Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռազմական ուժի մեծացող գործոնը․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհակարգի փոփոխության ժամանակակից փուլում տեղի է ունենում ռազմական ուժի դերակատարության կարևորում։ Եթե նախկինում միջազգային հարաբերություններում քիչ թվով թեժ կետեր կային, որոնք ռազմական էսկալացիայի աղբյուր էին, իսկ հիմնական խնդիրները լուծվում էին դիվանագիտական ջանքերի գործադրման միջոցով, ապա ներկայում էապես իրավիճակ է փոխվել, և ռազմական ուժի կիրառումը դարձել է խնդիրները լուծելու հիմնական տարբերակը։ Դրա արդյունքում էլ մոտ 32 երկիր ռազմական գործողությունների գոտի է դարձել։ Էսկալացիան տեղի է ունենում թե՛ քաղաքացիական պատերազմների, թե՛ այլ երկրների հետ հակամարտության արդյունքում։

Օրինակ՝ Մյանմարում և Սուդանում շատ թեժ քաղաքացիական պատերազմ է ընթանում, իսկ Ուկրաինայի արևել յան հատվածում և Գազայում շարունակվում է Ռուսաստանի և Իսրայելի հարձակումը։ Միևնույն ժամանակ, կան տարածքներ ու երկրներ, որտեղ շատ բարձր է ռազմական էսկալացիայի հնարավորությունը։ Փորձագետները բարձր են համարում հավանականությունը, որ ռազմական գործողություններ կարող են սկսվել Թայվանի շուրջ, իսկ այն կարող է վերածվել տարածաշրջանային խոշոր բախման՝ մեծ ազդեցություն ունենալով նաև համաշխարհային տնտեսության վրա։ Պոտենցիալ ռազմական ներխուժման կարող է ենթարկվել նաև Հայաստանը, քանի որ Ադրբեջանը նախապատրաստություններ է ձեռնարկում Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակում ձեռնարկելու համար։ Իսկ Հայաստանի վրա հարձակումը կարող է մեկընդմիշտ փոխել տարածաշրջանային դասավորվածությունը։ Այսպիսի պայմաններում պետությունները էականորեն մեծացնում են իրենց ռազմական ծախսերը և զարկ են տալիս ռազմական արդյունաբերության զարգացմանը։ Եվ, օրինակ՝ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ճապոնիան ու Գերմանիան, որոնք ժամանակի ընթացքում խուսափել են մեծ ռազմական ծախսերից, հիմա ռեկորդային չափերի են հասցնում իրենց ռազմական բյուջեն։

Ռազմական ուժի՝ առաջնահերթ նշանակություն ձեռք բերելու պարագայում էապես աճում են զենքի ու սպառազինությունների արտահանման ու մատակարարման ծավալները։ Օրինակ՝ ԱՄՆ-ը ահռելի քանակի զենք է մատակարարում մի կողմից՝ Ուկրաինային ու Իսրայելին, մյուս կողմից էլ՝ Թայվանին։ Իսկ եվրոպական երկրներն էլ իրենց հերթին են սպառազինություններ մատակարարում Ուկրաինային։ Եթե չլինեն սպառազինությունների մատակարարումները, ապա Ուկրաինան չի դիմանա ռուսական ռազմական մեքենայի ճնշմանը։ Ընդհանուր առմամբ, խնդիր է դարձել սեփական անվտանգությունը միայն դրսի մատակարարումներից կախվածության մեջ դնելը։ Այս իրողությունը մասնավորապես առնչվում է նաև Հայաստանին, քանի որ հայկական կողմը այլ երկրներից մատակարարումները կազմակերպելու հետ կապված կարող է խնդիրներ ունենալ։

Հայաստանը 400 մլն դոլարի գումար է վճարել ռուսական կողմին, սակայն դրա դիմաց չի կարողանում սպառազինություններ ձեռք բերել։ Մյուս կողմից էլ՝ Հնդկաստանից ենք զենք ձեռք բերում, սակայն այդ զենքերի տեղափոխման հետ կապված լոգիստիկ խնդիրներ են առաջանում։ Իսկ երբ Վրաստանով ֆրանսիական արտադրության մի քանի զրահամեքենա է ներկրվում Հայաստան, դա համարվում է մեծ հաջողություն։ Այսպիսի իրադարձությունների ֆոնին երկրորդական պլան է մղվել սեփական ռազմարդյունաբերության զարգացման հարցը։

Ճիշտ է, շատ է խոսվում Հայաստանի ռազմարդյունաբերությունը զարգացնելու և հայկական սպառազինություններ արտադրելու մասին, Նիկոլ Փաշինյանն էլ ժամանակ առ ժամանակ այդ հարցով նիստեր է անցկացնում, խրոխտ ելույթներ է ունենում, սակայն այդ ելույթներն այդպես էլ մնում են հայտարարությունների մակարդակի։ Ու այդպես էլ Փաշինյանի կառավարման տարիներին Հայաստանում որևէ լուրջ ռազմական արտադրանք չթողարկվեց, որը նաև արտահանման պահանջարկ կունենար։ Ժամանակին իր ուղիղ եթերների ժամանակ վերջինս խոսում էր հայկական արտադրության «գաղտնի զենքի» մասին, որի ուժն այդպես էլ չտեսանք։ Նույն հայկական արտադրության ԱԹՍ-ների պատմությունն է կրկնվում, երբ իշխանության ներկայացուցիչները դրանց վերաբերյալ տեսանյութեր էին տարածում, փիառվում էին, շատ մարդկանց էլ թվում էր, թե մեր անվտանգությունն ապահովված է։

