Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինտրիգային արտահերթ՝ կուլուարային ռիսկերով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առաջիկա ամիսներին Ադրբեջանում սպասվում են արտահերթ նախագահական ընտրություններ, սա մի թեմա էր, որի դեպքում լուրն իմանալիս գրեթե ոչ մի անակնկալ սպասելն անիմաստ է։ Թեկնածուն էլ էր կանխատեսելի՝ ընտրության արդյունքն էլ։ Ավելին, այդ փաստն անակնկալ չէր, անգամ, Բաքվի ակտիվ քաղաքական շրջանակների՝ ընդդիմադիրների դերում ներկայացող գործիչների, ակտիվիստների և Ալիևի մերձավորների համար։ Տրամաբանակ է, որ այս ֆարսը ոչ թե նախագահի արտահերթ ընտրություն, այլ Ալիևի հերթական արտահերթ ընտրություն կարող ենք կոչել։

Սա մի տեսակ յուրահատուկ դեժավյու է․ քաղաքական գործընթացներին ուշադիր հետևողները հավանաբար կհիշեն 1993-ի հոկտեմբերի 3-ը, երբ Հեյդար Ալիևը ստանձնեց Ադրբեջանի նախագահի պաշտոնը, իսկ տասը տարի անց՝ 2003-ի հոկտեմբերի 15-ին Բաքվի Ազատության հրապարակում, դիերի վրայով անցնելով, Իլհամը սեփականաշնորհեց այդ աթոռը։ Եվ արդեն երեսուն տարի է ինչ Ալիևներն ընտանեկան գույքի են վերածել երկրի գլխավոր պաշտոնը, դեռ ոչ մի անգամ փոքր իսկ հնարավորություն չի եղել, որ կպարտվեն նախագահի ընտրություններում։ Արցախում կատարվածից հետո աներկբա է, որ նման հնարավորություն առնվազն ևս մեկ սերունդ չի ուրվագծվում։ Այսօր Ադրբեջանում Ալիևն ուղղակի մրցակից չունի։

Այն փաստը, որ Ադրբեջանում դասական բռնապետություն է, որևէ ապացուցման կարիք չունի։ Այս տարիների ընթացքում Ալիևը պառակտել, հետապնդել, կալանավորել է բոլոր այն ընդդիմադիրներին, որոնք կարող էին փոքր-ինչ վտանգավոր լինել։ Նրանց, ում չի կալանավորել, փախել են երկրից և հիմա պարզապես ընդդիմադիր ակտիվիստներ են։ Առավելագույնը, որ կարողանում են անել՝ Ալիևի արտասահմանյան այցերի ժամանակ երբեմն գոռում են «դիկտատոր»՝ տասնյակ տեսախցիկների առաջ խայտառակելով «երկաթե բռունցք» թափահարողին։ Հանուն արդարության փաստենք, որ Ալիևի հայաստանյան պարտնյորն իր գործելոճով ու կիրառելիք գործիքակազմով ոչնչով հետ չի մնում իր «կիրթ բարեկամից»։

Ընդգծենք, որ Ադրբեջանում հերթական նախագահական ընտրությունները նախատեսված էին 2025-ի հոկտեմբերին։ Արտահերթ ընտրության գնալու պաշտոնական որևէ պատճառ չի նշվում, ոչ մի բացատրություն, ոչ մի հիմնավորում Ադրբեջանի քաղաքացիներին՝ դիկտատորական լավագույն ավանդույթներով։ Այստեղից կարող ենք ենթադրել, որ Ալիևն ինչ-որ առեղծվածային պլան ունի, որը նախատեսում է իրագործել առաջիկայում։

