Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրավիճակը զարգանում է այլ սցենարով. ի՞նչ ակնկալել Արևմուտքից․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 iz.ru-ն «Խուլ Եվրամիությունը. Բրյուսելը Հայաստանին սպառազինություն չի մատակարարի» վերնագրով հոդվածում գրում է, որ այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղը անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, Հայաստանը դժգոհություն է հայտնում ՀԱՊԿից, ինչպես նաև Ռուսաստանից՝ անարդյունավետության համար։ Ըստ Հայաստանի իշխանությունների, նրանք չեն կատարել իրենց դաշնակցային պարտավորությունները։ Սակայն Մոսկվան բազմիցս է պարզաբանել, որ Հայաստանի ղեկավարությունն ինքն է Լեռնային Ղարաբաղը ճանաչել ադրբեջանական տարածք դեռևս 2022 թվականին, ուստի ո՛չ ՀԱՊԿ-ը, ո՛չ էլ Ռուսաստանը Բաքվի զինված գործողությունները չեն դիտարկել որպես հարձակում Հայաստանի վրա։

Իսկ ընդհանրապես, Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերությունները վերջին տարիներին նկատելիորեն վատթարացել են: Չնայած Երևանն ընդգծել է կազմակերպությունից դուրս գալու ծրագրի բացակայությունը, բայց, միևնույն ժամանակ, սկսել է ակտիվորեն խոսել իր անվտանգության դիվերսիֆիկացման մասին։ Այդ հարցում Հայաստանի նոր գործընկերներ պետք է դառնան ԵՄ երկրները և ԱՄՆ-ը։ Չնայած այն հանգամանքին, որ որոշ փորձագետներ ակնկալում էին հայկական ուղղությամբ ակտիվ գործողություններ արևմտյան երկրների կողմից, իրականում իրավիճակը զարգանում է այլ սցենարով։ Մասնավորապես, Գերմանիան չի թաքցնում, որ Բեռլինը մտադիր չէ լրջորեն մեծացնել ռազմական համագործակցությունը Երևանի հետ։

Բունդեսթագի պաշտպանության հանձնաժողովի անդամ Յան Նոլտեն iz.ru-ի հետ զրույցում ասել է, որ Գերմանիայի խորհրդարանը չի դիտարկում Հայաստանին զենք մատակարարելու հնարավորությունը։ «Իշխանությունները ցանկանում են շարունակել զենքով աջակցել Ուկրաինային։ Անհասկանալի է նաև, թե ինչպես կզարգանա իրավիճակը Իսրայելում և Գազայի հատվածում։ Չեմ կարծում, որ որևէ մեկը ցանկանում է զենք մատակարարել Հայաստանին: Համենայն դեպս, դա պաշտպանության հանձնաժողովի օրակարգում չկա»,- ասել է Յան Նոլտեն։

Ինչ վերաբերում է ընդհանրապես ԵՄ-ին, ապա այնտեղ դեռ քննարկվում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով Հայաստանի զինված ուժերին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը: «Սակայն կոնկրետ որոշումներ չկան,- iz.ru-ի հետ զրույցում ասել է ԵՄ արտաքին քաղաքականության խոսնակ Փիթեր Ստանոն,- ԵՄ-ն նաև չի նախատեսում իր տարածքում հայ զինվորականների վերապատրաստում, նույնը վերաբերում է նաև համատեղ զորավարժությունների հեռանկարներին։ ԵՄ-ն ռազմական դաշինք չէ, այն արժեքների քաղաքական և տնտեսական համայնք է»։

