Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անբովանդակ պերմանենտություն՝ ձևական ընթացակարգով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախորդ հրապարակումներում անդրադարձել էինք նոյեմբերի 30-ին նախատեսված ՀՀ և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման դրվագին և ներկայացրել դրա աշխարահաքաղաքական ռիսկերն ու հնարավոր ինտրիգները։ Ըստ այդմ, փորձենք հասկանալ, թե ինչ արդյունք է տալիս այդ պերմանենտ հանդիպումների շղթան։ Այսպիսով, Հայաստան-Ադրբեջան սահմանի Իջևան-Ղազախ հատվածում նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը (նշենք, որ հենց նրանք են գլխավորում երկու երկրների սահմանազատման հանձնաժողովները): Ի դեպ, սա Գրիգորյան-Մուստաֆաև 5-րդ հանդիպումն էր և հանդիպման արդյունքով կան պայմանավորվածություններ և համաձայնություններ:

Հատկանշական է ընդգծել, որ ադրբեջանական մեդիան բավականին մեծ շուքով էր լուսաբանում Մուստաֆաևի ժամանումը: Տարածված տեսանյութերից երևում է, որ Ադրբեջանի փոխվարչապետը հայկական կողմի հետ հանդիպմանը ժամանել է ուղղաթիռով: Թերևս մեր հանրությանն արժե տեղեկացնել, որ Ալիևի ամենավստահելի անձանցից մեկը, Բաքվի ամենապրոֆեսիոնալ բանակցողներից մեկը համարվող Շահին Մուստաֆաևը հրաշալի տիրապետում է հայերենին, հայ գրականությանն ու հայոց պատմությանը: Հավելենք, որ Մուստաֆաևը ծնունդով ՀԽՍՀ Նոյեմբերյանի շրջանի Ջուջևան գյուղից է, հաճախել է տեղի հայկական 8-ամյա դպրոցը, ապա՝ Նոյեմբերյանի թիվ 2 հայկական դպրոցը, մինչև 23 տարեկանը սովորել է Երևանում Ժողինստիտուտի հայկական բաժնում:

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ սահմանային հանդիպմանը կողմերը համաձայնեցրել են սահմանազատման հանձնաժողովի միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգի տեքստը: Դրանից բացի, կողմերը պայմանավորվել են սկսել սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները, ինչպես նաև՝  համաձայնության են եկել ակտիվացնել հանձնաժողովների հանդիպումները: Նշենք, որ նախորդ հանդիպումներին ևս նման պայմանավորվածություն ձեռք է բերվել, բայց փորձը ցույց տվեց, որ այդ պայմանավորվածությունը չի կատարվում: Փաստացի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումները վերածվել են բանակցային դադարները մեղմելու միջոցի: Այս պայմանավորվածությունները նախ հուշում են, որ նախորդ չորս հանդիպումներին առարկայական պայմանավորվածություններ չեն եղել, ավելին՝ փաստում, որ դեռ հստակություն չկա. կողմերը զգուշավոր են, քայլերն՝ ավելի:

Եթե փորձենք գնահատական տալ և հասկանալ, թե ինչ են գրանցել տեղի ունեցած 5 հանդիպումները, ապա վստահաբար կարող ենք ֆիքսել՝ զրո արդյունք՝ զրոյական բովանդակությամբ։ Որովհետև սահմանազատման այս հանձնաժողովներն ունեն ներկայացուցչական բնույթ և  սահմանազատման այս հանձնաժողովները չեն որոշելու, թե ինչ քարտեզով և որ սարով անցնի սահմանը (դա տեղի է ունենալու ավելի բարձր մակարդակում):

