Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանիպուլյացիայի նոր պարտիա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեի տեղեկատվական հարթակի հիմնական թեման կապված էր Ադրբեջանի կողմից 32 հայ գերիների վերադարձի մասին լուրով, որը, ինչպես և կանխատեսելի էր, դարձավ սոցցանցային քննարկումների և տարբեր վերլուծությունների առիթ։ Մասնավորապես, երեկ երեկոյան ՀՀ կառավարությունը լուր տարածեց այս մասին, հա, չմոռանանք, հայկական կողմն իր հերթին Ադրբեջանին է վերադարձնելու Սյունիք ներխուժած 2 ադրբեջանցիներին։

Ինչ-խոսք, անսպասելի կամ չափազանց երկար սպասված լուրը ստեղծեց դրական ֆոն հայտարարության ամբողջ տեքստի բովանդակության համար, բայց իրականությունն այն է, որ Փաշինյան-Ալիև համատեղ հայտարարությունը հերթական անգամ պարունակում է ռիսկեր ՀՀ անվտանգության համար։

Հիմա ավելի մանրամասն․ Փաշինյանի աշխատակազմի և Ալիևի վարչակազմի համատեղ հայտարարության տեքստի առաջին պարբերության մեջ նշված է. «ՀՀ և Ադրբեջանը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա»: Եկեք այստեղ դադար տանք և մի փոքր փակագծեր բացենք․ ըստ էության, «խաղաղության հասնելու պատմական հնարավորություն» ձևակերպման հեղինակն ու քավորը Էրդողանն է՝ դրանից բխող կեղծիքով։ Ավելին, այդ կեղծիքի հիմքում երկու օր առաջ սահմանին սպանված հայ զինվորն է, դրանից առաջ մեկ օրում՝ սեպտեմբերի 19-ին սպանված 200-ից ավելի հայերը, դրանից առաջ՝ սեպտեմբերյան հարձակումը և Հայաստանի տարածքում 200-ից ավելի հայերի սպանությունը, այս ցանկը կարելի է երկար շարունակել։

Անցնեք առաջ․ հայտարարության տեքստի առաջին պարբերության մեջ նաև նշված է. «Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը»։ Սա ևս հետաքրքիր դրվագ է, ինչո՞ւ․ ընդամենը նոյեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Չնայած Ադրբեջանի կողմից հնչել է հայտարարություն, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, բայց այստեղ կոնկրետություններ են պետք, թե ինչ նկատի ունենք, ինչ նկատի ունեն իրե՛նք՝ ՀՀ տարածքային ամբողջականություն ասելով»։

Այստեղ ես դավադրապաշտություն և քթիմազություն չեմ անի և տրամաբանական հարց կտամ՝ ՀՀ այդ ի՞նչ և ո՞ր տարածքային ամբողջականության մասին է խոսքը, որն Ալիևը վերահաստատել է, թե հարգում է։ Երկրորդ՝ ՀՀ ինքնիշխանությունը հարգելու վերահաստատման մեջ ինչպե՞ս է տեղավորվում մեկ օր առաջ Ալիևի հնչեցրած այս հայտարարությունը. «Ադրբեջանից Նախիջևան պետք է հեշտ մուտք լինի։ Ինչպես արդեն ասել եմ Փաշինյանին, սա Ադրբեջանից Ադրբեջան անցում է լինելու, հետևաբար, չպետք է լինեն մաքսազերծում, ստուգումներ, սահմանապահների ընթացակարգեր»։ Հիմա հարց․ ինչ է սա, եթե ոչ միջանցք ստանալու հերթական բաց տեքստով արված հայտարարությունը։

Անցնելով առաջ՝ նշենք, որ հայտարարության տեքստի երրորդ և չորրորդ պարբերությունները գերիների մասին են. «Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների: ՀՀ-ն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում՝ ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների»։ Սա, ի դեպ, գլխավոր պարբերությունն է, որը Փաշինյանին անհրաժեշտ էր, քանի որ գերիները, որ պետք է մի քանի ամիս Բաքվի բանտերում սպասելու համար ներեին, իսկ նրանք այնտեղ են արդեն երեք տարի (իրականում՝ գերիների փոխանակումն Ալիևի ստանձնած պարտավորությունն էր դեռ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ)։

Ինչ է ստացվում․ ստեղծված իրավիճակում Ալիևին այսպիսի քայլը պետք էր՝ համոզելու, թե ուղիղ բանակցություններով հնարավոր է արդյունքի հասնել, ինչն էլ բացատրելու գործին անմիջապես նետվեցին Բաքվի քարոզչահարթակները։ Առաջին հերթին, իհարկե, նշելով, որ ազատ արձակված գերիների թվում չեն Արցախի նախագահները և ռազմաքաղաքական էլիտայի մյուս գերեվարված անձիք։

Ընդգծենք, որ գաղտնիք չէ, որ Հայաստանի հետ ուղիղ բանակցելու Ալիևի պահանջն ունի թուրքական ծագում։ Փաշինյան-Էրդողան կարգավորման գործընթացը կանգ է առել, հատուկ ներկայացուցիչները չեն հանդիպում այն պահից, երբ թուրքական կողմը հրապարակային կերպով պահանջեց հանդիպել Հայաստանի կամ Թուրքիայի տարածքում, ինչը նշանակում էր լուսանցքում թողնել միջնորդներին։ Միանշանակ, ուղիղ բանակցությունները դրական ու ողջունելի են, բայց ոչ այսօրվա ՀՀ պարագայում,  երբ հանդես ես գալիս անձնական օգտագործման ստրուկի կարգավիճակում։ Փաստն այն է, որ ադրբեջանական-թուրքական բլոկը Նիկոլին դիտավորությամբ քաշում են ուղիղ բանակցությունների ծուղակը՝ ճնշում գործադրելու, առանց վկաների և ազդեցիկ դիմադրության նոր զիջումներ պարտադրելու, պարտավորություն չստանձնելու կամ ստանձնած պարտավորություններից խուսափելու միտումով։

Արմեն Հովասափյան

‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ամենադիտված