ԵՄ միակ երկիրը, որը «վերցրել» է հայկական ուղղությունը, Ֆրանսիան է։ Բայց Փարիզն ի վիճակի չէ միայնակ առաջ տանել իր քաղաքականությունը ԵՄ-ի մակարդակով: Հիմնական պատճառն այն է, որ ԵՄ-ում կան երկրներ, որոնք շահագրգռված են Բրյուսելի և Ադրբեջանի միջև հարաբերությունների պահպանմամբ։ «ԵՄ-ում կան «Ադրբեջանի բարեկամներ», որոնք արգելափակում են Ֆրանսիայի նախաձեռնությունները։ Դրանք հիմնականում Արևելյան Եվրոպայի երկրներն են՝ Հունգարիան, Բուլղարիան, Ռումինիան, ինչպես նաև Իտալիան և Հունաստանը։ Նրանք Ֆրանսիային թույլ չեն տալիս Ադրբեջանի դեմ օգտագործել ԵՄ-ի ողջ զինանոցը։ Դրանք այն երկրներն են, որոնք գազ են գնում Ադրբեջանից»,- iz.ru-ին ասել է Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը։ Միևնույն ժամանակ, Բաքուն, նրա խոսքով, պատրաստ է շարունակել զարգացնել տնտեսական համագործակցությունը ԵՄ-ի հետ, մասնավորապես էներգետիկայի, տրանսպորտի և անվտանգության ոլորտներում։

Այնուամենայնիվ, Ֆրանսիան սկսել է զենք մատակարարել Հայաստանին, ինչն առաջ երբեք չէր եղել: Բաքուն կտրուկ դատապարտել է Փարիզի այդ գործողությունները։ Իր հերթին ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին փոխանցած ֆրանսիական սպառազինությունը անվանել է «անպիտան»։ Միևնույն ժամանակ, Մոսկվան համեմատաբար հանգիստ է վերաբերվել եվրոպական երկրների հետ ռազմաքաղաքական կապեր հաստատելու Հայաստանի փորձերին։ «Նրանք չեն ցանկանում փչացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ»,- iz.ru-ին ասել է մի բարձրաստիճան աղբյուր։

«Փաշինյանն անցել է բազմավեկտոր կուրսի և փորձում է մի շարք խնդիրներ լուծել՝ հույսը դնելով Արևմուտքի օգնության վրա։ Ֆրանսիան այստեղ առաջատար խաղացողներից մեկն է՝ հաշվի առնելով այն, որ Ֆրանսիայի էթնիկ հայերի համայնքը բավականին մեծ է՝ մոտ 400 հազար»,- iz.ru-ին ասել է Եվրոպայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Ֆեդորովը:

Եվրախորհրդարանի պատգամավոր Թիերի Մարիանիի կարծիքով, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի քաղաքականությունը կարող է վնասել ԵՄ-ի և Ադրբեջանի հարաբերություններին։ Բաքուն դարձել է ԵՄ էներգառեսուրսների կարևոր մատակարար այն բանից հետո, երբ Բրյուսելը Ռուսաստանից նավթի և գազի մատակարարումների կտրուկ կրճատման ուղղություն սահմանեց: «Մենք էներգիա մատակարարողների հետ նոր լարվածության տեղ չունենք, եթե, իհարկե, Էմանուել Մակրոնը չի ցանկանում սոցիալական հեղափոխություն հրահրել, - iz.ruին ասել է նա,- հաշվի առնելով Եվրոպայում մոլեգնող տնտեսական լարվածությունը և գնաճը՝ միանգամայն բնական է վախենալ Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացումից»:

Մեկ այլ արևմտյան երկիր, որը կարող է ակտիվացնել իր գործողությունները Անդրկովկասում, իհարկե, ԱՄՆ-ն է, որը կարող է փորձել ՆԱՏՕ-ին մղել Հայաստանի հետ հարաբերությունների սերտացման։ Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ ԱՄՆ-ը ևս, ինչպես Գերմանիան, այժմ զբաղված է այլ խնդիրներով՝ պատերազմ Գազայում և աջակցություն Իսրայելին, օգնություն Ուկրաինային, նշել է Մոսկվայի Ամերիկյան համալսարանի նախագահ Էդուարդ Լոզանսկին։ «Բացի այդ, ԱՄՆ-ը ևս չի ցանկանա փչացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ, որը հանդիսանում է էներգետիկ շուկայի կարևոր խաղացող: Այդ պատճառով էլ չպետք է հույս դնել Վաշինգտոնի կողմից Հայաստանի ռազմականացման և այդ ոլորտում Երևանի հետ մերձեցման վրա։ Այժմ ԱՄՆ-ն ավելի շուտ փորձում է հանդես գալ որպես հիմնական խաղաղարար, որն ի վիճակի է հաշտեցնել Հայաստանին և Ադրբեջանին»,ասել է նա «iz.ru»-ի հետ զրույցում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զգուշացում. սպասվում է քամու ուժգնացում, անձրևԻրանը հայտարարել է՝ իսրայելական ինքնաթիռ է խոցել 3 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի«Չեչիլ» պանրի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, «Լոռի»-ում՝ բաղադրության անհամապատասխանություն Կրիպտո շուկաները կրկին վերելք են ապրում. 2025 թվականի մայիսը ռեկորդային ամիս էր Bitcoin-ի, DeFi-ի և Ethereum-ի համար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Մոսկվայի մեծ թատրոն Փաշինյանը գնում է պետության կազմաքանդման ճանապարհովԲրիտանական նոր դավադրություն՝ Հայաստանի դեմՓաշինյանին նոր նվաստացումներ են սպասվում ԹուրքիայումՍամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել ««Խաղաղության խաչմերուկը կրակի մեջ». Իրան-Իսրայել հակամարտությունն անպայման կհարվածի Հայաստանին» «Հայաստանի ու Վրաստանի «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցու դեմ» Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ կլինեն Ի՞նչ կենսագրություն ունի Արմեն Աբազյանը Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձև. պատմության այս օրը (18 հունիս)ԱԱԾ տնօրենն ազատվել է պաշտոնիցՀայ շախմատիստները մասնակցում են Մումբայում անցկացվող միջազգային մրցաշարին Բախվել են «Chevrolet»–ը և «Nissan»–ը․ կա տուժածԻրանը նախազգուշացրել Է Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին Մեր աջակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին. համատեղ ուժերով մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը Գյուղապետերից մեկը դաժան ծեծի է ենթարկել մի կնոջ, իսկ արդեն Երևանում նույն ճակատագրին է արժանանում վիրավոր կնոջ եղբայրը. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համարՄարդիկ կենտրոնանում են սխալների, բայց ոչ հաջողությունների վրա. Բագրատ Սրբազան Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԱյաքսից արձագանքել են Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրերին Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի մարմինը և նրա կողմից գրված նամակՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար անարդյունք ջանքեր են թափվում. «Ժողովուրդ» Քննարկել ենք շատ վաղ ժամի. «Հրապարակ» Բենզինի և դիզելային վառելիքի գները մայիսին նվազել է. «Ժողովուրդ» Ինքն իր նախագծին դեմ էր. Գուցե Փաշինյանի՞ց էր sms ստացել. «Հրապարակ» Իրանը զգալի թվով Մոսադի սպաների է ոչնչացրել. Tasnim Բացահայտվել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը Խամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար «Ներիր նրանց բոլորին և առաջ շարժվիր». Իվետա Մուկուչյան Փաշինյանը կմեկնի Թուրքիա, սա պատմական այց է, հրավեր է եղել Էրդողանի կողմից. Ալեն ՍիմոնյանԵթե Իրանը ցանկանում է խոսել, գիտի՝ ինչպես կապվել ինձ հետ. Թրամփ ChatGPT-ի մշակողը 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նոր Հռոմի պապի հետԹրամփն Իրանին uպառնացել է լուրջ hետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրաԿրիշտիանու Ռոնալդուն Թրամփին ստորագրված մարզաշապիկ է ուղարկել2 զnհ՝ Արտաշատում անչափահասների վեճից հետոԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս Թրամփը Իսրայելին կփոխանցի հակատանկային ռումբեր․ Axios Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին Իրանն Իսրայելի վրա հարձակվել է նոր հրթիռով Մոսկվայում մեքենաները «լողում են» փողոցներով Թուրքական ավիաուղիները երկարաձգել է Իրան մեկնող ուղևորներին տրված արտոնության ժամկետըՀունիսի 18-ը Կիևում սգո օր է հայտարարվել
Ամենադիտված