Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քեֆ ենք անում, քեֆ ենք անում․ իշխանությունն Ամանորին է պատրաստվում․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երևանի քաղաքապետարանը ևս 3 վարչական շրջանների ամանորյա կորպորատիվների հարցերն է լուծել։ Նորք-Մարաշ վարչական շրջանի ամանորյա կորպորատիվի համար համայնքային բյուջեից հատկացվել է 1 մլն 944 հազար դրամ։ Նորք- Մարաշի թաղապատերանի ամանորյա քեֆին ներկա կլինի 120 մարդ․ սեղանին կլինեն տոնական մոմեր, ձիթապտղի տեսականի՝ սև և կանաչ, քամած մածուն, լոլիկ, վարունգ, խառը կանաչի, խառը թթու, պանրի տեսականի՝ լոռի, հոլանդական, ռոկֆոր, մսեղենի տեսականի՝ ֆիլե, բաստուրմա, սուջուխ, երշիկ, աղցանների տեսականի՝ մայրաքաղաքային, կեսար, հունական, տաք ուտեստներ՝ խորոված խոզ և կարտոֆիլ, տապակած հավի ճուտ և կարտոֆիլի ֆրի, տապակած ձուկ, հաց՝ տարբեր տեսակի, լավաշ, ալկոհոլային ըմպելիքներ՝ օղի բարձրորակ, կոնյակ` առնվազն 5 տարի հնեցմամբ, գինի՝ կարմիր կիսաքաղցր, շամպայն՝ կիսաչոր, ոչ ալկոհոլային ըմպելիքներ, բնական հյութեր, հանքային ջրեր, մրգի տեսականի՝ բանան, նարինջ, մանդարին, խնձոր, կիվի, տանձ, սուրճ՝ լուծվող և սև, թեյ: Միջոցառման համերգային մասի ապահովման համար ներկա կլինի 1 հաղորդավար, երգիչներ` 5 հոգի՝ իրենց համապատասխան երաժշտական գործիքներով և սարքավորումներով: Ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը՝ էստեղ մի հատ ցըմփ։

Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի ամանորյա քեֆի համար 1 մլն 500 հազար դրամ է սահմանվել, քեֆին ներկա կլինեն կրկին 120 աշխատակիցներ, որոնցից 5-ը բացի ուտուշ- խմուշից նաև կպարգևատրվի ժամացույցներով, 15-ը՝ պատվոգրերով։ Արաբկիրիցիների սեղանն էլ բացարձակ չի զիջելու մարաշցիների ամանորյա սեղանին․ 5 տեսակի նախուտեստ՝ կանապե, տարտալետկա, մինի սենդվիչներ, բուրգերներ, փոքր ռուլետներ, 2 տեսակի աղցան՝ բանջարեղենային և մսային, 3 տեսակի քաղցրավենիք՝ թխվածքաբլիթ, կարկանդակ, ֆուրշետային խմորեղեններ ։ Բարձրակարգ կոնյակ՝ առնվազն 10 տարի հնեցմամբ,  շամպայն՝ կիսաչոր, կարմիր, կիսաքաղցր գինիներ, բնական հյութեր: Մրգային ձևավորում՝  բանան, նարինջ, մանդարին, խնձոր, կիվի, տանձ և այլն, ընդեղեն՝ պնդուկ, պիստակ, գետնանուշ, ընկույզ և այլն,  շոկոլադե կոնֆետների տեսականի։ Ջուր, թեյ և սուրճ նախատեսված 120 հոգու համար։ Երգուպար արաբկիրցիների համար կարծես թե նախատեսված չէ։ Միջոցառումը կազմակերպելու է պատմաբան Վահրամ Թոքմաջյանը։ 

Անհամեմատ ավելի ճոխ է լինելու Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմի Ամանորը, որի համար համայնքային բյուջեից հատկացվել է 2 մլն 786 հազար դրամ, քեֆը նախատեսված է լինելու 300 հոգու համար։ Սեղանին կլինի հետևյալ ճաշացանը․ լոլիկ,վարունգ, պղպեղ, խորոված՝ թարմ խոզի մսից, տապակած ճուտ, կարտոֆիլ ֆրիով, կիտրոն, ձիթապտուղ՝ սև, կանաչ, թթվի տեսականի, աղցաններ՝ մայրաքաղաքային, հավի կրծքամսից սնկով ժուլիեն, քամած մածուն, մսի տեսականի, պանրի տեսականի, հաց լավաշ, կանաչի, որակյալ օղի, կիսաքաղցր գինի, կոնյակ, քաղցրահամ հյութ, հանքային ջուր, բնական հյութ, մրգի տեսականի, խմորեղեն տեսականի, արևելյան սուրճ և թեյ: Ապահովել նույն ռեստորանի երաժիշտների կենդանի կատարումները և հանդիսավար ամբողջ երեկոյի ընթացքում: Այսինքն՝ լինելու է նաև թամադա, իսկ պարում են զեյթունցիները։ 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Իսրայելում և Իրանում զոհերի և վիրավորների թիվն աճում է Ջալալ Հարությունյանը 5,5 տարով կազատազրկվիՀայտնի է՝ ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, թե ոչ Ժոան Գարսիան «Բարսելոնայի» նոր դարպասապահն է Վրաստանի կառավարությունը ընտրությունների չի հրավիրի ԵԱՀԿ դիտորդների Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդ է ձերբակալվել Մի շարք երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելվում է ՌԴ զինուժը Խարկովի և Սումիի մարզերի 2 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել․ ՊՆ ՀՀ–ում Իրանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Լևիկ Մ.-ն վրաերթի է ենթարկվել և տեղում մահացելԶգուշացում. սպասվում է քամու ուժգնացում, անձրևԻրանը հայտարարել է՝ իսրայելական ինքնաթիռ է խոցել 3 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի«Չեչիլ» պանրի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, «Լոռի»-ում՝ բաղադրության անհամապատասխանություն Կրիպտո շուկաները կրկին վերելք են ապրում. 2025 թվականի մայիսը ռեկորդային ամիս էր Bitcoin-ի, DeFi-ի և Ethereum-ի համար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Մոսկվայի մեծ թատրոն Փաշինյանը գնում է պետության կազմաքանդման ճանապարհովԲրիտանական նոր դավադրություն՝ Հայաստանի դեմՓաշինյանին նոր նվաստացումներ են սպասվում ԹուրքիայումՍամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել ««Խաղաղության խաչմերուկը կրակի մեջ». Իրան-Իսրայել հակամարտությունն անպայման կհարվածի Հայաստանին» «Հայաստանի ու Վրաստանի «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցու դեմ» Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ կլինեն Ի՞նչ կենսագրություն ունի Արմեն Աբազյանը Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձև. պատմության այս օրը (18 հունիս)ԱԱԾ տնօրենն ազատվել է պաշտոնիցՀայ շախմատիստները մասնակցում են Մումբայում անցկացվող միջազգային մրցաշարին Բախվել են «Chevrolet»–ը և «Nissan»–ը․ կա տուժածԻրանը նախազգուշացրել Է Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին Մեր աջակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին. համատեղ ուժերով մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը Գյուղապետերից մեկը դաժան ծեծի է ենթարկել մի կնոջ, իսկ արդեն Երևանում նույն ճակատագրին է արժանանում վիրավոր կնոջ եղբայրը. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համարՄարդիկ կենտրոնանում են սխալների, բայց ոչ հաջողությունների վրա. Բագրատ Սրբազան Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԱյաքսից արձագանքել են Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրերին Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի մարմինը և նրա կողմից գրված նամակՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար անարդյունք ջանքեր են թափվում. «Ժողովուրդ» Քննարկել ենք շատ վաղ ժամի. «Հրապարակ» Բենզինի և դիզելային վառելիքի գները մայիսին նվազել է. «Ժողովուրդ» Ինքն իր նախագծին դեմ էր. Գուցե Փաշինյանի՞ց էր sms ստացել. «Հրապարակ» Իրանը զգալի թվով Մոսադի սպաների է ոչնչացրել. Tasnim Բացահայտվել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը Խամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար «Ներիր նրանց բոլորին և առաջ շարժվիր». Իվետա Մուկուչյան Փաշինյանը կմեկնի Թուրքիա, սա պատմական այց է, հրավեր է եղել Էրդողանի կողմից. Ալեն ՍիմոնյանԵթե Իրանը ցանկանում է խոսել, գիտի՝ ինչպես կապվել ինձ հետ. Թրամփ ChatGPT-ի մշակողը 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նոր Հռոմի պապի հետ
Ամենադիտված