Այնինչ, իրադարձությունները պայթեցրին փիառի այդ փուչիկը, քանի որ հայկական անօդաչուները ռազմական գործողությունների ժամանակ այդպես էլ ցույց չտվեցին իրենց արդյունավետությունը թշնամուն հակազդելու գործում։ Պարզ է, որ ռազմարդյունաբերության համալիրը շարժման մեջ դնելու համար մեծ ռեսուրսներ ու ժամանակ է հարկավոր։ Բայց այդ գործը թեթևացնելու համար կարելի է տեխնոլոգիաներ բերել այլ երկրներից, համատեղ արտադրություն հիմնել։ Հայաստանը տարբեր երկրների հետ ռազմական համագործակցության դաշտ է ստեղծել, սակայն չկան քայլեր համատեղ նախաձեռնությունների շուրջ։ Թերևս ՀՀ իշխանությունները միշտ հեշտ ուղիներն են փնտրում, օրինակ՝ զենք ներկրել ու դրանով սահմանափակվել։ Ընդ որում՝ երբեմն կասկածելի որակի ու արդյունավետության զենք:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ջալալ Հարությունյանը 5,5 տարով կազատազրկվիՀայտնի է՝ ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, թե ոչ Ժոան Գարսիան «Բարսելոնայի» նոր դարպասապահն է Վրաստանի կառավարությունը ընտրությունների չի հրավիրի ԵԱՀԿ դիտորդների Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդ է ձերբակալվել Մի շարք երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելվում է ՌԴ զինուժը Խարկովի և Սումիի մարզերի 2 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել․ ՊՆ ՀՀ–ում Իրանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Լևիկ Մ.-ն վրաերթի է ենթարկվել և տեղում մահացելԶգուշացում. սպասվում է քամու ուժգնացում, անձրևԻրանը հայտարարել է՝ իսրայելական ինքնաթիռ է խոցել 3 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի«Չեչիլ» պանրի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, «Լոռի»-ում՝ բաղադրության անհամապատասխանություն Կրիպտո շուկաները կրկին վերելք են ապրում. 2025 թվականի մայիսը ռեկորդային ամիս էր Bitcoin-ի, DeFi-ի և Ethereum-ի համար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Մոսկվայի մեծ թատրոն Փաշինյանը գնում է պետության կազմաքանդման ճանապարհովԲրիտանական նոր դավադրություն՝ Հայաստանի դեմՓաշինյանին նոր նվաստացումներ են սպասվում ԹուրքիայումՍամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել ««Խաղաղության խաչմերուկը կրակի մեջ». Իրան-Իսրայել հակամարտությունն անպայման կհարվածի Հայաստանին» «Հայաստանի ու Վրաստանի «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցու դեմ» Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ կլինեն Ի՞նչ կենսագրություն ունի Արմեն Աբազյանը Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձև. պատմության այս օրը (18 հունիս)ԱԱԾ տնօրենն ազատվել է պաշտոնիցՀայ շախմատիստները մասնակցում են Մումբայում անցկացվող միջազգային մրցաշարին Բախվել են «Chevrolet»–ը և «Nissan»–ը․ կա տուժածԻրանը նախազգուշացրել Է Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին Մեր աջակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին. համատեղ ուժերով մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը Գյուղապետերից մեկը դաժան ծեծի է ենթարկել մի կնոջ, իսկ արդեն Երևանում նույն ճակատագրին է արժանանում վիրավոր կնոջ եղբայրը. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համարՄարդիկ կենտրոնանում են սխալների, բայց ոչ հաջողությունների վրա. Բագրատ Սրբազան Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԱյաքսից արձագանքել են Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրերին Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի մարմինը և նրա կողմից գրված նամակՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար անարդյունք ջանքեր են թափվում. «Ժողովուրդ» Քննարկել ենք շատ վաղ ժամի. «Հրապարակ» Բենզինի և դիզելային վառելիքի գները մայիսին նվազել է. «Ժողովուրդ» Ինքն իր նախագծին դեմ էր. Գուցե Փաշինյանի՞ց էր sms ստացել. «Հրապարակ» Իրանը զգալի թվով Մոսադի սպաների է ոչնչացրել. Tasnim Բացահայտվել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը Խամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար «Ներիր նրանց բոլորին և առաջ շարժվիր». Իվետա Մուկուչյան Փաշինյանը կմեկնի Թուրքիա, սա պատմական այց է, հրավեր է եղել Էրդողանի կողմից. Ալեն ՍիմոնյանԵթե Իրանը ցանկանում է խոսել, գիտի՝ ինչպես կապվել ինձ հետ. Թրամփ ChatGPT-ի մշակողը 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նոր Հռոմի պապի հետԹրամփն Իրանին uպառնացել է լուրջ hետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրա
Ամենադիտված