Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների հաստատման ակորդները․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին վերջերս, սակայն ժամանակի ընթացքում Երևանի և Էր-Ռիադի միջև փոխառնչություններ եղել են, այսինքն՝ հարաբերությունները զրոյական կամ թշնամական բնույթ չեն կրել, նույնիսկ բարձր մակարդակի այցեր են տեղի ունեցել։ Օրինակ՝ 2021 թվականին ՀՀ նախագահն առաջին անգամ այցելեց Սաուդյան Արաբիա։ Սաուդյան Արաբիայի հետ մեր հարաբերությունները շատ կարևոր են, քանի որ այն իսլամական աշխարհում առանցքային դերակատարություն ունեցող երկիր է։ Եվ պատահական չէ, որ Էր-Ռիադը ձգտում է իսլամական աշխարհում առաջնորդողի դերակատարություն ստանձնել, և այս հարցում ինչ-որ առումով մրցակցում է նաև Թուրքիայի հետ, որը ձգտում է իսլամական աշխարհում հեգեմոնի կարգավիճակ ձեռք բերել։

Պատահական չէ, որ 2018 թվականին Ստամբուլում սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության արդյունքում Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի հարաբերությունները մեծապես լարվեցին։ Եվ սաուդական իշխանությունները նույնիսկ արգելեցին թուրքական ապրանքների ներմուծումն իրենց երկիր, ինչի արդյունքում թուրքական արտահանումը էականորեն տուժեց։ Եվ հիմա Թուրքիան, հաշվի առնելով լիրայի արժեզրկման բարձր տեմպերը, ներդրումներ բերելու նպատակով ձգտում է բարելավել հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ։ Դրա արդյունքում է, որ Սաուդյան Արաբիան համաձայնել է 5 մլրդ դոլար գումարի ավանդ ներդնել Թուրքիայի կենտրոնական բանկում։ Թուրքիան ձգտում է դառնալ նաև Սաուդյան Արաբիային սպառազինություններ մատակարարող երկրներից մեկը։

Մի քանի ամիս առաջ անօդաչու թռչող սարքեր արտահանող թուրքական «Baykar Technology» ընկերությունը երկու միլիարդ դոլարի պայմանագիր կնքեց Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության հետ՝ տեխնոլոգիաներ փոխանցելու և իր առաջադեմ «Akinci» անօդաչու թռչող սարքերը համատեղ արտադրելու համար: Չնայած Անկարան ու Էր-Ռիադը փորձում են համագործակցել որոշ ուղղություններով, սակայն իսլամական աշխարհում թելադրող դիրքերից հանդես գալու հարցում երկու երկրների շահերը բախվում են։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանին ձեռնտու է, որ Սաուդյան Արաբիայի ու Իրանի հարաբերությունները Չինաստանի միջնորդությամբ կարգավորվեցին, քանի որ Իրանը ևս դրական տրամադրված կլինի մեր երկրի ու Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցում։ Ու, ընդհանրապես, կարևոր է մեր հարաբերությունները մահմեդական աշխարհի առանցքային երկրի հետ, քանի որ Ադրբեջանը փորձում է Արցախի հարցին ու Հայաստանի հետ իր հակամարտությանը կրոնական ենթատեքստ տալ։

Բաքուն, օգտագործելով Իսլամական համագործակցության կազմակերպության հարթակը, քայլեր է ձեռնարկում հակահայկական բանաձևեր անցկացնելու հարցում։ Ավելին, Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացնելով հանդերձ՝ Ադրբեջանը ջանքեր է գործադրում իսլամական պետություններին համոզելու համար, թե իբր Հայաստանը ոչնչացնում է մահմեդական հուշարձանները։ Ուստի, կարևոր իսլամական երկրների միջոցով կարելի է թույլ չտալ, որ Ադրբեջանն առաջ մղի կեղծիքների վրա հիմնված իր քաղաքականությունը։ Մյուս կողմից էլ՝ Սաուդյան Արաբիան ահռելի էներգետիկ ռեսուրսներ ու ֆինանսական հնարավորություններ ունեցող երկիր է, և կարելի է քայլեր ձեռնարկել դեպի Հայաստան ներդրումներ բերելու համար։ Այսինքն, հնարավորություններ կան մշակել այնպիսի նախագծեր, որոնցում Սաուդյան Արաբիան շահագրգռված կլինի գումարներ ներդնելու համար։ Մյուս կողմից էլ՝ այդ երկիրն ահռելի պահանջարկ ունեցող շուկա ունի։

