Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանի գործողությունների արդյունքում Հայաստանի համար աղետ են կանխատեսել»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Regnum.ru-ն գրում է, որ վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ էր արել Հայաստանին «բռնել Ադրբեջանի կողմից իրեն մեկնած բարեկամության ձեռքը» և հազարավոր կիլոմետրեր հեռու անվտանգություն փնտրելու փոխարեն սկսել համագործակցել իր հարևանների հետ։ Այդ առիթով regnum.ru-ի հետ զրույցի ժամանակ քաղաքագետ Ալեքսեյ Մուխինն այն կարծիքն է հայտնել, որ Էրդողանն ակնարկում է Ռուսաստանին որպես միակ պետությանը, որը կարող է դառնալ Հայաստանի անվտանգության երաշխավորը։ Ոչ Ֆրանսիան, ոչ ԱՄՆ-ը, ոչ ԵՄ-ն ի վիճակի չեն դրան, քանի որ այդ երկրները չունեն անհրաժեշտ իրավասություններ և հնարավորություններ։ «Նիկոլ Փաշինյանն իր երկրի շահերին հակասող քաղաքականություն է իրականացնում,- ասել է նա,- Փաշինյանն իրականում փորձում է խզել կապերը Ռուսաստանի հետ նրան մեղադրելով այն բանի համար, որ նա ինչ որ բան չի արել: Վերջին շրջանում Հայաստանի կրած կորուստների մեղքը նա բարդում է Ռուսաստանի վրա։ Նման քաղաքականությունը կարող է հանգեցնել անվտանգության մակարդակի կտրուկ անկման և Հայաստանի տարածքների հավանական կորստի»։ Քաղաքագետի խոսքով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է փոխել Հայաստանի միջազգային առաջնահերթությունները, սակայն այդ ինքնակամ որոշումն աղետալի հետևանքներ կբերի  երկրին։ Ինչ վերաբերում է «բարեկամության ձեռքին», որն իբր Հայաստանը մեկնում է Ադրբեջանին, ապա, ինչպես նշել է Մուխինը, եթե Փաշինյանը դա ընդունի, դժվար թե շարունակի ներկայացնել հայ հասարակությանը։ «Եկեք իրատես լինենք, Հայաստանի հասարակությունը շատ լուրջ պահանջներ ունի Ադրբեջանի դեմ, և վաղը դրանք չեն վերանա»,- վստահ է Մուխինը։

Արևելագետ և Պետդումայի նախկին պատգամավոր Սեմյոն Բաղդասարովն իրավիճակին մի փոքր այլ կերպ է նայում։ Նա համաձայն չէ այն տեսակետի հետ, թե իբր Էրդողանը Հայաստանին կոչ է արել Ռուսաստանից անվտանգության երաշխիքներ փնտրել։ «Էրդողանն առաջին հերթին ցանկանում է, որ Երևանը դադարի կենտրոնանալ Փարիզի վրա։ Թուրքիայի նախագահը կարծում է, որ Ֆրանսիան ապակառուցողական դեր է խաղում տարածաշրջանում և Հայաստանին մղում է ռևանշի։ Թերևս նման եզրահանգումների պատճառը եղել է վերջերս ֆրանսիական զրահատեխնիկայի մատակարարումները Հայաստան»,- ասել է Բաղդասարովը։ Նրա կարծիքով այժմ Թուրքիայի ու Ադրբեջանի համար կա մի պարզ խնդիր, նրանք ցանկանում են ճնշում գործադրել Հայաստանի վրա, քանի դեռ Փաշինյանն է այնտեղ իշխանության գլուխ։ «Մասնավորապես, կարելի է խոսել Հայաստանի տարածքում գտնվող, այսպես կոչված, անկլավները ստանալու մասին։ Եվ որքան հնարավոր է շատ տարածքներ, միգուցե ողջ հարավային Հայաստանը, Զանգեզուրի միջանցքը և շատ ավելին,- ենթադրել է Բաղդասարովը,- Էրդողանի համար գլխավորը Թուրքիայի և նրա կրտսեր գործընկեր Ադրբեջանի հզորացումն է»: Ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա, ըստ փորձագետի, նա ցանկանում է հաճոյանալ Թուրքիային, Ֆրանսիային, ԱՄՆ-ին, իսկ գլխավորն այն է, որ միտումը հակառուսական է։ «Հետևաբար, նա շտապելու է այս ու այն կողմ, բայց դա Երևանին լավ բանի չի տանի, Փաշինյանը շարունակելու է զիջել Հայաստանի շահերը»,- եզրափակել է արևելագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Հայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ
Ամենադիտված