Ի դեպ, երկու կողմերի ընդհանուր խոսույթից պարզ է դառնում, որ քարտեզների, ՀՀ տարածքային ամբողջականության մասով կա հստակ տարակարծություն: Եվ այդ տարակարծությունն այս պահին Հայաստանի և Ադրբեջանի միջև չէ: Թերևս շատ տեղին է հիշել Էրդողանի հայտարարությունը, որ Հայաստանի տարածքով թուրքական միջանցքին դիմադրում է ոչ թե Հայաստանը, այլ՝ Իրանը: Իսկ Իրանը դա անում է մշտապես հայտարարելով՝ կարմիր գիծ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելը: Ասվածն իր հերթին վկայում է, որ ՀՀ հետ Ադրբեջանի ուղիղ բանակցությունը Թուրքիայի համար հնարավորություն է շրջանցել իրանական դիմադրությունը։ Հատկապես այս փուլում, երբ Իրանի նախագահի այցը Թուրքիա հետաձգվեց, և Թուրքիա-Իրան բացահայտ դրսևորվող հակասությունները հիմա մերձավոր արևելյան մեդիայի ուշադրության կենտրոնում են ( որպես առաջնային պատճառ համարվում է Գազան, բայց ՀՀ տարածքով միջանցքի թեզը ևս այդ շարքում է)։

Բացի դրանից՝ կա Մոսկվան, որտեղից առաջարկում են սահմանազատման համար օգտագործել խորհրդային քարտեզները։ Առաջարկ ասվածը, իհարկե, մեղմ ձևակերպում է, բայց, և՛ Փաշինյանը, և՛ Ալիևն արդեն անուղղակի մերժել են այդ առաջարկը՝ յուրաքանչյուրն ունենալով իր պատճառները, բայց սա, իհարկե, ռուսական «առաջարկը» լուսանցքում չի թողնում։ Ընդգծենք, որ վերը թվարկվածով Հայաստանի հետ Ադրբեջանի ուղիղ բանակցությունների թակարդները չեն վերջանում։ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը, թեև պարբերաբար հայտարարություններ են անում Ադրբեջանի մտադրությունների մասին, որոնք բոլորովին էլ սահմանազատում իրականացնելու մասին չեն, ՀՀ քաղաքացիների առաջ ճշգրիտ չեն դնում այն վիճակը, որում հայտնվել ենք։

Օրերս Նիկոլը բառացիորեն հայտարարել էր․ «Առաջիկայում քննարկում գոնե քարտեզների, սահմանների մասով նախատեսված է նոյեմբերի 30-ին սահմանագծման հանձնաժողովների ֆորմատով, և այդ քննարկումներից նաև մենք հետևություններ կանենք, և եթե այլ բանակցություններ լինեն, այլ բանակցություններից մենք հետևություններ կանենք, թե արդյոք Ադրբեջանը պատրաստ է այդ սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության, թե Ադրբեջանը հրաժարվում է այդ սկզբունքներից»։ Փաշինյանի այս հայտարարությանն Արարատ Միրզոյանը հայտարարել էր, թե՝ «զուգորդված լինելով շարունակական ատելությամբ, ռազմական հռետորաբանությամբ, ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ, տարբեր միջազգային դերակատարների կողմից կազմակերպված հանդիպումներին մասնակցելու մերժման հետ՝ սա ի ցույց է դնում, որ այս երկիրն անկեղծորեն շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ»։

Թերևս հասկանալի է, որ այս խիստ կարևոր և վտանգավոր դրության մասին ամենօրյա ահազանգի փոխարեն Նիկոլի կառավարությունը շարունակում է խոսել՝ գործածելով «խաղաղության դարաշրջան» եզրը։ Միրզոյանը բառացի հայտարարեց, որ չնայած տեղի ունեցած մարդասիրական աղետին, Հայաստանը հավատարիմ է մնում Հարավային Կովկասում խաղաղության նոր դարաշրջանի բացմանը և կարծում է, որ դա դեռ հնարավոր է։ Ու ակնհայտ է դառնում, որ ամենավտանգավոր թակարդը հենց սա է՝ խաղաղության հնարավորության պատրանք ստեղծելը, երբ իրենք իսկ հայտարարում են, որ դեռ հայտնի չէ՝ ինչ նկատի ունի Ադրբեջանը ՀՀ տարածքային ամբողջականություն ասելով։

Արմեն Հովասափյան

Հայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ
Ամենադիտված