Թերևս չի բացառվում նաև այն փաստը, որ Ալիևը հաշվի է առել ՌԴ-ում և ԱՄՆ-ում սպասվող ընտրությունների հանգամանքն ու փորձում է հարցերը կարգավորել մինչև այդ։ Ուրիշները խոսում են անկայուն և արագ փոփոխվող աշխարհաքաղաքական զարգացումների մասին և նկատում, որ Ալիևը փորձում է հարցերը կարգավորել քիչ թե շատ վերահսկելի ներկա հանգամանքներում։ Անհիմն է տեսակետը, թե Ալիևը փորձում է օգտագործել պահը՝ քանի դեռ թարմ են դափնիներն ու վայելում է ընտրողների համակրանքը։ Մինչդեռ ընտրողներն ու առավել ևս նրանց համակրանքը Բաքվում երբեք որոշիչ չեն եղել։

Ըստ էության, ստեղծված իրավիճակի հետ ուղղակի ասոցացվող իրականությունն այն է, որ ընտրություններն արտահերթ դարձնելու Ալիևի վերջին երկու որոշումներն ուղիղ առնչություն են ունեցել Հայաստանի հետ։ 2018-ին Երևանի փողոցներում Նիկոլ Փաշինյանն էր, և նախագահի ընտրությունը հոկտեմբերից ապրիլ տեղափոխելու որոշման հիմքում ամեն ինչ արագ հստակեցնելու միտումն էր։ 2020-ին մեջլիսի ընտրություններն արտահերթ կերպով կայացան փետրվարին՝ նախատեսվածից երկու ամիս շուտ, իսկ արդեն կես տարի անց՝ 44-օրյա պատերազմն էր։

Շարժվելով դեպքերի նման տրամաբանությամբ և քրոնիկայով՝ կարող ենք եզրահանգել, որ, երբ Ալիևը նորից գնում է արտահերթ ընտրությունների՝ թիրախում դարձյալ ՀՀ տարածքն է։ Ընդ որում, թիրախի մասին հայտարարության հեղինակն Արարատ Միրզոյանն է։ «Ադրբեջանական կողմի պահանջները չեն դադարել. հիմա ՀՀ ողջ ինքնիշխան տարածքն է դարձել մեր հարևանի թիրախը»,-օրեր առաջ հայտարարել էր նա։ Արդեն անցնող շաբաթ՝ արտահերթ նախագահական ընտրությունների մասին հայտարարելուց մեկ օր առաջ, Ալիևը հայտարարություններ էր արել ՀՀ տարածքով միջանցքի մասին։

Մի բան պարզ է․ Հայաստանից՝ առանց հայկական վերահսկողության միջանցք պահանջող Ալիևը, թիկունքում ունենալով թուրքական շունչը, չի պատրաստվում ուղղակի սպասել։ Ի դեպ, ՀՀ նկատմամբ ակնհայտ տարածքային նկրտումներ ունցող Իլհամի նման տրամադրվածությունն ակնառու է դառնում նաև հետևյալ մտքից․ «Այն ադրբեջանցիները, որոնք ցանկանում են ուղղակի գնալ, այցելել իրենց պապերի գերեզմաններին ու վերադառնալ, պետք է կարողանան, նրանք ովքեր ցանկանում են տեղափոխվել ու ապրել այնտեղ, պետք է կարողանան: Հայաստանը չպետք է խոչընդոտի դրան։ Անհրաժեշտ է բավարարել հարյուր հազարավոր տեղահանված ադրբեջանցիների՝ մեր հայրենակիցների կարիքները»։

Այս ընդհանուր «ռասկալդի» մեջ առկա է մի հատկանշական տարր, որը միանշանակ ունի աշխարհաքաղաքական հեռու գնացող տողատակեր։ Բանն այն է, որ Ալիևի արտահերթ ընտրությունների որոշումը կայացվեց Բաքվում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ բանակցությունից հետո։ Կասկած չկա, որ Բաքվի արտահերթ ընտրությունը չի բխում Հայաստանի շահից, ուղղված է Հայաստանի դեմ, այնինչ Փաշինյանն իր հերթին լուրջ է տրամադրված և պատրաստվում է վերատադրվել ևս մեկ անգամ՝ հերթական 5-ամյակը հակահայ քաղաքականության էպոխան երկարացնելու նպատակով։

Արմեն Հովասափյան

‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ամենադիտված