Ըստ այդմ, կարելի է մտածել նաև այդ շուկա մուտք գործելու ուղղությամբ՝ մանավանդ որ այդ երկրում մթերքի մեծ պահանջարկ կա։ Իսկ Հայաստանը գյուղմթերքի արտադրությանը զարկ տալու և իրացնելու խնդիր ունի։ Բացի այդ, կարելի է նաև զբոսաշրջային մեծ հոսքեր բերել Հայաստան, քանի որ Հայաստանի մշակութային ժառանգությունը կարող է հետաքրքրել սաուդցի արաբներին։ Ուշագրավ է, որ Սաուդյան Արաբիան վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձնում տեխնոլոգիական զարգացմանը, նորարարություններին ու սմարթ քաղաքների կառուցման միջավայրին, որպեսզի իր տնտեսությունը միայն էներգակիրների արտահանումից կախվածության մեջ չընկնի։ Ու կարելի է համագործակցության հիմքեր ստեղծել նաև տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար և քայլեր ձեռնարկել փորձի փոխանակման ուղղությամբ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իսրայելում և Իրանում զոհերի և վիրավորների թիվն աճում է Ջալալ Հարությունյանը 5,5 տարով կազատազրկվիՀայտնի է՝ ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, թե ոչ Ժոան Գարսիան «Բարսելոնայի» նոր դարպասապահն է Վրաստանի կառավարությունը ընտրությունների չի հրավիրի ԵԱՀԿ դիտորդների Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդ է ձերբակալվել Մի շարք երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելվում է ՌԴ զինուժը Խարկովի և Սումիի մարզերի 2 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել․ ՊՆ ՀՀ–ում Իրանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Լևիկ Մ.-ն վրաերթի է ենթարկվել և տեղում մահացելԶգուշացում. սպասվում է քամու ուժգնացում, անձրևԻրանը հայտարարել է՝ իսրայելական ինքնաթիռ է խոցել 3 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի«Չեչիլ» պանրի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, «Լոռի»-ում՝ բաղադրության անհամապատասխանություն Կրիպտո շուկաները կրկին վերելք են ապրում. 2025 թվականի մայիսը ռեկորդային ամիս էր Bitcoin-ի, DeFi-ի և Ethereum-ի համար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Մոսկվայի մեծ թատրոն Փաշինյանը գնում է պետության կազմաքանդման ճանապարհովԲրիտանական նոր դավադրություն՝ Հայաստանի դեմՓաշինյանին նոր նվաստացումներ են սպասվում ԹուրքիայումՍամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել ««Խաղաղության խաչմերուկը կրակի մեջ». Իրան-Իսրայել հակամարտությունն անպայման կհարվածի Հայաստանին» «Հայաստանի ու Վրաստանի «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցու դեմ» Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ կլինեն Ի՞նչ կենսագրություն ունի Արմեն Աբազյանը Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձև. պատմության այս օրը (18 հունիս)ԱԱԾ տնօրենն ազատվել է պաշտոնիցՀայ շախմատիստները մասնակցում են Մումբայում անցկացվող միջազգային մրցաշարին Բախվել են «Chevrolet»–ը և «Nissan»–ը․ կա տուժածԻրանը նախազգուշացրել Է Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին Մեր աջակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին. համատեղ ուժերով մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը Գյուղապետերից մեկը դաժան ծեծի է ենթարկել մի կնոջ, իսկ արդեն Երևանում նույն ճակատագրին է արժանանում վիրավոր կնոջ եղբայրը. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համարՄարդիկ կենտրոնանում են սխալների, բայց ոչ հաջողությունների վրա. Բագրատ Սրբազան Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԱյաքսից արձագանքել են Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրերին Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի մարմինը և նրա կողմից գրված նամակՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար անարդյունք ջանքեր են թափվում. «Ժողովուրդ» Քննարկել ենք շատ վաղ ժամի. «Հրապարակ» Բենզինի և դիզելային վառելիքի գները մայիսին նվազել է. «Ժողովուրդ» Ինքն իր նախագծին դեմ էր. Գուցե Փաշինյանի՞ց էր sms ստացել. «Հրապարակ» Իրանը զգալի թվով Մոսադի սպաների է ոչնչացրել. Tasnim Բացահայտվել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը Խամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար «Ներիր նրանց բոլորին և առաջ շարժվիր». Իվետա Մուկուչյան Փաշինյանը կմեկնի Թուրքիա, սա պատմական այց է, հրավեր է եղել Էրդողանի կողմից. Ալեն ՍիմոնյանԵթե Իրանը ցանկանում է խոսել, գիտի՝ ինչպես կապվել ինձ հետ. Թրամփ ChatGPT-ի մշակողը 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նոր Հռոմի պապի հետ
Ամենադիտված