Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ալիկին մենակ չթողնեք, մինչև հետ գամ...». դիպուկահար Արսեն Հախվերդյանն անմահացել է հոկտեմբերի 5-ին․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Արսենս խելոք, ընկերասեր, կյանքը սիրող երեխա էր: Բնավորությամբ հանգիստ էր, հավասարակշռված, բայց նաև աշխույժ, կյանքը շատ էր սիրում: Ոչ մեկին չէր նեղացնի, չէր վիրավորի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անահիտը՝ Արսենի մայրիկը:

Դպրոցում Արսենը լավ է սովորել, այդ տարիներին զուգահեռաբար հաճախել է նաև երաժշտական դպրոց՝ դուդուկի բաժին: «Հինգ տարի երաժշտական դպրոց է հաճախել: Ցանկություն հայտնեց, մենք էլ չմերժեցինք: Սիրում էր իր դպրոցն ու դասարանը, իր ուսուցիչներին, մեծ շրջապատ ուներ: Բոլոր առարկաներն էլ շատ սիրել ու սովորել է, որևէ մեկը չի առանձնացրել, տարբերություն չի դրել»,-նշում է զրուցակիցս:

12-ամյա դպրոցն ավարտելուց հետո Արսենն ընդունվում է Իջևանի Եվրոպական համալսարանի իրավագիտության բաժին, տարկետում ստանում և մեկնում պարտադիր զինվորական ծառայության: «Իրեն առաջարկեցինք՝ գուցե երաժշտության՝ դուդուկի ուղղությամբ շարունակես կրթությունդ: Ասաց՝ չեմ ուզում: Որոշեց ընդունվել, հետո մեկնել ծառայության»: 2019 թ.-ի հուլիսի 15-ին Արսենը զորակոչվում է բանակ: Ուղղությունը Արցախի Հանրապետություն էր, առաջին պաշտպանական շրջան՝ Հադրութ: Արսենն արդեն մեկ տարվա ծառայող էր, երբ բանակ զորակոչվեց նրա կրտսեր եղբայրը՝ Ալիկը: Նա էլ կամավորության սկզբունքով ընտրեց Հադրութը, որ եղբոր հետ նույն տեղում ծառայեն: Մայրիկն ասում է՝ Արսենը շատ լավ էր ծառայում, իսկ զորամասում ընկերներն իրեն «Դիլիջ» էին կոչում՝ Դիլիջան քաղաքը նկատի ունենալով:

«Այնքան գերազանց էր ծառայում, որ իր ուսման վարձը կիսով չափ էինք վճարում: Շատ ուրախ մեկնել է ծառայության, ոչ մի բանից չի դժգոհել, անգամ վատառողջ է եղել, բայց մեզ ոչ մի բան չի ասել ու շարունակել է ծառայությունը: Յոթ ամսվա ծառայող է եղել, իրեն ուղարկել են Արմավիր սերժանտական կուրսերի: Կուրսերն անցնելուց հետո վերադարձել է Հադրութ: Արսենը դիպուկահար էր»: Արսենի եղբայրը կարանտինի պատճառով սկզբում եղել է Մարտունի 2-ում, հետո տեղափոխվել Հադրութ: Տիկին Անահիտի խոսքով, երկու եղբայր իրար 15 օր են տեսել, իսկ դրանից հետո պատերազմ է սկսվել: Պատերազմի սկսվելուց մի երկու օր առաջ են խոսել Արսենն ու մայրիկը: Իրեր էին ուղարկել Արսենին, վերցրել էր, զանգահարել ու տեղյակ պահել ընտանիքին, որ ստացել է ու փոխանցել եղբորը:

«Արսենն ասաց, որ սեպտեմբերի 25-ին հնարավոր է չկարողանա զանգել, դիրքեր են բարձրանում: Սեպտեմբերի 26-ի առավոտյան շուտ իրենց դիրքեր են հանել: Նա արդեն իմացել է, որ պատերազմի վտանգ կա, բայց եղբորը չի ասել, ուղղակի հաջող է արել Ալիկին ու մեկնել: Ալիկը սեպտեմբերի 26-ի երեկոյան զանգեց՝ ապերը տեղ է հասել, չանհանգստանաք: Սեպտեմբերի 27-ի առավոտյան Արսենը զանգեց՝ «մա՛մ, ապերը զանգե՞լ է», պատասխանեցի՝ հա, երեկոյան ենք խոսել: Զարմացա, թե ինչի է ինձ նման հարց տալիս: Չասաց, որ արդեն կռվում են: Մինչև վերջին պահն էլ կոնկրետ ոչինչ չասաց՝ ապահով է, չմտածեք: Սեպտեմբերի 27-ին Ալիկին էլ են դիրքեր բարձրացրել, երկու եղբայր իրար կողքի են եղել, բայց չեն իմացել»: Արսենի պատերազմը յոթ օր է տևել, Ալիկը մեկ ամիս պատերազմի մեջ է եղել: Արսենը պատերազմի մի քանի օրվա ընթացքում հասցրել է լինել Ջրականում, Մարտունիում, իսկ վիրավորումը ստացել է Վարանդայի (Ֆիզուլի) դիրքերում: Արսենը զոհվել է հոկտեմբերի 5-ին:

«Սեպտեմբերի 27-ին, 30-ին զանգել է մեզ, բայց պատերազմի մասին ոչ մի բառ չէր խոսում: Հոկտեմբերի 2-ին էլ զանգահարեց, ասաց՝ լավ եմ, չանհանգստանաք, ու զանգն անջատվեց: Մինչև հոկտեմբերի 16-ը մենք փնտրել ենք իրեն: Իր վիրավորումը շատ խոր չի եղել: Դիրքում հերթափոխ է եղել, թշնամին հարվածել է, հանկարծակիի են եկել: Իրենց ընկերոջ մահը տեսել են, ինքն էլ վիրավորվել է: Արսենս իր ոտքով նստել է շտապօգնության մեքենան: Մի փոքրիկ վիրավորում է եղել թոքի հատվածում: Գիտակցությունը տեղն է եղել, խոսելով նստել է մեքենան, ասել՝ Ալիկին մենակ չթողնեք, մինչև հետ գամ…»: Մայրիկն ասում է՝ այդ մի քանի օրվա ընթացքում ամենուր փնտրել են իրենց Արսենին, հիվանդանոց չէր մնացել, որտեղ գնացած կամ զանգած չլինեին, հայրիկը հասել է Գորիս, ավելի առաջ գնալ թույլ չեն տվել: Իսկ Արսենը եղել է Արմավիրում: Երբ հարցնում եմ, թե ինչն է ուժ տալիս Արսենից հետո, մայրիկն արձագանքում է՝ Ալիկը, որ վերադարձավ պատերազմի դաշտից: Նա հիմա սովորում է Երևանի պետական համալսարանի ֆինանսների բաժնում: «Այնքան դժվարություններ է տեսել: Երանի այս ցավը որևէ մեկը տեսած չլիներ...»:

Հ. Գ. - Արսեն Հախվերդյանը ծառայության ընթացքում պարգևատրվել է «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով: Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿների կողմից: Հուղարկավորված է Տավուշի մարզի հայրենի Հաղարծին գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


 

Իսրայելում և Իրանում զոհերի և վիրավորների թիվն աճում է Ջալալ Հարությունյանը 5,5 տարով կազատազրկվիՀայտնի է՝ ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, թե ոչ Ժոան Գարսիան «Բարսելոնայի» նոր դարպասապահն է Վրաստանի կառավարությունը ընտրությունների չի հրավիրի ԵԱՀԿ դիտորդների Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդ է ձերբակալվել Մի շարք երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելվում է ՌԴ զինուժը Խարկովի և Սումիի մարզերի 2 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել․ ՊՆ ՀՀ–ում Իրանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Լևիկ Մ.-ն վրաերթի է ենթարկվել և տեղում մահացելԶգուշացում. սպասվում է քամու ուժգնացում, անձրևԻրանը հայտարարել է՝ իսրայելական ինքնաթիռ է խոցել 3 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի«Չեչիլ» պանրի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, «Լոռի»-ում՝ բաղադրության անհամապատասխանություն Կրիպտո շուկաները կրկին վերելք են ապրում. 2025 թվականի մայիսը ռեկորդային ամիս էր Bitcoin-ի, DeFi-ի և Ethereum-ի համար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Մոսկվայի մեծ թատրոն Փաշինյանը գնում է պետության կազմաքանդման ճանապարհովԲրիտանական նոր դավադրություն՝ Հայաստանի դեմՓաշինյանին նոր նվաստացումներ են սպասվում ԹուրքիայումՍամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել ««Խաղաղության խաչմերուկը կրակի մեջ». Իրան-Իսրայել հակամարտությունն անպայման կհարվածի Հայաստանին» «Հայաստանի ու Վրաստանի «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցու դեմ» Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ կլինեն Ի՞նչ կենսագրություն ունի Արմեն Աբազյանը Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձև. պատմության այս օրը (18 հունիս)ԱԱԾ տնօրենն ազատվել է պաշտոնիցՀայ շախմատիստները մասնակցում են Մումբայում անցկացվող միջազգային մրցաշարին Բախվել են «Chevrolet»–ը և «Nissan»–ը․ կա տուժածԻրանը նախազգուշացրել Է Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին Մեր աջակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին. համատեղ ուժերով մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը Գյուղապետերից մեկը դաժան ծեծի է ենթարկել մի կնոջ, իսկ արդեն Երևանում նույն ճակատագրին է արժանանում վիրավոր կնոջ եղբայրը. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համարՄարդիկ կենտրոնանում են սխալների, բայց ոչ հաջողությունների վրա. Բագրատ Սրբազան Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԱյաքսից արձագանքել են Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրերին Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի մարմինը և նրա կողմից գրված նամակՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար անարդյունք ջանքեր են թափվում. «Ժողովուրդ» Քննարկել ենք շատ վաղ ժամի. «Հրապարակ» Բենզինի և դիզելային վառելիքի գները մայիսին նվազել է. «Ժողովուրդ» Ինքն իր նախագծին դեմ էր. Գուցե Փաշինյանի՞ց էր sms ստացել. «Հրապարակ» Իրանը զգալի թվով Մոսադի սպաների է ոչնչացրել. Tasnim Բացահայտվել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը Խամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար «Ներիր նրանց բոլորին և առաջ շարժվիր». Իվետա Մուկուչյան Փաշինյանը կմեկնի Թուրքիա, սա պատմական այց է, հրավեր է եղել Էրդողանի կողմից. Ալեն ՍիմոնյանԵթե Իրանը ցանկանում է խոսել, գիտի՝ ինչպես կապվել ինձ հետ. Թրամփ ChatGPT-ի մշակողը 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նոր Հռոմի պապի հետ
Ամենադիտված