաթիռ. The TelegraphՀայաստանը «պետք» է հարգի ադրբեջանցիների՝ «իրենց նախնիների հողերը» վերադառնալու «իրավունքը». ԱլիևԹեհրանի վրայով անցավ տորնադո. Իսրայելի պաշտպանության նախարար Եվրոպան ընդմիշտ փակում է ռուսական գազի ծորակը. Կալլաս Իսրայելում և Իրանում զոհերի և վիրավորների թիվն աճում է Ջալալ Հարությունյանը 5,5 տարով կազատազրկվիՀայտնի է՝ ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, թե ոչ Ժոան Գարսիան «Բարսելոնայի» նոր դարպասապահն է Վրաստանի կառավարությունը ընտրությունների չի հրավիրի ԵԱՀԿ դիտորդների Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդ է ձերբակալվել Մի շարք երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելվում է ՌԴ զինուժը Խարկովի և Սումիի մարզերի 2 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել․ ՊՆ ՀՀ–ում Իրանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Լևիկ Մ.-ն վրաերթի է ենթարկվել և տեղում մահացելԶգուշացում. սպասվում է քամու ուժգնացում, անձրևԻրանը հայտարարել է՝ իսրայելական ինքնաթիռ է խոցել 3 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի«Չեչիլ» պանրի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, «Լոռի»-ում՝ բաղադրության անհամապատասխանություն Կրիպտո շուկաները կրկին վերելք են ապրում. 2025 թվականի մայիսը ռեկորդային ամիս էր Bitcoin-ի, DeFi-ի և Ethereum-ի համար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Մոսկվայի մեծ թատրոն Փաշինյանը գնում է պետության կազմաքանդման ճանապարհովԲրիտանական նոր դավադրություն՝ Հայաստանի դեմՓաշինյանին նոր նվաստացումներ են սպասվում ԹուրքիայումՍամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել ««Խաղաղության խաչմերուկը կրակի մեջ». Իրան-Իսրայել հակամարտությունն անպայման կհարվածի Հայաստանին» «Հայաստանի ու Վրաստանի «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցու դեմ» Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ կլինեն Ի՞նչ կենսագրություն ունի Արմեն Աբազյանը Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձև. պատմության այս օրը (18 հունիս)ԱԱԾ տնօրենն ազատվել է պաշտոնիցՀայ շախմատիստները մասնակցում են Մումբայում անցկացվող միջազգային մրցաշարին Բախվել են «Chevrolet»–ը և «Nissan»–ը․ կա տուժածԻրանը նախազգուշացրել Է Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին Մեր աջակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին. համատեղ ուժերով մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը Գյուղապետերից մեկը դաժան ծեծի է ենթարկել մի կնոջ, իսկ արդեն Երևանում նույն ճակատագրին է արժանանում վիրավոր կնոջ եղբայրը. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համարՄարդիկ կենտրոնանում են սխալների, բայց ոչ հաջողությունների վրա. Բագրատ Սրբազան Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԱյաքսից արձագանքել են Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրերին Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի մարմինը և նրա կողմից գրված նամակՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար անարդյունք ջանքեր են թափվում. «Ժողովուրդ» Քննարկել ենք շատ վաղ ժամի. «Հրապարակ» Բենզինի և դիզելային վառելիքի գները մայիսին նվազել է. «Ժողովուրդ» Ինքն իր նախագծին դեմ էր. Գուցե Փաշինյանի՞ց էր sms ստացել. «Հրապարակ» Իրանը զգալի թվով Մոսադի սպաների է ոչնչացրել. Tasnim Բացահայտվել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է
Ամենադիտված